25 страница30 марта 2020, 14:46

Մաս 25

Սկսել եմ ժամերը հաշվել։ Քննիչն է գալու։ Կարծում եմ ինձ համար վատ լուրերով։ Չեմ թաքցնի, անհանգիստ եմ, բայց այնպես չէ, որ վախենում եմ բանտ գնալուց։ Միևնույն է և՛ այստեղ, և՛ բանտում ներսիս դատարկությունը չի լցվի։

***

-Մի տարեք տղայիս, նա մեղավոր չէ՛։
Բղավոցի ձայներ լսեցի։ Դուրս եկա միջանցք։ Բոլորը խառնված են իրար։ Մոտեցա ու տեսա, որ Արթուրի ձեռքերը շղթայակապ են։
-Ի՞նչ է այստեղ կատարվում։
-Արթուր Ռուբինյանը մեղադրվում է Արման Մովսիսյանի սպանության մեջ։
-Նա ոչինչ չի արել, ազատե՛ք նրան։
-Էլլի արի այստեղ։
Ես մոտեցա Արթուրին։
-Լսի՛ր Լուսին, ոչինչ չասես։ Գիտեմ, որ նա մահացել է։ Քննիչն է ասել ինձ։ Հիմա հասկանում եմ, թե ինչու էիր ասում, որ կանհետանաս։ Ես թույլ չեմ տա, որ դու բանտ գնաս։ Դա քո տեղը չէ։
-Դու մեղավոր չե՛ս, ես չե՛մ թողնի, որ իմ փոխարեն դու պատասխան տաս։
-Ես ի՛մ գործած մեղքի համար եմ պատասխան տալիս։
-Ո՛չ Արթուր։
-Չգիտեմ քանի տարի կանցկացնեմ բանտում, բայց երբեք մտքիցս դուրս չես գա։ Երջանիկ եղիր։
Նա համբուրեց ճակատս։ Բռնել եմ ձեռքն ու չեմ թողնում։ Արցունքներս շիթ շիթ թափվում են։ Նա նորից կործանում է կյանքն իմ պատճառով։
-Տարե՛ք նրան։
-Պայծառ մնա Լուսին,-ականջիս փսփսաց Արթուրը։
Չի՛ կարող նման բան լինել։ Անարդար է։ Նա չպե՛տք է պատասխան տա իմ գործած մեղքի համար։
-Արթո՜ւր,-գոռացի ես, ու ծնկի եկա հիվանդանոցի մեջտեղում։
Ինձ բարձրացրին ու տարան պալատ։
-Արթո՜ւր, Արթո՜ւր ե՛տ արի։ Մի՛ գնա Արտ։
-Էլլի պարկի՛ր։
-Արթո՜ւր։
-Պարկի՛ր, պարկիր աղջիկս, ես կօգնեմ քեզ։
-Ինձ պետք չէ՛ Ձեր օգնությունը։ Արթուրին տարան, իսկ դուք ինձ օգնելու մասին եք մտածում։ Գրողի ծոցը կորեք, ինձ մենակ թողեք։

***

Չեմ մնա հիվանդանոցում։ Ես կանհետանամ շա՜տ հանկարծակի։ Ինձ այլևս չեն տեսնի։
-Ես տուն եմ գնում։
-Քեզ դուրս չեն գրի։
-Ինձ չի՛ հետաքրքրում դուրս կգրեն, թե ո՛չ։ Ես գնում եմ։
-Դու ոչ մի տեղ էլ չես գնում։
-Ինձ ձեր թույլտվությունը անհրաժեշտ չէ։
-Լավ, պարկիր ներարկեմ, ու կարող ես գնալ։
-Ո՛չ։
-Էլլի, քեզ առանց ներարկվելու թույլ չեն տա գնալ։
Նա մոտեցավ ու երակային ներարկեց ինձ։
-Ինչո՞ւ եմ այսպես քնի կարիք զգում։
-Որովհետև քնաբեր եմ ներարկել,-ժպիտով ասաց բուժքույրը։
-Ինչի՞ համար։
-Պատրաստվիր հոգեբուժարանի, խելագար։
-Ես գիժ...չեմ...
Քնեցի։

25 страница30 марта 2020, 14:46

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!