7
Կա՞ մարդ արդյոք, որ սխալ չունի այս կյանքում: Հետաքրքիր է, միայն Հեսսիի՞ մտքերն էն էս ուղղությամբ պտտվում: Սխալների մեջ խեղդվելով' մի տեսակ մյուսների պատմությունն իմանալու ցանկություն է առաջանում... Չէ: Մտքերն էդքան շատ չեն: Գիտե՞ք որ միտքն է գերակշռում:
Արդյո՞ք ծնողները հրաժարվեցին իրենից մինչև վերջ: Կամ ինքը ծնողներից: Հետաքրքիր է, ինչու՞ է մարդ կորցնում ու նոր իր մեջ ինչ-որ բան է միանում: Զղջում ե՞ն երևի: Ով գիտե:
Էս մտքերն էլ եկել ու խեղդում են հիվանդանոցի այգու նստարանին նստած:
Իսկ Նամջունը փնտրում է: Է՜, ուղղակի եկել ու տեսել է, որ տեղում չէ, հիվանդասենյակում չէ ու խառնվել է: Լավ, չի կարող փախչել, հիմար մտքերը հանիր, բժիշկ Քիմ, հետո էլ անհանգստության սրտի զարկերդ դանդաղեցրու, չէ որ գտնում ես այգում:
Հա, գտնում է: Տեսնում է հեռվից, նստարանին նստած... Երկնքին նայելիս: Մեջքով է նստած: Ուզում է մոտենալ, բայց քայլերը դանդաղեցնում, իսկ վերջում ընդհանրապես է կանգ առնում, երբ տեսնում է, թե ինչպես մի տատիկ նստում է նրա կողքին: Զրույցը լսում է.
- Էս ինչո՞ւ է էսպիսի ջահել աղջնակը հիվանդանոց ընկել, - Հեսսին արագ շրջվում է դեպի ձայնը:
Քաղաքավարության մասին վաղուց էր մոռացել, բայց հիմա ուշքի եկավ, գիտակցեց, որ առջևում տարեց կին է: Խոնարհվեց:
Քիմ Նամջունին դա դուր եկավ.
- Ոտքի կոտրվածք, - կինը մի քիչ առաջ եկավ, նայեց գիպսի մեջ փաթաթված ոտքին ու էլի հենվեց նստարանի հենակին:
- Էհ, քանի-քանի անգամ էլ ես եմ կոտրել քո տարիքում: Հեն է, հիմա է դուրս գցում, - ու ծիծաղում է' նուրբ ժպիտ առաջացնելով, - էնպես որ' աշխատիր քիչ կոտրել, լավացրու ու կյանքդ վայելիր, - մի քիչ էլի լռեց, բայց Նամջունն էլի չշտապեց մոտենալ, ու ճիշտ արեց, որովհետև կինն էլի շարունակեց, - երբ ձեռքդ կամ ոտքդ կոտրվում է, նշանակում է' որոշ ժամանակով հրաժարվում ես ինչ-որ բանից, լարված ես լինում' երբ պիտի լավանա: Որովհետև սովոր ես երկու ձեռքին էլ, երկու ոտքին էլ: Բայց դե էն երեխա՞ն ինչ ասի, - ու գլխով դեպի աջ է ցույց տալիս, դեպի սայլակը, որին նստած է թույլ, բայց կյանքով լեցուն մի փոքրիկ երեխա: Նստած է ու ժպտում է, որովհետև մայրն ու քույրը եկել են, կամ էլ իրեն են բերել հիվանդանոց: Ու ինչ-որ հետաքրքիր բաներ են պատմում:
Բայց դե մոր աչքերի թախիծը քողարկվել էր ժպիտի ներքո, ուղղակի մեծերն այդ տխրությունը հեշտ կտեսնեն, իսկ փոքրիկին պետք չէ դա տեսնել, թող ժպտա, թող տեսնի, որ կողքին հարազատներ ունի:
Մի տեսակ էնպիսի թախիծ հարվածեց Հեսսիի սիրտը, մի տեսակ կողքին ինչ-որ մեկին տեսնելու ցանկություն առաջացավ, իսկ երբ հիշեց Նամջունին, չգիտես ինչու, շուրջը նայեց: Անկախ իրենից:
Ու երբ գտնում է, էդպես հետ շրջված էլ քարանում է: Բայց ժպիտ է ստանում, իսկ Նամջունն արդեն համարձակվում է մոտենալ: Ուղղակի Հեսսին համարձակություն չունի նայելու, հետ է վերադարձնում հայացքը' ծնկներին նայելով.
