9 страница29 мая 2021, 10:37

9 (Վերջին)

Քիմ Նամջունը պատուհանից նայում է Հեսսիին, ով անկողնուն նստած հեռախոսով ինչ-որ բան է անում ու պարբերաբար հոնքերը կիտում՝ զվարճացնելով բժշկին, ու ժպտում։ Այ, անգամ մի քանի մետրից երևացող այտերի առողջ վարդագույնն է ուրախացնում, հոնքերը զվարճալի կիտելն է ուրախացնում... Քայի հետ ժպտալիս տեսնելն է զվարճացնում, բայց Քայը երկու օր է չի գալիս.

- Բժիշկ Քիմ, - լսում է կողքից ծանոթ ձայնն ու շրջվում. Բուժքույր Յոնսոնը նայում է լրջորեն՝ չսպասելով պատասխանի, - լուրջ պացիենտ ունենք, ներքին արնահոսություն։

- Պատրաստեք վիրահատարանը։

Գլխի դրական շարժում, հեռանում է։ Իսկ Քիմ Նամջունը մեկ անգամ էլ է նայում Հեսիին, ով արդեն ժպտում էր, ու հետևում Յոնսոնին՝ ակամա հիշելով զրույցը։

Ընդամենը մի երեկ է անցել, սիրտը թեթև է։ Հիշում է, որ զգուշացրեց, հանգիստ տոնով բացատրեց ու ասաց՝《իմ սիրտն արդեն զբաղված է, Յոնսոն-շի》։ Ու մի թեթև ժպտաց։
Յոնսոն-շին այդ օրը թևաթափ եղավ։ Երևի երկար մտածեց, իսկ հետո բուժեղբայրներից մեկի հետ գնաց խմելու։ Սոջուն վատ բան է, բայց մի օրով գոնե օգնում է։ Ոչինչ, կհասկանա, թեկուզ և հիմա դիստանցիա պահի ու չժպտա։ Ավելի լավ է էսպես։

- Կարեք, - հրամայում-պահանջում է երկար վիրահատությունից հետո ու գնում իր աշխատասենյակ։

Ուր Հոսոկն էլ փռված չէր բազմոցին։ Ինքն է պառկում ու մի պահ աչքերը փակում՝ ձեռքը ճակատին դնելով։ Բայց մի պահ, որովհետև անհնար է չլինի մի օր, որ Չոն Հոսոկը չմտնի ընկերոջ աշխատասենյակ։
Ասենք դա միայն երեկ էր։ Դե չէ՞ որ ժամադրության էր Հոսոկ-շին... Հեսոն-շիի հետ։ Հալիլույա։

Բայց դե դա միա՛յն երեկ էր, ոչ մի երաշխիք չկա, որ այսօր չի հայտնվի։
Որովհետև դուռը բացվեց.

- Բարի... - տեսավ ընկերոջը《իր բազմոցին》թինկը տված... որովհետև ինքն է էդպես գալիս ու թինկը տալիս։ Միշտ, Նամջուն-ա, դու ի՞նչ իրավունքով ես պառկել քո՛ աշխատասենյակի Հոսոկի՛ բազմոցին, - երեկո։ Չհասկացա, - ձեռքերը կրծքին ծալելով ու աչքերը նեղացնելով։

- Այ մարդ, - Նամջունը նստած դիրք է ընդունում, - նենց ես մտնում, մարդ կասկածում է՝ հաստա՞տ իմ աշխատասենյակում եմ։

- Փշտ-փշտ, my... my, - բառը մոռացավ, - բազմոցը անգլերեն ո՞նց էր։

- Sofa, - քմծիծաղելով ու իր աշխատասեղանի մոտ նստելով։

- Հա, sofa, my sofa, - պառկեց՝ ձեռքերը գլխի տակ դնելով, - էնպես որ... աշխատասենյակը քոնն է, բայց sofa-յի վրա իմ անունն եմ գրելու։

- Ինչի՞, քոնն արդեն զբաղված է՞, - զվարճալի ժպիտը չմաքրելով դեմքից, որովհետև գիտի՝ ինչ նկատի ունի։

