19 страница13 августа 2020, 18:43

Գլուխ 13

Գլուխ 13

Իզաբելը աչքերը բացեց և զարմացած ասաց․

-Էրի՞կ։

Էրիկը Իզաբելի ձեռքը միանգամից բաց թողեց ու հարցրեց․

-Ինչպե՞ս ես քեզ զգում։

-Լավ եմ, բայց ինչի՞ էիր ձեռքս բռնել ու ինչպե՞ս եմ ես այստեղ հայտնվել։

-Ես եմ բերել։ Ձեռքդ էլ բռնել էի, ուղղակի տեսնեի ջերմություն ունե՞ս թե չէ։

-Պարզ է։ Իսկ երբ կարող եմ դուրս գալ հիվանդանոցից։

-Մեկ ժամից կարող ենք գնալ։ Ես դուրս գամ, դու հանգստացի։

Էրիկը դուրս եկավ։ Իզաբելը բարձրացրեց այն ձեռքը, որը բռնել էր Էրիկը և ինքն իրեն ասաց․

-Շնորհակալ եմ։

Էրիկը դուրս եկավ հիվանդանոցից և միացրեց հեռախոսը։

-Այս ինչքան շատ են զանգել Ժանն ու Ֆիլիպը։ Երևի ինչ որ բան է եղել։

Էրիկը զանգահարեց Ֆիլլիպին։ Ֆիլիպը պատասխանեց հեռախոսազանգին և հարցրեց․

-Ուրե՞ս, երեկվանից զանգում ենք։

-Ի՞նչ է եղել։

-Թևդ ո՞նցա։

-Լավա, չեմ մեռել։ Դու ասա, ի՞նչ է եղել։

-Երեկ ոստիկանությունն էր եկել։ Լավա հասցրել էինք հատակից մաքրել արյան հետքերը, քարտուղարուհուն էլ ասացինք, որ ասի կատակա արել։ Ոստիկանությանն ասինք, որ քարտուղարուհին մի քիչ խնդիրներ ունի ուղեղի հետ, դրա համարա զանգահարել։ Մեր դեմքի կապտուկների մասին հարցրին, ասինք բոքս ենք պարապել։

-Ապրեք, հիմա մեզ պետք չի, որ ոստիկանությունը խառնվի։ Բայց այսօր էլ հնարավոր չի, վաղը կգամ քաղաք ու կգնանք ու Միշելին կտեսնենք։ Ինքը դեռ շատ բաների համար պետքա պատասխան տա։ Բացի այդ մեկ ուրիշ գործ էլ կա, պետքա անենք։

-Լավ, քեզ առողջություն։

-Ապրես Ֆիլիպ ջան։

Ֆիլիպը անջատեց հեռախոսը և թակեց դուռը։ Դուռը բացեց Սոֆի Դելոնեն և հարցեց․

-Ու՞մ եք ուզում։

-Կներեք, բայց ես կցանկանայի խոսել Իզաբելի հետ։

-Իզաբելը այստեղ չի։

-Իսկ ու՞ր է կամ ե՞րբ կգա։

-Աշխատանքի է, նա ակստեղ չի մնում։ Նա հիմա մնում է տնօրենի տանը։ Իսկ դու ո՞վ ես։

-Ես ուղղակի ծանոթ էի և ցանկանում էի խոսել Իզաբելի հետ։ Մենք շատ վաղուց իրար չէինք տեսել, դրա համար էլ եկա այստեղ։ Հեռախոսահամարը կտա՞ք։

-Ներս արի տղա ջան, ես հիմա կտամ։

Ֆիլիպը մտավ ներս։ Սոֆին թղթի վրա գրեց Իզաբելի հեռախոսահամարը և տվեց Ֆիլիպին։ Ֆիլիպը վերցրեց թուղթն ու ասաց․

-Շնորհակալ եմ։ Ցտեսություն։

-Ցտեսություն,-ասաց Սոֆին։

Ֆիլիպը դուրս եկավ այդտեղից և նստելով իր մեքենան ասաց․

-Ես ամեն ինչ կանեմ, որ Իզաբելը իմը լինի։

Ֆիլիպը հեռացավ գյուղից։

Էրիկը նստել էր հիվանդանոցի դիմացի նստարաններից մեկի վրա և ծխում էր։ Հանկարծ նկատեց Իզաբելին և արագ հանգցրեց ծխախոտը և գցեց աղբարկղը։ Հետո գնաց Իզաբելին ընդառաջ և ասաց․

-Արի, ես քեզ կօգնեմ։

-Ես ինքս էլ կարող եմ գալ։

-Լավ, բայց մի մոռացի, որ ես քո շեֆն եմ։ Ես ինչ ասեմ, դու պետք է անես։

-Ավելի շուտ կասեի, որ ես քո ստրուկն եմ։

-Ինչպես ցանկանում ես մտածի, բայց դու պետք է կատարես իմ ամեն ասածը։ Այնպես, որ հենց հիմա արի ինձ հետ և նստի իմ մեքենան։ Ես քեզ կտանեմ տուն։

Էրիկը ձեռքը պարզեց դեպի Իզաբելը, սակայն Իզաբելը արհամարեց Էրիկին և ինքնուրույն գնաց դեպի մեքենան։ Իզաբելը ցանականում էր մեքենայի դուռը բացել, սակայն Էրիկը ձեռքը դրեց դռան լուսամուտի վրա և նայեց Իզաբելի աչքերի մեջ։ Իզաբելը հարցրեց․

