3
Հա, ինչ որ բան Հեսսիի ականջին շշնջում էր, որ ամեն ինչ վատ է լինելու: Երևի Նամջունի հայացքը, կամ Հոսոկի նյարդայնացած հեռանալն ու մինչ հեռանալը Հեսսիի վրա գցած հիասթափված հայացքը: Երևի բոլորը միաժամանակ: Ու հասկանում է, որ Քային էլ է կրակը գցել, որովհետև նա նույնպես հանգիստ կարող է նկատողություն ստանալ: Ու բժիշկ Քիմն էլ մի քիչ ավելի մոլորվեց Հոսոկի գնալու հետ: Բայց գլխում պտտեց հետագա գործողություններն ու մոտեցավ օրինազանց երիտասարդներին: Ձեռքերը ծալեց կրծքին, նայեց մեկ մեկին, մեկ մյուսին' չիմանալով ինչից սկսել.
- Ումի՞ց սկսեմ, - պատասխան չկա: Չէ, գլուխները չեն կախում, երբեմն ամոթ ասված հեռանում է նրանց միջից, - տղա, - նայում է Քային, - չեմ էլ ուզում իմանալ, թե ոնց ես էս ժամին ներս մտել ու հասել էստեղ: Բայց հիմա կարող ես գնալ, ցերեկը ոչ ոք չի արգելում այցելել: Էնպես որ' ավելի լավ է ցերեկը գաս:
- Անպայման, - փոքր քմծիծաղ, նայում է բեյջին ու կարդում բժշկի ազգանունը, - բժիշկ Քիմ, - հետո հայացքն ուղղում է դեպի Հեսսին' համր հարց տալով. Գնա՞, թե չէ:
Ու պատասխան գլխի դրական շարժում, հասկանում է.
- Քեզ լավ նայիր, - ասում է Հեսսիին ու էլի շրջվում դեպի Նամը, - հաջողություն, պարոն Քիմ:
- Բարի գիշեր:
Ու Քայի ոտնաձայներն էլ դանդաղ անհետանում են միջանցքում.
- Հիմա դու, - նայելով ուղիղ աչքերին: Հեսսին ավելի ամուր է բռնում հենակները, մի քիչ լարված էր, - այս ժամին ի՞նչ գործ ունես էստեղ, - դեռ լռություն, - լավ, հիմա կխնդրեի անցնես հիվանդասենյակ, - ու մի կողմ է կանգնում' թույլ տալով անցնել:
Հեսսին քիչ է մնում ֆշշացնի, բայց դե զսպում է իրեն ու առաջ անցնում: Ու անիծում անփութությունն ու ոտքը, որ աղջկան անհաջողություն բերելու համար էին ասես: Չնայած առողջ ոտքն էր, ոլորվեց մի պահ, չնայած ձեռքի հենակներին, իսկ Նամջունը ռեֆլեքսորեն առաջ նետվեց ու բռնեց ուսերից: Հոգոց, Նամջունը դանդաղ կատաղելու շեմին է, բայց զսպում է իրեն.
- Էսքան անպատասխանատվություն որտեղի՞ց, չեմ հասկանում, - հետ է վերադարձնում ձեռքերն ու գնում արդեն աղջնակի կողքով:
Մի քիչ վիրավորական էր, բայց արդարանալ չէր ցանկանում.
- Որտեղից որ պետք է, - ու վերջապես մտնում է հիվանդասենյակ' աղոթելով, որ Նամջունը շուտ դուրս գա:
- Ըստ քեզ' դա լա՞վ է, - քաշում է աթոռն ու նստում առջևում, քանի որ Հեսսին ուղղակի նստեց իր անկողնուն:
- Շատ: Ոչ ոքի չես ընտելացնում, ոչ ոքի համար պատասխանատվություն չես կրում: Վերջ, բժիշկ Քիմ: Ժամը ուշ է, ես իմ տեղում եմ, կարող եք գնալ:
- Դա արդեն ես կորոշեմ, - ձեռքերն է ծալում կրծքին ու կիտած հոնքերի տակից նայում, - բացիր թևդ:
Համարձակությունն ասես փախուստի դիմեց' իր տեղում թողնելով սարսափ, սրտի զարկեր ու ծանր միջավայր: Ժանրի համաձայն հիմա մեկը պիտի ներս մտնի ու օգնի Հեսսիին ազատվել այդ զգացումներից, բայց ժամը ուշ է, ոչ ոք էլ չի մտնի.
