2 страница22 мая 2021, 10:15

2

Հեսսին երբեք չէր մտածի, որ կարող է էսպիսի դրության մեջ հայտնվել, օգնություն խնդրել, հետո էլ շտապ օգնության մեքենայում հայտնվել՝ ուղղվելով դեպի հիվանդանոց, իսկ կողքին այն մարդը լինի, որից օգնություն է խնդրել ու ընդհանրապես չէր սպասում, որ կարող է հետը գալ: Ցավում է ոտքը, իսկ առաջին օգնությունն այն անշարժացնելն էր: Չի օգնում, անտանելի է: Ու այս թոհուբոհը նույնպես, ու չի հասկանում, թե ինչպես են հասնում հիվանդանոց:

- Բժիշկ Քիմ, - տեսնելով նրան մի հիվանդասենյակից դուրս գալիս՝ կանչում է բուժքույրերից մեկը՝ պայծառ ժպտալով ու հիվանդներին վերաբերվող թղթապանակը կրծքին սեղմելով, - ինչպե՞ս եք:

Իսկ Քիմ Նամջունը հայացքը հիվանդասենյակներից ուղղում է դեպի ձայնը.

- Յոնսոն-շի, - թույլ ժպտալով, - օրվա մեջ երրորդ անգամն ես հարցնում: Լավ եմ:

- Օյ, ճիշտ է, - իբրև ամաչելով:

- Իսկ այն հիվանդասենյակի աղջկան նո՞ր են բերել, - մատնանշելով մի քիչ հետևում գտնվող հիվանդասենյակը:

- Օհ, ճիշտ է, - ոգևորվեց, - մի կես ժամ կլինի: Ոտքն է կոտրվել: Ռենտգենն արվել է, հիմա գիպս է դրված:

- Մտնե՞նք:

- Մտնենք, - ուսերը թոթվելով:

Քիմ Նամջունը անգամ եթե չհարցներ, մտնելու էր: Բոլորի մոտ, անպայման, սովորություն էր բոլորի մոտ մտնելը:

Առաջինը ինքն է հիվանդասենյակ մտնում՝ տեսնելով աղջնակին ձեռքը աչքերին դրած, շրթունքն էլ կրծելիս: Նայում է ոտքին, հետո կանգնում կողքին.

- Բարև Ձեզ, - ժպտում է՝ իր վրա գրավելով աղջկա ուշադրությունը:

Գիտե՞ք, Գալիլեո Գալիլեյն առաջիններից է եղել, որ խոսել է աշխարհի գնդաձևության մասին: Եվ միևնույնն է, այն կլոր է: Հետո նրան այրել են: Ինչու՞ են այրել, եթե հիմա այս երկուսն էլ համոզվեցին այդ փաստի մեջ: Նամջունի ժպիտն իջավ շութերից, իսկ աղջնակը կիտեց հոնքերը.

- Բարև Ձեզ:

- Սա, - աչքերով ցույց տալով ոտքը, իսկ Հեսսին հեռացնում է հայացքը, - երևի նույն համարձակության արդյունքն է, - մի տեսակ վստահ է իր ասածի մեջ:

Ու պատասխան չի ստանում՝ համոզվելով սեփական խոսքերի մեջ: Հետո բժիշկ Քիմը շրջվում է դեպի բուժքույրը՝ թեթև ժպտալով.

- Կարո՞ղ եք մեզ մենակ թողնել:

Մի պահ Յոնսոնը մոլորվում է, չէր սպասում.

- Հա…ա, իհարկե:

Ու նրա քայլերը կորչում են միջանցքում: Բժիշկ Քիմը հայացքն ուղղում է դեպի աղջնակը: Սփրտնած է, կիտում է հոնքերը, կարճ հայացք գցում ոտքին, հետո էլի դեմքին: Չի հասկանում, բայց տարօրինակ է.

- Ինչպե՞ս եք, - դուք, որովհետև, վերջիվերջո, բժիշկ-հիվանդ հարաբերություն է էստեղ:

- Եթե ցավը մի քիչ թողնի, հրաշալի:

- Ցավազրկող չե՞ն ներարկել, - զարմացած է: Էսպիսի բան երբեք չի եղել:

- Ձեր հետ եկող բուժքույրը պիտի ներարկեր:

- Լավ, հիմա ես կանեմ, - ու իսկապես, նկատում է կողքի փոքր դարակին ցավազրկողը:

Հվան Հեսսին լարվում է՝ տեսնելով, թե ինչպես է ճկուն վերաբերվում ասեղի ու դեղի հետ, իսկ ավելի է լարվում հետո.