- Ինչպե՞ս եք, աղջիկներ, - ձեռքերը դնում է հենակին ու հարցնում: «Աղջիկները» մի պահ վեր են թռչում:
- Այգու, բժիշկ Քի՜մ, - ծիծաղում է կինը' ձեռքը սրտին դնելով, - այգու՜, ի՞նչ աղջիկներ: Չե՞ս տեսնում տարիքս, - դեռ ծիծաղում է ու թեթև հարվածում տղամարդու թևին:
- Է՜, տիկին Բյոն, ի՞նչ եք ասում: Ծաղկում եք, ծաղկում, - ու ինքն է ժպտում:
- Էհ, տղաս, ես թոռոմում եմ, իսկ ծաղկում է այս աղջնակը, - ու ձեռքն է դնում «այդ աղջնակի» ծնկին: Առողջ ոտքի' ստիպելով հայացքը բարձրացնել:
- Համաձայն եմ, գիտե՞ք, - Նամջունը:
Իսկ Հեսսին անհետանալու ցանկություն ունի:
Ու երբ տեղեկացնում է, որ հետ է վերադառնում' իր հիվանդասենյակ, Նամջունը հրաժեշտ է տալիս կնոջն ու անձայն հետևում: Միևնույնն է' անհարմար է.
- Պառկու՞մ ես, – հարցնում է Քիմ Նամջունը' արագ մոտենալով անկողնուն ու բացելով այն:
Հեռախոսին զանգ եկավ, ու դա Հեսսին նկատեց: Նկատեց նաև զանգն անջատելը.
- Դեռ չէ, ամբողջ օրը պառկած եմ էլի, - ու նստեց:
- Ոչինչ, - ծիծաղեց, - էդպես է պետք: Պառկիր, պառկիր:
Հոգոց, հնազանդվում է.
- Ե՞րբ պիտի դզվի, - ու Ջունը ծածկում է, իսկ Հեսսիին մնում էր ուշադրություն չդարձնել մոտ լինելուն: Ահա, այտերն էլ «հեչ չեն կարմրում»:
- Մեկ ու կես շաբաթ էլ չես ուզում դիմանալ, մի փնթփնթա՜:
Ինչ-որ տարօրինակ բան էր Նամջունին ուղղորդում, երբ ձեռքը դրեց աղջնակի գլխին ու խառնեց մազերը... Ու մյուս ձեռքով էլի անջատեց հեռախոսազանգը.
- Հիշեցնեմ, որ վաղը պրոցեդուրա է լինելու: Առայժմ, Հվան Հեսսի, - ժպտաց, ու դուրս գալով, վերջապես միացրեց հեռախոսը, - Ալո:
Իսկ մնացածը չլսվեց, որովհետև պարոն Քիմը հեռացավ:
Պարոն Քիմ, հերիք չէ՞ տարօրինակ զգացմունքներ թողես: Հեսսին խեղդվում է սեփական մտքերի գրկում, էդպես չի կարելի.