- Ինչի՞ համար:
- Էդպես եմ ուզում:
- Իսկ ես չեմ ուզում:
Իսկ Նամջունը թքած ունի: Վախեր կան ընկերոջ առեղծվածային զրույցից հետո, իսկ նա Նամջունը չի լինի, եթե չստուգի: Վեր է կենում տեղից ու մոտենում նստած աղջկան' ստիպելով հետ հենվել ձեռքերի վրա ու կուլ տալ կոկորդի պարունակությունը' վարից վեր նայելով Քիմին: Նամջունին, ով նույնպես երկու ձեռքը հենեց անկողնուն' Հեսսիի երկու կողմում' նայելով աչքերի մեջ: Ու մի բան լավ գիտեր, լավ հասկացավ. Այս աղջնակը ստել չգիտի: Իսկ ավելի լավ էր այն, որ հիվանդանոցային շապիկի ձեռքերը լայն էին: Մինչ Հեսսին լարված նայում էր սառը բժշկի աչքերին, այդ սառը բժիշկ օգտվեց առիթից' ձեռքը տանելով ու բացելով թևը: Մի մեծ կապտուկ զարդարում էր այն:
Ամեն ինչ պարզ է: Ամեն ինչ: Թե ինչու էր խուսափում թևից սրսկումից, թե ինչ ինկատի ուներ Հոսոկը: Ու աչքերին նայելով ու ուսումնասիրելով ավելի է հասկանում' իրեն մեղադրելով, թե ինչու չէր սկզբում նկատել:
Հեսսին խառնվում է իրար, հրում բժշկին ու ծածկում թևը: Բայց չի համարձակվում որևէ բան ասել: Նախ' չգիտի ինչ, հետո էլ… Հետո էլ Ջունն է խանգարում: Էլի նստում է աթոռին, արմունկները ծնկներին, գլուխն էլ ափերի մեջ.
- Հիմար աղջիկ, - շշնջում է, բայց Հեսսին լավ է լսում:
Այս պահին այնքան ցավոտ էր: Հա, Հեսսիի համար: Մի պահ անգամ արցունքներն է զսպում ու ձայնը մաքրում: Չհասկացավ' ինչը վիրավորեց, ինչը ցավեցրեց: Երևի այն, որ գիտի, որ հիմար է, բայց ուրիշի խոսքերից դա լսելը բարդ էր.
- Գնա, բժիշկ Քիմ: Գնա, էլի, - անհասկանալի, թե ինչպես անցավ դուի:
- Ինչքա՞ն ժամանակ է:
- Դա քեզ չի՛ վերաբերվում, - անցնում է բղավոցի, - ուղղակի գնա, ինձ օգնություն պետք չէ՛:
- Մտածե՞լ ես ապագայիդ մասին:
Լռություն:
Մտածել է: Էն էլ ինչքան, ուղղակի դա հիմա կարևոր չէ: Կարևորն այս հայացքից ու զրույցից ազատվելն է, ու միակ միջոցը վերմակի տակ թաքնվելն է, ինչն էլ անում է Հեսսին' մեջքով դեպի բժիշկը շրջվելով.
- Հիմար աղջիկ, - կրկին անգամ լսում է բժշկի ձայնը, իսկ մի քիչ հետո հեռացումի քայլերի ձայնը:
Քիմ Նամջունը հեռացավ՝ տհաճ մի բան թողնելով մտքերի տեսքով:
***
Հոսոկն էլի կիսաքուն վիճակում է: Ձեռքում հիվանդանոցի կողքի սրճարանից գնված տաք սուրճն է, իսկ ինքը քայլում է դեպի իր աշխատասենյակ՝ ձեռքի հետ էլ ընդհանուր բժշկական անձնակազմի հանգստի սենյակի դուռը բացելով ու ներս նայելով. Չէր սխալվել: Ինտերնը նստել ու, երևի, ինչ որ մի հիվանդի տվյալներն էր ուսումնասիրում, ու սենյակում միայն ինքն էր: Հոսոկը հոգոց հանեց՝ ներս մտնելով ու Քան Հեսոնի ուշադրությունը… չգրավելով, որովհետև Հեսոնը, երբ մի գործ է անում, մյուսով զբաղվել չի կարող.
