Մաս 7
-Այսօր երազիս այն օրվա կնոջն եմ տեսել։
-Եվ ի՞նչ էր անում։
-Ուղղակի նստած էր ջրի ափին, իսկ ես նրա կողքին, բայց մենք ոչինչ չէինք խոսում։
-Քո կյանքը լրիվ ֆիլմ է Էլլ։
-Արթուր ի՞նչ ես կարծում, չգնա՞նք երեկվա փողոց, մի գուցե նրան նորի՞ց տեսնենք։
-Եթե ուզում ես կարող ենք գնալ։
-Իսկ քեզ ե՞րբ հարմար կլինի։
-Կարող ենք հենց հիմա էլ գնալ։
-Ուրեմն գնանք, ժամանակ չկորցնենք։
Առաջին պատահած տաքսին նստեցինք։ Քիչ անց միացավ ռադիոն, ու սկսեց իմ մասին լուրեր հայտարարել։ Արթուրը գողտրիկ մատը դրեց բերանին, ցույց տալով, որ լուռ մնամ։
-Այս երեխաները փախչում են, առանց մտածելու, որ կարող է մի վտանգի հանդիպեն,-ասաց վարորդը։
-Հա իրոք որ,-ասաց Արթուրը։
Մեքենան կայանեց մենք իջանք ու գնացինք այն փողոց։ Շրջեցինք, փնտրեցինք, բայց այդպես էլ ոչ մեկի չգտանք։
-Չկա, նա այստեղ չէ։
-Դե ինչ արած, գնանք։
Մենք քայլելով տուն ենք հասնում։
Դարպասների մոտ պաշտոնավորի հագուստով մարդիկ են կանգնած։
Մենք ներս մտանք։ Գնացինք իմ սենյակ։
-Էլլի՜, արի այստեղ։
Վազեցի հյուրասենյակ։ Այդ մարդիկ նստած են բազմոցին։
-Էլլի՞։
-Այո՞։
-Փաստորեն գտանք քեզ, ուրեմն դո՞ւ ես փախել մանկատնից։
-Ի՞նչ։
-Մենք քեզ պետք է մանկատուն տանենք։
-Ո՜չ, ո՜չ, խնդրում եմ։
Ես վազեցի ու գրկեցի Արթուրին։
-Էլլ, Էլլ հանգստացիր։
-Էլլի դու պետք է գաս մեզ հետ։ Այլապես քեզ ուժով կտանենք։
-Արթու՜ր, խնդրում եմ, մի՛ թող, որ ինձ տանեն։
-Մի՛ տարեք նրան խնդրում եմ։
-Թո՛ղ նրան, թո՛ղ։
-Մի՛ տարեք նրան, ես նրան մեր տուն կտանեմ, ծնողներս կորդեգրեն նրան։
-Նրան արդեն որդեգրողներ կան, կարող ես հանգիստ լինել։
-Մի՛ տարեք ինձ, թողե՛ք։
Ինձ բաժանեցին Արթուրից։ Ես լաց եմ լինում ու տեսնում, թե ինչպես է նրա աչքերից թափվում արցունքները։
***
Ինձ ետ տարան մանկատուն։ Նորից կսկսվի տխուր օրերը։ Ես նորից վանդակում եմ։ Էլ չեմ գտնի մորս։ Վե՛րջ, նրանք ինձ ընդմիշտ բաժանեցին իմ մայրիկից...