- Բերեք թևը, - ու ինքն է իր ձեռքն առաջ տանում ու բռնում՝ նպատակ ունենալով բացել:

Բայց Հեսսին թույլ չի տալիս, լարվածությունը մեծ է, իսկ այդ շարժումից ասես զայրանում է.

- Ոտքս է ցավում, ձեռքս կապ չունի, - կտրուկ այն ետ քաշելով:

Քիմ Նամջունը կիտում է հոնքերը՝ պատրաստվելով հակաճառել.

- Կապ չունի, ուղղակի թևից են սրսկում: Ես համոզված եմ, որ դու դրա մասին շատ էլ լավ գիտես:

- Կասկածում եմ, որ համաձայնվել եմ անցնել դուի:

- Իսկ էստեղ բժիշկը ես եմ: Թևը, - ու էլի ձգվում է դեպի աղջկա ձեռքը:

- Ասացի՝ պե՛տք չի, - մի քիչ ձայնը բարձրացնելով:

Հիվանդասենյակում այլ հիվանդներ նույնպես կային, դրա համար հիմա նրանց ուշադրությունն ուղղված էր դեպի այս երկուսը:

Իսկ Նամջունն էլի պատրաստվում է հակաճառել, բայց նրա խոսքը խանգարում են.

- Նամջու՛ն, - շնչակտուր ձայնը պատկանում էր դռների արանքում կանգնած Հոսոկին, - Հոդոնն է վատացել, արագացրու:

- Ասա պատրաստեն վիրահատարանը, հիմա գալիս եմ։

Ու դուրս է գալիս՝ ետևում թողնելով առաջին հայացքից սառն ու արհամարհանքով լի Հեսսիին: Դուրս է գալիս ու գտնում բոժքրոջը՝ ուշադրությունն իր վրա գրավելքվ.

- Միջմկանային արեք, - իսկ հիմա վերջնական հեռանում է արագ քայլքով։

Ավելի լավ, Հեսսին կհանգստացնի սրտի զարկերը, ցանկություն չկար որևէ մեկին հայտնելու թուլության մասին.

- Այշ, հենց նրա՞ն պիտի հանդիպեի:

- Հեսսի, - չի հասցնում նորմալ դիրք ընդունել, երբ ներս է մտնում Քայն իր անհանգստացած հայացքով: Նստում է կողքի աթոռին, - ո՞նց ես:

- Բեռնատարի տակ ընկած լինեմ ոնցոր:

- Կանցնի, երեք շաբաթը չես էլ զգա, թե ոնց անցավ:

- Ամենավատը դա է, - ձեռքերով դեմքը տրորելով, - երևի՝ մի շաբաթից հետո դուրս գամ:

- Խորհուրդ չեմ տա, դու հանգիստ նստողը չես, ավելի լավ է՝ մնա:

- Հա, չէ՞, - քմծիծաղով, - ինձնից կպրծնեք:

- Էդպես մի ասա, - գլուխը մի պահ կախում է՝ ծանր ու թեթև անելով հաջորդ խոսքերը, - ես միշտ եմ ուրախ քեզ տեսնել: Եթե էդպիսի բան չլիներ, հաստատ հիմա կողքիդ չէի լինի, - հետո զանգ է գալիս, իսկ ինքը նայում է էկրանին: Անհարմար պահ էր, դրա համար էլի հայացքը բարձրացնում է, - եթե բան պետք լինի, անպայման ասա: Վաղը կգամ, - ու ժպտում է:

- Երիտասարդ, - ներս է մտնում բուժքույրը՝ իր վրա գրավելով ուշադրությունը, - դուրս եկեք, պացիենտը պիտի բուժվի։

- Արդեն դորս եմ գալիս, - ու տեղից վեր է կենում, ձեռքով հրաժեշտ տալիս՝ մի գլխի շարժում ստանալով։

Բայց… Հեսիին հիշում է ու կես ճամփին կանգնեցնում Քային.