- Ու ինչ կտրուկ գնաց, - քիչ էր մնում ներքին շրթունքը կախեր:
Չէ, չի կախում: Վերջացրու, Հվան Հեսսի, նա ավելի քան մեծ օգնություն է ցուցաբերում, արդյոք պե՞տք չէ շնորհակալություն հայտնել: Պետք է: Հիմա՞: Մտքերում հիման է, հանգիստ մի տեղում նստել չի կարողանում:
Էլի վեր է կենում, էլի վերցնում հենակները, էլի դուրս գալիս: Միջանցքով դեպի ձախ նայում, Նամջուն չկա, դեպի աջ... Ընդունարանի մոտ է, մեջքով կանգնած: Ժպիտը մի կերպ ծածկելով ու հասկանալով, որ կյանքում լիքը բան է փոխվել, մոտենում է մի քանի փոքր քայլ' գրեթե չհեռանալով հիվանդասենյակի դռնից, հետո կանգ առնում... Որովհետև Նամջունի առջև կանգնում է բուժքույր Յոնսոնը.
- Ինչպե՞ս եք, բժիշկ Քիմ:
Ու եթե Հեսսին իմանար վերջին անգամ Յոնսոնի' Նամջունին ասված խոսքերը, հաստատ կմտածեր' պնդաճակատ.
- Լավ, Յոնսոն շի, դո՞ւ ինչպես ես, – գլուխը չի բարձրացնում ինչ-որ թերթիկից:
Բայց Հեսսիին թվում է, որ նա ժպտում է.
- Լավ կլինեմ, եթե ընկերակցեք մի բաժակ սուրճի շուրջ:
Ու վերջ, Հեսսին ոչինչ էլ չի լսում: ՈՉԻՆՉ: Մեկ քմծիծաղ, հետ դարձ, էլի մտնում է հիվանդասենյակ.
- Ինչ լավ է, - նստում է, նյարդայնացած ու մի կերպ պառկում, - որ ավելորդ հույսեր չունեմ: Հահ, էդ էր մնում: Գնում է գնա, սուրճ է էլի, թող կոկորդին մնա, - խորը շունչ, երբեք էսպիսի էմոցիաներ չէր ունեցել, - ու ինչի՞ եմ ընդհանրապես սրա մասին մտածում, - մատները խրվում են մազերի մեջ, իսկ ներսից շատ հստակ ու լիասիրտ դուրս է թռչում, - F*ck.
- Օհո, Հվան Հեսսիին վաղուց հայհոյելիս չէի տեսել:
Ո՞վ է: Իհարկե ծիծաղի մեջ խեղդվող Քայը.
- Էս ե՞րբ եկար:
- Վերջում, - ու ձեռքերը բարձրացրեց, - մենակ հայհոյանքդ եմ լսել, ազնիվ խոսք, - ու ծիծաղի նոր ալիք:
- Գիտես' քի՞չ է:
- Ով գիտե, - ուսերն է թոթվում:
***
Երբ Չոն Հոսոկը երկու օր առաջ դուրս տվեց Հեսոնի առջև այն ամենն, ինչ առաջինը մտքին եկավ, չէր մտածում, որ երկու օր ամեն ինչ այդքան ծանր կլինի: Դե՜, ծանրը ո՞րն է:
Ուֆ:
Հեսոնը փախչում է: Ու դա արդեն զայրացնում է բժիշկ Չոնին: Արդեն երկրորդ օրը, գրողը տանի:
Դե, էնպես չի, որ Չոն Հոսոկը չէր փախչում: Ուղղակի երկրորդ օրը հասկացավ, որ դա նյարդայնացնում է, զայրացնում է, իսկ սովորական դարձած ակնոցներն էլի է ուզում տեսնել ու տեսնել անընդհատ, ոչ թե հինգ րոպե տևողությամբ ու տասնհինգ րոպե դադարով, ու դա օրվա մեջ մի քանի անգամ: Չոն Հոսոկը վերջնական է տրամադրված:
Չոն Հոսոկը իր աշխատասենյակում էր, երբ ներս մտավ Քիմ Նամջունը.
- Հյոն, ի՞նչ կա, – ու նստում է սեղանի այս կողմի մոտ գտնվող աթոռին' ձեռքերը դնելով սեղանին:
Չոն Հոսոկը հայացքը հեռացնում է Քան Հեսոնի տվյալների թերթիկից ու նայում ընկերոջը.
