5
Թույլ կտա՞ս հետդ պայքարել: Թույլ կտա՞ս...
Ինչքա՞ն ժամանակ է Հեսսիի մտքերում պտտվում նույն նախադասությունը: Ու կապ չունի, որ պատասխանել է արդեն այդ հարցին: Ինչու՞ է սիրտը թրթռում ամեն հիշելով:
Թույլ կտա՞ս:
Հա, թույլ է տվել: Առանց հասկանալու, հոգոց հանելով ու գլխի դրական շարժում ցույց տալով, վերջում էլ «իմացիր, պարոն Քիմ, դու ես ստորագրում, ոչ թե' ես»:
Դժվար էր մտածել, դժվար էր հասկանալ, որ ինչ-որ մեկն իսկապես հոգ է տանում... կամ էլ չի՞ տանում: Չգիտի, խառնվել է, բայց դուր է գալիս այն փաստը, որ ինչ-որ մեկը չի ցանկանում մենակ թողնել նրան: Դա... դա տարօրինակ է, երևի Նամջունի փոխարեն այլ բժիշկ վաղուց էր Հեսսիին դուրս շպրտել:
Խառնվել է:
Պառկած է անկողնուն ու նայում է առաստաղին, անելու բան չկա... Չնայած որևէ մեկը թույլ էլ չի տա ինչ-որ բանով զբաղվել:
Երեկո է, իսկ քիչ այն կողմ, դռան արանքին կանգնած է Քայը: Ու Հեսսին տեսնում է: Տեսնում է ու մտածում. Քա՞յն ինչու է գալիս: Չի՞ հոգնել արդյոք:
Ու ինչու՞ հենց այսօր սկսեցին խառնվել բոլոր մտքերը:
Չնայած դրան' դեմքի արտահայտությունը չի փոխվում, միայն մի քիչ բարձրանում է, հարմար նստում ու դիմավորում... ընկերո՞ջը: Չէ, ընկեր չի անվանում.
- Ո՞նց ես, – մոտենալով ու աթոռին նստելով:
- Կլինի՞ ամեն գալով էդ հարցը չտաս, ոտք է էլի:
- Դե, որ ասում ես, - ժպիտով...
Քիմ Նամջունը դուրս էր եկել աշխատասենյակից, երևի ընդունարան էր գնում, բայց դե ուշադրություն չդարձնել չէր կարող: Սովորություն է դարձել, թեկուզ մի երկու օրվա ընթացքում: Համ էլ խոսք է տվել' հետևել ու օգնել: Ինքն իր բժշկի պարտքն է կատարում, էդպես է կարծում, համոզված է: Օգնել...
Ուրիշ ոչի՞նչ, Քիմ Նամջուն:
Հերքում է: Ուրիշ ոչինչ:
Չէ, չի խղճում:
Հայացքը թեքում է ու բաց դռան արանքից տեսնում Քային էլ, Հեսսիին էլ: Համ էլ լսում.
- ՅանՅանը ոստիկանություն է ընկել:
- Ինչի՞:
- Գողություն...
Ու, գիտեք, դա մի տեսակ ձգան հանդիսացավ: Ա՞յս միջավայրում է ապրել Հեսսին: Ու այդ միջավայրից հանելու ցանկություն առաջացավ: Մտքերում մի բան է. այդ միջավայրը հիմա էլ կարող է վատ ազդել:
Մտնում է ներս ու կանգ առնում: Գրավում է երկուսի ուշադրությունն էլ: Քայը ոտքի չի կանգնում.
- Բարի օր, - ու ժպիտի ոչ մի նշույն:
- Բարի, - Քայը, ու էլի հայացքը դեպի Հեսսին է թեքում:
Մի տեսակ լարվածություն է տիրում, թե՞ Հեսսիին ուղղակի թվում է:
- Կարո՞ղ եք դուրս գալ, ցանկանում եմ առանձին խոսել, – Ջունը ձեռքերը գրպաններից չի հանում:
- Ինձ հե՞տ, – Քայը մի տեսակ զարմացած է, - կարող եք էստեղ խոսել, ես թաքցնելու բան չունեմ:
Իսկ Ջունը մտքում անգամ ծանր ու թեթև չի անում: Մի պահ նայում է Հեսսիին' աչքերի տագնապը նկատելով, հետո էլի տղային' սկսելով խոսքը.
- Ձեր ընկերուհին բուժման մեջ է: Ու դա չի վերաբերվում միայն ոտքին:
Քայը խառնվեց, դա նույնպես նկատեց աչքերի պարունակությունից: Բայց և նկատեց, որ տղան իրեն զսպեց ու անտարբերության դիմակ հագավ: Չէ, էդպես չէ: Նայեց «ընկերուհուն», չնկատեց միմիկայի ոչ մի փոփոխություն... բացի լարված մկաններից: Ինչու՞: Որովհետև Հեսսիի մտքերում միայն մի բան էր. Ինչու՞. Քայի. Մոտ.
