Մաս 4
Ինձ շոյող ձեռք եմ զգում։ Դեռ աչքերս փակ՝ ժպտում եմ։ Երբ բացեցի հոգնած կոպերս՝ տեսա Արթուրին, որը ժպիտով ինձ էր նայում։ Այդ նույն ժպիտը չէր կորչում ի՛մ դեմքից։
-Բարի լույս։
-Բարի լույս։
-Ինչպե՞ս ես։
-Շատ լավ, դո՞ւ։
-Հիանալի։ Գոհար տատն ինձ շատ լավ ընդունեց։
-Դու նրան շատ ես դուր եկել։
-Ինձ արդեն սկսե՞լ են փնտրել։
-Ես ոչինչ չեմ լսել։
-Արթու՜ր, Էլլի՜, շուտ եկեք այստեղ,-ձայն տվեց Գոհար տատը։ Մենք վազքով մտանք հյուրասենյակ,-Հեռուստացույցին նայեք։
<<Երեկ երեկոյան, Երևանի մանկատներից մեկից անհետացել է Էլլի Հովսեփյանը։ Տեսնողներին խնդրում ենք դիմել մոտակա ոստիկանական բաժին>>։
-Դուք հասկանո՞ւմ եք, որ սկսել են փնտրել։ Եթե քեզ գտնեն իմ տանը, հնարավոր է ինձ վրա էլ մեղադրանք հարուցվի։ Էլլի, կա՛մ վերադարձիր մանկատուն, կա՛մ էլ ես այլևս չեմ կարող քեզ այստեղ պահել։
-Արթո՜ւր,-ես վշտացած գրկեցի նրան։
-Գոհար տատ խնդրում եմ թող նա մնա այստեղ, գոնե ևս մեկ օր, ես նրա համար մի ուրիշ տուն կգտնեմ։ Ուղղակի, եթե նա գնա, իր կամքից անկախ կորդեգրեն։
-Արթուր ջան ախր...
-Խնդրո՜ւմ եմ։
-...Լավ։
-Շնորհակալ եմ։
-Էլլի հագնվիր ու արի նախաճաշելու։
Գնացի սենյակ, հագնվեցի, մտա լվացվելու, ու գնացի խոհանոց։ Այնքան անտրամադիր եմ, որ կերածս կուլ չի գնում։
-Կեր վերջացրու, հետո կգնանք զբոսանքի։
-Ուտել չեմ ուզում,-ասացի, արագ վեր կացա ու տխուր գնացի սենյակ։ Իմ ետևից ներս մտավ Արթուրը։ Նստեց կողքիս ու գրկեց ինձ։
-Տխո՞ւր ես։
-Չէ՛, լավ է ամեն ինչ։
-Ուզո՞ւմ ես զբոսանքի գնանք։
-Չգիտեմ։
-Որ գնանք կցրվես։
-Լավ։
-Գոնե մի բան կեր։
-Քաղցած չեմ։
-Դե ուրեմն արի հենց հիմա էլ գնանք։
***
Ես էլ Արթուրն էլ շատ անհանգիստ ենք, բայց նա ուզում է հանգիստ թվալ, որ ես ավելի չվախենամ։
-Արտ քեզ հետ ի՞նչ կատարվեց, երբ գտար ծնողներիդ։
-Դա բառերով բացատրել չի լինի։ Ես մտածում էի, որ երբեք չեմ գտնի նրանց, կամ էլ անծանոթ ընտանիք կորդեգրի ինձ, բայց նրանք գտան ինձ։
-Երանի մի օր ես էլ գտնեմ ծնողներիս։
-Ինչպես որ ես գտա, ավելի ճիշտ ի՛նձ գտան, այնպես էլ քե՛զ կգտնեն։
-Հուսանք։
-Պաղպաղակ կուտե՞ս։
-Ըհն։
Արթուրը երկուսիս համար համար պաղպաղակ գնեց ու ուտելով շարունակեցինք զբոսանքը։ Հասանք մի շենքի։
-Արթուր ի՞նչ է այստեղ կատարվում։
-Ավելի լավ է օգնիր, որ պոկեմ։
Ամբողջ պատին ու մոտակա ծառերին փակցրած են իմ նկարները։
-Չեմ ուզում, որ ինձ գտնեն,-ես լաց լինելով գրկեցի Արթուրին։
-Արդեն պոկել ենք հայտարարությունները, չե՛ն գտնի։
-Ախր միայն այստեղ չէ՛, որ փակցրել են։
-Ես ընկերներիս հետ փողոցներում կշրջեմ ու բոլորը կվերացնեմ։
-Եթե արդեն սկսել են այստեղ փակցնել, նշանանում է գիտեն, որ ես մոտակայքում եմ։
-Չգիտե՛ն։ Մի՛ լացիր խնդրում եմ։ Ոչ ոք քեզ չի՛ գտնի։
-Արթուր ես չեմ գնա ոչ մեկի հետ։ Ես գիտեմ, որ մայրս ուզում է գտնել ինձ։ Ես դա զգում եմ, սի՛րտս է վկայում։ Ես անպայման կգտնեմ մայրիկիս...
