30 страница19 августа 2020, 14:53

Գլուխ 24

Էրիկը մեքենան կայանեց հաղորդագրության մեջ գրված հասցեի դիմաց։Նա իջավ մեքենայից և մոտենալով դռանը սկսեց թակել։ Նա մի քանի անգամ թակելուց բարձր ասաց.

-Տանը մարդ կա՞։

Սակայն ձայն չկար։ Էրիկը մի երկու անգամ և թակեց դուռը, սեղմեց դռան զանգի վրա։ Սակայն ոչ մեկ չբացեց դուռը։

-Չեմ հասկանում ձեռն են առնում։ Համ ասում են արի էստեղ համ էլ տանը մարդ չկա։ Լավ գնամ, երևի կատակ են արել։

Իզաբելի բերանը ձեռքով փակել էր անծանոթը և համբուրում էր նրա մարմինը։ Իզաբելը իր մեջ ուժ գտավ և սկզբում կծեց տղամարդու ձեռքը, հետո բարձր գոռաց.

-Օգնեցե՜ք...Օգնեցե՜ք։

Այդ ժամանակ Էրիկը գնում էր դեպի իր մեքենան։ Նա կանգ առավ և ասաց.

-Ինձ թվա՞ց, թե իրոք  ինչ որ մեկը օգնություն էր կանչում։

-Օգնե՜ք...աաաաաաա։

Էրիկը արագ  մոտեցավ դռանը և սկսեց ուսով հարվածել դռանը։ Հետո նա ոտքով հարվածեց և կոտրեց դուռը։Նա ներս մտավ և սկսեց տան տարբեր անկյունները անհագիստ շարժումներով  նայել։

Անծանոթ տղամարդը զայրացած ասաց.

-Արդեն զզվեցրիր։

Նա սկսեց ապտակներ հասցնել Իզաբելի դեմքին։ Էրիկը մոտեցավ ննջասենյակի դռանը և լսեց ներսից ձայներ։ Նա արագ դուռը կոտրեց և ներս մտավ։ Նա մտնելով ներս բացականչեց.

-Անասու՜ն։

Այդ տղամարդը արագ նայեց Էրիկի դեմքին։ Էրիկը հարձակվեց նրա վրա և սկսես բռունցքներով հարվածել դրա դեմքին։ Իզաբելը անգիտակից ընկած էր մահճակալի վրա։ Նրա հագուստը պատառոտված էր։ Ամբողջ դեմքը արյուն էր և կապտուկներ։ Էրիկը Իզաբելին այդ վիճակում տեսնելուց ավելի զայրացավ և ավելի ուժեղ հարվածներ հասցրեց  անծանոթի դեմքին և ամբողջ մարմնին։
Էրիկը  հարվածում էր բռունցքներով և ասում.

-Դու համարձակվե՞լ ես իմ սիրած աղջկան մատով կպնես։ Ես քեզ կսպանեմ անասունի մեկը։ Ես քեզ չեմ խնայի։

Այդ պահին ոստիկանությունը մտավ և ասաց.

-Դուք ձերբակալված եք։

Նրանք Էրիկի ձեռքերին հագցրեցից շղթաներ և դուրս տարան։
Էրիկը գոռում էր եւ ասում էր.

-Արա թողեք, Իզաբելին ես պետք է օգնեմ։

-Մենք ինչ պետք է կանենք,-ասաց ոստիկաններից մեկը։

Էրիկը ամեն ինչ անում էր, որ ազատվեր ոստիկաններից, բայց ապարդյուն էր։

Էրիկին նստեցրին ոստիկանության մեքենան և տարան։

Շտապ օգնությունը եկավ և Իզաբելին և անծանոթին տարավ  հիվանդանոց։

Էրիկը ոստիկանության մեքենայի մեջ մտքում  անընդհատ ասում էր.

-《Իզաբել.... Իզաբել ի՞նչ էր եղել... ես կսպանեմ էդ անասունին քեզ մատով կպնելու համար։ Միայն թե քեզ բան չլինի》։

30 страница19 августа 2020, 14:53