6 страница26 мая 2021, 08:27

6

Նամջունը լուրջ է, գտնվում է Հեսսիի հիվանդասենյակում ու կարգավորում է սարքավորումները. լարեր, անթոներ: Ու Հեսսին է նայում լարված այդ ամենին' մտածելով անօգուտ փախուստի մասին:

Վախենում է.

- Դեռևս շաբաթը երկու անգամ էսպիսի մաքրումներ կլինեն, դու գտնվում ես վերականգնողական փուլում, - ավարտեց, հոգոց հանեց' նայելով վախեցած աչքերին ու նստեց կողքին, հենց մահճակալին... առաջին անգամ առաջին օրվանից հետո, - ամեն ինչ լավ է, մի վախեցիր:

- Հետ դարձի ճանապարհ չունե՞մ, – ասես չլսելով բժշկի խոսքերը, ասես լսելով միայն վախի բղավոցները, որոնք խլացրել էին ականջները:

- Չսկսած հանձնվու՞մ ես, – թույլ քմծիծաղ, - չկա, հաղթանակի համար պայքարել է պետք: Դո՞ւ չէիր ասում, որ ես եմ ստորագրում: Ուրեմն մտածելու ոչինչ չունես:

- Ես հիմա կլինեմ էգոիստ, - երկրորդ անգամ բացահայտում է իրեն Հեսսին, ու դա Նամջունին դուր է գալիս, - ու կպահանջեմ, որ խոստանաս մի բան...

- Հնարավորության սահմանում, - ազնվորեն ասաց:

- Խոստացիր, որ ամեն ինչ լավ է լինելու:

- Դու ինձ չե՞ս վստահում, – մի հոնքը վեր բարձրացնելով:

- Ես դեռ չեմ հասցրել զայրանալ Քայի վերաբերյալ որոշման համար, էնպես որ խոստացիր, պարոն Քիմ:

- Խոստանում եմ, խոստանում եմ, - ու վեր է կենում ժպիտով:

Ուղղակի մի քիչ լարված ժպիտով, սակայն Հեսսին հեչ էլ չնկատեց.

- Ինչ էլ մտերմացել եք, - Նամջունը հայտնվում է ընկերոջ ուշադիր հայացքի ներքո' սենյակից դուրս գալով:

Իսկ Նամջունն ուղղակի հիշում է' ձեռքն ընկերոջ ուսը գցելով ու միջանցքով քայլելով, սակայն հիշելով, որ տասնհինգ րոպե հետո պիտի էլի գա ստուգելու.

- Հյոն, ուսանողական տարիները հիշեցի:

- Ինչ էլ հիշելու բան ես գտել:

- Հա, լուրջ: Օրինակ' նորություն չկար, որ չիմանայիր: Ոնցոր իմ հարևան տիկին Բոնմունը լինեիր, բայց բան չի փոխվել:

- Այ դու... – ու ձեռքն է բարձրացնում, որ հարվածի, բայց չի հասցնում:

- Բժիշկ Չոն, - առջևում հայտնվում է Հեսոնն իր սովորական ակնոցներով, բայց անսովոր սառը տոնով: Նամջունը ձեռքը վերցնում է ընկերոջ ուսից:

Իդեպ:

Իսկ ու՞ր է ավանդական «սոնբեն».

- Նոր պացիենտ ունեք, - ու տվյալների թերթիկն է տալիս:

Հոսոկն ուղղակի աչքի է անցկացնում ու դիմում Նամջունին.

