14
...Չիմը զգում է, թե ինչպես են այրվում այտերը ամոթից, նա խճճվում է ու վարանում է պատասխանել։
Նա ամբողջ սրտով ուզում է հերքել այն փաստը, որ Յունգիի խոսքերը ցավ են պատճառում իրեն։ Բայց կարող է խաբել աշխարհում բոլորին, միայն թե ոչ ինքն իրեն։ Ամեն դեպքում սխալ է հիմա սրտով առաջնորդվելը, նա պետք է ցույց տա, որ տղան իրեն չի հետաքրքրում.
-Ինձ համար մե՛կ է, գտի՛ր ում ուզում ես,-բղավում է նա, նրա ձայնի մեջ կարելի է զգալ խանդ,-ինձնից հեռու մնա։
-Դե՜, եթե դու ես այդպես կամենում, հետո չզղջաս,-Յունգին անջատում է հեռախոսը ու ձեռքի սակեյի(ճապոնական ոգելից խմիչք) բաժակը հարվածում պատին, այն էլ ողջ ուժով, բաժակի բեկորները սավառնում են ողջ աշխատասենյակով։ Նրա համար մեկ է, դա միակ միջոցն է ինքն իրեն մխիթարելու։
Չիմինն անջատելուց հետո դեռ երկար անշարժ մնում է նույն տեղում։ Նրա արձանացած դեմքը նայում է մի կետի փորձելով հասկանալ, այս ի՞նչ անծանոթ զգացում է նրա ներսում, որն այդպես խորապես խոցում է սիրտը, քամում այնտեղ եղած արյունը, ճմլում հոգին։
Նրա հանգստությունը երկար չի տևում, շուտով սենյակ է խուժում Հոսոկը ու հայտնում նրան, որ Թեհյոնի հետ միասին պլանավորել են երեկույթ կազմակերպել իրենց տանը, հրավիրվածների թվում են Չիմինի դասընկերները, անխտի՛ր բոլորը։ Դա նշանակում է Յունգին ևս։
Երբ նա իջնում է հյուրասենյակ չի ճանաչում իր տունը, այն այնքան լիքն է մարդկանցով։ Ամբոխի մեջ նա նկատում է եղբորը, ով մտերմիկ զրուցում է Գուկի հետ։ Բայց Յունգին չկա, շուտով դռան զանգը նորից է հնչում։
Դուռը բացում է Հոսոկը, չճանաչելով ներս է հրավիրում Յունգիին, ով ներս մտնելուն պես քմծիծաղը դեմքին նայում է Չիմինին։
Լսվում է դասընկերներից մեկի ձայնը.
-Հ՜եյ իսկ դուք գիտե՞յիք, որ նորեկ ունենք դասարանում, շուտով նա մեր դպրոց է տեղափոխվում,-սա ասելով նա ձեռքը դնում է Հոսոկի ուսին։
Տղան քաղաքավարի խոնարհվում է ու ժպտում։
-Դե ինչ այս առիթը նշե՛լ է պետք,-բղավում է մեկ ուրիշը։
Չիմինը նկատում է, որ ամբողջ խոհանոցը պատված է ալկոհոլով ու զանազան ուտելիքներով, ի դեպ ալկոհոլը բերել են հենց համադասարանցիները։
Ջոնհոն՝ ով նրանց դասարանի ակտիվներից է, արագ կազմակերպում է , որպեսզի բոլորը նստեն մի սեղանի շուրջ։
Սկսվում է ճաշկերույթ, որին հաջորդում է թունդ խմիչքը։ Ոմանք հարբած են արդեն, ոմանք դեռ ոչ, բայց չնայած դրան Ջոնհոն առաջարկում է խաղալ անկեղծությու՞ն թե՞ համարձակություն։
Չիմինը չի խմել ոչ մի կաթիլ, չնայած բազում առաջարկներին, Յունգին ևս, նա անհագ նայում է Չիմի աչքերի մեջ։
Թեն ու Գուկը բավական հարբած են, այժմ նրանք առանց կոմպլեքսների շփվում են միմյանց հետ ասես հազար տարի է ճանաչում են իրար։
Սկսվում է խաղը։
Առաջին շրջանում պարտվում է Հոսոկը։ Նրան հարցնում են, թե ինչ է ընտրում, իսկ նա ընտրում է համարձակությունը։
Թեն գնում է խոհանոց ու էնտեղից ալյուրը ձեռքին վերադառնում.
-Հյո՜ն դու պետք է սա գլխիդ լցնես, ու ողջ տնով վազես,-ծիծաղելով ասում է տղան։ Բոլորը զարմացած նայում են նրան, որովհետև նա հազիվ է ոտքի վրա կանգնում այնքան է խմել։
-Ի՞նչ,-զարմանում է Հոսոկը,-Թեե երևում է մոռացել ես, որ մենք ընկերներ ենք։
-Դա կապ չունի՛, դու պարտվել ես, արա՛գ։
Տղան վերցնում է ալյուրը ու լցնելով գլխին սկսում է ուժգին փռշտալ։ Բոլորը անհագ ծիծաղում են նրա վրա մի քանի վայրկյան անց ողջ տունը վերածվում է ալյուրի գործարանի։
Սկսվում է խաղի հաջորդ փուլը այս անգամ պարտվում է Ջոնգհոն։ Նրան է մոտենում համադասարանցի մի հիմար ու հարբած վիճակով մի կերպ արտասանում է.
