11 страница30 марта 2020, 14:45

Մաս 11

Մենք բակում բռնոցի ենք խաղում։ Ես վազում եմ, որ ինձ չբռնեն, և շատ ցավոտ ընկնում գետնին։
-Էլլի՜։
Ես հեռվից լսեցի իմ անունը։ Շրջվեցի ու տեսա Արմանին, ով ճաղերի մոտից անհանգիստ ինձ էր նայում։
-Էլլ ի՞նչ եղավ։
-Ոչ մի բան Ան, ես լավ եմ։
-Այն տղան ո՞վ է։
-Արթուրի ընկերներից մեկը։ Ես հիմա կգամ։
Ես մոտենում եմ դարպասներին։
-Էլլ ո՞նց ես, շա՞տ ցավեց։
-Չէ Արման հանգստացիր։
-Ինչպե՞ս ես։
-Լավ, իսկ դո՞ւ։
-Լավ։
-Ինչո՞ւ ես եկել։
-Ուզում էի տեսնել քեզ։
-Տեսա՞ր, կարող ես գնալ։
-Թույլ կտա՞ն, որ ներս գամ։
-Ինչի՞ համար։
-Էլլ խնդրում եմ։
-Լավ, ես հիմա կխնդրեմ, արի դարպասի մոտ։

***

-Էլլ դու մի՞շտ ես այստեղ եղել։
-Ծնված օրվանից։
-Լավագույն ընկեր ունե՞ս, որի հետ ամեն ինչով կիսվում ես։
-Արթուրը։
-Նրանից մի խոսիր, խնդրում եմ։
-Ինչո՞ւ։
-Որովհետև ես մանկատան երեխաների մասին եմ խոսում։
-Աննան, նա է իմ ընկերուհին, բայց միևնույն է, ես Արթուրի հետ ավելի մոտ եմ։
-Պարզ է։
-Դու քույր, եղբայր ունե՞ս։
-Մի քույր ունեմ։
-Քանի՞ տարեկան է։
-Մեծ է, արդեն ամուսնացած։
-Իսկ երեխա ունի՞։
-Մի տղա։
-Շատ լավ է։
-Էլլ դու երբևէ սիրահարվե՞լ ես։
-Ո՛չ։
-Իսկ ես քեզ համար ինչպիսի՞ մարդ եմ։
-Շատ լավ։
-Իրո՞ք։
-Այս, բայց ես քեզ...
-Ես ամեն ինչ կանեմ, որ դու ինձ սիրես։
-Արման ես...
-Էլլ, ես հաճախ եմ հրապուրվել աղջիկներով, բայց դու առաջինն ես, որի մասին ես ամեն վարկյան մտածում եմ։
-Դու ինձնով էլ ես հրապուրված, դա երկար չի տևի, այնպես, որ կարիք չկա ամեն օր այստեղ գալ։
-Դու չես սիրահարվել դրա համար էլ այդպես ես խոսում։
-Չեմ էլ ուզում սիրահարվել։
-Ոչինչ ես կսպասեմ քեզ, մինչև կհասկանաս իմ զգացմունքները։
-Լավ Արման դու արդեն պետք է գնաս։
-Ես էլի կգամ այստեղ։
-Լավ։
Նա գրկում է ինձ ու գնում։
Աստված իմ ես ի՞նչ անեմ, նա սիրահարված է ինձ, իսկ ես...ես ոչ մի զգացմունք չունեմ նրա հանդեպ։
-Էլլի արի այստեղ։
Ես վազեցի Գայանե քրոջ մոտ։
-Ի՞նչ է պատահել։
-Այն մարդիկ են եկել, որ քեզ որդեգրեն։
-Ես չեմ ուզում նրանց տեսնել։
-Նրանք քեզ շատ են սիրում։ Հասկանո՞ւմ ես, Աստված նրանց երեխա չի տվել, նրանք քեզ պես անուշիկ բալիկի կարիք են զգում։ Նրանք քեզ լավ կնայեն, ու մի գուցե օգնեն գտնել ծնողներիդ։
-Նրանք իսկապե՞ս կօգնեն։
-Այո Էլլի։ Գնա՞նք։
-Ըհն։
Մենք մտնում ենք առանձին սենյակ ու սկսում զրուցել։
-Դուք իսկապե՞ս կօգնեք գտնել ծնողներիս։
-Կփորձենք Էլլի, համենայնդեպս մանկատնից դուրս ամեն ինչ ավելի հեշտ կլինի։
-Խոստանո՞ւմ եք։
-Այո։ Դե ի՞նչ, կգա՞ս մեզ հետ։
Ես գլխով արեցի, համաձայնության նշան տալով։

11 страница30 марта 2020, 14:45

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!