Մաս 16
Մենք գերեզմաններում ենք։ Ծնողներս պարկած են այդ փայտյա դագաղների մեջ, իսկ ես... Ինչո՞ւ չգնացի նրանց հետ։ Հիմա ես էլ կմեռնեի ու նորից չէի տառապի,-ես մոտեցա դագաղին,-Դու երազում էիր, որ ես քեզ մայրիկ ասեմ։ Չհասցրեցի, բայց պատրաստվում էի։ Պատրաստվում էի, որ երբ գաս ես քեզ մայրիկ կասեմ։ Ներիր, ներիր, որ այդպես էլ չլսեցիր, թե ոնց եմ քեզ "մայրիկ" կանչում։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Մի քանի օրվա մեջ դուք ինձ համար ավելին դարձաք։ Շնորհակալ եմ։ Պապ, մամ ես սիրում եմ ձեզ։
***
Մանկատունն ու ես... ո՛չ, ճակատագի՛րն ու ես...ո՛չ ո՛չ ավելի ճիշտ, ճակատագի՛րն ինձ հետ ասես տունտունիկ խաղա։
Ինձ նորից մանկատուն բերեցին։ Ես էլ ոչ լաց եմ լինում, ոչ էլ ինձ հետաքրքիր է ինչ-որ բան։ Միևնույն է լինելու է այն, ինչ գրված է իմ ճակատին։ Երևի մինչև չափահաս դառնալս այստեղ կմնամ, բայց ինձ համար մեկ է որտեղ կլինեմ, միևնույն է դժբախտ եմ։
***
-Էլլի՜։
-Այո՞ Գայանե քույր։
-Արի տնօրենի սենյակ։
-Հիմա կգամ,-վեր կացա ու գնացի տնօրենի սենյակ։
-Էլլի, նորից ցավում եմ կատարվածի համար, բայց մի բան կա, որ պետք է ասեմ քեզ։
-Ի՞նչ է պատահել։
-Լսի՛ր, ծնողներիդ միակ ժառանգը դու ես, ու նրանց մահից հետո ամբողջ ունեցվածքը քեզ է մնացել։
-Դա ինձ պետք չէ։
-Համենայնդեպս այն քոնն է, այն կտնօրինվի պետության կողմից, մինչև քո չափահաս դառնալը, հետո դու ինքդ կորոշես, թե ինչպես վարվել։
-Կարո՞ղ եմ գնալ։
-Այո, գնա։
Ես դուրս եկա սենյակից։ Ուրեմն նրանց ամբողջ կյանքի աշխատանքն ինձ է բաժին հասել։ Մի՞ թե ես արժանի եմ դրան։ Լավ, ես ամեն ինչ ճակատագրին եմ թողնում։ Թող ամեն ինչ Աստծո կամքով լինի։
