1 страница21 мая 2021, 15:05

1

- Դե, եթե կարող ես, հարվածիր:

Քմծիծաղը չէր մաքրվում Լյու Յան Յանի երեսից: Ու միայն նրանը չէր: Ինչու՞ են տղաներն այսքան թերագնահատում աղջիկներին.

- Չեմ ուզում, - չուպաչուպսը բերանում խաղացնելով ու առաջ անցնելով: Հեսսիի տրամադրությունն այսօր լավ էր, դա չէր կարող չուրախացնել:

- Այշ, Հեսսի՜, - չդիմացավ մյուս աղջնակը' Րյուջինը, - դե հարվածիր, պրծնենք, արդեն նյարդայնանում ենք:

- Ահա, էլ մի ասա, - հետ չմնաց ընկերը, որ ձեռքը գցել էր ընկերուհու ուսին: Յոնջունի սովորությունն է, իսկ Րյուջինը դեմ չէ:

- Է՜, չի կարող, - էլի Յան Յանը, - Հեսսիինը միայն գլուխ գովելն է, չէ՞, Հեսսի-ա:

Ես չգիտեմ, ինչ հարվածի մասին էր խոսքը: Գիտեմ միայն այն, որ գլուխ գովալը լավ բան չէ, միմյանց հակաճառելը նույնպես: Չես հասկանա, ու այդ հարվածն այնպես կգա, որ վեր կենալ էլ չես կարող, որ չէիր էլ սպասի: Իսկ Յանը հանկարծակիի եկավ: Չգիտեմ, թե ինչ հարվածի մասին էր, բայց երբ ոտքի ուժգին հարվածը հասավ որովայնին, այդ հարցն արդեն ոչ ոքի չէր հուզում:

Փողոցում քիչ մարդ կար, միայն վեց հոգի մի մայթում ու ևս երկուսը, երևի զույգ էին, մյուս մայթում' այս վեցից անկախ: Վեցի մեջ ընկած էր գետնին մի երիտասարդ' բռնած որովայնից ու այն սեղմելով: Նրա առջև մի աղջիկ էր, որ շարունակում էր հանգիստ չուպաչուփսը վայելել' կաբյուշոնը գլխից չգցելով: Իսկ մյուս չորսը մնացել էին շվարած: Չէ, երեքը, Լիան լավ էլ գիտեր, թե ինչ է սպասվում Յան Յանին.

- Էդպես էլ չսովորեցիր քիչ խոսելը, Լյու, Թայվանից եմ եկել, Յան Յան, - առանց քմծիծաղի, առանց լավ զգալու, սառւ դեմքի արտահայտությամբ: Հեսսին' իր ամբողջ էությամբ, - էս էլ ձեր չինական մարտարվեստը:

Հետ դարձ, առաջ է գնում: Լյուն փոշմանեց: Այնքան փոշմանեց, որ ատամները սեղմեց: Ու այդ զայրույթն ավելի մեծացավ, երբ կողքին կքանստեց Քայը' փոքր ինչ ժպտալով.

- Ձեռքդ տուր, վստահ թայվանցի:

- Ռադ եղի, - հարվածում է ձեռքին ու ինքնուրույն վեր կենում:

Իսկ հետո ուղղակի ամբողջ ճամփան, մինչև ինչ-որ խանութ, հայացքով այրում է աղջկա մեջքը: Ու նկատում, թե ինչպես է կանգ առնում' նայելով խանութին: Չնայախ բոլորն էլ նկատում են ու կանգնում նրա հետևից.

- Գումար ունե՞ք, - շրջվում է դեպի《ընկերները》: Հահ, ընկերները, բա չէ: Քիչ թե շատ Քայն էր մոտ, չնայած նա էլ իրեն հեռու էր պահում, իսկ մյուսներն ուղղակի… Ուղղակի շփվելու ու լավ ժամանակ անցկացնելու համար էին:

- Չէ, ինչի՞, - հարցրեց Լիան:

- Լավ, էստեղ սպասեք, կգամ:

Բոլորը թքած ունեին, թե ինչ կա մտքում: Որովհետև իրենց դա չի վերաբերվում:

Բայց:

Բոլորը թքած ունեին, բայցի մեկից: Ու այդ մեկը, տեսնելով, որ Հեսսին գնում է դեպի խանութ, բռնեց թևից' թույլ չտալով: Քայի աչքերում անհանգստություն էր.

