8 страница28 мая 2021, 13:09

8

Երբ հանկարծ քեզ անհամարձակ զգաս, իմացիր, որ Հեսսոնն ու Հոսոկը գիշերը միասին են հերթափոխի եղել: Շատ էլ չէր դրությունը լարված, որովհետև գրեթե չեն հասցրել զրուցել: Երկու բարդ պացիենտ են ունեցել, երրորդն էլ, մի երեխա, քնի մեջ ծանր զառանցել է: Իսկ աշխատանքային գիշերվա մյուս մասը կիսաքուն, կիսաարթուն վիճակով են անց կացրել: Իսկ երբ Չոն Հոսոկը զգաց, թե ինչպես է Հեսոնը հոգնած ու քնելուն կարոտ, թույլ տվեց պառկել իր աշխատասենյակի բազմոցին: Միակ անհարմար պահն էր, որը Հոսոկն անց էր կացնում թեթև, իսկ Հեսոնը դեռ շատ է կարմրելու:

Մանավանդ այն ժամանակ, երբ առավոտյան Նամջունը մտնի ընկերոջ աշխատասենյակ ու տեսնի առաջինը Հեսոնին' բազմոցին պառկած-քնած, ու հետո Հոսոկին' իր աշխատանքային պտտվող աթոռին քնած:

Չի զարմանում, մի թեթև լուռ ծիծաղում է ու դուրս գալիս' նպատակ ունենալով հետո մտնել: Հիմա թող հանգստանան, համ էլ պահն ավելի անհարմար կլիներ:

Ուղղակի նա Նամջունն է, միամիտ դուռը «ծանր» փակեց, ինչն էլ արթնացրեց Հեսոնին: Սկզբում մշուշոտ շուրջը նայեց, հետո նստեց տեղում' նկատելով «սոնբեին» ու... վարդագունելով, ինչպես միշտ: Անձայն վեր է կենում ու դեպի դուռը գնում' միայնակ թողնելու համար, բայց ընդհանրապես չէր էլ մտածի, որ Չոն Հոսոկն արթուն է.

- Այդ ու՞ր, - ու Հեսոնը տեղում քարանում է:

Մեջքով կանգնած:

Խորը շունչ, շրջվում է դեպի տղամարդը, ով տեղից արդեն վեր է կացել ու շարժվում էր դեպի օրիորդը.

- Դե... տու՞ն...

Ու Չոն Հոսոկն ուղղակի խլում է նրա օդը: Ուղղակի գրկում իրանից ու դունչը խորտակում պարանոցում: Հա, Քան Հեսոնը մոռանում է ճիշտ շնչելու մասին.

- Սոնբե՞...

- Էդ սոնբեն ու «դուքը», աղաչում եմ, մենակ աշխատանքի ժամանակ կասես, - ու երկուսն էլ լռեցին:

Բայց Չոն Հոսոկը պիտի հիշեցնի: Ավելի շուտ' տեղ հասցնի, վերջնական.

- Հասկանում ես, չէ՞, որ մենք արդեն հանդիպում ենք, - աչքերին նայելով: Համ էլ ժպտալով, մի քիչ, մի քիչ էլ խորամանկ:

Մի քիչ էլ վարդագույնը նկատելով.

- Դե... հա՞, - հարցնում է ու գլխի դրական շարժում ստանում, - հա, - վստահ, բայց ոչ լիարժեք:

- Դե ուրեմն էսօր ժամադրության ես, - ու հեռացավ աղջկանից, որպեսզի խալաթը հանի:

- Բայց... – հիմա շատ կարևոր արտահայտություն կհնչի, - բա հանգստանա՞լը, - մի քիչ հետո էլ, - քնե՞լը:

Հոսոկը կիտեց հոնքերն ու մի քիչ մոտեցավ' ձեռքերը կրծքին ծալելով.

- Քնե՞լն է կարևոր, թե՞ ժամադրությունը:

- Ընդհանրապես, - վերջ, էլի միացավ, - քնելն ավելի կարևոր է: Մենք քնել ենք ընդամենը երեք ժամ, եթե ոչ ավելի քիչ, բայց նորման համարվում է յոթից-ութ ժամը:

Հոսոկը լռեց ծանր, հետո նայեց ակնոցներից ներս' աղջնակի աչքերին, մոտեցավ, ձեռքը գլխի մոտ' դռանը դրեց: Հա, իդեպ, ազարտով լի աչքերին հանդիպեց, ասես' սա այն ամաչկոտ Հեսոնը չէ.