- Քան, - այ հիմա նայում է: Տեսնում է բժշկին՝ ձեռքերը կոնքերին դրած, - էլի շուտ ես եկել, - չի հարցնում, համոզված է:
- Բարև Ձեզ, պարոն Չոն, - ոտքի է կանգնում ու խոնարհվում, - հա, չէի կարողանում քնել, մտածեցի գամ:
- Երանի քեզ, - քմծիծաղ, - հնարավորություն լիներ՝ կքնեի, - ու շարժվում է դեպի ելք, որպեսզի իր աշխատասենյակ գնա, իսկ աղջնակը ետևից:
- Բա Ձեր փոխարեն ո՞վ կյանքեր պիտի փրկի:
Թվում էր' հանգիստ շփվում են, առանց կծելու, ու սա մի տեսակ ավելի լավ էր.
- Դրա համար էլ ասում եմ՝ եթե հնարավորություն լիներ: Չնայած երբեմն լավ էլ լեզուդ աշխատեցնում ես, նույն կերպ ակտիվ էլ իմ փոխարեն կյանքեր կփրկես, - քմծիծաղով:
Չէ, մի բան պիտի ասեր Հոսոկը, թե չէ միջավայրը նորմալ չէր թվում: Հեսոնը կզայրանար, բայց դե սովորել են միայն ծակող բառեր նետել միմյանց վրա.
- Չեմ հերքում, կփրկեի ու մի օր էլ Ձեր պաշտոնում կհայտվեի, իսկ Դուք կշարունակեիք քնել:
- Չհասկացա, - մտնելով աշխատասենյակ ու վերնաշորը հանելով, - էդ ի՛մ քնելու արդյունքում առաջացած երազն ես պատմու՞մ, թե՞ քո:
- Ինչու՞ միանգամից երազ, - մնում է տեղում կանգնած՝ մինչ Հոսոկը դզվում-փչվում է, բժշկական խալաթը հագնում ու հեռախոսը գրպանում դնում՝ կանգնելով աղջնակի առջև՝ ձեռքերը կրծքին ծալած, - ապագայի 50:50 հնարավորությամբ իրողություն է, - կատակ է անում, Հոսոկն էլ է հասկանում, բայց ոչ ոք հետ մնալ չի ցանկում:
- Ես էլ մտածում էի ռեալիստ մարդ ես, Հեսոն-շի, - նույն ժպիտով, - երեկվա գրկելս էդպես ազդե՞ց, թե վաղուց ես գաղտնի պլաններ կազմակերպում:
Քարացավ: Քան Հեսոնի համարձակությունը, ձեռքով հրաժեշտ տալով, անհետացավ՝ հիշեցնելով երեկը, արցունքներն ու տղամարդու հանգստացնող գիրկը: Ու հիմա տեղ հասավ, որ պիտի անհարմար լինի, ոչ թե առաջվա պես սուր խոսքեր փոխանակի: Հասկանալուն պես վարդագունեց, ու դա աննկատ չմնաց.
- Ես… - մի բան մտածել է պետք, թե չէ շատ է անհարմար, - գնամ սուրճ վերցնեմ:
Ու արագ անհետացավ սենյակից՝ ծիծաղելով թողնելով բժիշկ Չոնին.