- Քա՛յ:

- Հը՞, - հետ է շրջվում:

- Էսօր, - ու հալացքն այնպիսին, ինչպիսին երբեք չի եղել… - պետք է, - շրթունքը կծելով, ու Քայը միանգամից է հասկանում՝ հոգոց հանելով:

- Լավ, կփորձեմ:

Գլխի դրական շարժում, ու Հեսսին մնում է ոչինչ չհասկացող բուժքրոջ հետ:

***

Քիմ Նամջունը մի քիչ լարված է: Ինչքան էլ որ վիրահատությունը լավ անցած լինի, հիմա նրան շատ է հուզում այս փոքրիկ տղայի ճակատագիրը: Լավ է հասկանում, վախեր ունի, իսկ լարված վիճակն ավելանում է, երբ նրան վիրահատարանից անմիջապես դուրս գալիս հանդիպում է Հոսոկը.

- Ծնողներն ուզում են այլ հիվանդանոց տեղափոխել:

Կանգ է առնում, հանում դիմակը, ձեռնոցները վաղուց էր նետել աղբամանը.

- Ինչի՞ համար:

- Էս վիճակի, տեղները չեն գտնում: Չեն էլ ուզում հասկանալ, որ իրեց տղայի վիճակից է, - ու երկուսն էլ շարժվում են դեպի սպասասրահ, ուր էլ տեսնում են տղայի ծնողներին:

Ծնողներին, որ ոտքի են կանգնում՝ նրանց տեսնելուց միանգամից հետո.

- Ի՞նչ է եղել նրան, չե՞ք կարող նորմալ հետևե՛լ, սա արդել երկրորդ անգա՛մն է, - միանգամից հարձակվում է կինը, մինչ, ասես կարճ ժամանակում ծերացած տղամարդը զսպում է նրան:

- Սիրելիս, հանգստացիր, նրանք մեղավոր չեն, - կրկնում է որերորդ անգամ:

- Ո՞նց թե մեղավո՛ր չեն, որդուս կյանքը նրանց ձեռքերում է, ո՞նց թե մեղավո՛ր չեն:

Ու ամեն անցնողի հայացքն այս տեսարանին է գամվել.

- Տիկին, - վերջիվերջո խոսքը հասնում է Նամջունին, մի քիչ խոնարհվում է ու սկսում, - հասկանում եմ, որ անհանգստանում եք, գիտեմ, որ վախենում եք նրա կյանքի համար, բայց ես ձեզ արդեն վաղուց եմ բացատրել նրա դրությունը: Հա, նրա կյանքը մեր ձեռքերում է նույնպես, բայց հիվանդությունը փոքր-ինչ ավելի ուժեղ է: Մենք անում ենք մեր ուժերին հնարավոր ամեն ինչ: Բայց եթե էդպես ավելի ապահով կզգաք, կարող եք նրան տեղափոխել:

- Ու կտեղա…

- Մինջու, - կտրեց կնոջ խոսքը տղամարդը՝ ձեռքը դնելով ուսին, - նա ճիշտ է, հանգստացիր: Իմ կարծիքով՝ պետք չէ Հոդոնին տեղափոխել:

- Չեմ հասկանում՝ չե՞ս անհանգստանում մեր որդու կյանքի համա՛ր, - չդիմացավ կինը՝ ձայնը բարձրացնելով:

- Ես…

Իհարկե անհանգստանում էր, բայց մայրերը միշտ էլ ավելի են պանիկայի մեջ ընկնում, երբ հասկանում են, որ իրենց երեխայի հետ ինչ որ բան այն չէ, նրան վտանգ է սպառնում, անհարմար են իրենց զգում, կամ էլ էսպես… կյանքներին է վտանգ սպառնում: Մինջուն չդիմացավ, հեռացավ այս միջավայրից՝ մաքուր օդ շնչելու համար, իսկ տղամարդը ձեռքով տրորեց տանջված դեմքն ու բարձրացրեց հայացքը՝ նայելով երկու բժիշկներին.