- Ձե՞ռք ես առնում:

- Եթե... մի քիչ, - խոստովանելով:

- Էնպես է, որ դեռ առավոտ է, կհասցնես քնել, ուշ ժամադրության կգնանք, - հետո մոտեցավ ականջին ու շշնջաց, ասես սա այն կատակասեր սոնբեն չէ, - բայց կրակի հետ մի խաղա, - ու այտը համբուրեց' մոլորված թողնելով աղջնակին:
Չոն Հոսոկն էսպիսի կողմ էլ ունի:

***

Հվան Հեսսին չէր պատկերացնում, որը օրը կարող է ավելի քան վատ սկսել: Կգա, կմտնի հիվանդասենյակ ու իր ոչ այն է խոշոր, ոչ այն է փոքր աչքերով կնայի, ձեռքերը կծալի կրծքին ու ծվծվան ձայնով կարտասանի.

- Արի, գնում ենք ռենտգենի:

Օրը ուղղակի, պարզապես, ախր չէր կարող սկսվել բուժքույր Յոնսոնի «այցով»: Մանավանդ, երբ Հեսսին երեկ ականատես եղավ, թե ինչպես է Նամջունին հրավիրում սուրճի:
Հեսսիի տրամադրությունն էլ հատակին իր համար սողում է: Չնայած չէ, լավ է, որ Յոնսոնն է եկել, Նամջունի աչքերին նայելու ցանկություն չունի:

Գրողը տանի:

Չունի, բայց դե ո՞վ է ասում, որ ամեն ինչ իր ցանկությամբ է լինելու: Ճիշտ է' ոչ ոք: Դրա համար էլ ռենտգենից հետո վերադառնում է հիվանդասենյակ, ուզում նստել կամ պառկել, դեռ չի կողմնորոշվել, բայց ներս է մտնում ո՞վ։ Ճիշտ է' Քիմ Նամջունը' ձեռքին պահելով ռենտգենի լուսանկարը.

- Ուրեմն, ուրեմն, - ժպտում է' չնկատելով մթնած դիմագծերը, - բարի լույս:

- Բարի, - ու կողմնորոշվում է: Թինկն է տալիս' մեջքը հենելով բարձին ու ոտքերը ուղղելով անկողնու երկայնքով:

- Ոսկորդ կպչում է, շնորհավորում եմ, - ու Հեսսին չի ցանկանում ուշադրություն դարձնել փոսիկներին: Հա, չի ուզում, դե խորտակվելու հնարավորությունը մեծ է:

Հվան Հեսսին նոր հասկացավ, որ փոսիկներն ավելին են, քան պարզապես փոսիկներ:

Քիմ Նամջունը մոտեցավ ու նստեց անկողնուն' սկզբում նայելով թաքցրած աչքերին, հետո կաթիլայինին: Ախ, հա: Հետը բերել է «մաքրման» նյութերը' վերականգնողական պրոցեդուրան շարունակելու համար.

- Բա՞ն է պատահել, – հարցնում է' պատրաստելով անհրաժեշը ամեն ինչ ու չի հասցնում պատասխան ստանալ, երբ դռների արանքում երևում է ընկերը:

- Բարի լույս:

Հեսսին հենց նոր ևս մեկ բան մտածեց, ուղղակի ավելի պայծառ միտք: Այնքան պայծառ, որքան հնարավոր էր բնութագրել Չոն Հոսոկին: Նոր է նկատում, գիտե՞ք:

Եթե բոլոր մարդիկ իրենց կյանքում մի Չոն Հոսոկ ունենային, արդյո՞ք աշխարհն ավելի պայծառ չէր լինի.

- Ի՞նչ կա, հյոն, - հարցնում է Նամջունը' գործից չշեղվելով, իսկ Հոսոկը գալիս, աթոռը դնում է անկողնու մյուս կողմում ու հետևում, մի քիչ ուրախանում աղջնակի համար էլ, մի քիչ էլ ուղղակի տրամադրությունն էր բարձր:

Արի ու տես' տրամադրությունը մի քիչ չէր բարձր, այլ շատ ավելի.

