Գլուխ 30
Լուսաբաց էր։ Աքաղաղը իր ձայնով արթնացրեց ողջ գյուղին։ Դանիելը սկզբում այս ու այն կողմ պտտվեց անկողնու մեջ։ Հետո նա զայրացած նստեց անկողնու վրա և ասաց.
-Ե՞րբ ա սատկելու այս աքլորը։ Ամեն օր նույն պատմությունն է։ Ամեն օր ժամը 6ին արթնացնում է։
Դանիելը վերցրեց հեռախոսը և միացրեց ինտերնետը։ Մտավ վայբեր և ասաց.
-Երանի պատասխանած լինես։
Մեկ էլ նկատեց հաղորդագրությունը։
-Այոոոոոո՜։
Նա արագ ոտքի կանգնեց և սկսեց կիսամերկ թռվռալ ննջասենյակի կենտրոնում։
Հետո նստեց անկողնու վրա և ինքն իր հետ սկսեց խոսել.
-Ամեն ինչ կանեմ, որ գոնե դու իմ կողքին լինես։
Հետո սկսեց գրել.
-Շնորհակալ եմ հրավերքս չմերժելու համար։ Ես քեզ ժամը 12-ի կողմեր կզանգեմ և կասեմ, թե ուր գաս և որ ժամին։
Դանիելը հեռախոսը դրեց մի կողմ և ասաց.
-Վերջապես մի աղջիկ հրավերքս չմերժեց։ Վերջապես, ես էլ եմ ցանկանում երջանիկ լինել։
Նա նորից պառկեց անկողնում։
**********************************
Իզաբելը պառկած էր անկողնում և լաց էր լինում։ Նա ամբողջությամբ մերկ էր։ Ամբողջ հագուստը պատառոտված և ընկած էին ննջասենյակի տարբեր հատվածներում։
Էրիկը քնած էր և ասես այն ինքը չէր, որ գիշերը բռնի ուժով աղջկա էր տիրացել։ Իզաբելը վերմակով ծածկված էր, սակայն նստած էր անկողնու վրա և լաց էր լինում։
Էրիկը կամաց աչքերը բացեց և դժգոհ ասաց.
-Էդ նվնվոցդ կտրի թե չէ կփոշմանես։
Իզաբելը ձեռքերով բռնեց բերանը, սակայն չէր կարողանում լացը զսպել։ Նրա աչքերից անդադար հոսում էին արցունքները։
Էրիկը զայրացած վերկացավ և մեջքը հենելով պատին ասաց.
-Ինչի՞ ես լացում։ Մենակ չասես, թե քեզ դուր չեկավ։
Իզաբելը ձայն չհանեց։ Նա միայն լաց էր լինում։ Էրիկը կամաց մոտեցավ Իզաբելին և ձեռքերով բռնեց Իզաբելի կոնքերից և ասաց.
-Նենց լավն ես դու։ Կուզեմ երեկվա գիշերը նորից կրկնվի սիրունս։
Իզաբելը արագ վերկացավ վերմակով փաթաթված և կանգնելով հատակին ասաց.
-Զզվելի։ Ատում եմ քեզ։ Նոխկալի։
Էրիկը վերկացավ և սկսեց հագնվել։
Իրականում յուրաքանչյուր աղջիկ կցանկանար տրվեր Էրիկին կամ այնպես կաներ, որ Էրիկը ուշադրություն դարձնի իրեն։ Նա ուներ լայն թիկունք, մեծ ու լիքը բազուկներ։ Երևում էր, որ լավ պարապած է։ Նրա աչքերը մուգ սև էին, իսկ դեմքի թրաշը ուղղակի էլ ավելի էր գեղեցկացնում մեր հերոսին։ Նա սիրում է ականջին օղ դնել։ Էրիկը բարձրահասակ է' 185սմ։ Նա սիրում է զբաղվել սպորտով։ Սիրելի սպորտաձևը բոքսն է։
Էրիկը արագ-արագ հագավ շալվարը, իսկ հետո ասաց.
-Ես գնում եմ լոգանք ընդունեմ։ Սպասի կվերջացնեմ ու դու էլ կմտնես լոգանք կընդունես։ Դրանից հետո իմ հետ կգաս քաղաք։
-Ես քո նման հրեշի հետ չեմ գա քաղաք։
Էրիկը զայրացած մոտեցավ Իզաբելին և բռնեց նրա բազուկից։
-Թող ցավում է։
-Թող ցավի։ Դու իրավունք չունես ինձ հակաճառես սիրունս։
Այդ խոսքերի վրա նա արագ շրթունքները մոտեցրեց Իզաբելի շրթունքներին և սկսեց ագահաբար համբուրել։ Իզաբելը Էրիկին հրեց հետ և ձեռքով սկսեց մաքրել շրթունքները։ Էրիկը ուշադիր նայեց Իզաբելի այդ արարքը և ասաց.
-Եթե չես ուզում, որ հերդ ու մերդ մնան դռանը ու դառնան բոմժ դու պետք է կատարես իմ բոլոր ցանկությունները։ Իսկ հիմա իմ ցանկությունների շարքում է մտնում ևս մեկը։ Երբ ցանկանամ դու պետք է ինձ բավարարես։ Դու պետք է քնես ինձ հետ։ Եթե մերժես, ապա ես քեզ կհիշացնեմ մեր պայմանագրի մասին, որը դու ստորագրել ես այս տուն մտնելիս։ Եթե չկատարես իմ ցանկությունները, ապա դու ինձ կվճարես 1000000$ ու բացի այդ ես կվերցնեմ այն տունը, որը իմ գումարով է գնված, որ դեռ ձերն է։
-Ինչքան հրեշ ես դու։ Իսկական հրեշ,-արցունքներն աչքերին ասաց Իզաբելը,-ի՞նչ եմ արել ես քեզ, որ դու ինձ այսքան ատում ես։։
-Երբ գա ժամանակը կիմանաս կնիկս։
Այսօրվանից դու իմ կինն ես։ Ավելի ճիշտ երեկ գիշերվանից ես իմ կինը։
Այդ խոսքերի վրա Էրիկը մտավ ննջասենյակի մեջ գտնվող լոգասենյակը։ Իզաբելը չոքեց հատակին և սկսեց լաց լինել, ինքն իրեն հարվածել։
Հետո Իզաբելը վերկացավ և վերմակով փաթաթված կամաց դուրս եկավ Էրիկի ննջասենյակից։ Նա այնպես գնաց իր ննջասենյակ, որ ոչ մեկ չնկատեց նրան մերկ' վերմակի մեջ փաթաթված։
Իզաբելը մտավ ննջասենյակ և սկսեց հագնվել։ Մինչ հագնվելը նա մտավ իր ննջասենյակի մեջ գտնվող լոգարանը և լոգանք ընդունեց։ Հետո հագնվեց և նստեց անկողնու վրա։ Նրա մազերից անդադար կաթում էր ջուրը, իսկ աչքերից' արցունքները։ Հետո կամաց Իզաբելը մոտեցավ լուսամուտին։ Նա բացեց լուսամուտը և նայելով դուրս ասաց.
-Իմ ապրելն արդեն անիմաստ է։ Ես ինքս ինձանից զզվում եմ։ Ես էլ չեմ ուզում ապրել։
Իզաբելը ուտքը բարձրացրեց և կանգնեց լուսամուտագոգի վրա։