- Գնացի, - ու մատնացույց անում' հոնքերը կիտելով, - բայց դեռ չենք վերջացրել:

- Ահա, ահա, - ժպիտը շուրթերին:

***

- Էս ո՞նց ես հասցրել, – հարցնում է Հոսոկը, երբ ուսումնասիրում է տասնվեցամյա աշակերտի վիրավորված ծունկն ու վեր կենում կքանստած տեղից:

- Սքեյթբորդ, - ուղղակի ու պարզ:

- Լավ բան է, - Հոսոկը գլուխն է դրական շարժում, - բայց էն ծնկներին ու արմունկներին դնելու իրերը հենց էնպես չեն ստեղծված, գիտե՞ս:

- Բայց ես, - բորոքվում է, ոգևորվում է, ձգվում նստած տեղը, - ես լավ եմ քշում, դրանք ինչի՞ս են:

- Շատ լավ ես քշում, - միջամտում է Հեսոնն ու մատնացույց անում մահճակալի մյուս կողքին հուզված դպրոցական աղջկան, - այնքան, որ երջանկությունից է հուզվել ընկերուհիդ:

- Նա իմ ընկերուհին չէ, - ֆշշացնում է, աչքերն ոլորում:

Ուղղակի մի բան հաշվի չառավ:

Աղջնակի զգացմունքները, ով զսպեց իրեն, կտրուկ ոտքի կանգնեց ու անգամ հաշվի չառավ բժիշկների ներկայությունը.

- Ճիշտ է, թե ասա' ինչու էլ էստեղ եմ:

Ու հեռացավ.

- Պարզվում է' բոլոր տղաները ոչինչ չեն նկատում:

Իսկ Հեսոնը նույնպես նեղացած է:

Վա՜յ, Հոսոկը հասկացավ, դե հերիք է: Սա էլ ասաց ու հեռացավ, իսկ Հոսոկին դա այդքան էլ դուր չեկավ.

- Սպասիր էստեղ, մինչև ծնողներդ գան, - ու դուրս եկավ Հեսոնի հետևից, - Յա՛, - արձագանք չկա, Քան Հեսոնը հանգիստ քայլում է առջևից:

Իսկ Չոն Հոսոկը քար չէ:

Հասավ, բռնեց թևից, շրջեց դեպի իրեն... առջևի' ակնոցների տակից նայող աչքերը զարմացած էին.

- Այո, բժիշկ Չոն:

- Կարո՞ղ ես չխառնել անձնականն ու գործնականը:

- Եթե երեկվա ասածիս հետ եք, ապա ես լրիվ գործնական առումով էի ասում, - ու ազատում է ձեռքը, - թե չէ անձնական ոչինչ չկա:

Ասաց ու էլի շրջվեց, որպեսզի հեռանա:

Բայց տեսեք' Հոսոկն արդյոք կթողնի:

Հոսոկը մի քիչ զայրացած է, մի քիչ ապացուցելու բան ունի, մի քիչ էլ ֆիլմեր է նայել... ոչ բարով:

Բռնում է ձեռքից ու շատ լավ է, որ պատը մոտ էր: Հրում է ու առանց որևէ բան ասելու, առանց որևէ վայրկյան սպասելու... Չէ, ասում է.

- Դե որ տենց է, արի խառնենք:

Սեղմված աղջնակը ոչինչ չի հասկանում, միայն սրտի զարկերն է լսում, ասես դրանք հենց ականջներում են: Բայց դե բժիշկ է, լավ էլ հասկանում է, որ սիրտը կրծքավանդակի ձախ կողմում է, իսկ սա ուղղակի... Անհասկանալի է: Երբեք էսպիսի բան չի զգացել.

- Սոն... բե...

- Սոնբե, միշտ սոնբե, թե չէ պարոն Չոն, բժիշկ Չոն, զայրացնում ես:

Ուղղվեց, ձգվեց, հայացքը թողեց, հետո ուղեղին հասավ, թե ինչ է անում ու ասում, դրա համար էլ կտրուկ շրջվեց ու《փախավ》:

Փախավ, որովհետև խառնվել է:

Ոչինչ, որ Հեսոնը մնաց սրտի անհասկանալի զարկերով: Բժիշկ է, կհասկանա:

***

Նամջունը մի քիչ խառն է, Հոսոկին է փնտրում, բայց դեռ չի գտնում: Փոխարենը գտնում է միջանցքում մոլորված քայլող Հեսոնին.