- Ու՞ր ես գնում:

- Խանութ, չե՞ս տեսնում:

- Վերջացրու, գնանք:

Հոգոց, Հեսսին ազատում է ձեռքը.

- Ուղղակի գնա նրանց մոտ, անհանգստանալ պետք չի:

- Հվան Հեսսի…

- Հյունին Քայ, - նույն տոնով, - գնա. Ու. Սպասիր:

- Քա՜յ, չգիտե՞ս, որ պնդաճակատ է, - հետևից լսվեց վեցերորդի' Բոմգյուի ձայնը, - թող, առաջին անգամը չի:

- Տես, - ցույց տվեց Հեսսին, - նրանք թքած ունեն, նույնն էլ դու արա:

Ու այլևս ոչինչ չասելով' պոկվեց տեղից ու մտավ խանութ: Քայը քիչ էր մնում եղունգները կրծի, մինչ մնացածի համար իսկապես մեկ էր: Լավ ընկերություն է, ինչ խոսք:

Հեսսին ավելի առաջ է բերում կաբյուշոնը, որ դեմքը չերևա, ու անցնում է վնասակար սննդի բաժին: Մի քիչ շուրջն է նայում ու հանում պայուսակի' այնտեղ գցելով երեք տուփ չիպս ու ինչ որ բլիթներ տուփով: Ուղղակի մի բան չէր հաշվի առել. Մի տղամարդու, որ քիչ այլ կողմ էր գտնվում ու ինչ-որ հայելու մեջ նկատեց իր գործողությունները: Չէ, վաճառողը չէր, վաճառողին տեսել է կասսայի մոտ, ով ստամոքսը լցրած պարոն էր: Հեսսին հաշվի չէր առել, որ կգան, պայուսակը ձեռքից կվերցնեն ու առանց որևէ բան ասելու կգնան այդ կասսայի մոտ: Նա ապշած է, իսկ դրսում կանգնած《ընկերներն》այլ բան հասկացան' տեղից պոկվելով ու վազելով: Հեղինակը' Լյու Յան Յան: Միայն Քայն էր, որ տագնապի մեջ կանգնել էր: Միայն Քայն էր ուզում մտնել, բայց Բոմգյուի ձեռքը խանգարեց, որ տարավ վազողների ուղղությամբ: Այ քեզնից, Հյունին, հիմա շվարած Հեսսին չէր սպասի, ով զայրացել ու դուրս էր եկել' չգիտնելով ոչ ոքի: Թքած պայուսակի վրա, թքած: Զայրացրեց երիտասարդը իր պահվածքով ու վճարելու պատրաստակամությամբ: Ավելի լավ էր գողանար ու բռնվեր, քան թե հպարտությունն էսպես գետնին տային:

Լսվում է դռան զանգակի ձայնն ու կողքին տեսնում է հանգիստ, բայց, ասես հիասթափված տղամարդուն: Ձիգ ու ոճային հագնված տղամարդուն: Դա երկրորդական էր, իսկ հիասթափված ժպիտից առաջացած փոսիկները նույնպես: Տղամարդը չի հասցնում տալ պայուսակը, իսկ Հեսսին այն խլում է ու գնում《ընկերների》գնացած ճանապարհով' շվարած թողնելով տղամարդուն:

Ատամները սեղմում է, իսկ արցունքները զսպում: Վաղուց ես խորտակվել, Հեսսի-ա, վաղուց, ու ամեն ինչ կախված էր միայն քեզնից:

Սխալներ բոլորս ենք անում, կարևորը ժամանակին կանգ առնել:

Բայց չկարողացավ: Չէ, ինքն էլ էր մեղավոր, բայց ոչ ամեն ինչում: Ուղղակի տվեցին հնարավորություն, իսկ Հեսսին հետո չհրաժարվեց: Չհրաժարվեց էս միջավայրից, էս ընկերներից, նրանց մտածելակերպից: Բա ինչու՞ է ամեն ինչ կիտվել ներսում, իսկ ինքը ամեն կերպ զսպում է:

Վաղուց է մոլորվել:

***

- Բժիշկ Քի՛մ:

Բժիշկ Քիմը մի պահ հոգոց է հանում' մտնելով հիվանդանոց ու այդ ձայնը լսելով: Անքուն աշխատանքային գիշերներն իրենն անում են, երբեմն երկարաժամկետ արձակուրդ էր փափագում: Բայց դե, ըստ նրա, աշխատանքն ավելի կարևոր է.