- Բժիշկ Քիմ, - ատամները գրեթե կրճտացնելով:
Բայց բժիշկ Քիմը չի լսում, այլ ուղղակի շարունակում է.
- Ու ես կխնդրեի, որ ձեր հաճախումները կրճատվեն:
- Իսկ Դու՛ք, - շեշտելով, - դա ինձնից պահանջելու իրավունք չունեք, - քմծիծաղով: Հեսսին ասես երբեք Քային էսպիսին չէր տեսել:
- Ես արդեն ասացի: Դա պահանջ չի, այլ խնդրանք: Եթե հասկանում եք պահի լրջությունը, պիտի հասկանաք նաև ձեր ու ձեր շրջապատի բացասական ազդեցությունը:
- Իսկ Դուք ի՞նչ գիտեք, – ոտքի է կանգնում, ուղիղ Քիմ Նամջունի առջև, - մտածում եք' նրա փոխարեն որևէ բան իրավու՞նք ունեք որոշելու:
Հոգոց, հիմա կբացատրի.
- Լսե՞լ ես, - «ես», որովհետև կարող է էդպես դիմել, - պատերազմի ժամանակ բոլոր միջոցներն էլ լավ են: Բուժումը պատերազմ է, դու ռազմի դաշտում ես: Ես Հեսսիի զինվորական ընկերը կլինեմ, բայց դու, ինչքան էլ ցանկանաս, էդպիսի չես լինի: Ընդհակառակը, թշնամի կդառնաս... Իսկ զենքդ վտանգավոր է, - Քայը լռեց, հետո որոշեց իր լուման ներդնել այս խոսակցության մեջ, մի կերպ էր բառեր գտել, բայց Քիմ Նամջունն էլի թույլ չտվեց' հասկանալով, որ հակաճառելու են, - իմն զգուշացնելն է, ես իմ պարտքն եմ կատարում: Որոշումը քոնն է, - երկու վայրկյան լռություն, - օգնել, թե խանգարել:
Ու վերջ: Հեռացավ' մեկ անգամ հայացք գցելով Հեսսիի վրա: Հեռացավ էլի մի տհաճ բան թողնելով, ու թքած, որ օգնության մասին էր խոսում: «Ես իմ պարտքն եմ կատարում»:
Հվան Հեսսի, էդպես էլ կա, ուշքի արի:
Գրողը տանի:
Քիմ Նամջունը երբեք չի սխալվում, գիտի իր բոլոր անելիքները: Թեկուզ էսպես մի քիչ կոպիտ: Ու մտքերում էլ է համոզված, որ ճիշտ է, բայց սեփական աշխատասենյակ մտնելով էդ մտքերն արդեն իդեալական չեն թվում, այդքան էլ ճիշտ չեն թվում, որովհետև այլ մտքեր են հրում մյուսները. Արդյո՞ք ճիշտ էր Հեսսիի մոտ էդպես խոսելը: Արդյո՞ք Քայը պատրաստ է օգնել: Արդյո՞ք...
Արդյո՞ք իր բժշկի պարտքն է կատարում.
- Բազմոցս քեզ եմ կտակելու, - տեսնելով Հոսոկին' պառկած, ու աշխատասեղանի կողքի իր աթոռին նստելով, - հանկարծ չկասկածես: Դրա հետ ավելի մտերիմ ես, քան հազար տարվա ընկերոջդ:
- Եթե Քիմ Նամջունն սկսում է բողոքներից, - նստած դիրք է ընդունում ու մի ոտքը մյուսին գցում' նայելով ընկերոջը, - ուրեմն մի բան այն չէ, - իսկ ընկերն ասես չի լսում, համակարգիչն է սկսում փորփրել, - դե՞, – լռություն, - եթե չես ուզում հավերժ բազմոցի հետ մտերիմ լինեմ, խոստովանիր:
Ձեռքերը ծանրությամբ հարվածում են աշխատանքային սեղանին, իսկ դրանց տերը նայում է ուղիղ դռանը: Ոչ ընկերոջը, ով վեր թռավ հարվածի ձայնից, այլ դիմացի դռանը, որովհետև... Ուղղակի.
- Ուզում եմ բուժել նրան:
- Հուսով եմ' խոսքը ոտքի մասին է:
Ջունը նայում է նրան ու այդ մի հայացքը հասկացնում է Հոսոկին ամեն ինչ.
