4 страница24 мая 2021, 16:13

4

- Հոդոնին տեղափոխում են:

Տագնապը մեծացավ, իսկ սենյակում երկու վայրկյան անց մարդ չմնաց: Երկու բժիշկն էլ… Երեքն էլ դուրս եկան՝ ճշտելու համար, թե ինչ է կատարվում: Իսկ երբ տեսան տղայի հիվանդասենյակից դուրս եկող ծնողներին, որոնք սայլակի վրա դուրս էին բերում իրենց տղային, ավելի բորբոքվեցին: Չէ, դուրս էր բերում մայրը, իսկ հայրը չգիտեր ինչ անել: Եթե կինը մի բան որոշել է, հաստատ ոչ ոք չի կարող նրան ետ պահել այդ մտքից, այդ պատճառով էլ լռում է: Չէ, բոլորը չբորբոքվեցին: Նամջունը հանգիստ էր, Հեսոնն ուղղակի լարված ու անհանգիստ, իսկ այ Չոն Հոսոկը հաստատ բորբոքված էր: Ու նրանց էին նայում երբեմն անցնող բժիշկներն ու բուժքույրերը, պացիենտները նույնպես: Անգամ Հեսսին, որ ձայներից էր դուրս եկել ու հետևում էր իր հիվանդասենյակի դռների մոտ.

- Ի՞նչ եք անում, տիկի՛ն, - առաջինը Հոսոկը չդիմացավ:

Իսկ ամուսիններն իրենց հայացքները գցեցին բժիշկների վրա. Մի հայացքը տանջված, բայց հանգիստ, մյուսը' տանջված, բայց պայքարելու պատրաստական.

- Մենք տեղափոխում ենք Հոդոնին:

- Բայց…

- Հոսոկ, - հիշեցնում է իր մասին Նամջունն ու կտրում նրա խոսքը: Հիմա էլ անցնում է կնոջը, - Ձեր ընտրությունն է, տիկին: Բայց, էդպես էլ չհասկացաք. Մենք Ձեր երեխային միայն լավն ենք ցանկանում ու մեր պարտքը կատարում: Գիտեմ, որ Ձեզ համար դժվար է, բայց մի հարց. Արդյո՞ք հանգիստ կլինեք ու հեշտ կլինի՝ տեղափոխելով նրան այլ հիվանդանոց:

Ոչ ոք չհասցրեց ոչինչ պատասխանել Նամջունին, որովհետև Հոդոնն էլ ցանկացավ հիշեցնել իր մասին: Սայլակին նստած մի քիչ սփրթնած տարրական դպրոցականի հասակի տղան խելացի էր իր տարիքի համեմատ.

- Օմմա, - ու մայրը կտրուկ կքանստեց՝ անհանգիստ նայելով տղայի աչքերի մեջ:

- Հա, տղաս, ինչ որ բա՞ն ես ուզում: Ի՞նչ եղավ:

- Կարո՞ղ ես պայուսակս տալ:

Ու մոր փոխարեն այն դեպի որդին պարզեց հայրը: Իսկ Հոդոնն ինչ որ իր հանեց պայուսակից: Այն սպիտակ էր, ու մինչև լիարժեք չերևաց, պարզ չդարցավ ոչ ոքի.

- Հեսոն նունա, - նայում է ուղիղ աչքերի մեջ: Այն աչքերի, որ սպառնում էին խոնավանալ: Հեսոնը երբեք այսքան էմոցիոնալ չի եղել:

Հոսոկը ձեռքը դնում է նրա մեջքին ու նուրբ հրում առաջ, դեպի տղուկը: Իսկ Հեսոնը նույնպես կքանստում է, իսկ մայրն արդեն կանգնած հետևում.