- Քեզ էլ բարև, Յոնսոն-շի։

- Ա՞, - ուշքի եկավ, - կներեք, բարև Ձեզ:

- Լսում եմ, - շարժվում է իր աշխատասենյակ, իսկ կանացի ձայնի սեփականատերն իր ետևից: Ճանապարհին բոլորն են բարևում, վերջիվերջո գլխավոր բժիշկն է: Հետո՞ ինչ, որ երեսուն տարեկան չկա ու դեռ չի լինելու, կարևորը խելքն է, իսկ Քիմի մոտ այն պակաս չէ, ընդհակառակը' շատ ավելի է, քան կարող էր յուրաքանչյուրը պատկերացնել:

- Ծանր դեպքով մի տղամարդու են բերել, վիճել են հարևանի հետ ու դանակով հարված է ստացել որովայնին:

Ամեն ինչ պարզ է, մի մշտական նախադասություն.

- Պատրաստեք վիրահատարանը, - ու նա մտնում է իր աշխատասենյակ' դրական պատասխան լսելուց հետո, - դու՞ էստեղ ինչ ես անում, - տեսնելով ընկերոջը բազմոցին թինկ թված:

- Հյոնը հոգնած է, հյոնին հանգիստ է պետք, - ձեռքը աչքերին դրած:

- Ես իհարկե հասկանում եմ, - հանելով վերարկուն, կախելով ու սպիտակ խալաթը հագնելով, - բայց ինչու՞ չես քո՛, - շեշտելով, - աշխատասենյակում հանգստանում:

- Չհասկացա, - նստում է ու հետևում ընկերոջ գործողություններին, - ուզում ես ընկերոջդ դու՞րս անել:

Իսկ Նամջունը հենվել է սեղանին, իսկ ձեռքերը ծալել կրծքին: Ու այնպես է նայում, որ Հոսոկը էլի նկատում է. Նամջունին խաբել չի կարելի.

- Այշ, - էլի պառկում է ու սկսում հոգին խուտուտ տվող իր պատմությունը, - էն պրակտիկանտը նյարդերս արդեն քայքայում է: Իրեն այնպես է դրել ամենագետի տեղ, ասես ընդամենը մանկական բաժնում չի փորձաշրջան անցնում: Ինձ թվում է' նյարդերս չեն դիմանա: Նենց էլ նայում է էդ հիմար ակնոցների տակից, որ քիչ է մնում կոտրեմ դրանք, ասեմ' աղջիկ ջան, գնա լինզա դիր, թե չէ էստեղ էլ չմտնես:

- Հը՜մ, - ձեռքը այտին դրած, - Հոսոկի, քանի՞ տարեկան ես:

- Երեխան դու ես, - իբրև նեղանալով, - համ էլ ծանր հիվանդ ունես, չմոռանաս:

- Գիտեմ, գիտեմ, - մոտենալով դռանը, որ դուրս գա, բայց մի պահ կանգնեց, - ուղղակի արհամարհիր, կամ էլ, վերջիվերջո, դու ես կայացած բժիշկը, իսկ նա դեռ քայլեր է անում, ուղղակի ցույց տուր այդ փաստը, - ու արդեն դուրս է գալիս' հետևից լսելով:

- Նամջունա՜, ես քեզ սիրում եմ:

Քիթն է կնճռոտում, որովհետև ընկերոջ այդ անկաշկանդ արտահայտությունները երկուսի վրա էլ նստում են կարգին ծիածանագույն սիրային բամբասանքներով:

Օրը խոստանում է լարված լինել, իսկ Նամջունը միշտ էլ պատրաստ է: Ավելի բարդ օրեր էլ է ունեցել:

***

Հվան Հեսսի, քսանմեկ տարեկան: Սիրում էր երգել, ուզում էր ընդունվել երաժշտական ակադեմիա, բայց կյանքը դաժան բան է: Ոչ ոք չաջակցեց: Ընդհակառակը' անտաղանդ անվանեցին, տրորեցին, իսկ հիմա դրա արդյունքներն է քաղում' խորտակվելով կեղտակույտերի մեջ: Փոշմանել է, բայց կարծում է, որ հետդարձի ճանապարհ չկա:

Որովհետև միայնակ իսկապես այս ճանապարհը փոխելը դժվար է:

Լույսն այնքան էլ չի սիրում, դրա համար միշտ տանից դուրս է գալիս երեկոյան կողմ: Սովորություն է դարձել, ավելի հաճելի է, թեկուզ և գարնան սկիզբն է, դեռ սառն է, բայց հաճելի է: Ասես այդ սառնությունն ուշքի է բերում, բայց դա արդեն միշտ չի հաճելի:

Հասկանում է, որ ինչ որ բան այն չէ: Այսինքն… ինչ որ բան պակասում է, ու նա գիտի, թե դա ինչ է: Դրա համար էլ դուրս է գալիս տանից' ուղղություն վերցնելով դեպի վաղուց հայտնի տարածքը: Ահա, կամաց մթնում է, իսկ նա դանդաղ քայլերն է կատարում: Քայն է զանգում: Էլի ու էլի, իսկ Հվանը չի փորձում անգամ պատասխանել: Նեղված է, չի պատասխանի, ինքնասիրություն ունի: Բայց դա հիմա կարևոր չէ:

Մտնում է սևոտ մի շենք, ոչ այնքան վստահելի, շարժվում միջանցքով ու կողքից մի քանի բարևներ, սուլոցներ ու «էլի՞ դու» արտահայտությունն է լսում: Չնայած սովոր է:

Միջանցքով մինչև մերջ, հետո աստիճաններով ներքև, դեպի նկուղային հարկ, դեպի երկայթյա դուռը, որի առջև մի տղամարդ էր կանգնած.

- Ու՞ր, - թույլ չի տալիս սկզբում, բայց հետո քմծիծաղում՝ մի կողմ քաշվելով, - չնայած էլ ու՞ր պիտի գնաս: Իդեպ՝ մեկ մեկ քեզնից էր խոսում, չեմ ասի՝ ինչ, բայց իմացիր՝ զայրացրել ես:

- Վե՞րջ, - սառը դեմքի արտահայտությամբ, իսկ տղամարդը քմծիծաղով մուտքը ցույց տվեց՝ իբրև հրավիրելով ներս:

Ու Հեսսին մտավ: Սովորական էր, մի քանի անգամ եղել է այստեղ: Ուրիշ ելք չունի, կամ էլ ունի, ուղղակի չի գտնում:

Կենտրոնի սեղանի մոտ նստած է մի տղամարդ: Խառն է սեղանը: Ինչ որ թուղթ ու գրիչ է ձեռքում, իսկ սեղանի մյուս անկյուններում սպիտակ փոշի է: Տուփերով, տոպրակներով, որովհետև մի գրամի կորուստը մեծ կորուստ է այս պարոնի համար: Հեսսիին նկատում է: Նկատում է, գլուխը բարձրացնելով, հետո էլի իջեցնում այն.

- Ա՜, դու՞ ես: Էս ինչու՞ ես եկել:

Հեսսին մի պահ շուրջը նայեց: Մութ սենյակում մեկն էլ կար, իր գործով էր զբաղված՝ հաշվի չառնելով անգամ աղջնակին.

- Նոր բաժին է պետք, - ձայնն այնքան էլ վստահ չէր, բայց փորձում էր:

Միջավայրում լսվեց տղամարդու քահ-քահ ծիծաղի ձայնը, որից հետո նա հենվեց իր աթոռին.