- Ես, իհարկե, գնահատում եմ ձգտումդ, բայց մեր հիվանդանոցը դրանով չի զբաղվում:
- Գիտեմ, բայց ուզում եմ:
- Ջուն, դա քո գործը չէ, - լրջանում է:
- Բա էլ ու՞մ գործն է:
- Ինքն է իր ճակատագրի տերը, քեզ կամովի կրակը մի գցիր:
- Հյոն, - դեմքն է տրորում, - նա մենակ է: Բոլորովին, կյանքը խորտակելու է, բայց ներսում ուղղակի անպաշտպան է ու աշխարհից նեղացած:
- Տեսնում եմ' լավ ուսումնասիրել ես, - վեր կացավ, ուղղեց խալաթը, - Պնդաճակատ Քիմ Նամջունի հետ գործ ունենալ չեմ ուզում, միշտ իմացել ես, թե ինչ ես անում, հիմա էլ նույնի մեջ համոզված եմ: Բայց, - ձեռքը գրպանից հանեց, ցուցամատն ու միջնամատն ուղղեց դեպի սեփական աչքերը, հետո ընկերը, - ես, - ու հետ հետ քայլեր դեպի դուռը, - կհետևեմ:
- Բա խորհու՞րդ, – երբ Հոսոկն արդեն բացում էր դուռը:
- Չեմ հավատում, - աչքերը կրկնակի մեծացրած: Իբրև զարմացած է, - Քիմ Նամջունին խորհուրդ է պետք, - հետո էլի նկատեց դեմքի հոգնած արտահայտությունն ու լրջացավ, - ուղղակի արա այն, ինչ միշտ ես անում, ես քեզ վստահում եմ: Չնայած ընդհանրապես կողմ չեմ, - լռություն, - չաո:
Ու դուրս եկավ' մի քիչ ցրելով Քիմ Նամջունի մտքերը:
***
Չոն Հոսոկն ունեցել է միանգամյա բազում ընկերուհիներ, ու դրանց շարքերում եղել են գեղեցկադեմ, խնամված, երկար ոտքերով, ձիգ մարմնով դիցուհիներ, բայց ոչ երբեք ակնոցներով, մելանխոլիկ, գիտելիքի մեջ թաթախված (լա՜վ թաթախված, թրջված կասեի) ու անընդհատ էդ գիտելիքով կծող անձնավորություններ: Ու այս խոսքը ճիշտ էր, որովհետև առաջին թվարկվածներն իսկապես դիցուհիներ էին, ասես Ափրոդիտեներ, իսկ երկրորդ թվարկման մեջ նա տեսնում էր միայն մեկին, ում դիցուհի Ափրոդիտեի տեղում չի տեսնում ընդհանրապես:
Բայց տեսնում է ընդունարանի բազմոցներից մեկին նստած ու մի տղամարդու հետ զրուցելիս... ու ժպտալիս: Անգամ ծիծաղելիս: Ու Չոն Հոսոկը քարացել է տեղում:
Ինչքան շատ բան կատարվեց մի երկու օրվա ընթացքում, որ իրեն սառը ներկայացնող Հեսոնը համ լաց եղավ, համ ժպտաց, համ ծիծաղեց:
Չոն Հոսոկին միշտ գրավել են Ափրոդիտեները, ապա հիմա ինչու՞ է քարացել: Ու սկսում է մի թեթև ծանր շնչել:
Այսինքն չհասկացավ: Հիմա ԻՐ պրակտիկանտի՞ն են «խոսացնում»: Ու թքած, որ կոպիտ է հնչում:
Մոտենալ, չեզոքացնել:
Մոտենում է, ու կտրուկ.
- Քան Հեսո՛ն:
Խեղճ Հեսոն, վեր թռավ, կտրուկ կանգնեց, վախվորած նայեց աչքերին: Կողքի երիտասարդն էլ կանգնեց: Իդեպ' Հոսոկը չէր նկատել, ձեռքը վիրակապի մեջ էր.
- Այո, սոնբե:
- Աշխատանքային օրդ վերջացե՞լ է, – ինչու՞ էդպես խիստ, պարոն Չոն:
- Չէ... – ու լռեց, որովհետև հասկացավ զայրույթի պատճառը:
- Կներեք, - որոշեց իր մասին հիշեցնել նաև երիտասարդը' փոքր ինչ առաջ գալով ու Հոսոկի լուրջ ուշադրությունը գրավելով, - ես եմ խլել նրա ժամանակը:
- Իսկ Դու՞ք ով եք, – ձեռքերը կրծքին ծալելով:
Յա, Չոն Հոսոկ, ուշքի արի ու հանգստացի:
Երիտասարդը ձգվում է ու հպարտ արտասանում.
