Մաս 18
"Կյանք", որքան ապրումներ կան այս կարճ ու երկար բառի մեջ։ Ինչքան սեր, ջերմություն, վստահություն, երջանկություն, ու միաժամանակ որքան ցավ, տառապանք ու արցունքներ է իր մեջ կրում "կյանք" բառը։ Մեզնից յուրաքանչյուրն ապրում է այդ կյանք կոչվածում՝ չհասկանալով, որ պետք է ապրել, և այդպես էլ չհասկանալով՝ մեռնում է առանց ապրելու։
Երբ մարդ լույս աշխարհ է գալիս, արդեն ունի իր ճակատագիրը։ Ապրում է ո՛չ թե ապրելու, այլ կատարելու իր առաքինությունը, իր առաջադրանքը, որն Աստված է տալիս, երբ ստեղծում է մեզ, իսկ մարդիկ հաճախ մոռանում են դրա մասին ու ժամանակը վատնում են անիմաստ գործերի վրա։ Մեկ վայրկյան, երկու վայրկյան, վե՛րջ անցա՛վ, էլ ետ չի՛ գա, հիմա ուրի՛շ մեկ-երկուսներ են լինելու։
Մենք պետք է ստեղծենք մեր երազանքները, երազանքները դարձնենք նպատակներ, իսկ նպատակներն իրականացնենք։
Երբ մարդ դադարում է երազել, նա դադարում է ապրել, բայց մեր բոլորի սրտերում էլ կա թեկուզ և անկյունում մոռացված երազանքներ, որոնց մասին հաճախ հիշում ենք, ժպտում, հետո տխրում, լաց լինում, ու արդեն մտածում ուրի՛շ երազանքների մասին։ Ուզում եմ մի՛շտ երազել, ու շարժվել իմ երազանքների ետևից։ Ուզում եմ ապրել երազելով ու երազել ապրելով։ Ուզում եմ մոռանալ անցյալի ցավերը, բայց նույնիսկ ապագայում հիշել իմ ուրախությունների ամեն մի վարկյանը։ Ուզում եմ, ուզում եմ, ինչքա՜ն ուզումներ կան մեր կյանքում։ Հենց այդ ուզումներն են մեր կյանքին իմաստ հաղորդում։
Ես անձամբ սիրում եմ երազել։ Երազանքներս ինձ թևեր են տալիս։ Ես դուրս եմ գալիս, նստում գիշերվա մեջ սևացած կանաչ խոտին, նայում եմ երկնքին ու մտածում "Աստղերի չափ երազանքներ ունեմ"։ Երազում եմ ու երազանքներս ուղարկում տիեզերք։
Երևի բոլորն էլ մանուկ հասակում երազում են թռչել թռչելու համար, իսկ երբ դառնում են երիտասարդ, շատանում են խնդիրները, երազում են թռչել՝ փախչելո՛ւ համար։ Փախչել ամեն ինչից ու բոլորից, գնալ մի ուրիշ մոլորակ, ու այնտեղ ապրել մենակ՝ առանց որևէ մեկի։ Բայց շատերը նույնիսկ մոռանում են այդ "Փախուստի մոլորակի" մասին, ու մտածում են միայն մահվան մասին, որովհետև, երբ մտնում են դժվարությունների թունել, փակում են աչքերն ու չեն փորձում տեսնել թունելի վերջը լուսավորող փոքրիկ լույսը, որի միջով անցնելով՝ հայտնում ես հսկայական լույսի մեջ։ Բայց ո՛չ, մարդիկ այնքան վատատես են դարձել, որ նրանց պետք չէ այդ լույսը։
Սակայն գալիս է մի պահ, մի անսպասելի օր, որ գտնում ես մեկին, ով փոխում է ամբողջ կյանքդ, այն գունեղ է դարձնում, ու քեզ թվում է, որ դու ամեն ինչ կարող ես։ Նա քո կյանքը դարձնում է այնպիսին, որ դու ապրում ես, որպեսզի նա էլ քո ժպիտով ժպտա։
Ուզում եմ ասել, որ չկա մի հարց, որը նվազագույնը երկու լուծում չունենա։ Միշտ էլ մեր առաջ դռներ կան, ուղղակի պետք է փորձել ու կոտրել դրանց կողպեքները։
Մի՛ դադարեք ապրել, մի՛ դադարեք երազել, մի՛ սպանեք ձեր կենդանի հոգուն, մի՛ կորցրեք ձեր հույսը։ Բոլորիս կյանքում էլ արահետներ լինում են, արահետներում որոգայթներ, ու երբ անցնեք այդ ճանապարհները, ձեր առջև կբացվի մի նոր աշխարհ, մի նոր կյանք։ Թեկուզ և հոգնելով, խնդիրների վրա նստել-հանգստանալով, միևնույն է վերջում կհասնեք այն մեկին, ով կլրացնի ձեր ներսի բացը։
Մեզնից յուրաքանչյուրի կյանքն էլ հեքիաթ է, և մենաք այդ հեքիաթի գլխավոր հերոսն ենք։ Այնպես անենք, որ մեր հեքիաթն էլ ունենա "Բարին հաղթում է չարին" ավարտը։
***
Ես արթնացա իբրև արդեն հասուն, ուժեղ ու ինքնուրույն մեկը։ Ես ապրում եմ իմ կյանքով։ Ես ապրում եմ ապրելով։ Ես ապրում եմ թռչելով...
