Գլուխ 35
Գլուխ 35
Իզաբելը խոհանոցում ճաշ էր պատրաստում, երբ տիկին Նոնան հարցրեց նրան.
-Աղջիկս հանկարծ չնեղվես։ Մենք ամեն ինչ կանենք, որ հարգի մեզ ու մեր կատարած աշխատանքը։
-Ախր տիկին Նոնա ես իրեն ի՞նչ եմ արել։ Ինքը ինձ վիրավորեց ու նվաստացրեց, իսկ Էրիկը իրենց աջակցեց։ Երկու հրեշ իրար գտել են։ Թող երջանիկ լինեն։ Ես օրերն եմ հաշվում, թե երբ եմ գնալու այս տանից։ 10 օրից իմ դասեր սկսելու են և ես օրվա մեծ մասը կանցկացնեմ ինստիտուտում։ Ես անգամ ինձ հետ չեմ բերել իմ նկարչական պարագաները։ Ես պետք է գնամ տուն և բերեմ այդ ամենը։
-Նկարչուհի՞ ես։
-Հիմա չէ, բայց ապագայում կլինեմ։
-Աղջիկս ճաշը պատրաստիր և արի նստենք զրուցենք։ Ես ուզում եմ, որ դու ինձ պատմես քո ու քո ընտանիքի մասին։
-Էէէ տիկին Նոնա ջան, իմ մասին պատմելու ոչինչ չկա ասելու։ Ես մանկությունց միայն տառապում և տանջվում եմ։
-Այդպես մի ասա աղջիկս։ Դու դեռ շատ ջահել ես, դեռ այնքան երջանիկ օրեր ես տեսնելու։
Այդ պահին խոհանոցի դռան մոտից լսվեց լափահարության ձայն։
Իզաբելը և Նոնա նայեցին խոհանոցի դռան ուղղությամբ, որտեղ կանգնած ծափահարում էր Իռենը։
Անժելիկան եկավ Իզաբելի մոտ և կանգնեց նրա ու տիկին Նոնայի առջև։ Հետո ասաց.
-Ես քեզ ժամանակ եմ տվել, որ իմ հրամանները կատարես, թե այստեղ կանգնես ու այս պառավի հետ խոսես։
Իզաբելը զայրացած ասաց.
-Նորմալ խոսի՛ր տիկին Նոնայի հետ։
Այդ պահին Անժելիկան սկսեց բարձր ծիծաղել։ Հետո ասաց.
-Ազնիվ խոսք ես չգիտեի, որ ուղտերը խոսել գիտեն։ Չնայած մոռացել էի, որ դու դօ թե ուղտ ես, այլ բոմժ հնդկահավ։
Այդ պահին տիկին Նոնան ձեռքը բարձրացրեց և ապտակեց Անժելիկային, իսկ հետո ասաց.
-Սա քեզ դեռ քիչ է։ Քո մազեր պետք է հատիկ-հատիկ պոկենք, որ դու սկսես նորմալ խոսես մեզ հետ։ Մի ապտակով դու չես դաստիրակվի։ Եթե դու այս տանն ես, սա միայն Էրիկի շնորհիվ է և դու պարտավոր ես հարգես այստեղ գտնվող, այստեղ աշխատող յուրաքանչյուր անձին։
Այդ պահին Անժելիկան սկսեց բղավել.
-Այ պառավի մեկը գնա հատակն լվա։ Այնպես չանես վաղվանից աշխատանքի չգաս։ Իսկ դու հիմար բոմժ հնդկահավ, հիշի՛, ես քո կյանքը դժեղք եմ սարքելու։
Տիկին Նոնան ցանկացավ ևս մեկ ապտակ հասցնել, սակայն Իզաբելը բռնեց տիկին Նոնայի ձեռքը և գլխով հասկացրեց, որ պետք չի։ Իզաբելն էն լուռ էր և ոչ մի պատասխան չտվեց Անժելիկային իր ասածների համար։
Անժելիկան նրանց լռությունից ավելի զայրացավ։ Նա վերցրեց աղամանը և ամբողջ աղը դատարկեց ճաշի մեջ, իսկ հետո ասաց.
-Ճաշը աղի է եղել, նորից կպատրաստես։
Հետո նա բաժակը լցրեց ջուրը և այդ բաժակի ջուրը դատարկեց Իզաբելի գլխին։
Անժելիկան սկսեց բարձր ծիծաղել։ Իզաբելը լաց լիենելով դուրս վազեց խոհանոցից։ Նա անգամ տանից դուրս եկավ և սկսեց վազել, բայց չգիտեր թե ուր է գնում։
Անժելիկան իրենից գոհ ասաց.
-Պառավ ես գնում եմ ընկերուհուս տեսնելու։ Դու Էրիկին այդպես կասես։
Տիկին Նոնան ձայն չհանեց։ Նա նույնպես նեղված էր Իռենի արածներից։
Անժելիկան դուրս եկավ տանից։ Նա նստեց իր մեքենան, որը Էրիկներ էր նվիրել իրեն և գնաց այդտեղից։