- Իրո՞ք, - լռեց, նայեց աչքերին, որոնք քիչ էին երևում կաբյուշոնի տակից, հետո լրջացավ, - դու անգամ նախկին բաժնի գումարը չես տվել, ինչի՞ մասին է խոսքը, - էլի կռացավ թղթերի վրա: Հաշվում էր, ուղղակի հաշվում այն ամենը, ինչ հիմա կա, - էնպես որ, եթե գումարը չես բերել, չքվիր:

Մտածեց: Ծանր ու թեթև արեց, նայեց սեղանի ամբողջ պարունակությանը հետո տղամարդուն: Հա՛հ, էդպես, հա՞: Կուլ տվեց կոկորդի խանգարող պարունակությունն ու զգաց սրտի զարկերը: Այն էլ ինչ զարկեր: Զգաց, սիրտն ուզում էր խառնել, բայց պիտի համարձակություն հավաքեր:

Հավաքեց:

Արագ վերցրեց սպիտակ փոշով լի տոպրակներից մեկն ու դուրս վազեց՝ մինչ բոսսն ուշքի կգար ու կհրակայեր.

- Բռնե՛ք դրա՛ն:

Դռնապահը վեր թռավ, տեսավ դուրս եկող աղջնակին ու թևն ուզեց բռնել: Բայց Հեսսին Յան Յանին իր տեղն էր դրել, հիշու՞մ եք: Իսկ հիմա էլ նույնը կանի: Ուղղակի ձեռքն է մի շարժումով ծալում ու թեթև բղավոց լսելուց հետո շարունակում վազքը:

Սրտի զարկերը ոչ այնքան վազքից, ինչքան վախից են զարկում: Ի՞նչ արեց, վերջը լավ չի լինի, հասկանում է, բայց անհրաժեշտ էր:

Փողոցում է, պոչ դեռ չկա, իսկ հետո երևում է: Երկու հոգի են, ոչ ավել, ոչ պակաս, որովհետև բոսսը թերագնահատում է աղջնակին: Իսկ հիմա պետք չէ: Մտքերը խառն են, ու այդ էր պատճառը: Այդ էր պատճառը, գրողը տանի, երբ նկատում է, բայց չի հասցնում հանգիստ վազել աստիճաններով:

Գլորվում է:

Տոպրակն ինչ որ տեց է ընկնում, իսկ մարմինը ցավում է: Տոպրակի մասին մտածելու ցանկություն չկա: Չկա, որովհետև հոնքից արյուն է գալիս, իսկ ոտքը չի կարողանում բարձրացնել, չի կարողանում վեր կենալ, չնայած փախչելու ցանկությունը մեծ է:

Չի ստացվում:

Սա վե՞րջն է:

Նրան են հասնում տղամարդիկ, մեկը վերցնում է գցած տոպրակը, իսկ մյուսը մոտենում է՝ նայում ու քմծիծաղում: Բայց ոչինչ էլ չի անում.

- Քեզ պե՞տք էր էս ամենը:

- Թող դրան, գնացինք, - մյուսը:

Վերջին քմծիծաղ, հեռացան՝ մայթի մեջտեղում թողնելով հանգիստ պառկած աղջկան: Հանգի՜ստ: Ի՞նչ էր կատարվում ներսում: Այնքան բան, այնքան, որ մի պահ չի դիմանում, արցունքն է հոսում այտի վրայով: Ու որոշում է վեր կենալ: Էսպես չի կարելի: Բայց մի կողմից էլ ուզում է մնալ:

Նստում է տեղում, ոտքն էլի չի կարողանում շարժել: Սուր ցավն է խոցում թե ոտքը, թո ամբողջ մարմինը: Ահռելի ցավ է: Աչքերը թաց են լինում, իսկ նա կծում է շրթունքը՝ տեղում չբղավելու համար: Ցավում է:

Այլևս չի փորձում վեր կենալ, միայն հեռախոսն է հանում գրպանից:

Քայն էր զանգել: Արդեն կես ժամ առաջ: Երևի խելքը գլուխն էր հավաքել՝ հասկանալով, որ ուղղակի չեն ցանկանում վերցնել զանգը, ու վերջին կես ժամում չէր զանգել:

Իսկ հիմա Հեսսին կզանգի: Այլևս ոչ մեկին, միայն նրան:

Հեռախոսազանգի ձայնը երկար է թվում, անվերջանալի, իսկ իրականում հինգ վայրկյան, որից հետո լսվում է տղայի մի քիչ սառը, երևի նեղացած է, մի քիչ էլ անհանգիստ ձայնը: Հեսսին երբեք առաջինը չի զանգում.

- Հե՞սսի:

- Քայ, - լռություն, - օգնիր…

1 страница21 мая 2021, 15:05

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!