19 страница30 марта 2020, 14:46

Մաս 19

-Էլլի արագ ափսեները դիր։
-Արդեն դրեցի։
-Էլլ քեզ մի բան եմ ուզում ասել։
-Ի՞նչ է պատահել։
-Արթուրի մասին։
-Ե՞վ։
-Էլլ նա ինձ դուր է գալիս, ես սիրահարվել եմ նրան։
-Ի՞նչ։
-Հա Էլլ, եթե նա ինձ սիրի հիանալի կլինի, դու Արմանի հետ, ես՝ Արթուրի։
-Հա, լավ կլինի։
-Լսիր դուռն են ծեծում, բացիր մինչև ամանները լվանամ։
-Հիմա կբացեմ, երևի տղաներն են,-ես բացեցի դուռն ու մեր հյուրերը ներս եկան։
Ժամանակ անց տունը լցվեց մարդկանցով։ Գրեթե տասնհինգ հոգի։ Մեր մանկատան ընկերներն են, ովքեր դուրս են եկել։ Մի խոսքով նեղ, բայց աշխույժ ու հետաքրքիր անձնակազմ։ Մենք պարում ենք ու զվարճանում։
-Հարգելիներս խնդրում եմ մեկ րոպե լռություն,-հայտարարեց Արմանը,-Էլլ ես երկար եմ սպասել այս պահին, ու քանի որ դու դուրս ես եկել մանկատնից, արդեն կարող եմ քեզ ասել դրա մասին։ Դու գիտես, որ ես սիրում եմ քեզ, ու սիրել եմ շատ վաղուց։ Ես ուզում եմ, որ դու օրինական իմ կինը դառնաս։ Կամուսնանա՞ս ինձ հետ։
Բոլորը սկսեցին ծափ տալ, բոլորը երջանիկ են ու սպասում են իմ պատասխանին, իսկ ես նույնիսկ չե՛մ հասկանում ինչ է կատարվում։ Գլխումս Արթուրի ձայնն է "Ես չեմ կարող քեզ ուրիշին տալ"։
-Ես, ես... "Ես սիրահարվել եմ Արթուրին",-Այո... ես համաձայն եմ։
Ծափերն էլ ավելի սկսեցին թնդալ։ Արմանը մոտեցավ ու մատանին դրեց մատիս։
-Ես սիրում եմ քեզ Էլլի, սիրում եմ։
Բոլորը շնորհավորում են մեզ, բայց ո՞ւր է Արթուրը։

***

Խնջույքը շարունակվում է։ Ուրախ տրամադրությունը չի դադարում, ասեմ ավելին գնալով թեժանում է, իսկ իմ ներսում։ Ես անջատել եմ ուղեղս։ Ի՞նչ եմ անում։ Ի՞նչ եմ անում Աստված իմ։ Ինչպե՞ս կարող եմ ամուսնանալ նրա հետ։ Ամեն անգամ, երբ նա դիպչի ինձ, ես կատեմ սեփական անձս։
Ես խմիչքների սեղանի մոտ խմում եմ։ Աչքերս սառել են։ Արթուրի մասին եմ մտածում։
-Ես էլ չեմ համբերում,-կողքիս նստելով ասաց Արմանը։
-Ինչի՞ն չես համբերում։
-Թե, երբ պետք է միասին լինենք, արդեն հոգնել եմ այս հեռավորությունից։
-Հա։
-Մեր կենացը։
Խմեցինք։ Մի երկու բաժակ խմելուց հետո սկսեցի էլ ոչինչ չհասկանալ։ Գլխապտույտ ունեմ ու ահավոր սրտխառնոց։ Այս բարձր երաժշտությունն էլ է՛լ ավելի է բորբոքում գլխացավս։
-Արման ես չեմ կարող։
-Ի՞նչ չես կարող։
-Ամուսնանալ։ Ես պատրաստ չեմ դրան։ Ների՛ր,-վեր կացա, ուզում էի գնալ, բայց աչքերիս առաջ սկսեց գնալ ու գալ։ Արմանը գրկեց ինձ։
-Արի Էլլի։
-Ո՞ւր։
-Արի։
-Թո՛ղ, չե՛մ ուզում գալ։ Ես մնում եմ էստեղ։
-Արի՛,-նա քաշեց թևիցս, ու սկսեց դիակս ննջարան քարշ տալ։
-Մի՛ արա Արման։ Արման, խնդրում եմ թո՛ղ։ Ես ուժ չունեի, որ պաշտպանեի ինքս ինձ։
-Հեռո՛ւ մնա նրանից հիմար...
Ես կորցրի գիտակցությունս։