- Նայած երբ, - հետո չթողեց ընկերոջը որևէ բան ասել, Նամջունն էլ, չնայած, չփորձեց, որովհետև գիտեր ընկերոջ բնավորությունը։ Առիթը տուր՝ հաստատ կխոսի։ Այս անգամվա առիթը Հեսոն-շին էր, - ընտիր է հարաբերությունների մեջ լինելը, - ժպտում է... ըհմ, առաստաղին, բայց դե Նամջունը Նամջուն չի լինի, եթե ձայնի ուրախությունը չկռահի։

Հետո չշարունակեց... երևի մտքերով ընկավ։ Նամջունն ստիպված էր արթնացնել նրան.

- Հետո՞։

- Հետո՞, - մտածելով այդ հետոյի մասին։

- Հա, հյոն, հետո։ Դե երեկ, ժամադրություն, բան։

- Հա՜, ընտիր։ Հոնդե գնացինք։ Քանի շատ չի ցրտել, մտածեցի՝ կարելի է։

- Հոնդեն լավ տեղ է, - հենվելով սեփական աթոռին, նայելով նույնպես առաստաղին ու մտածելով《Հոնդեի》մասին, - կարելի է...

- Ի՞նչ է կարելի։

Որովհետև միայն Նամջունը գիտեր՝ ինչ.

- Հեչ։ Միայն Հոնդե՞։

- Չէ, սրճարան էլ։ Գիտես՝ ռեստորաններ շատ չեմ սիրում։ Մտածեցի՝ կարող է՞ ինքը սիրի, էն էլ պարզվեց ինքն էլ չի սիրում։ Ըստ էության՝ սրճարանն ավելի ատմոսֆերային էր։

Նամջունն իր մտքերում մի《պլյուս》նույնպես դրեց։

***

Լռությունը մի քիչ ծանր էր։ Ուղղակի... ուղղակի մտքեր կային, որոնք դժվար էր արտասանելը (յահ, ուղղակի Հեսսին ամաչում էր երեկվա դուրս թռցրածից, ուրիշ ոչինչ)։ Քիմ Նամջունը ստուգում է սարքավորումները, նստում կողքին ու նայում։ Ուզում է աչքերին նայել, բայց չի գտնում հայացքը։ Որովհետև գլուխը թեքած էր։ Իբրև ինչ որ բան էր հայացքով ուսումնասիրում։ Բայց հո Նամջունը գիտի, որ ուղղակի անհարմար է։

Այսօր մի տեսակ յուրահատուկ օր է, չգիտեմ։ Նրանք էլ չգիտեն, ուղղակի մի տեսակ տարբերվում է։

Բռնում է ծնոտից նուրբ ու հայացքն ուղղում դեպի իրեն։ Զարմացած հայացքը։ Ու մտքերով լի գլուխը։ Հեսսիի մտքերում քաոս ստեղծվեց այդ մի շարժումով ընդամենը, Հեսսիի սրտում էլ քաոս ստեղծվեց այդ մի շարժումից ընդամենը։ Բայց Նամջունը լուրջ է, ժպիտն է զսպում։ Ավելի լավ, մի հատ էլ փոսիկների պատճառով քաոսն ընկնել պետք չի։ Նայում է ուղիղ աչքերին։ Մեկ մեկին, մեկ՝ մյուսին։ Հանկարծ մտքերում գեղեցիկ գտնում դրանք։ Բայց դե ուղղակի չի նայում.

- Աչքերդ էլ են դզվել։

Ու էստեղ ապակու ջարդվելու ձայն, խնդրում եմ։ Շատ ես է ռոմանտիկ, Նամջուն-շի։ Հեսսին արդեն երազել էր ուզում, բայց էդ կոտրվելու ձայնը ինքն էլ լսեց.

