Գլուխ 12
Գլուխ 12
Արդեն ժամը 4ն էր։ Էրիկը թակեց Իզաբելի ննջասենյակի դուռը և ասաց․
-Արթնացե՞լ ես։
Սակայն ձայն չկար։ Էրիկը ցանկացավ ներս մտնի, սակայն դուռը փակ էր։ Նա զայրացած, բայց կամաց ձայնով ասաց․
-Իմ դիմաց փակ դռներ պետք է չլինեն։
Նա գնաց իր ննջասենյակ և վերցրեց այնտեղից Իզաբելի ննջասենյակի բանալու կրկնօրինակը։ Հետո եկավ և բացեց դուռը։ Բացեց և տեսնելով Իզաբելը դեռ քնած է, նա գնաց խոհանոց և մի բաժակ սառը ջուրը ձեռքին վերադարձավ Իզաբելի ննջասենյակ։ Էրիկը մոտեցավ մահճակալին և ջուրը լցրեց Իզաբելի դեմքին։ Իզաբելը արագ վերակացավ և ասաց․
-Ի՞նչ ես անում։ Այս ի՞նչ արեցիր։
-Ժամը քանի՞սն է,-հարցրեց Էրիկը։
-Չգիտեմ, բայց դեռ մութ է դրսում։
-Ժամը 4․10 է արդեն։ Արագ վերկաց և արի ինձ հետ։ Քեզ 5 րոպե ժամանակ։
-Խնդրում եմ այսօր ինձ մի տար հետդ։ Ես այսօր ինձ լավ չեմ զգում։
Էրիկը նայեց Իզաբելին և ասաց․
-Եթե լավ չզգայիր, հիմա այսքան արագ չէիր խոսի։ Արագ դուրս արի, ես քեզ այգում սպասում եմ։
Էրիկը դուրս եկավ Իզաբելի ննջասենյակից։ Իզաբելը սրբեց երեսը ևասաց․
-Երանի այն օրը շուտ գա, որ ես փակեմ պարտքերը և ազատվեմ այս հրեշի ձեռքից։
5 րոպե անց Իզաբելը արդեն դրսում էր։ Նա սկսեց այգում փնտրել Էրիկին։ Նա մոտեցավ այգու կենտրոնում մի փոքրիկ տնակի և զարմացած մտքում ասաց․
-Այս ի՞նչ վայր է։
Իզաբելը ցանկացավ ներս մտնել, սակայն հետևից լսվեց Էրիկի ձայնը․
-Չմոտենաս այդ տնակին։
Իզաբելը վախեցած շրջվեց և սկսեց կմկմալ․
-Ես․․․Ես․․․Ես ուղղակի․․․։
-Մյուս անգամ չհամարձակվես այստեղ գալ։ Հիմա աիր ինձ հետ։
Իզաբելը Էրիկի հետ գնացին դաշտ։ Այնտեղ լիքը տղամարդիկ և կանայք էին աշխատում։ Էրիկը Իզաբելին ասաց․
-Այստեղ պետք է խաղող հավաքես, ես գինի եմ պատրաստում խաղողից։ Հիմա անցի գործիդ։
Իզաբելին տվեցին ձեռնոցներ և դույլ։ Իզաբելը սկսեց հավաքել խաղողները։
Էրիկը նույնպես օգնում էր աշխատողներին և հավաքում էր խաղողները ։ Հանկարծ Էրիկի մոտ վազեց կին աշխատողներից մեկը և ասաց․
-Պարոն Էրիկ, ձեզ հետ եկած աղջիկը գիտակցությունը կորցրել և ընկել է։
-Ի՞նչ,-ասաց Էրիկը և վազեց Իզաբելի մոտ։
Նա մոտեցավ Իզաբելին և բարձրացնելով Իզաբելի գլուխը ասաց․
-Իզաբել աչքերդ բացի։
Հետո ձեռքը դրեց Իզաբելի ճակատին և ասաց․
-Տաքության մեջ վառվում ես։