***

Արթնացա։ Տանը լռություն է, դրսում մութ։ Գլխացավս չի դադարում։
-Տեսնես Աննան որտե՞ղ է։
Զանգում եմ նրան։
-Վերջապես արթնացար հա՞։
-Ինչո՞ւ ես այդքան կոպիտ։
-Ամեն ինչում դո՛ւ ես մեղավոր։ Երբ ուզում, որտեղ ուզում, ինչքան ուզում խմում ես, ու չես ուզում մտածել, թե ինչ հետևանքներ կունենա։
-Կխոսե՞ս տեսնեմ ինչ է եղել։
-Ի՞նչ պետք է լինի։ Քո պատճառով իմ սիրած տղայի կյանքը մազից է կախված։
-Ի՞նչ, ի՞նչ է դա նշանակում։
-Դու քո սիրելիի հետ չգիտեմ ինչ էիր անում, Արթուրը տեսել է ձեզ, իսկ քո Արմանը դանակահարել է նրան։
-Ի՞նչ ես խոսում, ի՞նչ ես խոսում,-ես սկսեցի լաց լինել, բղավել,-Որտե՞ղ եք։
-Քե՞զ ինչ։
-Աննա որտե՞ղ եք,-գոռալով ասացի ես։
-Հիվանդանոցում։
-Ո՞ր հիվանդանոցում։
-Արթուրը հաստատ չի ցանկանա քեզ տեսնել, այնպես, որ հաջողություն,- անջատեց հեռախոսը։
Աստված իմ ես ի՞նչ անեմ։ Այս ի՞նչ արեցի։ Ամեն ինչում ե՛ս եմ մեղավոր։ Եթե նրան մի բան լինի, ես ինձ չեմ ների, իսկ այդ հիմարը որտե՞ղ է։ Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ։ Արթուր ո՞ւր ես։

***

Արդեն գիշերվա երեքն է։ Ես փողոցներում թափառում եմ։
Հեռախոսիս զանգ եմ ստանում։
-Այո՞։
-Բարև Ձեզ։
-Բարև Ձեզ, լսում եմ։
-Ես Էլլի Հովսեփյանի հե՞տ եմ խոսում։
-Ա՜, այո՜, լսում եմ։
-Արթուրն է խնդրել, որ զանգահարեմ Ձեզ։
-Արթո՞ւրը, որտե՞ղ է նա։
-Հիմա Ձեզ կուղարկեմ հասցեն, խնդրում եմ շտապ եկեք։
-Այո, շնորհակալ եմ, գալիս եմ։
Ի ուրախություն ինձ հիվանդանոցից այդքան էլ հեռու չէի, որովհետև այս ժամին տաքսի չկար, որ ինձ էնտեղ հասցներ։ Վազելով հասա հիվանդանոց, ու գնացի Արթուրի սենյակ։
-Արտ, Արթուր ինչպե՞ս ես։
-Լավ եմ Էլլ, դո՞ւ ինչպես ես, հո այդ հիմարը նորից հետ չեկա՞վ։
-Չէ, նա փախե՞լ է։
-Հա, խփեց ու փախավ։
-Չգիտեի, որ նա այդպիսինը կարող է լինել։
-Ես միշտ էլ չեմ ցանկացել նրան քո կողքին տեսնել։ Էլլ ես...
-Դու չկարողացար տեսնել, թե ոնց եմ առաջարկը ընդունում, չէ՞։ Ես մատանին աղբը կգցեմ։ Խոսք եմ տալիս ամեն ինչ կանեմ, որ նա փտի բանտում։
-Դու ոչինչ էլ չես անի, ես դա ինքս կանեմ, դա իմ ու նրա հարցն է։
-Ինչի՞ց ամեն ինչ սկսվեց։
-Էլլի նա ուզում էր քեզ...
-Բավական է, գիտեմ։ Հիմա քեզ հանգիստ է հարկավոր։ Շա՞տ ցավեր ունես։
-Ոչ։
-Ներիր խնդրում եմ։
-Հանգստացիր անուշս, ներողություն մի խնդրիր։
-Ես շատ էի վախեցել քեզ համար։
Բացվեց դուռն ու ծափահարելով ներս մտավ Աննան։
-Օ՜ Էլլի, փաստորեն եկե՞լ ես։
-Աննա՞։
-Ի՞նչ Արթուր։ Դու նրա պատճառով ես այստեղ։
-Աննա անիմաստ մի՛ խոսիր։
-Իսկ ի՞նչ ասեմ։
-Սու՛ս մնա։
-Արթուր ես, ես սիրում եմ քեզ, ու թույլ չեմ տա, որ որևիցե մեկի պատճառով քեզ մի բան լինի։
-Ես գնամ։
-Ո՛չ, մնա՛ Էլլ,-նա բռնեց ձեռքս։
-Չէ, ես պետք է գնամ։
-Էլլ, Է՜լլ։
Ես դուրս եկա սենյակից ու վազեցի։ Դրսում քամի է։ Ես դողում եմ, բայց արցունքներս, ցածր տրամադրությունս թույլ չեն տալիս զգալ ցուրտը, միայն մտածում եմ, մտածում, ու մտածում...

19 страница30 марта 2020, 14:46

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!