35 страница30 марта 2020, 14:46

Մաս 35

Մի տեսակ անսովոր է ամեն առավոտ արևի լույս տեսնելը։ Ես իմ ընկերների հետ եմ։ Ոստիկանության հետ այլևս խնդիրներ չկան, հոգեբուժարանի հետ առավե՛լ ևս։ Աննան ձերբակալված է, միակ վատ փաստը այն է, որ Արթուրը բանտում է։ Ախր նա արդեն պետք է դուրս եկած լիներ, չեմ հասկանում ինչու մինչև հիմա ազատության մեջ չէ։

***

-Դավ գնա՞նք Արթուրին տեսնելու։
-Էլլ այսօր ազատ օր չէ։
-Դավիթ ինչքան ասացի, նույնն ասացիր, կլինի՞ մի օր տեսակցության օր լինի։
-Երբ հարմար լինի ընկերս կտեղեկացնի ինձ։
-Դու շատ տարօրինակ ես, ես զգում եմ, որ մի բան այն չէ։
-Ամեն ինչ նորմալ է։
-Մի՛ խաբիր, ես զգում եմ։
-Էլլի Արթուրը...
-Արթուրը ի՞նչ։
-Ոչինչ։
-Խոսի՛ր։
-Էլլի ասացի...
Ես չլսեցի նրան, տանից դուրս եկա, նստեցի տաքսի ու գնացի ոստիկանություն։
-Ես կարո՞ղ եմ հանդիպել Արթուր Ռուբինյանին։
-Երևի ինչ-որ բան շփոթել եք։
-Ո՛չ, նա այստեղի խցերից մեկում է, մարդասպանության փորձ անելու համար։
-Դուք երևի տեղյակ չեք։
-Ինչի՞ մասին։
-Արթուր Ռուբինյանը մեկ ամիս առաջ սպանվել է բանտում։
-Ի՞նչ ասացիք։
-Նա մահացել է։
-Դուք նրան ուրիշի հետ եք շփոթում, նա չէր կարող մահանալ, որտե՞ղ է նա, ես պետք է շտապ տեսնեմ։
-Հարգելիս խնդրում ենք դուրս եկեք։
-Դուք խաբում եք ինձ,-ես ծնկի իջա, սկսեցի գոռալ, լաց լինել,-Դուք խաբում եք ինձ։ Նա ողջ է։
-Օգնեք օրիորդին, ջուր տվեք։
-Արթու՜ր,-գոռացի ես ու բոլորին հրելով փախա դուրս։

***

Փողոցում եմ։ Խմում եմ։ Աչքերս կարմիր են ու ուռած։ Հիմա բբերս կփախչեն վրայիցս։ Մազերս գզգզվել են։ Ես մանյակից ոչնչով չեմ տարբերվում։ Զզվելի եմ։ Ուզում եմ խմել, մինչև դիակ դառնամ։ Այնքան խմեմ, որ մոռանամ ամեն ինչ ու բոլորին։ Մոռանամ, որ Արթուրը էլ չկա։ Մոռանամ, որ ես Էլլին եմ։ Մոռանամ, որ ուզում էի գտնել մորս, բայց նա բոլորից վատը դուրս եկավ։ Նա այսքան տարի խաբել է ինձ։ Ախր ինչպե՞ս կարող եմ մոռանալ իմ կյանքը, իմ զզվելի կյանքը։ Ես ատում եմ քեզ, քո կյանքով հանդերձ...Էլլի։

35 страница30 марта 2020, 14:46

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!