- Չոն Յունո, Կորեական բանակի ավագ լեյտենանք:
Հոսոկի ականջներում լսվեց «Արևի հետնորդների» հանրահայտ երգը, բայց արագ ցրեց այդ մտքերը, որովհետև ավելի զայրացավ, ու հայացքն էլ էլի ուղղեց դեպի պրակտիկանտը.
- Դու դեռ էստե՞ղ ես:
- Արդեն գնում եմ, - Հոսոկին թվա՞ց, թե՞ դա իսկապես փնթփնթոց էր:
Դա փնթփնթոց էր, ու Հեսոնը գիտի, թե ինչու:
Խոնարհվեց լեյտենանտին, նայեց Հոսոկին ու արագ հեռացավ.
- Նա ուղղակի տխուր էր, խիստ չվերաբերվեք, - էլի լեյտենանտը, իսկ Հոսոկն իրեն մի կերպ է զսպում:
- Դա արդեն Ձեր գործը չէ, առողջություն:
Ու ինքն է հեռանում' հետևում թողնելով ժպտացող տղային:
Չոն Հոսոկ, դու շատ բացահայտ ես:
Մտնում է բժիշկների հանգստի սենյակ ու տեսնում Հեսոնին սուրճ պատրաստելիս: Արագ, կտրուկ, ոչինչ չի հասցնում ասել, երբ նա էդպես էլ կտրուկ շրջվում է ու թույն շնչում.
- Երբ միշտ պարտաճանաչ ճիշտ ժամին, անգամ ավելի շուտ գալիս եմ ու պարտաճանաչ աշխատանքս եմ կատարում, երբեք ուշադրություն չեք դարձնում, իսկ երբ հինգ րոպեով նստում ու երկու բառ եմ փոխանակում, լավ տեսնում եք:
Ու ծանր է շնչում:
Չոն Հոսոկ, չափն անցար:
Չոն Հոսոկն էլի մտքերում պտտում է, որ նա Ափրոդիտեն չէ, ոչ էլ Վեներան, ոչ էլ Հերան, գրողը տանի... Ինչու՞ ես նայում նրան էդպես ուշադիր' չլսելով անգամ, թե ինչ է ասում:
- Գնա աշխատելու:
Ու Հեսոնն էլի այրվում է զայրույթից: Հարվածով սեղանին դնում բաժակն ու շրջանցելով դուրս գալիս:
Թողնելով Չոն Հոսոկին մտատանջումներով:
Ի՞նչն է փոխվել: Ախր սա նույն Հեսոնն է' ապուշ ակնոցներով ու... ընդհանրապես նույն տեսքով, այշ.
- Այշ, - հասկանում է, խառնվել է:
***
- Յոնսոն:
Քիմ Նամջունն է դիմում Յոնսոնին, ով ընդունարանի մոտ էր ու ով շրջվեց' պայծառ ժպտալով (որովհետև Քիմ Նամջունն է դիմում).
- Այո, բժիշկ Քիմ:
- Հվան Հեսսիին եթե այն նույն տղան այցելի, ինձ իմաց կտաս:
Ու Յոնսոնը փոխեց դեմքի արտահայտությունը: Ժպիտը արագ, բայց սահուն ընկավ շուրթերից.
- Կարո՞ղ եմ մի բան հարցնել, - տեսնելով, որ Նամջունը դանդաղ հեռանում է' հասցրեց դիմել ետևից:
Նամջունը շրջվեց.
- Հա, իհարկե, - ինչու՞ էր այսքան լուրջ:
- Ինչու՞ եք էդպես նրան «օրոն»* անում, – ձեռքերն էլ ընկան ասես:
- Օրո՞ն, – ինքն էլ չգիտի, դրա համար էլ մի պահ լռեց: Նայեց այն միջանցքի ուղղությամբ, ուր գտնվում էր Հեսսիի հիվանդասենյակը: Ուղղակի մտածելով: Ինչու՞, – օրոն չեմ անում, - էլի բուժքրոջը նայելով, հետո էլ ժպտալով, - ուղղակի օգնել եմ ուզում: Կամ էլ, - էլի մի քիչ լռեց, - ես էլ չգիտեմ:
Յոնսոնը չդիմացավ, Յոնսոնի ներսում, կարծես, փոթորիկ էր: Հոգոց, չդիմացավ.
- Երբեմն շուրջդ նայիր, բժիշկ Քիմ:
Ու հեռացավ' հերթական անգամ մոլորված թողնելով առանց այն էլ մոլորված պարոնին:
*Օրոն - հուսով եմ' գիտեք նշանակությունը, եթե չէ' ինչ-որ մեկին լավ նայել, ուշադիր լինել նրա նկատմամբ😊