Էրիկը գրկեց Իզաբելին և արագ տարավ տուն։ Նա Իզաբելին դրեց իր ննջասենյակում։Նա սկսեց սառը թրջոց դնել Իզաբելի ճակատին և ինքն իրեն սկսեց խոսել․
-Որքան հիմար եմ ես։ Ախր դու ասացիր, որ լավ չես զգում։ Ինչի՞ ես քեզ չհավատացի։
Էրիկը արագ զանգահարեց մորը։ Արդեն առավոտյան ժամը 6․18 էր։ Մի քանի անգամ զանգելուց հետո նոր մայրը պատասխանեց տղայի զանգին․
-Ալո, տղաս, ինչի՞ ես այսքան վաղ զանգահարել։
-Մամ իմ աշխատողներից մեկը ջերմություն ունի։ Խնդրում եմ մի քանի խորհուրդ տուր, ի՞նչ անեմ։
-Տղաս տանը կին աշխատողներ չկա՞ն։
-Մամ դեռ քնած են բոլորը, խնդրում եմ ասա ինձ ի՞նչ անեմ։
Մայրը սկսեց մի քանի խորհուրդներ տալ։ Էրիկը անցավ գործի։ Իզաբելի ջերմությունը շատ բարձր էր։ Էրիկը ջերմաչափ դրեց Իզաբելի թևատակը և սկսեց շոյել Իզաբելի մազերը։ Այդ ժամանակ Իզաբելը սկսեց զառանցել․
-Մամ մի գնա, պապ ինձ մենակ մի թող։
Էրիկը ասաց․
-Իզաբել ինձ լսու՞մ ես։
Սակայն Իզաբելը նորից կրկնում էր նույն խոսքերը․
-Մամ ինձ մենակ մի թող, պապ մի գնա։
Էրիկը նայեց ջերմաչափին և ասաց․
-Ջերմությունդ 40 աստիճան է։
Էրիկը գրկեց Իզաբելին և տարավ դրեց մեքենան։ Նա նստեց մեքենան և ասաց․
-Դիմացի սիրունս,-ասաց Էրիկը և քշեց դեպի հիվանդանոց։
***
Էրիկը հիվանդանոցի միջանցքով անդադար այս ու այն կողմ էր գնում։ Նա անընդհատ նայում էր ձեռքի ժամին, հետո նայում հիվանդասենյակի դռան կողմ։ 15 րոպե այդպես անհանգսիտ վաճակով այս ու այն կողմ գնաց։ Հանկարծ հիվանդասենյակի դուռը բացվեց և դուրս եկավ բժիշկը։ Էրիկը մոտեցավ բժշկին և անհանգիստ կերպով հարցրեց.
-Բժիշկ ջան ինչպե՞ս է։
-Աղջիկը ուղղակի մրսել էր։ Հիմա ջերմությունն իջել է։ Երկու ժամ կմնաս այստեղ և հետո կարող եք տուն տանել։
-Ապրես շատ բժիշկ ջան։
Բժիշկը ձեռքը դրեց Էրիկի ուսին և ասաց.
-Անհանգստանալու ոչինչ չկա։
Էրիկը մտավ հիվանդասենյակ։ Նա մոտեցավ և նստեց մահճակալի կողքին դրված աթոռին։ Հետո բռնեց Իզաբելի ձեռքը և ասաց.
-Երանի գա այն օրը, երվ դու ինձ կհասկանաս , երբ էլ ինձանից չես վախենա։ Երանի այն օրը, երբ դու ինքդ կբռնես իմ ձեռքը և կասես, որ սիրում ես ինձ։ Սերը դա խաղալիք չի։ Ես չեմ կարող հիմա քեզ ստիպեմ, որ ինձ սիրես, բայց դու պետք է ինձ սիրես։ Դու մի օր կհասկանաս ինձ։ Բայց նաև վախենում եմ, որ իմ պատճառով կարող է խնդիրների մեջ հայտնվես, որ կարող է կյանքիդ վտանգ սպառնա։ Խնդրում եմ միայն հիմա շուտ ապաքինվի։