- Այսի՞նքն, - չհասկանալով։ Որովհետև տնաշենը հիպնոզացրեց, հետո կտրուկ արթնացրեց, բա էդպես բա՞ն են անում։

- Բիբերդ։ Թմրանյութի ընդունումից դրանք փոփոխվելու սովորություն ունեն, հիմա նորմալ են, - էս անգամ ժպտաց, ձեռքը հետ տարավ, - իդեպ՝ գեղեցիկ աչքեր ունես։

Ապակին վերականգնվեց։ Սրտի քաոսն էլ հետը։

Լռությունը չգիտեմ՝ ինչքան կտևեր, եթե էլի Նամջունը չխոսեր։ Երեկվա թյուրիմացությունը չբարձրաձայներ.

- Ճերմակամաշկը իմ ու Չոն Հոսոկի, տեսել ես նրան, ընդհանուր ընկերն է։ Եղբայրը, - հայացքը փախցնելու ու առողջ կարմիրը այտերին վերադարձնելու ժամանակն է, - Յոնսոնի սուրճը մերժել եմ... էդ պատճառով, - նույն ժպիտով։

- Ինչու՞ ես ասում, ես բացատրություն չեմ ուզել։ Քո ընտրությունն է, - ձեռքերը կրծքին ծալեց, հայացքը թեքեց ու Նամջունը մի պահ հիշեց իր հոգեբան ընկերներից մեկի ցուցումները։ Նեղվել է, - դու ես ընտրում՝ ում հետ սուրճ խմել, ում հետ՝ չէ։

- Օու, այսինքն կարող եմ գնալ Յոնսոնի հետ սրճելու, - ոտքի կանգնեց, խորամանկ ժպիտը շուրթերից չսրբեց, ուղղեց խալաթը, ասես կոստյում է հագին։

Տեսավ խոժոռված դեմքը,《լսեց》լռությունն ու էլի նստեց։ Հոգոց հանեց, նայեց, նայեց, նայեց։ Հագենա՞լ, զու՞սպ պահել։ Միշտ պատրաստ, բայց ոչ հիմա.

- Հվան Հեսսի, հիշու՞մ ես, որ մի ժամանակ թույլատվություն խնդրեցի հետդ պայքարելու համար։

Հեսսին հիշում է։ Ավելի լավ էր․․․ չհամաձայնվե՞ր։ Չէ, շնորհակալ է։ Համ իրեն, համ բժիշկ Քիմ Նամջունին, որ համաձայնվել է։ Գլխի դրական շարժում, հասկացնում է, որ չի էլ մոռանա երբեք․

- Էն ժամանակ թվում էր․․․ այսինքն չէր թվում, կարծում էի որպես բժիշկ, որ երեք շաբաթ ու փոքր-ինչ ավելի եմ պայքարելու հետդ։ Բայց, արի ու տես, պայքարելու երկար ժամանակ է պետք։ Որպես մարդ, որպես մեկը, ով ձեռքդ ուղղակի կբռնի ու կուղղորդի։ Դրա համար էլ, ուզում եմ ևս մեկ անգամ խընդ․․․

- Բարև ձեզ։

Ամեն ինչ լավ է։

Սուտ։

Հեսսիի ներսում տեղատարափ է, որը կարող էր հանգստացնել միայն Նամջունը՝ ասելով լրիվ նախադասությունը, բայց գոյություն ունի կարմա, գոյություն ունեն անհարմար պահեր ու անհարմար պահերի հայտնվող անձինք։

Հյունին Քայ։ Շատ սխալ պահի եկար։

Նամջունն ու Հեսսին իրենց հայացքներն ուղղեցին դեպի դռների արանքից ներս եկող տղան։ Նամջունը համոզված է՝ լսել է։ Ավելի լավ, թող իմանա։ Թող հասկանա։ Ոչինչ էս կյանքում հավերժական չէ․

- Բարի, - ժպտում է բժիշկն ու կանգնում, - լավ է, որ եկել ես։

- Իրո՞ք, ինձ էլ թվում էր՝ չես ուզում ինձ տեսնել, - քմծիծաղով ու մոտենալով անկողնու մյուս կողմին։

- Չէ, դու լավ գիտես՝ ինչ ի նկատի ունեի։ Լավ, - էլի նայեց Հեսսիին, ձեռքը գլխին դրեց ու խառնեց մազերը։ Ժպիտով, - դեռ կխոսենք, - ու դուրս եկավ։