- Ի՞նչ պիտի լինի:
- Հարցն էլ էդ է: Յունգի-հյոնն էր զանգել, հանդիպել է ուզում:
- Յա, - աչքերը խոշորացան, - եկե՞լ է:
- Հա, գործերով, բայց ազատ ժամանակ ունի: Ի՞նչ կասես:
- Կարելի է, - ուսերն է թոթվում:
Ու հանկարծ հիշում, որ վերջնական է տրամադրված.
- Չնայած էսօր հերթափոխի եմ, - տրորում է աչքերը Ջունը, - բայց մի բան կանեմ:
- Ես մնամ, դու գնա:
Նամջունը զարմացած է.
- Ը՜, հյոն, հաստա՞տ դու ես, – առաջ է գալիս, ձեռքը ճակատին դնում, որովհետև ընկերը առաջնահերթ միշտ օգտագործում է ազատ ժամանակը տուն թռչելու համար, - ոնցոր ջերմություն չունես:
- Ես լրիվ լուրջ եմ: Ես քո հերթափոխին կաշխատեմ, դու գնա: Բուսան է էլի, մի օր էլ մենք կգնանք:
- Լավ, - մոլորված, - չե՞ս փոշմանի:
- Ասացի չէ՜, - ձգում է ավագ ընկերն ու հասկանում, որ ընկերը կների, ոչինչ: Ուղղակի էլ չի դիմանում:
- Լավ, լավ, լավ, - ձեռքերն է բարձրացնում' հանձնվելով:
Հա՜, Չոն Հոսոկն իսկապես «վերջնական է տրամադրված»:
***
- Ի՞նչ ես կարծում, - հարցնում է Քայը, երբ ուրախ զրույցներից հետո բանը հասնում է լռությանը: Լռությունը, որը ծանր չէր, չէ, ուղղակի հետաքրքիր էր Քային մի հարց, որն էլ հիմա կհարցնի, - սխա՞լ էր մեզ հետ կապվելը:
Հվան Հեսսին մի պահ լռում է, իսկ Քայը նրա դեմքին ինչ-որ հանգստություն է տեսնում: Ոչ լարվածություն, ոչ նյարդայնություն, ուղղակի հանգստություն: Դա լավ է, չէ՞:
- Չեմ կարծում, - էլի մի երկու վայրկյան լռություն, - սխալ էր թմրանյութերի ճիրանն ընկնելը, մի քիչ տհաճ, բայց սովորական էր միջավայրը, բայց առանձին քեզ հետ կապվելը սխալ չէր:
- Օհո, - փոքրիկ քմծիծաղ: Չէ, սարկաստիկ չէր, մի քիչ տխուր էր ու ուղղակի անկեղծ, - առաջին անգամ այսպես անկեղծ ես:
- Ես էլ եմ զարմանում, - նույն քմծիծաղը, - բայց իսկապես անկեղծ եմ, - ու նայում է աչքերին, - դու հիմա էստեղ ես անգամ այն պարագայում, երբ հրում եմ, - գլուխն է կախում, որովհետև մեղավոր է, - երբ հրում եմ քեզ էլ, մեկնած ձեռքդ էլ: Ու ես իսկապես...
