Մաս 21
Բացեցի աչքերս։ Ես սենյակում մենակ եմ՝ կապված եմ աթոռին։
Դուռը բացվեց ու ներս եկավ Արմանը։
-Գեղեցկուհի՞, ինչպե՞ս ես,-ժպտացի,-Հարմա՞ր է այդպես կապված։
-Շատ։
-Ուրեմն այդպես կապված էլ կմնաս։
-Հիմա՛ր, բա՛ց թող ինձ, ես պետք է գնամ Արթուրի մոտ,-գոռալով ասացի ես։
-Ես քեզ բաց չեմ թողնի, ես թույլ չեմ տա, որ դու նորից այդ ոչնչությանը տեսնես։ Այն, որ հիմա մենք միասին չենք նրա մեղքն է, եթե նա չլիներ...
-Միակ մեղավորը դո՛ւ ես։ Այս պատմության միակ ոչնչությունը դո՛ւ ես, լսո՞ւմ ես։
-Էլլի այնպես մի արա, որ ապտակեմ քեզ։
-Դե՜, դե ապտակի՛ր։
-Լսի՛ր փոքրիկ քած։ Ես չեմ կարող ասել, "Օ՜յ Էլլի, ես սիրում եմ քեզ, ու չեմ կարող ապտակել քեզ", ընդհակառակը, ես քեզ չեմ սիրում, ու կարող եմ նույնիսկ սպանել։
-Գիտեմ, որ չես սիրում, ու վստահ եմ, որ կսպանես։ Գիտե՞ս ինչու, դու ուղղակի ատում ես Արթուրին, ու նրանից վրեժ լուծելու համար արեցիր այս ամենը։ Այսքան տարի խաբեցիր ինձ, որ Արթուրին ցավեցնես ինձ հետ լինելով։
-Այո, այո՛ ես ատում եմ նրան, ավելի շատ, քան ատում եմ քեզ։ Բայց ես հաճույքով կքնեմ քեզ հետ։
-Չքվի՛ր։ Գնա՛ այստեղից, ես չե՛մ ուզում տեսնել քեզ։
-Ես կկործանեմ ամբողջ կյանքդ։
-Էլ ո՞ւր։ Իմ կյանքն այնքան կործանված է, որ էլ հնարավոր չէ կործանել։ Արթուրը միշտ էլ քեզնից բարի ու լավն է եղել։ Ի տարբերություն քեզ, նա չէր համարձակվի իր մոտ դանակ պահել, այն էլ վնասել որևէ մեկին։
-Նա միշտ փորձել է ինձանից ավելին է լինել, նա միշտ խանգարել է ինձ։
-Ուրեմն ո՛չ թե փորձել է քեզնից լավը լինել, այլ եղել է։
-Ո՛չ, նա այնքան չկա, որ ինձնից ավել լինի։
-Երևում է,-քմծիծաղով ասացի ես։
-Քի՛չ խոսիր։ Ես կարող եմ այնպես անել, որ դու կերազես մեռնել։
-Ես հիմա՛ էլ եմ երազում դա։ Շնորհակալ կլկնեմ։
-Ես դուրս եմ գալիս։ Եթե ինչ-որ բանի կարիք ունենաս, ձայն տուր սեր իմ։
***
Սենյակում եմ։ Ներս է մտնում Արմանը, շիշը ձեռքին՝ հարբած։
-Էլլի, Էլլի, Էլլի։ Ինչպե՞ս ես արքայադուստր։
-Գերազանց՝ չհաշված թերությունները։
-Ուզո՞ւմ ես քանդեմ կապերը։
-Ըհն, հա քանդիր,-ժպիտով, ու իր հարբած վիճակից օգտվելով ասացի ես։
-Սպասիր,-նա շիշը դրեց կողքի պահարանին ու մոտեցավ ինձ։ Բռնեց թելը, որ քանդի։ Սկսեց ծիծաղել,-Ուրեմն դու մտածում ես, որ կքանդե՞մ։ Փոքրիկ Էլլի։ Լավ գնամ, հոգնած եմ, ուղղակի ցանկացա տեսնել ողջ ես, թե՞ մեռած,-դուրս եկավ սենյակից։ Ես փորձեցի մոտենալ պահարանին, որ վերցնեմ շիշը, բայց աթոռով ընկա գետնին,-Ի՞նչ եղավ,-սենյակ մտնելով ասաց Արմանը,-Փորձում էիր փախչե՞լ,-ծիծաղելով ուղղեց աթոռը։
-Ստո՛ր, թող գնա՛մ, ես չե՛մ ուզում մնալ քեզ պեսի հետ։
-Հիմա քեզ ուտելու բան կբերեմ։
-Ինձ պետք չեն քո զզվելի ուտելիքները։