- Չզայրանաս, ես էի գրիչդ վերցրել, - առաջ է պարզում թուղթն էլ, գողացված գրիչն էլ, - որ սա պատրաստեմ:

Ու Հեսոնը դողացող ձեռքերով վերցնում է այն: Այն, որ օրիգամի էր: Այն, որ բացվում ու թևեր էր առնում՝ վերածվելով փոքրիկ մի կարապի: Այն, որի թևի ներսի մասում Հոդոնն իր մանկական ձեռագրով գրություն էր թողել: Ու Հեսոնն այն տեսավ. Ես ամեն դեպքում կապրեմ, նունա, թեկուզ ոչ այս աշխարհում:

Որովհետև նրան միշտ մոտ էր այս նունան: Այս նունան, ով հիմա դժվար է զսպում արցունքները, բայց պիտի: Որովհետև ցույց տալ դրանք, նշանակում է ավելի ցավեցնել երեխային: Զսպիր, սփոփիր, նայիր ուղիղ աչքերի մեջ ու արտասանիր.

- Գիտե՞ս, որ մենք քեզ շատ ենք սիրում:

- Փոխադարձ է, նունա, - թույլ ժպիտով, - Հոսոկի հյոնին էլ:

Իսկ Հոսոկի հյոնը կորցրել էր իր հասկանալու ունակությունն ու հենց իրեն՝ Հեսոնի՝ Հոդոնին մոտ գնալու պահից.

- Հոսոկի հյոնը կնեղանա, եթե մյուս հիվանդանոցի բժիշկներին ավելի շատ սիրես, - մի քիչ երեխայական, բայց դրությունը մի քիչ թեթևացավ:

- Խոստանում եմ այդքան չսիրել, - այս անգամ ժպիտը պայծառ էր:

- Գնանք, Հոդոնի:

- Հա, մամ:

Ու իսկապես, գիտե՞ք: Ինչ որ հետք թողնելով՝ գնացին: Ու այդ հետքը համ մի քիչ ծանր էր, հետք լինելով հանդերձ, համ էլ թեթև: Կարևորը ժպիտն էր, որ տեսան:

Բայց Հոսոկն ավելի քան վստահ է, որ Հեսոնը լաց է լինում: Չնայած Հոսոկը նրա մեջքի հետևում էր կանգնած, բայց հասկացավ: Նամջունն էլ: Ու միջանցքում տեսավ Հեսսիին: Դեռ դռների արանքում կանգնած ու մոլորված: Մնում էր միայն ընկերոջ ուսին դնել ձեռքն ու շարժվել Հեսսիի ուղղությամբ: Մի բան հուշում է, որ նրա ներսում էլ ինչ որ բան այն չէ:

Իսկ ի՞նչ էր մնում Հոսոկին: Կանգնել Հեսոնի առջև, նկատել արցունքները, փակել դեպի միջանցքի մյուս ծայրն ուղղված հայացքի տեսադաշտը: Այնտեղ, ուր տարան Հոդոնին: Բայց նկատեց ժպիտը: Մի քիչ տանջված, տխուր, բայց ժպիտը.

- Սոնբե, - նույնպես աչքերին նայելով:

Ու այլևս ոչինչ: Շշուկով, ու մեկ քայլ արեց դեպի Հոսոկը: Դեպի սպասող Հոսոկը: Թե ինչի՞ն, ինքն էլ չհասկացավ:

Ու ևս մեկ քայլ:

Թվում էր՝ դեպի փրկություն:

Մոտեցավ ու ճակատը հենեց կրծքավանդակին: Հենեց ու աչքերը փակեց: Իսկ Հոսոկը կտրվեց այս աշխարհից: Հետո մի կերպ բարձրացրեց ձեռքերը, որովհետև տատանվում էր, դրանք խոնավացել էին, որովհետև համոզված չէր ոչնչում, իսկ սրտի թրթիռն իր հետ սխալ խաղեր էր խաղում: Բայց բարձրացրեց ու անհամարձակ դրեց մեջքին: Չէ, մեկը՝ մեջքին, մյուսը՝ գլխին: Շոյելով:

Հանգստություն բերելով.