- Դու պիտի ասես, «ժամադրության» դու ես եղել, - թեթև ծիծաղում է' ստիպելով կնճռոտել ընկերոջ դեմքն ու սրել ականջները Հեսսիին:

Իսկ Հեսսին լարվեց, մի քիչ էլ ձգվեց, որովհետև երեկվա Յոնսոնի' Նամջունին սուրճի հրավիրելը հիշեց: Դե մի քիչ էլ զայրացավ, որովհետև «ժամադրության» երկու չակերտները չնկատեց.

- Էդ հեչ, - շարունակեց Հոսոկը, - ո՞նց էր, ի՞նչ էր։

Ո՞նց պիտի լինի, Հեսսին է մտածում, աչքներիդ առաջ: Ինչ էլ հետաքրքիր թեմա են գտել.

- Լավ էր, նույն-նույնը, մի գրամ անգամ չի ծերանում, - ծիծաղեց Նամջունը:

Ասես մոռացել էին Հեսսիի մասին, չնայած Նամջունը դեռ սարքավորումներն էր կարգավորում: Իսկ Հեսսին մտածեց' ավելի լավ է ծերանա կախարդը.

- Նույն ճերմակամաշկը, նույն բարակ ոտքերը, - ու ծիծաղելով' ցուցամատը ցույց տվեց, իբրև այդքան բարակ, - նույն քնկոտը: Երեք անգամ հասցրեց հորանջել, - ու ծիծաղը չի զսպում:

Հվան Հեսսին կհիանար նրա ժպիտով, բայց դե ինքն էլ չի հասկանում, թե որտեղից գլուխ բարձրացած նեղվածությունը թույլ չի տալիս: Հիմա տեղից վեր կկենար ու կբղավեր Նամջունի երեսին. Գիտե՞ս, Յոնսոնը հե՛չ էլ կաթնամաշկ չի, թեկուզ էդպես ուզես, երգչուհի Ջեսսիի պես սև է, դե գնա: Բայց դե ուղղակի խորը շունչ է քաշում ու սպասում հաջորդ նախադասությանը, բայց դռների արանքին ևս մեկ անձ է երևում.

- Սոնբե, - լսվում է լուռ ձայնը:

Երեքն էլ հայացքները թեքում են: Հոսոկը տեղից վեր է թռչում, Նամջունը քմծիծաղում է, իսկ Հեսսին դեռ հին տրամադրությանն է.

- Ջուն-ա, - դռների արանքից ներս է նայում Հոսոկն ու վերջին անգամ ժպտում, - ես գնացի:

- Լավ, կերևա՞ս երեկոյան։

- Չէ, - խորամանկ ժպիտ, - ժամադրության եմ:

- Օ՜...

Հոսոկի հեռանում է, բայց Նամջունի ժպիտը դեռ չի կորչում: Իսկ Հեսսին դեռ լուռ է: Մինչև բոլոր սարքերի պատրաստումն ու վերջացումը.

- Վերջ, - հայտնում է Ջունն ու նստում աթոռին' նայելով այլ ուղղությամբ թեքված կանացի աչքերին, - էդպես էլ չասացիր' ինչ է պատահել:

- Ոչինչ էլ չի պատահել, - կտրուկ, ու ռեֆլեքսորեն էլ ձեռքերն է կրծքին ծալում:

Իսկ Նամջունը.

- Ահա, տեսնում եմ, - աթոռն առաջ է բերում ու ուշադիր նայում:

Ուշադիր նայում գեղեցիկ պրոֆիլին ու այնքան զվարճալի կիտած հոնքերին.

- Ասա...

- Ասում եմ. գնա գործիդ:

- Չէ, էսպես չի լինի, - լռեցին, - չե՞ս ասում։

- Վա՜յ, - վերջապես զայրացած աչքերն ուղղեց դեպի ջերմ աչքերը, - գնա գործիդ, ասացի, գնա ճերմակամաշկիդ հետ ժամադրության, ես մենակ էլ յոլա կգնամ:

Կփոշմանի՞ արդյոք։ Չէ, Նամջունի ռեակցիան նրա համար անհասկանալի էր: Չէ, ավելի ճիշտ Նամջունը ոչինչ չի հասկանում.

