13 страница30 марта 2020, 14:46

Մաս 13

Առավոտ։ Ես բացում եմ աչքերս մի ուրիշ զգացողությամբ։ Ես իմ տանն եմ, ես նոր ընտանիք ունեմ։ Այսուհետ քնելու եմ այս սենյակում, ճաշելու եմ այս տան խոհանոցում։ Ներսումս ամեն ինչ տակնուվրա եղած է։ Ես վեր եմ կենում ու մոտենում պահարանիս։ Բացում եմ ու ներսում տեսնում տարբեր գույների ու ձևերի հագուստներ։ Ընտրում եմ դրանցից մի քանիսն ու հագնում բաց ջինսե տաբատ, վարդագույն շապիկ ու կեդեր։ Իջնում եմ ներքև։
-Ոչ Լիլիթ դու չես կարող դուրս գալ աշխատանքից։
-Տիկին ես չեմ կարող աշխատել այստեղ։
-Այսքան ժամանակ քեզ հետ խնդիր չի եղել, ինչո՞ւ այսքան հանկարծակի։
-Պարզապես ես չեմ կարող աշխատել, պետք է աղջկաս խնամեմ։
-Իսկ նրան ի՞նչ է եղել։
-Նա շատ բարձր ջերմություն ունի։
-Բայց, եթե դու գումար չունենաս ինչպե՞ս կարող ես պահել նրան։
-Մի բան կանեմ։
Ես լսեցի մորս ու այն կնոջ՝ Լիլիթի խոսակցությունը։ Մտա սենյակ։
-Լիլիթ, խնդրում եմ մի գնա։ Ես քեզ շատ եմ սիրում ու ուզում եմ, որ դու մնաս այստեղ։
-Դու մերժելո՞ւ ես իմ աղջկա խնդրանքը։
-Ախր ես...
-Քո աշխատավարձը կրկնակի կդարձնեմ, միայն թե մի մերժիր աղջկաս։
-Տիկին խնդիրը գումարը չէ, այլ...
-Խնդրում եմ Լիլիթ։
-Լավ Էլլի, լավ։
-Շնորհակալ եմ։
Նա մնում է, նա մնում է Աստված իմ, ես այնքան ուրախ եմ։
Դռան թակոց լսվեց։
-Ես կբացեմ,-արագ ասացի ես։
-Դա իմ գործն է, ես ինքս։
-Ո՛չ, ես կբացեմ։
Ես վազեցի դռան կողմը, բացեցի ու ծաղկեփունջ տեսա։ Ծաղիկների հետևից դուրս եկավ Արթուրը։
-Արթու՜ր,-ես թռա նրա գիրկը։
-Է՜լլ ո՞նց ես։
-Լավ դո՞ւ։
-Շատ լավ, վերջապես գտա քեզ։
-Իրոք որ։ Ներս անցիր։
Մենք ներս գնացինք։
-Բարև Ձեզ։
-Բարև տղաս։
-Նա Արթուրն է իմ լավագույն ընկերը։ Արթուր ընտանիքիս անդամներն են։ Նա էլ Լիլիթն է։
-Դա նա՞ է,-կամաց ասաց Արթուրը։
-Այո, կամաց։
-Անցիր նստիր, հիմա սեղանը պատրաստ կլինի, միասին կնախաճաշենք։
-Շնորհակալ եմ։
-Մինչև պատրաստ լինի, ես նրան իմ սենյակը ցույց կտամ։
-Լավ աղջիկս։ 
Ես Արթուրին տարա իմ սենյակ։
-Նայիր սա իմ սենյակն է։
-Քեզ պես թիթիզ է։
-Ապրես։
Ես գնացի ու թռա անկողնուս վրա։ Քաշեցի Արթուրին ու նստեցրի անկողնուս վրա, կանգնեցի մեջքի ետևում ու սկսեցի խաղալ մազերի հետ։
-Ուզում ես քանդե՞լ սանրվածքս։
-Արդեն քանդել եմ։
-Ախ այդպե՜ս։
Նա քաշեց ձեռքիցս գցեց անկողնու վրա ու սկսեց խառնել մազերս, հետո ընկավ կողքիս։
-Շատ սիրուն ես։
-Տեսքիցս երևում է։ Ես ագռավի եմ նման։
-Գեղեցիկ ագռավիկ ես։
-Այո։
-Երեխաներ եկեք ներքև։
-Գնացինք։

Մենք իջանք ներքև ու սկսեցինք նախաճաշել։
-Արթուր ջան քանի՞ տարեկան ես։
-Տասնյոթ։
-Հա՜, փաստորեն լավ էլ մեծ տղա ես։
-Դե հա։
-Իսկ ինչո՞վ ես զբաղվում։
-Դեռ դպրոց եմ գնում, բռնցքամարտիկ եմ ու դե՜, դաշնամուր եմ սիրում նվագել։
-Շա՜տ լավ է։
-Ես միշտ երազել եմ ջութակ նվագել, բայց դե չստացվեց։
-Ես քեզ հենց վաղը կտանեմ ու կընդունեմ ջութակի։
-Իսկապե՞ս։
-Այո՜։
-Շնորհակա՜լ եմ։
-Ես քո բոլոր երազանքները կկատարեմ։
-Գիտեմ։
-Թույլ կտա՞ք ես իմ գեղեցկուհուն տանեմ զբոսանքի։
-Այո իհարկե, մենք քեզ վստահում ենք։
-Շնորհակալ եմ վստահության համար։
-Դե ինչ, գնա՞նք։
-Գնացինք։
Մենք դուրս եկանք ու գնացինք փողոցում քայլելու։
-Ինչպե՞ս այդ կինը հայտնվեց այդտեղ։
-Ես էլ դա չգիտեմ, բայց մինչև հիմա հավատս չի գալիս։
-Ինչ-որ տարօրինակ բան կա այդ կնոջ մեջ։
-Ես էլ եմ դա զգում։ Սա ասես ճակատագիր լինի։ Նա անընդհատ կորում ու հայտնվում է, իսկ այս անգամ այսպես, այստեղ ես տեսա նրան ու նա մնաց։
-Ի՞նչ ես կարծում նա քեզ ազգակից մե՞կն է։
-Չգիտեմ։ Արտ գիտես էլ մղձավանջներ չեմ տեսնում։
-Երևի արդեն մայր ունես դրա համար։
-Ես կսկսեի այդ երազները չտեսնել միայն իսկական մորս գտնելու դեպքում։ Ինձ թվում է նա շատ մոտ է...

13 страница30 марта 2020, 14:46

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!