- Դմբո, - հոգոցով, Հեսոնը գիտի, որ իրեն է ուղղված, բայց հակաճառելու մի տեսակ ուժ չկա, - ի՞նչ անեմ ես քեզ հետ:

***

Դա նորմա՞լ է, երբ փախչում ես բժշկից: Օրինակ՝ Հեսսին: Չէ, բոլորից չէ, բայց Նամջունից հաստատ: Նկատելով տղամարդու քայլերի ուղղությունը' մի տեսակ խառնվեց: Խառնվեց ու մտավ հիվանդասենյակ: Մի տեսակ պանիկան ավելացավ, երբ հասկացավ, որ կանայք դուրս են եկել ինչ որ ստուգումների: Ու մնում էր աղոթել, որպեսզի պարոն Քիմը չմտնի այստեղ: Չէր ուզում շոշափել այն թեման, որն իր համար էլ է տհաճ, իսկ Քիմի համար… Հեսսին կարծում էր, որ բժիշկը մի տեսակ նողկանք է ապրում ու հիասթափված է: Ինչու՞: Չէ որ դա նրան չպիտի հուզի: Ախր Հիպոկրատի երդում է տվել, համ էլ բժիշկը սառը պիտի լինի: Ինչն իրեն է վերաբերվում, այն անի: Հեսսին չի հասկանում այդ բժշկին: Կամ էլ չի ուզում.

- Փախուստն ամենավատ միջոցն է, - լսում է բժշկի ձայնն ու մի քիչ գլուխը թեքում: Մեջքով է նստած, դրա համար լիարժեք չի կարողանում տեսնել:

Բայց ոչ հետո: Հետո, երբ Նամջունը նստում է նրա առջև՝ կողքի անկողնուն, ու նայում, նայում, նայում:

Ի՞նչու է նայում:

Դա այնքան անհարմար է:

Որովհետև ուզում է գոնե էդպես հասկանալ.

- Ո՞ւր պիտի փախչեմ այս ոտքով:

- Խելքով նույնպես:

- Բժիշկ Քի՛մ, - զայրանում է:

- Ի՞նչ զգացիր հիվանդ երեխային տեսնելով, կարո՞ղ ես ասել:

Քարանում է: Որովհետև անսպասելի էր: Սկզբում կիտում է հոնքերը.

- Դա ոտքիս բուժման հետ ընդհանրապես կապ չունի…

- Չունի, ուղղակի ուզում եմ տեսնել՝ հասկանու՞մ ես, որ տղան ինքնակամ չի հայտնվել էդ վիճակում, - Հեսսին հասկացավ, - որ ինքնակամ չի հայտնվել հիվանդության ճիրաններում: Որ 30:70 հարաբերությամբ մահվան շեմին իր ոտքով չի հայտնվել, այլ որ ընդամենը երեխա է ու կյանքը մի մեծ երազանք: Իսկ դու՞ ինչ ես անում, Հվան Հեսսի:

Իսկ Հվան Հեսսին կախում է գլուխը բառերի ճնշման ներքո: Ուղղակի հրաշալի է: Քննադատում են միայն, ու դա այնքան է ճնշում: Կողերը սեղմվում են ասես, իսկ նա ծանր է շնչում: Հեշտ չէ, իր համար էլ չի հեշտ, բայց էլի ու էլի աղ են լցնում վերքի վրա՝ անպիտանությունը շեշտելու համար.

- Դու ոչինչ չգիտես, - ցածրաձայն, գլուխը դեռ չբարձրացնելով, բայց Նամջունը լսում է: Ձայնի դողն էլ է նկատում՝ մի պահ զղջալով, որ կոպիտ եղավ, բայց սպասելով շարունակությանը, որն իրեն չսպասեցրեց, - դու ոչինչ չգիտե՛ս, - այս անգամ բարձրաձայն ու գլուխը կտրուկ բարձրացնելով: Քիմ Նամջունը կույր չէ, ամեն ինչ տեսնում է: Ցավով լի հայացքն էլ, խոնավությունն էլ, - ապա ինչու՞ ես քննադատու՛մ: Գոնե գիտե՞ս ինչերի միջով եմ անցել, ինչու՞ եմ էսպես դարձել: Դե իհարկե, քեզ համար ավելի լավ է քննադատել, քան բացատրություն պահանջել կամ հասկանալ: Դու ոչինչ չգիտես: Չգիտես՛ ինչ է նշանակում բարության ճիրաններն ընկնել ու մեկը մյուսի ետևից մեջքից հարվածներ ստանալ: Ոսկե գդալը բերանիդ ես ծնվել, որտեղի՞ց պիտի իմանաս: Չգիտես, թե ոնց են ստիպել առաջին դոզան ընդունել, չէ՞: Դե, քննադատիր, - հիստերիան կամաց հիշեցնել է տալիս իր մասին, - չգիտես, թե ինչպես միամիտ-միամիտ վատ շրջապատ ընկա, իսկ նրանք օգտվեցին: Չգիտես՛ ինչ է նշանակում կախվածության մեջ լինել այդ գրողի տարած թույնից, բժիշկ Քիմ, որովհետև քո մոտ ամեն ինչ այնքան իդեալական-իդեալական է: Իսկ ես քո աչքերում կեղտի մի կույտ:

Բժիշկ Քիմը քարացել է տեղում նստած: Բժիշկ Քիմը հասկացավ, պետք էր հարցնել, պետք էր ասել, որովհետև հետագա գործողությունների բանալին գտնել դժվար կլիներ: Իսկ հիմա՝ հեշտ: Բժիշկ Քիմի սրտում ինչ որ բան է նստել ու ասում՝《պիտի օգնես աղջկան》: Քիմ Նամջունը հասկանում էր, որ ամեն սուր խոսք, ամեն հետ հրում Հեսսիի կողմից ուղղակի պաշտպանական ռեակցիա էր: Դրա համար էլ չի զայրանում: Բժիշկը պիտի սառնասիրտ լինի, սովորել է: Հիմա էլ տղամարդկային կանգունությամբ տարավ աղջկա հիստերիան, բայց, եթե անկեղծ, այսքանով ավարտել չի ցանկանում: Ցանկությունը մեկն է՝ օգնել: Ու Քիմ Նամջունը հիմա է հասկանում, որ այդ օգնությունը… Հա, այդ օգնությունը բժշկական պիտի լինի, բայց ներսում օգնության մտքերն էին՝ հոգեպես.

- Ինչի՞ց եզրակացրիր:

- Իդեալական մարդիկ խուսափում են իմ նմաններից: Դու բացառություն չես: Կգնամ ու կասես՝《ինչ լավ է, մի դարդից էլ ազատվեցի》:

- Հվան Հեսսի, գիտե՞ս՝ քո խնդիրն ինչում է: Քեզ թերագնահատելու ու ժամանակից շուտ թուլանալու մեջ է:

- Ո՞վ չի հոգնում երկարատև պայքարից, պարոն Քիմ:

- Պարոն Քիմ, - էլի խանգարեցին: Գրողի տարած Յոնսոն: Չնայած այս անգամ Հեսսին շնորհակալ է, որովհետև զրույցը շարունակելու ցանկություն ընդհանրապես չկար, - նոր պացիենտ ունենք:

Վեր է կենում տեղից.

- Գալիս եմ, - մեկ հայացք դեպի Յոնսոնը: Մի տեսակ զայրացած Յոնսոնը, Հեսսին նկատեց: Իսկ Նամջունը հայացքը դեպի Հեսսին ուղղեց, - հուսով եմ՝ կշարունակենք:

- Իսկ ես հուսով եմ՝ ոչ:

Իսկ մտքերում.《Երևի անծանոթ մարդու հետ կիսվելն ավելի հեշտ է, քան հարազատի》: Իսկ եթե՞: Արդյո՞ք ներսում մի բան կթեթևանա: Չգիտի, խառնվել է ամեն ինչ: Մտքերը, մարդիկ, ճանապարհները: Ինքը, վերջիվերջո:

Հվան Հեսսին ոչնչում համոզված չէ: Մտքերը կրծում են ներսից՝ ասես փրկության ուղի ցույց չտալով, խլացնելով, կուրացնելով, ստիպելով պարփակվել ու դուրս չգալ իրենց գրկից: Ու Հեսսին անգամ չի նկատում, թե ինչպես է ներս մտնում այն փոքրիկ աղջնակը՝ Նայոնը: Մոտենում է ու նստում կողքին: Բայց հիմա Հեսսին նկատում է՝ անէմոցիա նայելով: Իդեպ՝ աղջիկն էլ է անտրամադիր.

- Ի՞նչ է պատահել, - համարձակվում է Հեսսին:

- Հոդոնին տեղափոխեցին, - ու Հեսսին գիտի, թե խոսքն ում մասին է: Կծում է շրթունքը:

Ցավը տեղ է հասնում դանդաղ, բայց վախեցնելով.

