6 страница30 марта 2020, 14:45

Մաս 6

Այսօր ծննդյանս օրն է։ Տոնում եմ տասներեքերրորդ տարեդարձս։ Ես, Արթուրի ընտանիքն ու Գոհար տատիկի թոռնիկը, եկել ենք ուրախ ժամանակ անցկացնելու։ Նրանք ինձ համար գեղեցիկ նվերներ են պատրաստել, իսկ այ Արթուրի նվերը՝ ամենատարբերվողն է։ Նա ինձ համար գեղեցիկ ալբոմ է գնել, իմ ու իր նկարներով։

***

Եկել ենք ազատության այգի։ Այնքա՜ն հետաքրքիր է։ Ատրակցիոններ ենք նստում, բղավում, ծիծաղում ու նույնիսկ մեկ-մեկ մնացածին ուշադրություն չդարձնելով՝ պարում ենք։ Բոլորը ժպիտներով մեզ են նայում, իսկ Արթուրի ծնողները ծիծաղելով գալիս են մեր ետևից։
Գնում ենք պիցցայանոց, ուտում ենք համեղ պիցցա, կարտոֆիլ, իսկ հետո ես փչում եմ իմ գեղեցիկ տորթի մոմերը։ Դուրս ենք գալիս ու զբոսնում փողոցում։  Աստիճանների վրա մի կին կա, ով ավլում է թափված տերևները։ Նրա դեմքն այնքա՜ն ծանոթ է։ Ինձ թվում է էլի եմ տեսել նրան։ Այո՜, դա հենց այն կինն է, որին տեսա մանկատան մոտ։
-Ես պետք է մոտենամ նրան։
-Էլլի, Էլլի սպասիր։
Ես չլսեցի ոչ ոքի ու մոտեցա նրան։
-Բարև Ձեզ։
Նա գլուխը վեր բարձրացրեց, ու քարացավ, կամ էլ ինձ թվաց։
-Բարև։
Ես ժպտալով նայեցի նրան։ Այնքան հարազատ բան կա նրա մեջ։
-Կարո՞ղ եմ Ձեզ մի բան հարցնել։
-Այո, լսում եմ։
-Այն դուք էիք եկել մանկատուն։
-Ո-ոչ Էլլի՞,-երբ նա ասաց անունս ձեռքը բերանին դնելով՝ փակեց։
-Դուք գիտե՞ք իմ անունը։
-Ո՛չ, ո՛չ,-նա վազեց։
-Սպասե՛ք, սպասե՛ք։
Նա չլսեց ինձ, վազեց ու գնաց, իսկ ես թաց աչքերով փողոցում կանգնած մնացի։
-Էլլի՞, ո՞վ էր նա,-ինձ մոտ վազելով ասաց Արթուրը։
-Չգիտեմ։
-Ինչո՞ւ այդպես վազեց։
-Նա չվազեց, նա փախա՛վ...

***

Արդեն ուշ գիշեր է մենք տուն ենք գնում։ Մեքենայում ենք։ Արթուրի հայրն է վարում, իսկ ես նստած եմ հետևում՝ Արթուրին գրկած։
-Արթո՜ւր, ո՞վ էր նա։
-Չգիտեմ Էլլ։
-Նա հարազատ մարդ է ինձ համար, նա գիտեր իմ անունը։
-Նա գիտե՞ր քո անունը։
-Այո։
-Տարօրինակ է։
-Ես նորից կտեսնեմ նրան, զգում եմ։
Ես քնում եմ Արթուրի գրկում։

6 страница30 марта 2020, 14:45

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!