- Շնորհակալ ես, լավ, հասկացա, - ձեռքն է թափ տալիս, որովհետև անհարմար է, լսել մի քիչ դժվարանում է, բայց ընդունում է, - ամեն դեպքում, - նայում է աչքերին, - կողքիդ եմ: Ես ողջունում եմ որոշումդ, չնայած սկզբում լավ էլ զայրացել էի, որ բժիշկը էդպես ելույթ ունեցավ: Ուրախ եմ, որ նրա ձեռքերում ես, - ու ժպտում է, իսկապես անկեղծ, հետո ազարտային ժպիտով, - մեկ է' ինձնից պրծնողը չես:
- Իսկ ես միայն ուրախ եմ, - ևս մեկ անկեղծություն:
Հրաշալի է: Մի տեսակ հանգստություն է պատել երկուսին էլ, ու դա այնքան հրաշալի է:
***
Չոն Հոսոկը հոգոց է հանում ու հետևում Քան Հեսոնին, երբ նա կրկին հայտնվում է մեկ րոպեով երեխաներից մեկի ստուգումների մասին հայտնելով: Չոն Հոսոկը հետևում է, անց կացնում բոլոր ստուգումները, հետո տեսնում Հեսոնին էլի անձայն հեռանալիս, ուզում հետևել արագ ու հայտնել լուրը, բայց անկյունում տեսնում է այն նույն երիտասարդին, ով սքեյթի պատճառով ծունկն էր վնասել:
Էլի եկել էր, էլի նստեցրել էին անկողիններից մեկին, բայց զայրացած հայացքն ուղղված էր դեպի դուռը: Չոն Հոսոկը հետևեց հայացքը, հետևեց ու այն նույն աղջնակին տեսավ... Բայց հետն ինչ-որ տղա էլ կար, ով, ինչպես Հոսոկը հասկացավ, առանց դադարի խոսում էր, իսկ աղջիկը լուռ էր ու լուրջ:
Համառ, անցավ Հոսոկի մտքերում, որովհետև տղայի վիրավորելուց հետո էլի եկել է:
Չէ, համառ չէ: Նվիրված: Արդյո՞ք սեր են անվանում, թե՞ սիրահարվածություն:
Հոսոկը մոտեցավ տղային' չհանելով ձեռքերը խալաթի գրպաններից ու նայելով վերից վար: Տղան նկատեց, բարձրացրեց հայացքը.
- Տանջվու՞մ ես, – սկսեց Հոսոկը:
- Ինչու՞ պիտի տանջվեմ, - հոնքերը կիտած, - ուղղակի զայրացած եմ:
- Հիմա՞ ոնց է ստացվել, - էլի նայում է ոտքին, - չէ, սպասիր' գուշակեմ, - ու ձեռքը կատարին է դնում, հետո մատերը ճտտացնում, - դա չի կարող լինել սքեյթից, որովհետև, ցիտում եմ, «ես լավ եմ քշում»:
- Ճիշտ է՜, - ոգևորվում ու ձգվում է տղան, հետո էլի հայացք գցում դռան ետևում կանգնած երկուսի վրա, - որ չխանգարեին...
- Ճիշտ է, - Հոսոկը գլուխն է դրական շարժում ու շրթունքները սեղմում, ավանդական, - միշտ մեղավոր են բոլորը, բացի մեզնից, - իսկ տղան ուշադիր լսում է, - բայց, արի ու տես, որ դա սարկազմ է: Մեղքը քո մեջ փնտրիր, թե չէ, - գլխով դեպի դուռն է ցույց տալիս, - կուշանաս: Ես նոր եմ սովորում, - ժպիտ, ձեռքը տղայի ուսին է դնում ու հեռանում:
Դուրս է գալիս, կանգ առնում երիտասարդների մոտ, հետո նայում աղջնակին.
- Գնա նրա մոտ, - անհամարձակ գլխի դրական շարժում ու ներս է գնում, իսկ անծանոթ երիտասարդն ուզում է հետևից գնալ, բայց Չոն Հոսոկը թույլ չի տալիս' ձեռքը դնելով դռների արանքում, - իսկ դու սպասիր, - աչքով է անում, - հավատա' էդպես է պետք:
Չոն Հոսոկը սեփական խոսքերից նոր բան սովորեց: Հաստատ վերջնական է տրամադրված: Դրա համար էլ սիրտը հանգիստ, բայց մի քիչ անհանգստությամբ... Չէ, անհամարձակությամբ մտնում է ընդհանուր հանգստի սենյակ ու տեսնում:
Քան Հեսոնը սուրճ է պատրաստում, այսինքն մեջքով է կանգնած: Քան Հեսոնն էլի լարված է, ու Չոն Հոսոկն ուղղակի ուզում է մի քիչ սպասել ու նրա գործողություններին հետևել: Որոնք հեչ էլ չեն սպասեցնում.