Հյունին Քայը հայացքով ուղեկցեց, հետո ընկավ աթոռին, հետո հայացքը դռան արանքից չկտրելով արտաբերեց․

- Չեմ սիրում էս․․․ բժշկին, - մի թեթև էլ կնճռոտելով։

Իսկ Հեսսին խորհեց։ Երևի կես րոպե տևեց լռությունը։ Այնպիսի տպավորություն էր, որ հիմա կբարձրաձայնի՝ «իսկ ես հակառակը»։ Այտերը չկարմրեցին, բայց և չբարձրաձայնեց։ Այլ բան ասաց, նման․

- Վատը չի, երևի բժշկի բնավորություն է։

- Ո՞ր պահը։ Ոտքից գլուխ ազդելը՞։ Հա, երևի բժշկի բնավորություն է։

- Յահ, - հարմարավետ նստեց ու նայեց աչքերին, - գիտե՞ս, որ ուժերից վերն է անում հիմա, - մի պահ էլի լռեց ու նայեց դեպի դուռը, ուր անհետացել էր Նամջունը։ Դեմքը հիշեց, - ու ես շնորհակալ եմ։ Մնաց ուժ հավաքեմ բարձրաձայնելու համար, - ծիծաղ։

- Ուրեմն կդիմանամ, չեմ ասի, որ ազդում է, - ու ևս մի ծիծաղ։

Այնքան թեթև է։ Իսկապես․

- Էսօր հրավառություն կա, - հիշում է Քայն ու ոգևորված նայում Հեսսիին, ասես հիմա վազելու են էդ հրավառությունը նայելու։

Դժվար թե։

- Հա ի՞նչ։

- Ասացի չէ՞, որ բժշկիդ չեմ ասելու, որ չեմ սիրում։

Մի րոպե։ Հեսսին էլ ե՞րբ էր էսպիսի խորամանկ ժպիտ տեսել Հյունին Քայի դեմքին։ Ասես հարյուր տարի առաջ եղած լիներ․

- Մի անգամ էլ ասեմ։ Հա ի՞նչ, - ուսերը թոթվելով։

Ու մինչ Քայը խորամանկորեն հոնքերը վերև-ներքև կաներ, տեղ հասավ։ Հեսսիի դեմքը խոժոռվեց․

- Oh, noo. Չեմ կարծում, որ թույլ կտա։

- Իսկ էդ հիմա կիմանանք, - ու տեղից վեր կացավ։

Հյունին Քայը վերջնական է տրամադրված․

- Յա՛, Հյունի՛ն, չանես, - իսկ Քայն արդեն դուրս էր եկել հիվանդասենյակից, - shit…

Մնում էր միայն վեր կենալ ու հետևել տղային։

Հա, Քայը վերջնական էր տրամադրված։ Ուղղակի մտադրություն կար դուրս բերել Հեսսիին չորս պատերի արանքից ու մի քիչ գույներ ցույց տալ։ Ոչ մի վատ միտք։ Անագամ «հին շրջապատի» հետ չեն հանդպիելու։ Ինքը․ Հեսսին․ Հրավառությունը։

Առանց հետին մտքի։

Նամջունի խոսքերը լավ էր լսել․

- Բժիշկ Քիմ, - տեսնում է ընդունարանի մոտ հենված ու կանչում՝ մոտենալով։ Քիմ Նամջունը ձգվեց, լրջորեն նայեց՝ մտածելով, թե ինչ-որ բան է պատահել։

- Ի՞նչ է եղել։

- Մի խնդրանք ունեմ, - ու շարունակությունը։ Չէր ուզում «այս» բժշկին ինչ-որ խոստումներ տալ, բայց ստիպված է, - նախօրոք խոստանում եմ կարգապահություն։