-Հիմա ի՞նչ ես ուզում։

-Ինչի՞ ես ինձ այսպես ատում։

-Ես քեզ չեմ ատում։

-Այդ դեպքում ինչի՞ ես քեզ այսպես պահում։

-Լսի Էրիկ ջան, դու այն մարդն ես, ում ես պետք է ենթարկվեմ, այնպես որ քեզ այնպես պահի, որ ավելի չատեմ քեզ։

-Ես քեզ վատ բան եմ արե՞լ,-հարցրեց Էրիկը։

-Կամ ձեռքդ այն կեղմ տար և ես նստեմ մեքենան, կամ էլ ես ինքս կգամ քո տուն։

Սակայն Էրիկը բաց չթողեց դուռը։ Իզաբելը արագ-արագ քայլեց դեպի փողոցի մյուս կողմը։ Այդ ժամանակ մոտոցիկլը ուղիղ եկավ իզաբելի վրա։ Էրիկը հասցրեց և քաշեց Իզաբելի ձեռքից դեպի իրեն։ Մոտոցիկլը գնաց այդտեղից, Իզաբելը հրեց Էրիկին մի կողմ և ասաց․

-Ինչի՞ փրկեցիր։

Էրիկը ձեռքերը բռունցք արեց, իսկ հետո գոռալով ասաց․

-Եթե դու հիմար ես, ես մեղավո՞ր եմ։ Հիմար աղջիկ, ինչի՞ ես քեզ այսպես պահում։ Ես քեզ փրկեցի, իսկ դու շնորհակալություն ասելու փոխարեն քեզ այսպես ես պահում։ Ես քեզ չեմ հասկանում։

-Բայց դու ո՞վ ես, որ ինձ փրկում ես կամ էլ ուզում ես, որ քեզ շնորհակալ լինեմ։ Դու ոչ մեկ ես լսում ես, դու ոչ մեկ ես,-գոռալով ասաց Իզաբելը։

-Իզաբել քեզ կոռեկտ պահի։

-Դու ես կոռեկտությունից խոսում։ Ես ատում եմ քեզ։ Մեր հանդիպած առաջին օրվանից դու ինձ միայն խնդիրների մեջ ռս գցում, դու ոչ մեկ ես Էրիկ, դու իսկական հրեշ ես։ Դու ոչնչություն ես։ Դու այնպիսի բաներ ասացիր իմ սիրած տղուն, որ ես քեզ դրա համար չեմ ներելու։ Ատում եմ քեզ։

Էրիկը զանյրացած մոտեցավ Իզաբելին և համբուրեց նրա շրթունքները։ Իզաբելը հրեց Էրիկին, իսկ հետո ապտակեց։ Էրիկն ասաց․

-Մյուս անգամ ձայնդ իմ վրա չբարձրացնես։ Եթե չեմ ուզում քեզ նեղացնեմ, դա չի նշանակում, որ ինձ դուր է գալիս, որ ինձ հրեշ ես անվանում։ Ես կարող է քեզ համար ոչնչություն եմ։ Ես քեզ թողնում եմ, գնա հանդիպի այդ Միշել կոչվածի հետ։ Բայց հիշի խոսքս, հետո չխնդրես, որ օգնեմ քեզ։ Ես քեզ չեմ պաշտպանի այդ երիտասարդից, գնա։ Գնա ու հանդիպի նրա հետ։ Բայց չմոռանաս, որ դու ունես ծնողներ և այնպես չանես, որ ծնողներդ գլուխները կախեն։ Այնպես չանես, որ քեզ մատով ցույց տան։ Ու մի բան էլ չմոռանաս, որ դու իմ աշխատողն ես և պետք է գաս իմ տուն։

Էրիկը զայրացած նստեց մեքենան և արագ վարելով հեռացավ այդտեղից։ Իզաբելը մնաց մենակ հիվանդանոցի դիմաց։ Նա ինքն իրեն ասաց․

-Բայց ես չէի ցանկանում Միշելի հետ հանդիպել, ինքը ինձ սխալ հասկացավ։ Բայց իմ համար մեկ է։ Ինքը ոչ ոք է ինձ համար։

Այդ ժամանակ լսվեց տղամարդու ձայն։

-Սխալ արեցիր աղջիկ ջան։

Իզաբելը շրջվեց և տեսավ բժշկին։

-Ի՞նչ նկատի ունեք բժիշկ ջան,-հարցրեց Իզաբելը։

-Այդ տղան քեզ բերեց հիվանդանոց։ Նա այնքան անհանգիստ էր։ Նա ինձ խնդրում եր, որ փրկեմ քո կյանքը։ Նա վախենում էր, որ քեզ հետ վատ բան կարող է պատահել։ Բայց երբ իմացավ, որ ջերմությունդ իջել է, նա եկավ և նստեց քո կողքին, մինչև որ արթնացար։ Դու շնորհակալություն ասելու փոխարեն մեղադրեցիր։

Իզաբելը սկսեց լաց լինել։ Նա լաց լինելով ասաց․

-Ես չգիտեի, ես սխալվեցի։

-Գնա և խոսի հետը։ Նա զայրացած նստեց ղեկին, Աստված չանի վատ դեպք պատահի, դու քեզ երբեք չես ների,-ասաց բժիշկը և գնաց նստեց իր մեքենան։ Հետո մեքենայի լուսամուտն իջացրեց և ասաց․

-Նստիր, ես քեզ կտանեմ։

Իզաբելը նստեց բժշկի մեքենան և գնաց Էրիկի տուն։

19 страница13 августа 2020, 18:43