Մաս 15
Օրեր անց...
-Էլլի՜։
-Հա՞։
-Ես ու հայրիկը ծնունդի ենք հրավիրված, մի գուցե գա՞ս մեզ հետ։
-Ես չեմ ուզում, տրամադրություն չունեմ։
-Աղջիկս խնդրում եմ։
-Ի՞նչ եք խնդրում։ Բոլորը խնդրում են, ոչ ոք չի՛ հասկանում, ու չի՛ ուզում հասկանալ, թե ե՛ս ինչ եմ ուզում։
-Ի՞նչ ես ուզում Էլլ, ասա ինձ։
-Ես միայն մի բան եմ ուզում, ու դժվար թե դուք կարողանաք մարդկանց վերակենդանացնել։
-Էլլ ընդունիր այն փաստը, որ մայրիկդ այլևս չկա։ Հիմա մե՛նք ենք քո ծնողները։
-Այո դուք եք, բայց դո՛ւք չեք ինձ լույս աշխարհ բերել։
-Եթե ես հնարավորություն ունենայի, եթե ունենայի...կարծում ես ես չե՞մ երազել իմ հարազատ երեխային ունենալ, ես մեղք չունեմ, ես չեմ կարող փոքրիկ ունենալ։
-Երանի ես ձեր աղջիկը լինեի, և՛ դուք հարազատ երեխա կունենայիք, և՛ ես ծնողներ։
-Դու ծնողներ ունես, մնում է հասկանաս ու ընդունես մեզ։ Ես քեզ իմ հարազատ երեխայի պես եմ սիրում։
-Կներեք Ձեր աչքերից արցունքներ բերելու համար,-ես կամաց սրբեցի նրա արցունքները, իսկ նա իմը,-Դուք գնացեք, ես չեմ ուզում գալ։
-Ես էլ չեմ ուզում։
-Խնդրում եմ, ես շատ կուրախանամ, որ դուք գնաք։
-Լավ անուշս, լավ։
Նրանք գնացին, իսկ ես պարկեցի։ Ժամանակ անց քնով ընկա։
***
Արթնացա ու կողքիս տեսա Լիլիթին։
-Ինչպե՞ս քնեցիր։
-Շատ լավ,-նստեցի ու սկսեցի տրորել աչքերս,-Ծնողներս դեռ չե՞ն եկել։
-Ո՛չ Էլլի, նրանք այսօր չեն գա։
-Այսի՞նքն, ինչպե՞ս թե չեն գա։
-Կմնան այտնեղ։
-Առանց ինձ ասելու մայրս չէր մնա այնտեղ։
-Դե ինձ է ասել, որ փոխանցեմ։
-Կզանգե՞ս նրան։
-Ո՛չ։
-Ինչո՞ւ։
-Չեմ կարող։
-Ինչ-որ բա՞ն ես թաքցնում ինձնից։
-Ոչ։
-Մի՛ խաբիր։
-Էլլի՜, Էլլի՜։
Նրա աչքերն արցունքոտվեցին։
-Ի՞նչ է եղել, խոսի՛ր,-ես սկսեցի բարձր ձայնով լաց լինել։
-Էլլի նրանք։
-Նրանք ի՞նչ։
-Նրանք վթարից մահացել են։
-Ի՞նչ։
-Այո, երկուսն էլ...
-Ո՜չ, ո՜չ, դու ստում ես, չէ՛ր կարող նման բան լինել,-Լիլիթը գրկեց ինձ,-Նրանք չեն մահացել, չէ՞։
-Է՜լլ, հանգստացի՜ր։
-Ինչո՞ւ է Աստված միշտ ինձնից խլում իմ ծնողներին։
-Այդպես մի ասա, ամեն ինչ դեռ առջևում է։
-Ի՞նչն է առջևում, հը՞ն։ Հարազատ մայրիկս մահացել է, իսկ այն կինը որին ես պատրաստվում էի հարազատ մոր պես սիրել, նորից մահացավ։ Աստված չի ուզում, որ ես մայրական քնքշանք զգամ։ Ինձ այս ամենն է բաժին հասել, ի՞նչ արած։
-Վաղը կհողարկավորեն նրանց։
-Թույլ կտան չէ՞, որ ես էլ գամ։
-Այո, եթե ուզում ես կգաս։
-Ես չեմ կարող նրանց կողքին չլինել։
-Կգաս, միայն թե սկսիր տրամադրվել։
-Ես սովոր եմ կյանքի հարվածներին։
-Ինչքա՜ն փոքր ու ինչքա՜ն դժբախտ,-նա վրդովված գրկեց ինձ։
***
Ես հերթական անգամ որբացա։
Հիշում եմ մայրիկի դեմքն ու կարոտում նրան։ Կարոտում եմ նրա փափուկ ձայնը, որ մի քանի օրում այդքան հարազատ էր դարձել ականջիս։ Հայրիկի հոգնած դեմքը, որ ամեն օր աշխատանքից տուն գալիս նստում էր բազմոցին, ու հոգնած դեմքով ժպտում ինձ ու մայրիկին։ Հետո պարզում էր հոգնած թևերն ու մենք գրկում էինք նրան։ Գուցե դեռ ծնողներս չէին, բայց արդեն հարազատ էին ինձ, արդեն իմն էին դարձել։
Ինչո՞ւ մայրիկ։ Ինչո՞ւ նորից գնացիր։ Իմ ճակատագիրն է մայրիկ չունենալը, իմ ճակատագիրն է որբ լինելը։