Նամջունի դեմքի լարվածությունն անցավ, ձեռքերն էլի խալաթի գրպաններում դրեց։ Հետո նկատեց Քայի ետևից եկող Հեսսիին, ով հեռավորության վրա կանգ առավ ու էլ տեղից չշարժվեց։ Համ լսել էր ուզում, համ էլ չէ։ Էս դեպքում ավելի լավ է չլսի, հետո Քայը կպատմի․

- Էսօր հրավառություն է։

Նամջունը կռահեց, ժպտաց։ Իրավունք ունի թույլ տալու, երկու շաբաթ է անցել։ Բայց և անհանգստությունը ոչ մի տեղ չի կորչում։ Հա, ու հասկանում է, թե ինչ համարձակություն էր պետք Քային «խնդրելու» համար․

- Գիտեմ։ Ու՞, - դե Քիմ Նամջունն ուղղակի ուզում է մի՜ քիչ երկարացնել։ Խաղալ մի քիչ, ուրիշ ոչինչ։

- Ինձ թվում է՝ կռահեցիր։

- Իսկ կարգապահություն հաստա՞տ ես խոստանում։

- Հարյուր տոկոսով, - ու ձեռքը սրտին դրեց՝ գլուխը տմբտմբացնելով։

Իսկ Նամջունը նայեց Հեսսիին, ձեռքով հրավիրեց իրենց մոտ։ Քայը նկատեց։ Շրջվեց, տեսավ հենակներով առաջ եկող ընկերուհուն։ Եկավ, կանգ առավ, ականջները սրեց։

Որովհետև ուսուցիչը հիմա նկատողություն էր անելու։ Չէ, էդպես չէ, թվարկելու էր կարգապահության կանոնները․

- Հրավառությունը ժամը 21:00-ին է։ Կարող եք գնալ, որից հետո մի ժամ ժամանակ եմ տալիս։ Ժամը լրանալուն պես հիվանդը պիտի լինի հիվանդանոցում։

Ընդունված է։

Երեք սրտերն էլ հանգիստ են։

***

Հոնդեու՞մ։ Լռությու՞ն։ Այն էլ հրավառության ժամանա՞կ։ Բացառվում է։

Այնքան գեղեցիկ է։ Հեսսին շնորհակալ է Քային այստեղ կողքին կանգնած լինելու, չորս պատից հանելու համար։ Հեսսին շնորհակալ է Քիմ Նամջունին՝ թույլ տալու, դանդաղ կյանքի վերադառնալու համար։ Հեսսին համոզված է. Կսիրի կյանքը։ Այս կրակները վկա։ Հրաշալի են.

- Որ ասում էի, - աստիճաններին նստել էր Քայը, իսկ կողքին՝ սայլակի վրա Հեսսին էի։ Ժպտում էին վեր նայելով։ Թեկուզ և հրավառությունը հինգ րոպե առաջ էր ավարտվել։

- Չէիր է ասում։ Ամբողջ ճանապարհին դռդռացնում էիր, - ծիծաղեց։

- Լավ բաների մասին դռդռացնելն էլ է քիչ, մինչև աչքովդ չտեսնես։

- Այ, համաձայն եմ։

Կրկին լռեցին։ Հեսսին դեռ երկնքին է նայում, ուր կարծես թե կամաց-կամաց ծուխը վերանում է։ Իսկ Քայը նրան է նայում։ Ժպտում, ժպտում, մտքում ինքն էլ է բժիշկ Քիմին շնորհակալություն հայտնում.

- Փոխվել ես, - ուշադրությունն ուղղվեց դեպի ինքը։

- Իսկ ինձ թվում է՝ նույնն եմ։

- Չէ՜։ Շատ ես փոխվել։ Դեպի լավը։ Ուրախ եմ...

***

Քիմ Նամջունն առհասարակ խելացի է։ Բայց մեկ-մեկ էնպիսի պահեր են գալիս, որ ուղեղը download-ի վրա է կանգնում, իսկ լավագույն ընկերը զարմանում է, թե, աստված չանի, ինչպե՞ս չի դեռ մեկի օրգանիզմում միամիտ մի բան թողել վիրահատության ժամանակ։

Քիմ Նամջունը սիրում է ամեն ինչ դեմ ու կողմ անել։ Ծանր ու թեթև անել։ Ճիշտ ու սխալ անել, հետո նոր որոշում կայացնել։

Բայց հիմա դա Հոսոկին այնքան էլ չի դուր գալիս.