- Հեսոն, - կանգնում է ու կանգնեցնում: Պրակտիկանտը փոքր-ինչ վեր է թռչում ու խոնարհվում: Դա տարօրինակ թվաց, բայց դե, - Սոնբեդ էս ու՞ր է:

- Ինչ իմանամ, իմ գործը չէ, - կտրուկ, առանց շնչելու անգամ, Նամջունի համար կասկածներ ավելացնելով: Ու ինքն արագ առաջ անցավ:

Նամջունը մոլորվեց.

-  Լավ, - ու կապ չունի, հետևից ասաց:

Չի հեռանում, որովհետև Հեսսիի հիվանդասենյակի մոտ է: Չմտնել չի լինի, որովհետև պիտի ստուգել որպիսությունը: Մտնում է, տեսնում նստած: Աղջնակի գույնը թռել է, երկուսն էլ գիտեն՝ ինչու: Հեսսին ասես ասեղների վրա է, ու դա անհանգստացնում է Ջունին.

- Հե՜յ, - նստեց կողքին, - ինչպե՞ս ես:

- Նորմալ:

Ու լռություն, Նամջունն անվստահորեն էր նայում.

- Չեմ տեսնում, - ու ձեռքն է ճակատին տանում:

Բայց Հեսսին դա տեսնում է ու թույլ չի տալիս՝ ձեռքին հարվածելով.

- Կարո՞ղ ես գնալ:

- Չհասկացա, - կիտեց հոնքերը:

- Նամջուն, ուղղակի գնա, - տրորեց աչքերը: Այս անգամ էլ Նամջունը ձեռքը տարավ դեպի նրա դեմքն ու բռնեց ծնոտից:

Բայց Հեսսիի ռեակցիան կտրուկ էր, էլի գցեց ձեռքը.

- Բժիշկ Քիմ, ես պայքարելու ունակ չեմ էլ, լսու՞մ ես: Ավելի լավ է նախկին կյանքս վերադառնա, - ու բռնում է մազերից՝ գրեթե ձգելով, - գրողը տանի:

Նամջունը հասկանում է. Բուժման առաջին փուլի արդյունքն է, հիստերիա, թմրանյութի պակաս, բայց նա բժիշկ Քիմը չի լինի, եթե հանձնվի.

- Հեյ, ինձ նայիր, - ձեռքն էլի տարավ, - ամեն ինչ լավ է, լսու՞մ ես, - ու ձեռքերն ուսերին է դնում:

Չգիտակցելով, թե հետո ինչ կլինի:

Իսկ հետո Հեսսին ավելի է զայրանում, բղավում.

- Ոչինչ էլ լավ չի՛ լինի, - ու էլի ուզում է հեռացնել տղամարդու ձեռքերը, բայց...

Բայց վրիպում է: Փոխարենը միամիտ ձեռքով հարվածում է այտին: Քիմ Նամջունի գլուխը մի կողմ է թեքվում, իսկ Հեսսին ապշած նայում է.

- Նամ... Ջուն, - Հեսսիի հերթն է ձեռք մեկնելու, բայց վախենում է, իսկ հեկեկանքներն սպառնում են դուրս թռչել:

Ձեռքն այդպես էլ տեղ չի հասնում, իսկ Նամջունը հոգոց է հանում, շրջվում ու առանց որևէ բան ասելու գրկում:

Որովհետև անհրաժեշտ էր.

- Չէ, - ու այլևս չի զսպում լացը, - բաց թող: Տես՝ վտանգավոր եմ, բա՛ց թող, - բայց ինքն էլ որևէ քայլ չի անում, չի հրում տղայի գրկից ազատվելու համար:

- Ասում են՝ գրկախառնությունները հանգստացնում են, - ու գլուխն է շոյում, - Չեմ պատկերացնում, - կիսաձայն, բայց ոչ շշուկով, ականջի մոտ, - բայց գիտեմ, որ դժվար է: Սկիզբը միշտ դժվար է, բայց դու ուղղակի վստահիր ինձ: Վսատհիր ու հիշիր, որ կողքիդ մարդ կա, որ մենակ չես:

6 страница26 мая 2021, 08:27

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!