-Ոչինչ, մի քիչ էլ քաղցած կմնաս՝ կսկսես ուզել։ Հենց ցանկանաս ուտել ձայն տուր, ես կկերակրեմ քեզ։
-Չքվի՛ր աչքիցս։
Նա դուրս գնաց։ Ես սկսեցի փորձել արձակել ձեռքերիս կապը, մի կերպ կարողացա ձեռքս դուրս բերել պարանից, չնայած որ ահավոր ցավոտ էր, ու արյունոտվեցի։ Քանդեցի կապերն ու մոտեցա դռանը։
-Անասո՛ւն,-լսվեց տղամարդկային մի ձայն, ու կրակոցի ձայներ։
Ես քարացա, կպա պատին։ Կողքի սենյակում ահավոր կռիվ է։ Ես բացեցի դուռն ու տեսա Արթուրին։ Նրանք միասին են վիճաբանում։ Արմանը ընկած է գետնին, իսկ Արթուրը նստել է նրա վրա ու խփում է մռութին։
-Արթու՜ր։
-Էլլի փախի՛ր։
-Չէ՜, չէ՜։
-Փախի՛ր։
Արմանը գլօրեց Արթուրին ու սկսեց խփել։
Ես վերցրի մի կողմ ընկած ատրճանակն ու պահեցի Արմանի վրա։
-Արմա՛ն։
Նա նայեց ինձ ու քարացավ։ Ձեռքերս դողում են։
-Էլլի չսեղմե՛ս ձգանը,-ասաց Արթուրը։
-Ոչ, նա դա չի՛ անի, նա այդ հիմարությունը չի՛ անի։
-Այն էլ ինչպես կանեմ։
-Էլլի՜,-գոռաց Արթուրը։
Ես չհասկացա ինչ կատարվեց։ Հանկարծակի կրակեցի ու...ու...
Քարացա, ես մարդ սպանեցի։
-Ի՞նչ արեցիր Էլլի, ի՞նչ արեցիր,-շնչակտուր ասաց Արթուրը։
Ատրճանակը ընկավ ձեռքիցս,-Շտապ օգնություն կանչիր։
Ես կորցրի խոսելու ունակությունս։ Ես իրոք ուզում եմ խոսել, բայց չեմ կարողանում։ Համրացել եմ։
-Ես սպանելու եմ քեզ։
-Նրան ուշադրություն մի դարձրու, արի՛։
Մենք գրեթե դուրս էինք եկել դռնից, երբ կրակոցի ձայն լսվեց։ Չհասկացա ինչ եղավ, ում էր ուղղված այդ կրակոցը։ Ականջներումս ուժեղ ձայն սկսեց լսվել, ասես ուժեղ քամի լիներ գլխումս։ Շունչս կտրվում էր։ Ես ընկա գետնին, իսկ Արթուրը ծնկի իջավ ու գրկեց ինձ։
-Ի՞նձ վրա կրակեց,-ասացի ես։
-Է՞լլ, Է՜լլ չփակես աչքերդ, լսո՞ւմ ես, նայիր ինձ։ Ամեն ինչ լավ է։ Անասուն ի՞նչ արեցիր։ Արթուրը շրջվեց կրակողի կողմը,-Աննա՞։
-Հա ես եմ, ե՛ս կրակեցի։ Ե՛ս եմ, հա ե՛ս եմ կրակել նրա վրա։
-Դու գժվե՞լ ես ինչ է։
-Դու ինձ ուշադրություն չէիր դարձնում, միայն Էլլի՜, Էլլի՜, ես էլ որոշեցի վերացնել նրան։
-Դու հիվանդ ես, հասկանո՞ւմ ես ինչ արեցիր։
-Այո, ես ուղղակի թույլ չտվեցի, որ իմ սիրելիին գողանան ինձնից,-ժպիտով ասաց Աննան։
-Շտապ օգնություն կանչիր, շու՛տ արա։
-Չէ՜։ Արթուր արի գնանք, թող սիրահար աղավնիները միասին մեռնեն։
-Սո՛ւս մնա, սո՛ւս։
Արթուրը վերցրեց հեռախոսն ու հավաքեց համարը։
-Էլլի աչքերդ բաց պահիր, նայիր,- զգում եմ, որ արնաքամ եմ լինում, աչքերիս առաջ խամրում է, Արթուրը սկսում է մի քանի հատ երևալ,-Ի՛նձ նայիր Էլլ։
-Ես մեռնում եմ,-ժպիտով ասացի ես։
-Չէ՜, հո չե՞ս գժվել, դու չե՛ս մեռնում։
-Արթուր խոստացիր, խոստացիր, որ երջանիկ կլինես։
-Էլլ ես ու դու...
Ես սկսեցի էլ ոչինչ չլսել, միայն մի կրակոցի ձայն ու վերջ...