***
-Ան ի՞նչ ես որոշել անել։
-Ուզում եմ աշխատել։
-Իսկ ուսո՞ւմդ։
-Էլլ ես պետք է աշխատեմ, որպեսզի կարողանամ տուն վարձել ու ապրել, ինչքա՞ն կարող եմ այստեղ մնալ։
-Դու գժվե՞լ ես ինչ է։ Դու այստեղ կարող ես ապրել ինչքան ուզում ես։
-Չէ Էլլ կաշխատեմ, ու կսկսեմ առանձին ապրել։
-Ան ես այստեղ մենակ եմ ապրում, խնդրում եմ հանի՛ր դա մտքիցդ։
-Էլլ ես...
-Մենք երկուսս էլ կսկսենք սովորել։ Ծնողներիս թողած կարողությունը մեզ կբավականեցնի լիարժեք ապրել։ Կսովորենք, հետո ես հորս ընկերության գործերը կշարունակեմ։
-Շնորհակալ եմ Էլլ,-նա գրկեց ինձ։
-Դե ի՞նչ, մտածիր ի՞նչ ուղղությամբ ես ուզում սովորել։
-Ուզում եմ կա՛մ խոհարար, կա՛մ էլ վարսահարդար դառնալ։
-Ուրեմն կգնանք ու քեզ համար անհատական դասեր կվերցնենք որևէ մասնագետի մոտ։
-Շատ լավ։ Իսկ դո՞ւ։
-Ես ուզում եմ բիզնեսկառավարում սովորել։
-Շատ լավ է։ Շուտով սեպտեմբերն է մոտենում, ու երկուսս էլ կսկսենք կանոնավոր կերպով սովորել։
-Ըհն,-դռան թակոց լսեցի,-Եկա հիմա,-բացեցի դուռն ու տեսս Արթուրին ու Արմանին,-Ներս եկեք,-գրկեցի նրանց ու ներս ուղեկցեցի։
Մտանք խոհանոց։ Աննան վերևից ցած իջավ ու մենք նստեցինք սեղանի շուրջ։
-Ինչպե՞ս եք։
-Շատ լավ։
-Հարմարվե՞լ եք այս կյանքին։
-Այո։ Ավելի ճիշտ փորձում ենք։
-Եթե հարցեր ունենաք կարող եք դիմել։
-Գիտեմ Արտ։ Սեղան պատրաստեմ՝ նախաճաշենք։
-Հա, ես ոչինչ չեմ կերել։
-Ի՞նչ կուտեք։
-Ես երեկվա պատրաստածդ խմորեղենն եմ ուզում։
-Լավ հիմա կտամ, իսկ դո՞ւք։
-Նույնից։
-Թե՞յ։
-Չէինք հրաժարվի։
-Լավ, հիմա կլինի։
***
Սկսեցինք նախաճաշել։
-Ի՞նչ եք կարծում, չարժե՞ խնջույք կազմակերպել։
-Լավ միտք է։
-Ուրեմն այսօր ես ու Արմանը կգնենք մթերքները, իսկ վաղը փոքրիկ խնջույք կանենք։
-Շատ լավ,-ասաց Աննան։
-Ուզում եմ գերեզմաններ գնալ։
-Ուզում ես կգամ...
-Ե՛ս կգամ քեզ հետ սիրելիս,-Արթուրին ընդհատելով ասաց Արմանը։
-Ես մենա՛կ եմ ուզում գնալ։
-Լավ, ինչպես կուզես։
-Էլլ ուզում եմ այսօր մի տեղ գնանք միասին։
-Արման ես...
-Կուզե՞ս կինո գնանք։
-Չգիտեմ։
-Ուրեմն կպատրաստվես, ես քեզ այսօր կինո եմ հրավիրում։
-Լավ։
-Արթուր կուզե՞ս մի տեղ էլ մենք գնանք։
-Ո՞ւր։
-Չգիտեմ, կարող ենք ընթրելու գնալ։
-Լավ, եթե ուզում ես, կգնանք։
-Շատ լավ,-ժպիտով ասաց Աննան։
***
Երեկոյան յոթն է, մենք դահլիճում ենք։ Արմանը բռնում է ձեռքս, իսկ ես անտարբեր նայում եմ էկրանին։ Ֆիլմից ոչինչ չեմ հասկանում։ Ուշք ու միտքս մի ուրիշ տեղ է։
Ֆիլմն ավարտվեց, մենք դուրս եկանք, ու Արմանն ինձ տուն ճանապարհեց։
-Էլլ ես ուզում եմ, որ դու...
-Արման ես քեզ ավել ոչինչ չեմ կարող տալ։ Դու ուզում էիր, որ դառնամ ընկերուհիդ, է՞լ ինչ ես ուզում։
-Ես ուզում եմ, որ դու դառնաս ընկերուհիս ինձ սիրելո՛վ, այլ ոչ թե։
-Արման ես քեզ...
-Էլլ, ես սիրում եմ քեզ,-նա առաջ եկավ ու ցանկացավ համբուրել ինձ։ Թույլ չտվեցի։
-Արման թո՛ղ։
-Եթե ընկերուհիս ես ու սիրում ես ինձ, ապա ինչո՞ւ չես թողնում, որ համբուրեմ քեզ։
-Ես գնում եմ։
-Դու ամեն անգամվա պես խուսափում ես։
-Բարի գիշեր,-շրջվեցի ու հեռացա։