- Տեղափոխել են, որ լավ բուժվի, ինչու՞ ես տխուր:

- Յա՜, - ձգելով ու կանգնելով Հեսսիի առաջ, - նա արքայազն էր: Նամջուն օպպան էդպես էր ասում:

Հեսսին համարձակություն հավաքեց ևս մեկ բանի համար: Մի քիչ բարձրաձայն խոսելու ու աղջնակին ոգևորելու համար.

- Նստիր էստեղ, - ու ձեռքով կողքին է հարվածում՝ ցույց տալով: Աղջիկը խելոք նստում է, - տիկնիկիդ անունն ի՞նչ է, - հա, որովհետև աղջնակի ձեռքին տիկնիկ կար:

Նայոնը ոնց որ ցրվեց մտքերից՝ ժպտալով: Երեխաները երբեմն չգիտեն ինչ է երկարատև հուզմունքը, տխրությունը: Մեկ ազդակ, ու նրանք կարող են փոխել իրենց տրամադրությունը: Եթե Հոսոկն այստեղ լիներ, կհասկանար ու կհիշեր, որ Հոդոնը տարիքին անհամապատասխան խելացի է, հաստատ դժվար կլիներ արագ ցրել նրա վատ տրամադրությունը.

- Աննա:

- Ա՞ննա:

- Ըհըն, - ժպտալով, - իսկական արքայադստեր անուն է, չէ՞:

- Էդ դեպքում պիտի Նայոն դնեիր անունը:

Երկու օրվա մեջ առաջին անգամ Հեսսին իրենց թեթև է զգում, դա չի կարող չուրախացնել: Պատճա՞ռը: Այս աչուկներով ժպտացող արքայադուստր Նայոնը:

Ուղղակի Նայոնն էլի մոռացել էր, որ աղջնակը փախուստի է դիմել մանկական բաժնից: Ու երկուսն էլ չեն նկատում, թե ինչպես է Հոսոկը, միջանցքով անցնելիս, հայացքը մի պահ գցում պատուհանից դեպի հիվանդասենյակը: Հոսոկն էլ սկզբում անուշադիր էր, դրա համար ուզում է հանգիստ հեռանալ, բայց հանկարծ հասնում է.

- Նայո՞ն, – ցածրաձայն, զարմանքից խոշորացած աչքերով: Իսկ հետո մտնում է հիվանդասենյակ՝ արդեն բարձրաձայն նրան դիմելով, - Նայո՛ն:

Իսկ երկու աղջիկներն իրենց ուշադրությունն ուղղում են դեպի բժիշկը.

- Աջոսի՜, - պայծառ ժպտում է ու սկսում ցատկոտել սենյակում:

Անկեղծ՝ վախեցնում է Հոսոկին: Ցատկել կամ վազել այս աղջնակին դեռ չի կարելի.

- Հեսսին ասում է, որ այս տիկնիկի անունը կարելի էր Նայոն դնել, - ու էլի ցատկոտում է:

- Յա՛, Նայոն, մի ցատկիր, լա՞վ:

- Ասում է, որ գեղեցիկ եմ:

- Յա Նայո՛ն, - դանդաղ քայլերն ուղղելով դեպի երեխան ու ձեռքն առաջ պարզելով, - պետք չի, լա՞վ: Մի վազիր, քեզ չի կարելի:

Իսկ աղջնակն ավելի կայտառ է ծիծաղում.

- Դե, բռնիր:

Հեսսին քարացել է, իսկ Հոսոկն արդեն ուզում է բռնել նրան ու ուղիղ կանգնեցնել տեղում:

Բայց ուշանում է: Նայոնն է կանգ առնում: Փակում աչքերը.

- Նայո՛ն, - ու մինչ ընկնելը, Հոսոկը հասցնում է բռնել:

- Ի՞նչ է կատարվում:

Նամջունն է: Չէ, սկզբից ականատես չեղավ ամենին, բայց ձայներից ներս մտավ՝ տեսնելով ամենը.