- Հիմա ուղեղդ է՞ միացած, թե՞ սիրտդ։

- Երկուսն էլ։

- Չի երևում։

Դե ոչինչ, կհամակերպվի։ Թեկուզ և հիմա սխալ թվա, հետո կհամակերպվի։ Չնայած... ով է իրեն հարցնու՞մ որ։ Ճիշտ է, ոչ ոք.

- Անհանգի՞ստ չես, - սուրճի ապարատից վերցնում է սուրճը ու նայում կրտսեր ընկերոջը՝ ով նույնպես սուրճ է վերցնում։

- Ինչի՞ համար։

- Որ էս ժամին թողել ես։ Հետն էլ հին շրջապատի հետ։

- Քայը լավ տղա է երևում, - ու քայլում են միջանցքով, - համ էլ դրությունն է հասկանում։

Լավ, խոստովանում է։ Մի քիչ անհանգստություն կա։ Ժամը 22։00-ն անցնում է դանդաղ։ Դու՞րս գալ, ստուգե՞լ։

Չէ, կդիմանա։ Նամջունը կյանքում քիչ է սխալներ անում։ Հաստատ սխալ չէր թողնելը։

Բայց երբ վերջապես հասկանում է, որ կես ժամ արդեն անցել է նշանակվածից, հանգիստ, առանց խառնվելու, գրիչը դնում է սեղանին ու վեր կենում։ Ինչու հանգի՞ստ։ Արտաքուստ հանգիստ։ Չէ՞ որ բժիշկ է, իսկ բժշկի առաջին հատկությունը պիտի սառնասրտությունը լինի։

Գրողը թող տանի այդ սառնասրտությունը, մարդկային հարաբերություններում դրանք գնում են գրողի ծոցը։

Միջանցքում, սուրճի մեքենայի կողքին երևում են Հոսոկն ու Հեսոնը։ Հոփն էլի կատակ է արել։ Կամ էլ հիմար կատակ է արել, որ Հեսոնը փախչել է ուզում։ Ոչինչ, կսովորի։ Նամջունն ավելի է առաջ գնում, դեպի ընդունարան։ Ու հիվանդանոցի մուտքին չի ուզում մոտենալ։ Ուզում էր սպասել, որ ինքնուրույն մտնեն, բայց չդիմացավ։ Դուրս եկավ։ Իսկ էնտեղ կողքերը չկարողացավ նայել, որովհետև առջևում ծլեցին Հեսսին ու Քայը՝ թույլ ժպիտները շուրթերին։ Հանգստությունը միանգամից պատեց, զարյանալու ցանկություն չկար։ Որովհետև պարզ հասկանում է՝ մարդը հոգնել է մնալ չորս պատերի մեջ, սա թող գոնե ցրի նրա մտքերը։ Երկուսը կանգ են առնում, իսկ ժպիտները մարում է։ Լռություն, որը կարող էր երկար տևել.

- Ո՞նց անցավ, - Նամջունն է շուրթերին ժպիտ ձգում։

- Լավ, - արագ պատասխանում է Քայը, իսկ Հեսսին դեռ ուղիղ է նայում։ Դեռ Նամջունին է նայում։

- Լավ, - կրկնում է Քայի ետևից, որովհետև իսկապես լավ։

Ու հանկարծ մտքերում պտտվում է ճանապարհի զրույցը, ու հանկարծ պտտվում է՝《բժիշկը քեզ դու՞ր է գալիս》Քայի հարցը։ Ու հանկարծ հասկանում է, որ... այո՞։ Հա՛... Այո։ Դուր է գալիս, կարող եք ծափահարել։