- Փշերը որ չցցի, շատ լավը կլինի:
Խոստովանեց ինքն իրեն ու հիշեց հիվանդների մասին: Հիվանդիկների: Սիրում է իր աշխատանքը: Բայց նախքան Նամջունը: Ու այդ մասին մտածելիս՝ լրջություն է պատում: Բայց աշխատասենյակում չի գտնում:
Որովհետև Նամջունն ընդհանրապես հիմա է աշխատանքի գալիս, իսկ հիմա միջանցքով դեպի աշխատասենյակ է քայլում՝ բարևներ ստանալով: Բայց, հասնելով հիվանդասենյակի մոտ, հիշում է: Մտնում՝ նկատելով Հեսսիին անկողնուն նստած: Ու նա ժպտում է' լսելով հարևանուհու պատմությունը: Կամ էլ կատակը, Նամջունը համոզված չէ: Բայց, ինչքան էլ երեկ լարված օր լիներ, հիմա ինքն էլ կժպտա.
- Կանայք, - ու երեք կանայք իրենց հայացքներն ուղղում են դեպի բժիշկը:
- Այգու՜, բժիշկ Քիմ, - ժպտում է միջին տարիքի կինը՝ ձեռքը դնելով կողքին՝ հրավրելով նստելու, - եկեք նստեք:
- Չէ, տիկին Սոն, շնորհակալ եմ: Եկա ձեզ տեսնեմ ու գնամ աշխատանքի:
- Մենք լավ ենք, դու աղջնակին հետևիր, - իսկ աղջնակը լրջանում է' չհասկանալով, - տես՝ ինչ սփրտնած է, գույնը տեղը չի գալիս:
Տիկին Սոն, Նամջունը գիտի, դրա համար էլ նայում է քննադատող հայացքով, որից Հեսսին անհետանալ է ուզում: Բայց փոխարենը պառկում է՝ ոտքն ուղղելով անկողնու երկայնքով.
- Ինչպե՞ս ես, - հարցնում է բժիշկը, բայց չի մոտենում:
- Շատ լավ:
- Այգու՜, - էլի միջամտնում է տիկինը, - գույնդ տեսե՞լ ես:
- Կբուժենք, տիկին Սոն, - վստահեցնում է Ջունն իր նույնպիսի ժպիտով՝ էլի մերկացնելով փոսիկները: Հեսսին հեռացնում է հայացքը՝ մտածելով այդ նախադասության մասին:
Իսկ Նամջունին զանգ է գալի.
- Հա, հյոն… արդեն գալիս եմ… լավ, - ու անջատում է՝ հայացքն էլի ուղղելով դեպի տիկնայք, - ես արդեն գնամ, իսկ դուք ձեզ լավ նայեք:
Խոնարհում, ու նա հեռանում է հիվանդասենյակից՝ կանանց հիացած ձայների ներքո: Բայց դե ոչ Հեսսիի:
Ու Նամջունն անգամ չի նկատում, թե ինչպես է իրենից հետո, գաղտագողի հիվանդասենյակ մտնում մանկական բաժնի աղջնակներից մեկը՝ շարժվելով դեպի կիսապառկած, բարձին հենված Հեսսին: Իդեպ՝ նա զարմանում է: Բայց խոսակցությունն առաջինը չի սկսում, այլ մեծ աչքերով նայում է աղջնակին, ով մանկական հիացմունքով, թե նույնպես զարմանքով նայում է, իսկ հետո նստում անկողնուն՝ Հեսսիի ոտքերի կողքին ու ավելի ապշեցնում.
- Աջոսին քեզ մոտ է՞լ է գալիս, - հարցնում է ու, քանի որ Հեսսիի լեզուն կապվել էր, գլխի դրական շարժում է ստանում, - ինձ մոտ էլ է գալիս, - ժպտում է, իսկ Հեսսին մի քիչ թուլանում է, - գիտես՝ նա ասում է, որ միայն արքայադուստրերի մոտ է գալիս:
Մանկական պարզ ոգի: Հեսսին թույլ է տալիս իրեն ժպտալ: Ժպտալ ու մտածել, որ այս աղջնակն այնքան պայծառ է ժպտում, որովհետև կարողանում է ուրախանալ ամեն մանրուքից.
- Ուրեմն դու է՞լ ես արքայադուստր:
Հեսսին էլի լուռ է: Ժպիտն էլ սահեց: Հա, բա ոնց: Արքայադուստր է.