- Հյոն, գրողը տանի, տար իր սենյակ:

- Հեռու՛, - ու խառնված Նամջունը նրան ճամփա է տալիս: Հոսոկին, ով ձեռքերի մեջ տարավ աղջնակին:

Հեսսին ավելի սփրտնեց՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում, իսկ Նամջունն արագ անհետացավ ընկերոջ հետևից: Ու Հեսսին չի հասկանում. Արդյո՞ք այդ նույն աղջնակն էր, որ երեք րոպե առաջ կայտառ ծիծաղում ու իր արքայադուստր տիկնիկի պատմությունն էր պատմում:

Մի տեղում նստել չի լինում, տանջում է ամեն բան, չիմացությունն առաջին հերթին: Ի՞նչ կատարվեց հանկարծ: Ու դա իմանալու համար վերցնում է հենակներն ու դուրս գալիս՝ փորձելով փնտրել մանկական բաժինը: Մի բուժքրոջ էլ հարցնելով: Ու որոշ ժամանակ անց գտնում է՝ հիմա էլ թափառելով ու ամեն հիվանդասենյակից ներս նայելով: Այս մեկն էլ է գտնում: Տագնապ: Տեսնում է ամեն ինչ՝ ձեռքը բերանին դնելով պանիկայի մեջ չընկնելու համար. Քիմ Նամջունն անում է ամեն բան աղջնակին ուշքի բերելու համար: Մեկ էլեկտրականություն է հաղորդում, մեկ ուշադրությունը դարձնում սրտի զարկերին, անոթներ կպցնում խեղճ աղջկա երակներին, իսկ վերջում սրսկում: Հեսսին այլևս չի ցանկանում նայել: Նստում է մոտ նստարանին՝ ուղղակի սպասելով: Առաջին անգամ էսպես վախենալ ուրիշի կյանքի համա՞ր: Հա, Հեսսին վախեցավ: Վախենում է հիմա, շրթունքը կրծում, դեմքը տրորում, ամեն վայրկյան նայում հիվանդասենյակի դռներին: Սպասելով, որ հիմա այնտեղից դուրս կգա Նամջունը: Ու առաջին անգամ Հեսսին այնքան էր ուզում լավ նորություն լսել:

Երեք րոպե ևս, ու դիմանում է: Գրեթե վեր է թռչում տեղից, երբ տեսնում է դուրս եկող Նամջունին: Մազերը խառնող Նամջունին, որ ոչ միանգամից, բայց նկատում է Հվանին ու նստում կողքին՝ գլուխն առնելով ձեռքերի մեջ.

- Ասա, որ լավ է:

- Սրտի զարկերը նորմալ են, թույլ կոմայի մեջ է, կզարթնի:

Ու Հեսսին այնպիսի մի հանգստացնող հոգոց է հանում, որ Նամջունն էլ է նրան նայում.

- Վախեցա, - հերթը Հեսսիինն է գլուխն ափերը վերցնելու համար, - այնքան կայտառ էր, ու մի վայրկյանում այդպես եղավ: Վախենալու էր:

- Հիմա լավ է, հանգստացիր, - ու ձեռքն է աղջկա գլխին դնում՝ մի քիչ մազերը խառնելով:

Ու Հեսսին հանգստանում է: Նկատում է, թե ինչպես է Նամջունը գլուխը պատին հենում, նույնն էլ ինքն անում: Նախկին մտածմունքները երկու վայրկյանում վերադառնում են: Չէ, էս անգամ մյուս ուսի հրեշտակն է հաղթում.

- Ծնողներս խիստ են եղել, - հենց էդպես, գլուխը պատին հենած ու աչքերը փակ սկսում է:

Իսկ Նամջունը գլուխը պատին հենած այն շրջում է դեպի աղջնակը՝ ուշադիր լսելով: Մեկ բառ անգամ բաց թողնելու ցանկություն չկար.

- Դաս-տուն: Ոչ մի ավելորդ տեղ գնալ չէին թույլատրում: Դասերդ արեցի՞ր: Դե ուրեմն քնելուդ ժամանակն է: Հեռախոս անգամ ձեռքիս չկար, - քմծիծաղ, -《օտար երկրում ենք, չփորձվես անգամ մեկ քայլ անել տանից》, էդպես էին ասում: Նկատողությունը նկատողության վրա: Կապ չունի՝ հիմնավոր, թե անհիմն: Իսկ ես չդիմացա: Պայքարել սեփական ծնողներիս դեմ չէի կարող, իսկ նրանց մտածելակերպը փոխելը դժվար էր, մանավանդ, երբ այդ ամենի պատճառով ուղղակի սոցիոֆոբ էի դարձել: Ոչ մի ընկեր, ոչ մի ծանոթ: Հա, չդիմացա ու հեռացա: Չարդարացրի նրանց հերիք չի, մի հատ էլ փախա՝ մի պայուսակ ու մի քիչ գումար վերցնելով: Նոր տուն: Էժանագին: Կես դրույքով աշխատանք, - մի պահ լռեց, - վատ շրջապատ: Օրերից մի օր էլ ակումբ, - քմծիծաղ:

Նամջունը նկատում է ամեն ինչ, արցունքն էլ, որ սահեց ճերմակ այտի վրայով.

- Իզուր գնացի էդ օրը: Թե չէ էս վիճակում չէի հայտնվի ու գլխացավանքդ չէի դառնա, չնայած դու՝ ինքդ ինձ քո գլխացավանքը դարձրիր, - ևս մեկ դառը ժպիտ, - մի քիչ խմեցինք, ու ես, որ երբեք խմած չկայի, երկրորդ բաժակից զգացի թուլություն, - արդեն կոկորդի խանգարող կուտակումն է կուլ տալիս, իսկ Նամջունն ուզում է ձեռքը տանել ու սրբել այդ արցունքները: Ուղղակի համոզված չէ, մի տեսակ տարակուսում է, - հանգիստ մի տեղում հայտնվեցինք, իսկ տականքներն էդ թույլը թևիցս սրսկեցին: Էդ արդեն հաջորդ առավոտ տեսա, փոքր ինչ կապտած էր, իսկ հետո հիշեցի ամբողջ եղելությունը: Սպանելու էի ընդունակ, գիտես, բժիշկ Քիմ: Մանավանդ էն ժամանակ, երբ հիշեցի, որ վատ շրջապատիս ընկերների ձեռքի գործն էր: Զզվելի ժպիտներն ու խոսքերը, իբրև առաջին դոզայից հետո չես կարող երկրորդ-երրորդն էլ ընդունել, թե չէ կվատանաս, իսկ մահը էդ դեպքում սարերի հետևում չէ: Զզվում եմ ինձնից, որ հավատացի: Միամիտ էի: Հա, բայց ասա, որ դաս էր, - ու ինքը նույն կերպ շրջվում է դեպի Նամջունը, - լավ դաս էր սառնասրտություն սովորելու համար: Անզգացմունք ու անտարբեր դառնալու համար:

- Հիմա եմ հասկանում, թե ինչու ես հոգնել պայքարելուց:

Ու երկուսն էլ լռում են: Նամջունն ասելու միայն մեկ բան ունի, բայց մի տեսակ մերժում ստանալ չի ուզում: Չնայած… Մտածում է, որ դա հեչ էլ կարևոր չէ.

- Թույլ կտա՞ս քեզ հետ պայքարել:

Մեկ նախադասություն: Մեկը, բայց այնքան խորաթափանց: Հեսսին անհետանալու ցանկություն ունեցավ երակներով հոսոխ ջերմությունից: Թե՞ ջերմություն չէր: Խղճում է հիմա Նամջունը, թե՞ բժշկի պարտք է կատարում: Հեսսիի մտքում հիասթափության հասցնող երկու մտքերն էին.

- Բժիշկ Քիմ, ինձ օգնություն…

- Պետք չէ, - վեր է կենում, կանգնում ուղիղ Հեսսիի առջև՝ ստիպելով գլուխը պոկել պատից ու նայել, - ասել ես: Բայց ես պնդաճակատ բժիշկ եմ, որին հիմա քո համաձայնությունը, ինչքան էլ կոպիտ հնչի, բացարձակ չի հուզում: Ուղղակի ուզում եմ քո շուրթերից լսել, - ձեռքերը դնում է գրպաններում ու թույլ ժպտում, - Հվան Հեսսի, թույլ կտա՞ս հետդ պայքարել:

4 страница24 мая 2021, 16:13

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!