- Ոչինչ չեմ հասկանում, - աչքերն է տրորում ու էլի նայում, - կրո՞ղ ես սկզբից սկսել, թե չէ իրոք չեմ հասկանում:

- Լավ էլ հասկանում ես, - ու ձեռքերը դեռ ծալված են կրծքին, - երեկ հետևիցդ դուրս եմ գալիս, որ շնորհակալություն հայտնեմ, բայց չէ, «ճերմակամաշկի» հետ սուրճ խմելու ես գնում: Դե իհարկե, ես ուղղակի պացիենտ եմ:

Սուրճ... ճերմակամաշկ... Նամջունն իզուր չի, չէ՞, համարվել կուրսի ամենախելացի ուսանողը, հիմա ամեն ինչ կգումարի, կհանի ու պատասխան կստանա, ինչն էլ հաջորդ պահին է ստացվում: Ստացվում է' Հեսսին մտածում է, որ ճերմակամաշկը Յոնսոնն է, որովհետև երեկ միայն Յոնսո՞նն է նրան սուրճի հրավիրել...

Բայց չգիտի, որ Ջունը մերժել է:

Դրա համար էլ հիմա ձեռքով փակում է բերանն ու լուռ ծիծաղում, իսկ Հեսսին նկատում է միայն նրա թոթվող ուսերն ու լուռ հետևում: Մի քիչ էլ արդեն պայթում:

Բայց Նամջունը ուշքի եկավ, հենվեց հենակին ու մի քիչ թեքեց գլուխը' ուշադիր նայելով: Դիմագծերի բոլոր հայտնի ու անհայտ հատվածներին' ստիպելով սեղմվել.

- Ես հիմա ի՞նչ անեմ: Ամեն ինչ պատմե՞մ, թե՞ հասկանամ' խանդում ես, թե չէ:

Ու Հվան Հեսսին հենց նոր ուշքի եկավ: Էմ, ավելի ճիշտ կլինի ասել' քարացավ: Հա, հա, քարացավ, աչքերը խոշորացան, իսկ բերանն էլ քիչ էր մնում բաց մնա:

Դե մի բան էլ ավելացնենք, որ Քիմ Նամջունը նկատեց այտերի վարդագույնը: Դա ուրախացրեց: Չէ, ոչ թե նրա համար, որ ամաչեցրեց, այլ նրա համար, որ բնական բոլոր գույները ետ են վերադառնում Հեսսիի... կյա՞նք։

Աղջնակը արագ թարթեց աչքերն ու թեքեց հայացքը, մինչ Ջունը նույն ժպիտով նայում էր.

- Ո... ո՞վ է խանդում, մի զառանցեք, բժիշկ Քիմ, - պաշտպանողական տակտիկա:

Նամջունը բարձրացրեց մի հոնքն ու մոտեցավ: Կանգնեց տեղից ու դանդաղ սկսեց մոտենալ դեմքին' ձեռքերը դնելով մահճակալի գլխի ճաղերին: Իսկ Հեսսիին մնում էր միայն սեղմվել բարձին ու հանգստացնել սրտի զարկերը: Իսկ Նամջունն ուղղակի մոտենում է, համբուրում ճակատն ու ժպտում' նայելով աչքերին ու այնքան առողջ գույն ստացած այտերին.

- Հանգստացիր, - ու դեպի դուռն է գնում' շարունակելով, - տասնհինգ րոպեից կգամ, իսկ եթե չես ուզում դեմքս տեսնել, - դե ամաչելու հետ կապված, - կարող եմ Յոնսոնին ուղար...

- Չէ՛, - Նամջունը կանգ է առնում կտրուկ ձայնից ու քմծիծաղում: Ինքն էլ դեմ չէ գալուն: Իսկ Հեսսին իջեցրեց ձայնը, - Յոնսոնին պետք չի...

- Ուրեմն ես կգամ...

Ուրեմն Նամջունը կգա, որովհետև Հեսսին դեռ լիարժեք ոչինչ չգիտի «ճերմակամաշկի, ժամադրության ու սուրճի» մասին: Խանդում է, բա չէ:

Տասնհինգ րոպեն Նամջունի համար ուղղակի ծով-ծով էր, որպեսզի բոլորին ժպտա ու գոհունակությունը ցույց տա: Քիմ Նամջուն, զգույշ՝ բերանդ չցավի։

Առջևում երևում է Յոնսոնն, ով էլի ընդունարանի մոտ ինչ-որ բան է զրուցում բուժքույրերից մեկի հետ։

Քիմ Նամջունն ուղղակի ուզում է նրան անիմաստ հույսեր չտալ.

- Յոնսոն-շի, - ու աղջիկը ժպիտով դեպի նա է շրջվում։

Ու ժպիտը միանգամից է սահում։

Քիմ Նամջունը լուրջ էր ավելի, քան երբեք...

8 страница28 мая 2021, 13:09

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!