- Ինչո՞ւ, էլի, ինչո՞ւ: Ամեն ինչ խառնեց ու հանգիստ դեմքիս է նայում, գրողը տանի, ես ի՞նչ անեմ, - ու ձեռքերը սեղանին, գլուխն էլ առանց բարձրացնելու, - հիմար, - ու ձեռքերով դեմքն է փակում:
Իսկ այստեղ Չոն Հոսոկը կմիանա.
- Ղեկավարությանը վիրավորելն այնքան էլ լավ չէ, բժիշկ Քան, - ու «բժիշկ Քանը» տագնապի մեջ է: Արդյո՞ք ամեն ինչ է լսել, - ես լսել եմ ամեն բան, - ու դանդաղ ու սահուն մոտենում է, - ամեն, - ևս մեկ քայլ, - բան:
Ու Քան Հեսոնն այս մոտեցմանը չէր սպասում: Այդ աստիճան մոտեցմանը, դրա համար էլ սեղանին է սեղմվում, իսկ Հոսոկն օգտվում դրանից ու ձեռքերը նրա երկու կողմում դնում' աչքերին նայելով.
- Խառնել ես դու, ամեն բան, իմ մեջ: Խառնել ես ու ինձ ես մեղադրում, չնայած ես էլ եմ մեղավոր, որ պատասխաններն ուշ գտա, քեզ էլ հետը խառնեցի:
- Սոնբե, - շշուկով, չնայած ասելու ոչինչ չուներ, միայն խոշոր աչքերն էր հառել տղայի աչքերին:
- Սոնբեն հասկանում է ամեն ինչ ու նկատում: Քո աշխատանքն անգնահատելի է, շուտ գալդ էլ եմ նկատում, ուշ տուն գնալդ էլ: Բայց հիմա մի բան է միայն դժվար հասկանում...
- Ի՞... ինչ...
Խորհրդավոր լռություն' խառնված շշուկներով.
- Այսինքն թո՞ւյլ ես տալիս հասկանալ:
Ի՞նչը, գրողը տանի, ին-չը: Այն, որ Հեսոնն ինքն է՞լ չի հասկանում ու ամենաանհասկանալին սրտի խելագար զարկե՞րն էին: Երևի թույլ է տալիս, որպեսզի ինքն էլ հասկանա, բայց չի բարձրաձայնում, ոչ էլ գլուխն է դրական շարժում, ոչ էլ հայացքով է հայտնում, որովհետև վախեցած է, որովհետև խառնված է, որովհետև ոչ մի ճանապարհ, ախր, Չոն Հոսոկը չի թողնում:
Ոչ էլ շնչել է թողնում, երբ շուրթերին է դիպչում թույլ, թեթև, աննշմար: Լավ հասկանում է ու հասկացնում' ստիպելով շունչը պահել ու բոլոր մտքերը գրողի ծոցն ուղարկել:
Ուղարկել գրողի ծոցն այն միտքը, որ երկուսն էլ հերթափոխի են ու ինչպես են միմյանց աչքերի նայելու:
Ասում են' կարևորը հիման է: Ոչ երեկ, ոչ վաղը, հենց հիմա, հենց այսօր, երևի Չոն Հոսոկը հասկացավ: Կարևորը հիման է, Հեսոնն էլ հասկացավ, երբ մտքերից թռան «աչքերին ինչպես եմ նայելու» նախադասության բառերը: Դրա համար էլ պատասխանեց' կորցնելով գլուխը ու սրտի զարկերը, որովհետև չէր հասկանում' իրե՞նն է լսում, թե՞ դիմացի հիմարինը:
Ա՞յս էր նշանակում' «արի խառնենք»:
Իսկ Չոն Հոսոկը ժպտում է համբույրի միջից, որովհետև հեռվից, ինչ-որ հիվանդասենյակից լսվում է «Արևի հետնորդներ» ֆիլմի հայտնի երաժշտությունը:
Հ. Գ. Ուշ, բայց ոչ ուշացած💜