- Չէ, փոքրիկ:
- Չէ՜, եթե բժիշկը գալիս է, ուրեմն արքայադուստր ես:
- Անունդ ի՞նչ է, արքայադուստր, - էլի ժպտում է՝ թեման փոխելով:
- Նայո՛ն:
Չէ, չպատասխանեց: Դռների արանքից բուժքրոջ ձայնը լսվեց: Այն բուժքրոջ, ում Հեսսին տեսել էր Նամջունի հետ: Ու երկու աղջիկներն իրենց հայացքը դեպի դուռը փոխեցին.
- Ի՞նչ ես անում էստեղ, ես էլ քեզ եմ փնտրում, - մի քիչ ծանր էր շնչում, ինչն ապացուցում է, որ վազել է:
- Ես, - մոլորվեց, պատասխանը դժվար էր գտնում: Բայց ոգևորվեց ու գտավ՝ պայծառ ժպտալով, - արքայադուստր եմ գտել: Ինձ պես, - ու մատնացույց է անում Հեսսիին:
Ապշած Հեսսիին.
- Փոքրիկ, ես…
- Նա արքայադուստր չէ, - լսվեց բուժքույր Յոնսոնի կոպիտ ձայնը, - արի, գնացինք:
Ու մի քիչ կոպիտ բռնելով փոքրի ձեռքը՝ տանում է դուրս.
- Յա, - այս մի բանը Հվանը հանդուրժել չէր կարող: Զայրացավ: Զայրացավ, որովհետև ինչքան էլ սառը լիներ, երեխայի հետ երբեք էդպես չէր վարվի, - երեխայի հետ նորմալ վերաբերվեք:
- Դու քո ոտքի մասին մտածիր, - թեք հայացք գցելով, հետո զգուշացնելով, - ու քիթդ մի խոթիր այնտեղ, որտեղ պետք չէ, - ենթատեքստով, ուղղակի Հեսսին չհասկացավ: Ու վերջապես դուրս եկավ Նայոնի հետո:
- Կախարդ, - Հեսսիի եզրակացությունը:
Տեսնես ինքն է՞լ է էդպիսի կողքից: Առաջին անգամ էդպիսի միտք սահեց, ու նա խորացավ մտքերում: Տհաճ էր:
Առաջին անգամ:
Մի տեսակ չցանկացավ էդպիսին երևալ: Ու ինչերի՜ մասին ես մտածում, Հվան Հեսսի: Դա երբևէ քեզ հուզե՞լ է: Ուրեմն թող հիմա էլ չհուզի:
Չնայած չի ստացվում:
***
- Տեսա՞ր, - հարցրեց Հոսոկը, երբ ողջունելն ավարտել էին ու նստել էր ընկերոջ աշխատասենյակի բազմոցին:
- Տեսա, - հագնում է խալաթը, - էսպես թողնել չի կարելի:
- Գիտեմ: Բայց եթե բժշկական օգնությունից հրաժարվի, արդյոք անզոր չե՞նք:
- Հյոն, - ժպտում է՝ կանգնելով հյոնի առջև, - արդյո՞ք ինձ նոր ես ճանաչում:
- Չէ, մոռացել էի: Մեր Նամջունին հանձնվողը չէ, - քմծիծաղանման ժպիտով: Երևի ուսանողական տարիները հիշեց, - տեսնես ի՞նչն է ստիպել էդ քայլին գնալ:
Կոպիտ, տխուր, միշտ պատասխանելու բան է գտնում: Երբեք օգնություն չի խնդրում, ու Նամջունը Հեսսիի այդ գծերում համոզվեց երեկ: Եզրակացությունը մեկն էր, բայց Հոսոկին չի ասի: Մի տեսակ ցանկություն էր առաջանում միայնակ բացել այդ գիրքը, քանի կողպեքով էլ որ այն փակված չլինի:
Լռությունը ճեղքվում է, երբ դուռը կտրուկ բացվում է՝ ներս բերելով շնչակտուր ու լարված Հեսոնին: Ընկերները հայացք են գցում նրա վրա՝ սպասելով ամենավատին: Չնայած չեն էլ հասցնում մտածել, որովհետև.
- Հոդոնին տեղափոխում են:
