Մաս 20
Արթնացա ու հասկացա, որ ամեն ինչ լրիվ ուրիշ է։ Ես ասես ես չլինեմ, իսկ իմ կյանքը իմը չէ։ Արթուրի մասին եմ մտածում, բայց վախենում եմ նրա մոտ գնալ։ Ախր Աննան, նա սիրում է Արթուրին, և ես չեմ կարող նրան ցավ պատճառել, չնայած նրա երեկվա արածներին։ Ինձ անընդհատ թվում է, որ Արմանը կհայտնվի։ Ոչ ոք չգիտի որտեղ է այդ հիմարը։ Ես նույնիսկ վախենում եմ տեսնել նրան։
***
Դուրս եմ եկել իբրև թե զբոսանքի։ Ուզում եմ ցրել մտքերս, բայց ապարդյուն։ Քայլում եմ անմարդաբնակ մի փողոցով։ Մեքենա կանգնեց կողքիս։
-Գեղեցկուհի նստիր։
Ես ուշադրություն չդարձրի նրան։
-Նստի՜ր, կգնանք մի տեղ ու լավ ժամանակ կանցկացնենք։ Դու կմոռանաս ամեն ինչ ու բոլորին։
"Դու կմոռանաս ամեն ինչ ու բոլորին"։
Մի պահ կանգ առա։ Ես իսկապես ուզում եմ մոռանալ բոլորին, բայց ո՛չ, ես այս մարդու մեքենան չեմ նստի։ Մոտակայքում բարձր երաժշտության ձայներ են լսվում։ Երևի ակումբ է, արժե մտնել ու կտրվել աշխարհից։ Ես ներս գնացի։ Բարձր երաժշտությունը սկսեց խլացնել ականջներս։ Անցա բարի մոտ։
-Ինձ վիսկի խնդրում եմ։
Սկսեցի խմել։ Օրգանիզմս սկսեց ահավոր այրել։ Վեր կացա ու սկսեցի պարել։ Ինչ-որ մեկը գրկեց ինձ։ Ես հրեցի նրան։ Մեքենայի այն տղան է։
-Լավ, լավ ներիր, ուղղակի ուզում էի պարել քեզ հետ։
Ես առանց որևէ բան ասելու դուրս եկա։ Նա վազեց իմ հետևից։
-Մի վախեցիր ինձնից, ես քեզ ոչինչ չեմ անի։
-Հեռու մնացեք ինձնից։
-Ինչո՞վ կարող եմ օգնել։
-Ոչնչով։
-Նստիր մեքենան ես քեզ մի տեղ կտանեմ, կհանգստանաս։
-Ձեր հիմար առաջարկները Ձեզ պահեք, ես ինձ առանց այդ էլ լավ չեմ զգում, Ձեր տրամադրությունն էլ չունեմ։
-Լավ նստիր, խոստանում եմ, ոչ մի վատ բան չեմ անի։
-Չե՞ս հասկանում։
-Դու ինձ այլ տարբերակ չես թողնում,-նա մոտեցավ ու փակեց բերանս։ Ես քիչ-քիչ կորցրի գիտակցությունս։
***
Մոտ կես ժամ անց ուշքի եկա։ Դեռ չէի կարողանում խոսել։ Հասանք մի շենքի։
-Արի իմ հետևից,-բռնեց թևիցս ու քաշելով ներս տարավ։
-Բարև Էլլի,-ես նայում եմ նրա դեմքին,-Ինչպե՞ս ես։
Գրպանիցս հանեցի մատանին ու գցեցի նրա առաջ։
-Ինչքա՞ն զզվելի կարող ես լինել։
-Այդ մատանին քոնն է։
-Այն իմը չէ՛, ու երբե՛ք չի լինի։
-Վերցրու։
-Չքվիր իմ կյանքից։
-Չեմ կարող։
-Դու պատասխան ես տալու Արթուրին այդ օրը գցելու համար։
-Ես միջև վերջ կավարտեմ գործս, կսպանեմ նրան։ Քեզ էլ հետը։
-Դու փտելու ես բանտում, եթե իհարկե մինչ այդ չսպանեմ քեզ։
Նա կանգնեց ու մոտեցավ ինձ։
-Իսկ ի՞նչ ես ուզում։
-Դու ինձ երբեք չես սիրել, եթե սիրեիր չէիր վնասի Արթուրին։ Դու ճղճիմի մեկն ես, ես ատում եմ քեզ։
-Ուրեմն նա այնքան կա, որ իր պատճառով հրաժարվո՞ւմ ես ինձնից։
-Նա ավելին է, քան կարծում ես։
-Ուրեմն ավելին է հա՞։ Ես կոչնչացնեմ քո ավելիին։
-Դու մարդ չես։
Նա նայեց աչքերիս մեջ, ու ինձ այնպես ապտակեց, որ ընկա ու գլուխս ուժեղ հարվածեցի։ Էլ չեմ հիշում...