- Ներողություն եմ խնդրում, նա շատ է անհանգստանում:

- Ներողության կարիք չկա, պարոն Փաք, հասկանում ենք, - Նամջունը, - եթե Ձեր կինն ավելի հանգիստ կլինի, իսկապես կարող եք Հոդոնին տեղափոխել:

- Բայց հավատացնում ենք, - Հոսոկը, որովհետև անհանգիստ էր, ասես ուզում էր տղան միշտ իր աչքերի առջև լինի, ինչքան էլ որ նրա ճակատագիրը կանխագուշակեր, - այս հիվանդանոցից լավը չեք գտնի Սեուլում:

- Ես կխոսեմ նրա հետ:

***

- Ուֆ, ծանր օր էր, - Հոսոկը նետվում է ընկերոջ աշխատասենյակի բազմոցին:

- Ու դեռ չի ավարտվել, - իր աթոռին նստելով ու հենվելով հենակին՝ աչքերն էլ փակելով: Բայց հետո հիշում է ու հարցնում, - պրակտիկա՞նտդ ինչպես է:

- Հա՛հ, - քմծիծաղով, - քո ասածով եմ անում: Սառույց՝ մարդկային տեսքով, ու դա ավելի է զայրացնում:

- Պաշտպանիչ դիմակ է, ուրեմն բնավորությունն է:

- Էսօր հանեց, - թույլ քմծիծաղով, որովհետև ինքն էլ էր նկատել, - Հոդոնի պահով…

Ու դուռն այդ պահին թակում են.

- Մտեք, - Նամջունը, որովհետև իր աշխատասենյակն էր:

- Կարելի՞ է, - իսկ Հոսոկը զարմանում է՝ տեղում նստելով:

Առջևում ոչ այլ ոք էր, քան իր պրակտիկանտ Քան Հեսոնը.

- Հա, իհարկե: Նստիր:

- Չէ, ոչինչ, - ձեռքն առաջ բերելով ու այդպես էլ ցույց տալով, որ նստելու համար չի եկել, - ես… Հոդոնի պահով եմ եկել, - ու հայացքն ուղղում է դեպի հետևող Չոն Հոսոկը, - Դուք ուղղակի ոչինչ չասացիք, դրա համար եկա էստեղ:

- Վիրահատվել է, - իր վրա է գրավում ուշադրությունը Նամջունը, - տոկոսային առումով քիչ են շանսերը, քչերի մոտ է բուժվում, բայց… կասեի հույս ունենանք, բայց մենք բժիշկ ենք:

Աղջիկն ասես մի պահ անհետացավ աշխարհի երեսից: Միայն կանգնել ու աչքերն էր թարթում՝ փորձելով կուլ տալ նորությունը: Մի տեսակ չէր ստացվում, ու դա Հոսոկը նկատեց.

- Քան, - ազգանունով է դիմում, միշտ, - յա՛, - տեղից վեր է կենում, կանգնում առջևում ու փոքր ինչ կռանում՝ նայելով աչքերին ու դրանք փայլուն տեսնելով, - Յա՛, Քան Հեսոն, ուշքի՛ արի:

Ու նա էլ նայում է Հոսոկի աչքերին: Հոսոկը հստակ զգում է, թե ինչպես է դողում նրա շրթունքը.

- Ես… Ախր նա դեռ փոքր է, - ու առաջին արցունքն է գլորվում ակնոցների տակից, այտի վրայով:

Չոն Հոսոկն ապշած է: Ու ավելի է ապշում, երբ լացի ձայնն է լսում.

- Յա՛, - ուսերից թափ է տալիս՝ ուշքի բերելու նպատակով, - բժիշկների ու ոչ բժիշկների միջև տարբերությունը հենց դա է: Այստեղ կարող է ամեն օր, կամ մի քանի օրը մեկ մեկը մահանալ, ու խնդիրը դա է, որ պիտի սառնասիրտ լինես, հասկանու՞մ ես: Էդքան լավ էիր պարտականությունդ կատարում, հիմա՞ ինչ պատահեց:

- Նա փոքր է՜, - չդադարելով լաց լինել:

Բարդ դեպք է.

- Այշ, - ձգում է դեպի իրեն, գրկում, ու Նամջունն իրեն մի տեսակ ավելորդ է զգում, - սենց թույլ ո՞նց ես բժիշկ դառնալու:

Ու Նամջունը տեղից վեր է կենում, որպեսզի դուրս գա՝ Հոսոկին թողնելով այս աղջնակին հանգստացնելու պարտականությունը:

***

Մութ է, բայց ոչ ուշ։ Չէ, ժամը մոտ գիշերվա տասնմեկն է, բայց Չոն Հոսոկը տանը չէ, ոչ էլ քնած է։ Սուրճ է հանում ավտոմատից, խառնելով անցնում միջանցքով։ Հետ, դեպի իր աշխատասենյակ, երբ կողքից շշուկներ է լսում ու դեպի վերև տանող աստիճաններին երկու սիլուետը։ Հոնքերն է կիտում՝ մեկի մեջ ճանաչելով Նամջունի պացիենտներից մեկին։ Առանց որևէ ձայն հանելու ու դիստանցիան պահելով հետևում է։ Պետք է, ո՞վ իմանա՝ ինչ կլինի ոտքը կոտրած աղջնակի հետ։ Անհանգստությունը չէր։ Հետաքրքրությունն ու զգուշությունն էին շարժվում հիմա։

Ու հետևում է մինչ զույգի տանիք հասնելը, չէ, դուրս չի գալիս։ Հետևում է գաղտնի։ Հետևում ու զայրանում։ Նյարդայնանում, երբ աղջկա ձեռքում տեսնում է բժշկական ասեղը, բայց մի տեսակ համոզված էր, որ հեչ էլ բժշկական չի միջինը։ Ատամներն է սեղմում։ Ինչու՞ է զայրանում։ Որ այսպիսի երևույթի ականատես եղավ ա՛յս հիվանդանոցում։

Հա, ատամներն է սեղմում ու հեռանում՝ իր մասին էդպես էլ չհիշեցնելով։

Մի նպատակ կա. գտնել Ջունին ու պատմել։ Ու գտնում է։ Աշխատասենյակից դուրս գալիս։ Երևի ինքն էլ է հոգնած, տուն չի գնացել, չնայած մի քիչ հետո ուզում է.

- Նամջու՛ն, - ու Նամջունը ետ է շրջվում՝ նկատելով մոտեցող ընկերոջը։ Հայացքը ոչ մի լավ բան չէր ասում։

- Հյո՞ն, ի՞նչ կա, - ու մի միտք ծագեց, որը հոնքերը կիտելու պատճառ դարձավ, - Հոդոնը…

- Հոդոնը լավ է, - ու ձայնի հետ ևս մեկն է լսվում։ Ուղղակի նրա ետևից, ու երկուսն էլ շեղում են իրենց ուշադրությունը։

- Հվա՞ն, - Ջունը զարմացած է։ Որովհետև ժամը, գրողը տանի։ Ու երբ նրա հետ մեկին էլ է տեսնում, ավելի է զարմանում, - չհասկացա, - որովհետև էլի ժամը։ Հիմա ոչ ոքի չեն ընդունում։

- Քո հիվանդն է, չէ՞, - հիշեցրեց Հոսոկը։

- Աղջիկը։

- Բա ինչի՞ է սենց հանգիստ քայլում։

- Հիմա կիմանանք, - ու ուզում է մոտենալ, բայց Հոսոկը թույլ չի տալիս։

- Ցավազրկող ներարկե՞լ ես։

- Ես չէ, Յոնսոնը։ Բայց միջմկանային։ Ինչի՞։

- Ախ միջմկանային, հա՞, - քմծիծաղ։ Զայրացած Հոսոկին տեսնել պետք չէ, - բա ինչի՞ միջմկանային ու ոչ երակային։

- Որովհետև չհասցրի ու…

- Թե՞ որովհետև ինքն իրենից բացի ոչ ոքի չի վստահում։

- Հյոն, կարո՞ղ ես նորմալ բան ասել, - որովհետև չիմացությունը զայրացնում է։

- Նորմալ բան, - մի քայլ մոտենում է ու նայում աչքերին, - այ որ թևը բացեիր, նորմալ բան կհասկանայիր։ Ես տուն եմ գնում։

Իսկ Հեսսին քարացել է տեղում։ Չէ, ոչինչ չի լսել, բայց որ ոչ մի լավ բան չի լինելու, մի տեսակ համոզված է։

Գրողը տանի։

2 страница22 мая 2021, 10:15

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!