21 страница2 мая 2026, 00:02

21

Առավոտ։
Մինի առանձնատուն։
Վարագույրի կիսաբացված ծալքից ներս է թափանցում արևի կարմրադեղին շողերը ընկնելով Չիմինի աչքերին ու ստիպելով տաքությունից արթնանալ։

Նա բացում է աչքերը զգալով, որ գլուխը դրել է անծանոթ մարմնի վրա ու ականջի մեջ լսվում է այդ նույն անծանոթի սրտի նուրբ բաբախյունը։
Նա կամաց վեր է կենում, որպեսզի չարթնացնի Մինին, բայց հենց փորձում է սողալ անկողնուց զգում է անտանելի ցավ ու մի ոչ շատ բարձր տնքոց բերանից դուրս թռչելով ընկնում է նորից իր տեղը։

Յունն այս ընթացում արթնանում է ու լուռ հետևում, թե ինչպես է տղան անօգուտ պայքարում վեր կենալ, բայց որովայինի ցավը թույլ չի տալիս։
Օ՜ այո, Մինը երեկ կարգին ջանացել է դրա համար ու հիմա ժպիտով հետևում է իր ջանքերի ցավոտ հետևանքներին։

Փակը նկատում է, թե ինչպես են բարակ մատները գրկում նրա իրանը ու ձգում ներքև։ Մի քանի վայրկյան անց նա արդեն գտնվում է Մինի գրկում, տղան ոտքի ծունկը դնում է Փակի ազդրերին, որպեսզի նա չփախչի։
Նա նայում է Փակի աչքերի մեջ.

-Բարի լույս, փոքրիկ, ո՞ւր ես այդպես շտապում,-շշնջում է նա ու շարունակում աչքերով խժռել առանց այն էլ վախեցած Չիմինին։

-Յուն վերջ տու՛ր, առանց այն էլ շարժվել չեմ կարողանում, նորից չսկսես,-դիմադրում ու հրում է Փակը։

-Հանգիստ~, մի շարժվիր, թող վայելեմ քո մաշկի հոտը,-սա ասելով Յունը իր փոքրիկ քիթիկով հպվում է տղայի պարանոցին ու անէանում վանիլի գերող հոտից։

Չիմինը սկսում է խուտուտ զգալ, ինչը նրան այնքան էլ դուր չի գալիս։

-Եթե վերջացրիր խնդրում եմ թույլ տուր շնչել,-բողոքում է Չիմն ու նայում Յունի աչքերի մեջ։

-Դու այնքա՜ն ախորժելի ես բուրում, որ ուզում եմ կրկնել երեկվա գիշերը։

Չիմինի միտքն է գալիս երեկվա գիշերն ու նա կտրուկ ազատվում է Յունի գրկից, կարմրում է, հայացքը ներքև իջեցնում.

-Ես գնամ լոգանք ընդունեմ,-արագ արտասանում է ու վազում լոգարան։

Յունը սկսում է ծիծաղել.

-Ամաչում է ինչպես երեխան,-ասում է նա ինքն իրեն,-այնքան շփոթվեց, որ առանց սրբիչի գնաց լոգարան, ա՜յ քեզ աննորմալ։
Նա չի դադարում ծիծաղել, Մինը դեռ երբեք իրեն այսքան երջանիկ չէր զգացել։
Տաս րոպե անց վեր է կենում ու սրբիչը ձեռքին մտնում լոգարան։

-Վերցրո՛ւ, սա պետք կգա,-ասում է նա ու սրբիչը տալով տղային փորձում է չնայել նրան, առանց այն էլ Չիմը լոլիկի է վերածվել։
Չիմը տեսնելով, թե Յունգին ինչպես է աչքերը փակ փորձում նրան տալ սրբիչը, նուրբ ժպտում է ու շուտով սրբիչը փաթաթելով մարմնին դուրս է գալիս լոգարանից։
Նախքան դուրս գալը արագ հպվելով փակ աչքերով կանգնած Յունի շուրթերին։
Սա տևում է մի ակնթարթ, որից հետո Փակն արագ լքում է լոգարանը՝
վախենալով իր քայլի հետևանքներից։

***

Փակն իջնում է խոհանոց ու որոշում որևէ բան պատրաստել։ Քանի որ նա դեռ շատ երիտասարդ է սովից մահանալու համար։
Խոհանոցը լավ աչքի անցկացնելուց հետո նա վերջապես գտնում է այն ամենն ինչ անհրաժեշտ է մսով ռամյոն պատրաստելու համար(եթե կոնկրետ՝ ռամյոնը համարվում է ճապոնական ուտեստ, բայց այն լայն տարածում ունի նաև Կորեայում ու Չինաստանում)։

Երեսուն րոպե անց ողջ խոհանոցը լցված է ուտելիքի անդիմադրելի հոտով, ի՞նչ խոհանոց, ես կասեի ողջ առանձնատունը։

Յունգին լոգարանից դուրս գալուց հետո միանգամից զգում է այդ անուշ հոտը, ու նրա բնազդները նրան ուղղորդում են ուղիղ բույրի աղբյուրը, ավելի կոնկիետ՝ խոհանոց։

Հասնելով խոհանոցի դռանը նա մի պահ կանգ է առնում՝ բախվելով չափազանց գեղեցիկ տեսարանի։
Փակը կանգնել է գազօջախի մոտ, քթի տակ ինչ-որ երգ երգելով, նա այնքան հաճույքով է պատրաստում, որ Յունն անգամ չի ուզում խանգարել։

Հետո մոտենալով դանդաղ, անյպես որ Փակը չնկատի թիկունքից գրկում է նրա իրանը ու ծնոտը դնում տղայի ուսին։

-Անգամ չգիտեմ ձեզանից, որ մեկին առաջինը համտեսեմ, քեզ՞, թե՞ քո պատրաստած ուտեստը,-շշնջում է նա Փակի ականջին այնպես, որ տղայի ողջ մարմինը փշաքաղվում է, նա կարմրած, չի համարձակվում նայել Յունին։

-Դու խանգարում ե՛ս ինձ կենտրոնանալ, իսկ եթե փչացնեմ ուտելի՞քը, բաց թո՛ղ,-մեղմ շշնջում է Չիմը։

-Հմ՜մ, ես հասկացա քո ակնարկը, ուրեմն առաջինը պարտրաստածդ կհամտեսեմ,-ժպտում է Յունն ու թողնելով տղային նստում է սեղանի մոտ հանդարտ սպասելով, որպեսզի իրեն կերակրեն։

Մի քանի րոպե անց նրանք արդեն նախաճաշում են մի սեղանի շուրջ։ Ուտելիքի մեջ ավելացված միսն այնքան համեղ է ստացվել, որ Յունը չի վարանում ամբողջն ուտել։ Վերջում շնորհակալություն հայտնելով Չիմինից վեր է կենում ու սկսում սպասքը լվանալ։

Չիմինը՝ ով լուռ նայում է նրան ժպտում է նկատելով տղայի հոգատարությունը։ Որքան գեղեցիկ են նայվում նրանք հենց այս պահին, ինչպես երջանիկ զույգ։

Վերջացնելուց հետո Յունը շրջվում ու չի տեսնում իր կողքին Չիմինին։ Նրան միանգամից պատում է անհանգստությունը։ Վազում է սենյակ ու այնտեղ գտնում Չիմինին՝ պատուհանի մոտ կանգնած, ինչպես այն ժամանակ դպրոցում, երբ նա գտավ տղային լաց լինելիս, այս անգամ նույնպես նա լաց է լինում։

Օ՜ ոչ Յունի սիրտը սեղմվում է այս ամենից ու նա հանդարտ մոտենալով ամուր գրկում է նրան։

Խոսքեր պետք չեն արտահայտելու համար, թե ինչպիսի տաքություն է հիմա զգում Չիմինը, այնուամենայնիվ դժվար է զսպել արցունքները ու նա չի դադարում արտասվել։

-Չիմ՜, փոքրիկս, լաց մի լինի, խնդրում եմ, չեմ կարող քեզ այս վիճակում տեսնել, վերջ տուր, աղաչում եմ,-ձեռքով սրբում է տղայի երեսի արցունքները։

Չիմը հայացքը շրջում է պատուհանից ու նայում Յունին։

-Ես չեմ ուզում քեզ կորցնել, Յունի՜, ինձ բաց չթողնես խնդրում եմ,-կամաց շարունակում է արտասվել Փակը։

-Ի՞նչ ես ասում, ո՛չ, երբեք՛, դա անհնար է Չիմ, ես սիրում եմ քեզ, մոտս արի,- գրկում է տղային ամուր սեղմելով կրծքին։

Չիմինը զգում է նրա սրտի ձայնը, որ գալիս է կրծքավանդակից ու դա անհասկանալի ձևով հանդարտեցնում է տղային, ասես Յունն ամբողջ աշխարհից պաշտպանում է նրան այս մի գրկախառնությամբ։

Ու մի քանի վայրկյան, որից հետո նա զգում է Յունի շուրթերը իր ճակատը համբուրելիս, դա այնքան նուրբ է, այնքան մեղմ, այնպիսի քնքշությամբ, մոռանալ կարելի է ինքնությունդ, եթե երբևէ զգաս այսպիսի ջերմություն ինչ-որ մեկի գրկում............

Շարունակությունը շուտով........

21 страница2 мая 2026, 00:02

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!