Դուր է գալիս։

***

Քայը արդեն գնացել էր, որովհետև այցելությունների ժամն անցել էր։ Իսկ հիմա Հեսսին էլի պառկում է《սիրված》մահճակալին։ Հիշում է՝ միջանցքում տեսավ Հեսոնին, ով ժպտաց։ Նուրբ ժպտաց՝ գլխով անելով։ Հետո Հոսոկին։ Ով էլ ինչ-որ տարօրինակ հայացքով էր նայում Հեսսիի սայլը հրող Նամջունին։ Անգամ Յոնսոնը երևաց։ Նայեց ու անցավ։ Հահ, ավելի լավ։ Ու հիմա մտածում է՝ երբ որ ամեն ինչ վերջանա, դուրս է գրվելու ու... Ի՞նչ անի։ Անկանխատեսելի ապագան բացարձակ չի ուրախացնում։

Տխրելու ժամանա՞կն է։

Իսկ հիմա էլի անկողնում է։ Անկողնում է ինքը, իսկ կողքին նստած՝ Նամջունը։ Ու Նամջունը խնամքով ուղղում է վերմակը։ Ու Նամջունը նայում է կաթիլայինին։ Ու Նամջունը նայում է աչքերին.

- Հո չե՞ս լարել ոտքդ, չի՞ ցավում։

Ու Նամջունի խնամքը երբեմն ցավեցնում է։ Որովհետև՝ եթե դուրս գրվի, ի՞նչ է անելու.

- Ամեն ինչ նորմալ է, - կիսաշշուկով։

- Հաստա՞տ։

Չէ, - մտքերում։

- Հա, - բարձրաձայն։

- Ես... խոսքս չեմ ավարտել։

Լռիր, - մտքերում։

- Դու բժիշկ ես, Քիմ Նամջուն, - բարձրաձայն։ Նամջունն ասես մոռացավ ասելիքը։

Նամջունը հարգված, սիրված, լավ արդյունքի հասած, պատասխանատու բժիշկ է։ Հեսսին... մոլորված աղջիկ է։ Այդ մոլորվածությունն ամեն անգամ ստիպում է հեռու մնալ շատերից, ներփակվել, մի մեծ պատ շարել շուրջն ու թույլ չտալ ոչինչ զգալ։ Դա այդքան էլ հեշտ չէ։ Չզգա՞լ։ Այն էլ Հեսսի՞ն։ Վերջին բանն է։

Ու ամենակարևորը... այդ մոլորվածությունն ստիպում է հեռու պահել Նամջունին սեփական եսից՝ մտածելով սխալ է, բայց մյուս կողմից էլ մտածել...《բռնիր ձեռքս, քայլիր ինձ հետ, թույլ մի տուր ինձ մենակ զգամ》։

Նամջունը բժիշկ է։ Ճի՞շտ կվերաբերվի արդյոք։ Կհասկանա՞։ Թեկուզ շուրթերն այլ բան ասեն, սիրտը գոռա հակառակը։ Կհասկանա՞։ Թեկուզ մի կերպ արտասանած բառը լինի հեռացիրը, բայց աչքերի մեջ գրված լինի մնա։

《Մնա... կարիքդ ունեմ》

- Մի շաբաթ մնաց...

- Մի ամբողջ հավերժություն մնաց, Հեսսի։ Մի ամբողջ հավերժություն։ Մենակ մարդը կորած մարդ է... Գիտե՞ս երբ հասկացա, - աչքերն աչքերին, ու Նամջունը չի դիմանում, անգամ ձեռքն է աղջկական սառը ձեռքին դնում։ Հա, զգում է, որ սառն է, բայց ոչինչ չի ասում։ Ափի մեջ է առնում ու սկսում է շփել ձեռքի մեջ, որ տաքանա։ Հեսսին զգում է։ Հավատացեք՝ մի ժեստն ասում է ավելին, քան կարող են ասել աշխարհի բոլոր բառերը։ Համոզված եղեք, - հենց առաջին շաբաթը։ Ու ես չեմ ուզում, որ դու կորչես։ Ես կարող եմ լինել լավ բժիշկ, բայց չհասկանալ հիմա ինչ եմ խոսում, բառեր շարադրել չկարողանամ... Բայց հեշտ կարող եմ ասել, որ հավերժությունը երբեք հենց այնպես չի անցնում-գնում։ Էս հավերժության մեջ ուղղակի թող ձեռքդ բռնեմ։ Ես քեզ մենակ քայլելու իրավունք չեմ տա։

