5 страница30 марта 2020, 14:45

Մաս 5

Գիշերը շատ անհանգիստ քնեցի, դրա համար էլ մի տեսակ գերհոգնած եմ։ Մորս մասին մտքերը հանգիստ չեն տալիս, ու այն միտքը, որ հնարավոր է ինձ գտնեն ու որդեգրման հանձնեն, ստիպում է ինձ, վախի մեջ ապրել։

***

-Էլլի՜,-ուրախ տուն մտնելով ասաց Արթուրը։
-Հա՞ Արտ։
-Հագնվիր կինո ենք գնում,-նա սկսեց թափահարել տոմսերը։
-Տաս րոպեից պատրաստ եմ,-ժպիտով ասացի ես։
Հագնվեցի ու դուրս եկանք։

***

(Ալիսիան Հայելու Աշխարհում)։ Պոպ-կոռն ենք ուտում ու կլանված ֆիլմ դիտում։ Արթուրը իր պոպ-կոռնը թողած իմն է ուտում։ Երբ նա ձեռքը մոտեցրեց իմ ամանին, ես խփեցի նրա ձեռքին, նա էլ ի պատասխան, վերցրեց պոպ-կոռնն ու լցրեց գլխիս։
-Է՜յ Արթո՜ւր։
Սկսեց ծիծաղել, իսկ ես սկսեցի նրան խփել։ Մեր ձայնը բարձրացավ, ու մենք մոռացանք, որ մենակ չենք։
-Հո դուք անշնորք չե՞ք, թողեք ֆիլմ դիտենք։
Մենք դադարեցրինք պատերազմը, բայց ծիծաղի դեմ անզոր էինք։ Հասկանալով, որ ինչքան մնանք այնքան ավելի վատ կլինի՝ ֆիլմը կիսատ թողնելով՝ դուրս եկանք։ Մեր ծիծաղը չի դադարում։ Գլուխս սկսում է ցավել։
-Հյութ կխմե՞ս։
-Այո՜, վատ չէր լինի։
-Սպասիր եկա։
Նա երկուսիս համար կոլա գնեց  ու քայլեցինք դեպի տուն։
-Դու պարզապես խայտառակեցիր մեզ։
-Ոչինչ, կարևորը լավ ծիծաղեցինք։
-Հա իրոք որ, բայց դու դեռ պատասխան կտաս պոպ-կոռնը գլխիս լցնելու համար։
-Դե սպասում եմ պատասխանիդ։
-Լա՜վ։
Բացեցի հյութիս շիշն ու սկսեցի ջրել նրան, իսկ նա բնականաբար ինձ արժանի պատիժ տվեց։ Մազերս կպչել են իրար, ես մի տեսակ զզվում եմ ինձնից։ Հիմա մեղուների մի ամբողջ պարս կհարձակվի գլխիս։ Մենք ինքնամոռաց ջրում էինք իրար, երբ հետ-հետ գնալով հարվածեցի մի մարդու։ Շրջվեցի ու տեսա, որ նա ոստիկանական համազգեստով է։
-Մի քիչ կամաց խաղացեք, ու ուշադրություն դարձրեք ձեր շուրջը։
-Կներեք։
-Մի վարկյան, դու այն աղջի՞կը չես, որը փախել է մանկատնից։ Հա հա՜, ես հիշում եմ քեզ։ Ես հիմա կտեղեկացնեմ, որ գտնվել ես։
-Էլլ փախի՛ր։
Ես ու Արթուրը սկսեցինք վազել, մեր հետևից էլ հաստափոր ոստիկանը։
-Սպասե՛ք ասում եմ։
-Էլլ չկանգնես, վազի՜ր։
Նա բռնեց ձեռքս ու սկսեց վազեցնել։ Թաքնվեցինք պատի ետևում։ Սիրտս այնպե՜ս է բաբախում։
Այնքան ժամանակ մնացինք թաքնված, մինչև վտանգն անցավ ու դուրս գալով, շտապ գնացինք տուն։

***

-Իսկ եթե մի օր չկարողանա՞նք փախչել նրանցից, ի՞նչ կլինի։
-Հիմա ապահով ենք, կարևորը դա է։
-Ես էլ տանից դուրս չեմ գա։
-Չես կարող առավոտից երեկո այդ չորս պատում անցկացնել։
-Եթե դուրս գամ, կբռնեն ու կտանեն մանկատուն։
-Մեքենայով էլ չենք կարող գնալ, եթե ինձ տեսնեն ղեկին, լավ բան չի լինի, բայց ես մի բան կմտածեմ։
-Տեսնես ո՞վ էր այն կինը։
-Ի՞նչ կին։
-Մի քանի օր առաջ մանկատան դարպասների մոտ մի կնոջ տեսա, բայց նա շատ արագ անհետացավ և ես չհասցրի հասկանալ, թե ով է։
-Լավ ինչևէ։ Լսիր վաղը գնալու ենք քեզ հագուստներ գնելու։ Մայրիկն էլ կգա։
-Ի՞նձ, ո՜չ ես չեմ գա։
-Ինչո՞ւ։
-Որովհետև վախենում եմ, և հետո էլ ես չեմ ուզում բեռ դառնալ ու նեղություն տալ։
-Քեզնից նման բան չէի սպասում։ Ապրես։
-Ախր Արթո՜ւր...
-Ինչպե՞ս կարող էիր նման բան մտածել։
-Ծնողներդ ի՞նչ ասացին, երբ իմացան, որ օգնել ես ինձ փախչել։
-Դե սկզբում շատ բարկացան, ասացին, որ քեզ հետ տանեմ, բայց երկու օր հաց չուտելը օգնեց։
-Ինչ ասացի՞ր։
-Ինչ-որ լսեցիր։
-Ուրեմն դու քաղցա՞ծ ես մնացել։
-Այո։
-Աստվա՜ծ իմ։
-Տեսնո՞ւմ ես, թե ինչերի եմ պատրաստ հանուն քեզ։
-Դու ամենալավն ես,-ես ամուր գրկեցի նրան։
-Ես կսպանեմ ցանկացածին, ով կփորձի զբաղեցնել իմ տեղը։
-Նման մեկը չի լինի։
-Դե նայիր հա՜։
-Մի քանի օրից ծնունդս է։
-Գիտեմ, ես նույնիսկ մտածել եմ, թե ինչ նվեր եմ պատրաստելու քեզ համար։
-Իրո՞ք։
-Այո, և հուսամ քեզ դուր կգա։
-Քո նվերը չի կարող ինձ դուր չգալ, եթե այն նույնիսկ մի թղթի կտոր լինի։
Նա գրկեց ինձ։
-Իմ աղջիկն ես, չէ՞։
-Միայն քոնը...

5 страница30 марта 2020, 14:45

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!