-Համբուրի՛ր Յունգիի այտը, որպեսզի նա քեզ սպանի դրանից հետո,-սկսում է բարձր ծիծաղել։
Տղան վախեցած նայում է Յունին, հետո դանդաղ մոտենում է նրան, այդ ընթացքում Յունը նայում է դեպի Չիմինը։ Նա տեսնում է, թե ինչպես են տղայի աչքերը վառվում խանդից։
Չարախինդ ժպտում է։
Ջոնհոն վախվորած մի կերպ մոտենում է նրա այտին և հենց այն պահին, երբ ուզում է համբուրել Յունը կտրուկ թեքվում է դեպի տղան ու ստացվում է էնպես, որ տղան հպվում է ուղիղ Յունի շուրթերին։ Դա տևում է վայրկյաններ, բայց տիրում է քար լռություն։ Երբ տղան հեռանում է նրանից բոլորը միաձայն սկսում են բարձր բղավել։
Չիմն աչքերին չի հավատում, խանդից նա սկսում է կռճտացնել ատամները։ Հետո կտրուկ վեր է կենում ու արագ քայլերով բարձրանում երկրորդ հարկ՝ իր սենյակ, ուժեղ շրխկացնելով դուռը։
Յունգին վեր է կենում ու ներողություն խնդրելով գնում նրա հետևից։ Դասընկերների զարմանքը ավելի է մեծանում։
-Սա արդեն ընտանեկան հարց է, մի՛ խառնվեք,-բարձրաձայն ծաղրում է Գուկը։
-Արդեն ուշ է, ես քնել եմ ուզում,-Գուկին է հենվում Թեհյոնն ու կիսափակ աչքերով նայում նրան։
-Գնա՜նք,-շշնջում է նրա ականջին տղան։
Քանի որ ժամը շատ ուշ է ոչ ոք չի լքում տունը, և յուրաքանչյուրը մի հարմար տեղ գտնելով միանգամից մտնում են խորը քուն։
***
Չիմինը մտնելով սենյակ, սկսում է անհանգիստ անցուդարձ անել։ Նրա մեջ դժողքի կրակ է վառվում, երբ նորից միտքն է գալիս այդ տեսարանը, ուզում է խեղդամահ անել Յունգիին։
Բացվում է սենյակի դուռը։
Չիմը չի հասցնում պտտվել, երբ նրան պինդ սեղմում են պատին, առանց շրջելու.
-Քեզ ի՞նչ եղավ, փոքրի՜կ,-շշնջում է ցածր նրա ականջի մեջ Յունը։
Տղան սկսում է ակնհայտ փորձեր անել ազատվելու.
-Թո՛ղ, չքվի՛ր քո Ջոնհոյի մոտ, հիանալի եք նայվում,-բարկացած գոռում է նա։
Յունը կտրուկ շրջում է նրան դեպի իրեն ու ուղիղ նայում աչքերին.
-Խանդում ե՞ս,-քմծիծաղ է տալիս Յունը,-ես տեսա քո հայացքը։
-Դու դիտավորյալ արե....չի հասցնում ավարտել, երբ զգում է կրքոտ ու թաց համբույր իր փափուկ շուրթերին։ Առաջին տաս րոպեն անցնում է
Չիմինի դիմադրությամբ, չնայած դրան Յունն ամուր սեղմել է ազդրերն ու իր արթնացած օրգանը դեպի տղայի մարմինը, այնպես, որ Չիմը զգում է այն գոտկատեղից ներքև։
-Մհհ~,բաց թող, Յուն՜....մհհ, Յունգի՛,-հևում է Չիմը ուղիղ տղայի շուրթերից ներս։
-Դու էլ ես դա ուզում, դրա համար էիր խանդում չէ՞, դու ցանկանում ես ինձ ես դա զգում եմ,-ձեռքը իջեցնում է տղայի տաբատն ու սեղմում նրա օրգանը։ Համբույրների մեջ լսվում է տնքոցներ, իսկ Յունին խելքահան են անում այս ձայները....
***
Թեհյոնը տանում է Գուկին իր սենյակ.
-Իմ անկողինը մեծ է, կարող ես ինձ մոտ գիշերել։
-Ո՛չ, ես կքնեմ հյուրասենյակում,- հրաժարվում է Գուկը ու արդեն պատրաստվում է գնալ, երբ զգում է ինչպես են երկու ձեռքեր ամուր բռնում նրա ձեռքը։
-Դեե՜ե, հյո՜ն,, խնդրում ե՜մ,-մեծ աչուկներով նայում է նրան Թեն,-ես առաջարկ ունեմ։
-Ի՞նչ առաջարկ,-զարմանում է Գուկը։
-Ես կորցրեցի քնելու ցանկությունս, արի մի խաղ խաղանք........
Իմ սիրելի ընթերցողներ, հուսով եմ լավ եք, ահա և նոր գլուխը, հաճելի ժամանց........💤💤💤💤💤💤💞💞💞💞💞💞💞💞💞💞💞💞💞💞💞💞💞💞💞💞💞💞💞