Աչքերն աչքերին... ու արցունքներ աչքերին։

Ճիշտ է... էսպես ավելի ճիշտ է, թեկուզ աշխարհն էլ շուռ գա։

***

Մի քանի ամիս անց

- Ես դեռ կարծում եմ, որ սա վատ միտք է։

- Ես էլ կարծում եմ, որ դու սխալ ես կարծում։

- Ախր հիմա կուշաթափվե՜մ։

- Ոչինչ, բժշկական սպիրտ կա մոտս։

Մեքենայում հանգիստ վարող Նամջունն է։ Մեքենայում անհանգիստ նստած Հեսսին է, որ գրեթե ուշաթափվոլու եզրին է.

- Էստեղ աջ, - տալիս է հրամանն ու մեքենան թեքվում է աջ։

Միտքը Նամջունինն էր. Հաշտվել ծնողների հետ։ Միտքը Նամջունինն էր՝ խիղճը խայթող յուրաքանչյուր երևույթ վերացնել։ Իսկ սա առաջինն էր, որ խայթում էր Հեսսիի խիղճը։ Ուղղակի ռիսկ ունենալ, ուղղակի չդողալ, ուղղակի ուշքից չգնալ այսօր չի ստացվի։ Ասես գնում է ոչ թե ծնողական տուն, այլ իմացված մահի։ Ու չիմանալով, թե որը կլինի ծնողների առաջին ռեակցիան, դա ասես էդպես էլ կա.

- Նամջուն, հետ քշիր, աղաչում ե՜մ, - բռնում է տղայի թևն ու թափահարում՝ խնդրող հայացքով նայելով։

- Էսօր-էգուց գցելով ոչինչ չի լուծվի։ Կամ հիմա, կամ երբեք, - Նամջունը նայում է ճանապարհին, - Ո՞ր տունն է։

Ու Հեսսին քարացավ՝ գտնելով տունը։ Ու Հեսսին սառավ, ու Հեսսիի դեմքին առաջացավ էմոցիաների մի գամմա, որը հասկանալ Նամջունը կկարողանա։ Հա, կարողացավ.

- Այս մեկը, - ու մեքենան կանգ առավ, իսկ բժիշկը շրջվեց դեպի Հեսսին՝ բռնելով ձեռքը։

- Ինչ էլ լինի, ես կողքիդ եմ, լսու՞մ ես։

Տան դռան առջև կանգնելն ու համարձակություն հավաքելը դռան զանգը տալու համար ավելի ծանր էր, քան այս ամբողջ ճանապարհն անցնելը։ Ի՞նչ կլինի, ի՞նչ կասեն։ Դու՞րս կանեն, թե՞...

Մտածելու ժամանակը չէ։ Հեսսին Նամջունից սովորել է փոքրիկ համարձակություն ձեռք բերելու ճիշտ ժամանակը։ Որովհետև զանգը տվեց։ Դռան հետևից քայլերի ձայներ են։ Կողպեքը պտտվեց։ Բռնակն իջավ։ Դուռը բացվեց։

Դռների արանքում կանգնած է ասես այս մի քանի ամսվա ընթացքում ծերացած մի կին, որ աչքերի վաղուց չորացած արցունքները այլևս իրենց չեն զսպում։

- Մամ...

Հ. Գ. Շնորհակալ եմ անչափ անտարբեր չանցնելու համար💜💜
Ես երբեմն ձեր մեկնաբանություններին չեմ պատասխանել, բայց իմացեք, որ ուղղակի ամեն անգամ չգիտեի՝ ինչ պատասխանեմ😅Իմացեք, որ շա՜տ ուրախ եմ, որ դուրներդ եկավ ու շնորհակա՜լ💜💜

Ֆինալն էր բաց էր։ Բայց իմացեք՝ հեփի էնդն արյանս մեջ է😊💜

9 страница29 мая 2021, 10:37

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!