Մաս 12
Ես այսօր գնում եմ իմ նոր տուն, իմ նոր ընտանիք։ Չգիտեմ կհարմարվե՞մ ծնողներիս, թե՞ ոչ, բայց այն միտքը, որ նրանք կօգնեն գտնել ծնողներիս, ինձ ստիպում է արդեն սիրել նրանց։
Ես այս պահին միայն Արթուրի մասին եմ մտածում, ո՜ւ դե հա Արմանի։ Նրանք չեն իմանա, թե ես որտեղ եմ։ Ես Գայանե քրոջը կխնդրեմ, որ Արթուրենց զգուշացնի իմ գտնվելու վայրի մասին։
-Էլլի դու պատրա՞ստ ես։
-Այո, արդեն կարող ենք գնալ։
Մենք դուրս ենք գալիս սենյակից։
-Իմ ընկերուհին գնում է։
-Ես հաճախ կգամ քեզ տեսնելու։
-Շատ կկարոտեմ։
-Ես էլ Ան։
Ես գրկում եմ Աննային, ու մոտենում իմ թանկագին Գայանե քրոջը։
-Շնորհակալ եմ այսքան տարի ինձ համար ընկեր ու մայր լինելու համար։
-Էլլի, դու իմ ամենասիրելի երեխան ես այստեղ, ես քեզ շատ կկարոտեմ աղջիկս,-նա թաց աչքերով գրկեց ինձ։
Մենք նստեցինք մեքենան ու գնացինք տուն։
***
Հասանք մի երեք հարկանի հսկա տան։ Մեծ պարտեզով, բարձր ծառերով ու գեղեցիկ ցանկապատով։ Մենք մտնում ենք տուն ու ես ապշահար նայում եմ շուրջ բոլորս։ Այսքան շքե՞ղ, ես ապրելու եմ այս տա՞նը։ Ի՜նչ գեղեցիկ է։
-Արի գնանք քեզ քո սենյակը ցույց կտամ։
Ես մտնում եմ իմ սենյակ, ու ապուշի պես ժպտում։ Այն վարդագույն ու դեղին երանգների համադրում է։ Կենտրոնում դրված է արքայական անկողինը, մի կողմում փոքրիկ գրասեղանն է, իսկ մյուս կողմում փափուկ խաղալիքներ։ Այնքան գեղեցիկ է, այնքան մանկական, իսկը ինձ համար։
Ես կամաց մոտենում եմ ու նստում անկողնուս վրա։ Այն այնքան փափուկ է, որ ես իջնում եմ ներքև։ Ինձ ուրախացնելու համար նրանք ամեն ինչ արել են։
-Դե՜ Էլլ, քեզ դուր եկա՞վ։
-Ինչպես կարող էր այս պալատը ինձ դուր չգալ։ Ես ինձ արքայադուստր եմ զգում։
-Դու իսկապես արքայադուստր ես։ Գնա՞նք հաց ուտելու։
-Այո՜։
Մենք իջնում ենք հյուրասենյակ։ Այնտեղ մեծ սեղան է գցած ու աշխատողները այստեղից այնտեղ են վազվզում ու սեղանը լցնում անուշաբույր ուտեստներով։
-Լիլիթ մեզ համար հյութ բեր,-ձայն տվեց "մայրս"
-Հիմա տիկին,-խոհանոցից մի նուրբ ձայն պատասխանեց նրան։
Նա բերեց սկուտեղով հյութը, ես շրջվեցի, ու երբ մեր հայացքները խաչվեցին, սկուտեղը նրա ձեռքից ցած ընկավ, իսկ իմ աչքերն արցունքոտվեցին։
Դա նա է, հենց նա, ով եկել էր մանկատուն, նա է, ով փողոցները ավլելով էր գումար վաստակում, նա է, ով չգիտես որտեղից գիտեր անունս ու նա է, ով ամեն անգամ ինձ տեսնելիս խառնվում է իրար ու փախչում։
-Լիլի՞թ, ի՞նչ եղավ։
-Ոչինչ տիկին, ներեցեք ես հիմա կմաքրեմ։
-Էլլի՞, ինչո՞ւ ես լաց լինում։
-Ո՛չ, ուղղակի ընկերներիս մասին եմ մտածում։
-Արթուրի՞։
-Հա։
-Մի՛ մտածիր, մենք Արթուրին կասենք քո գտնվելու վայրի մասին։
-Լավ։ Իսկ այստեղ միայն երե՞քս ենք ապրելու։
-Այո՝ ես, դու ու հայրիկդ։
-Ը՜մ։
-Ուզո՞ւմ ես գնանք զբոսնելու։
-Այո, ինձ բակը ցույց կտա՞ք։
-Այո աղջիկս, գնացի՞նք։
-Գնացինք։
