1 страница1 мая 2026, 15:57

~1/?~

Եկեք տեղափոխվենք ժամանակով դեպի ոչ հեռավոր անցյալ,իսկ ավելի կոնկրետ'90-ականներ։Երիտասարդական կյանքը եռում էր փողոցներում,ամենքը փորձում էին գլուխ գովել իրենց նոր ջինսերով,երաժշտական սկավառակներով, և որ ամենակարևորն է'իրենց խելագար շրջապատներով։Այո,դա ժամանակաշրջան էր,որտեղ մարդիկ իրոք երջանիկ էին,առանց այդ համացանցի,առանց ժամանակակից հեռախոսների,և այլ իրերի,որոնց բացակայությունից մենք հիմա անգամ  ապրել չենք կարող,ու շատ ափսոս,կուզեի,որ հետ գար այդ իրոք անկեղծ ժամանակները,երբ քո կողմից լավ ընտրված ընկերները քեզ համար փոխարինում էին թե’ հեռախոսը,և թե’ համացանցը։Այդ եռացող երիտասարդության մասն էր կազմում նաև Փաք Չիմինը։
Նա միշտ տարբերվում էր,չնայած որ սովորական միջին խավը ներկայացնող մարդ էր,միևնույնն է,միշտ աշխատում էր տարբերվել։Երևի դրա համար էլ անցանկալի ուշադրություն գրավեց։Արդեն մեկ շաբաթ է Չիմինը զգում է օտար հայացքներ դեպի իր կողմը,ու ամեն ինչ կարող էր նորմալ լինել,եթե միայն չլիներ այդ մարդկանց լրիվ անծանոթ լինելու հանգամանքը։
Չիմինը իր հասակակիցների պես(նա 17 տարեկան է) հաճախում էր դպրոց։Ավարտական դասարանում է։Չիմինը այնքան մեծ պլաններ ունի կյանքի համար,երազում է բժիշկ դառնալ,բայց ոչ սովորական բժիշկ,մի քանի տարի առաջ նրա քույրը քաղցկեղից մահացավ,հիմա նրա նպատակն է հենց այդ ուղղությամբ կենտրոնանալ։Չիմինը նաև բանաստեղծություններ գրել էր սիրում,բայց դա գաղտնի հոբբի է։
ԵՒ այսպես վերադառնանք մեր պատմությանը։
Չէի ցանկանա Չիմինի կյանքը դասական դպրոցականների կյանքի պես սկսել,օրինակ'"նա արթնացավ մի քիչ ուշացած,հագավ դպրոցական համազգեստը,և ականջակալներով միայնակ անցավ դասի"։
Իրականում Չիմինը իր տեսակով սիգմատիկ մարդ է,միշտ պոզիտիվ,բոլորի հետ միշտ շփվող,ու միշտ էլ շրջապատի ուշադրության կենտրոնում։Այնպես որ դպրոց գնալը նրա համար ավելին էր քան ուղղակի հաճույքը,այնտեղ ուներ նաև ընկերներ,որոնց հետ անցկացրել էր իր ուրախ օրերը(դե միշտ էլ լինում են մարդիկ,որոնց հետ միայն ուրախություն ես կիսում,դու գիտես,որ նրանց հետ տխրություն կիսել պետք չի,քանի որ հնարավոր է դրանից հետո ավելի քիչ շփվեք,իսկ Չիմինին այնքան անհրաժեշտ է այդ շփումը,որ մարդկանց նա միշտ ցույց էր տալիս,թե իբր իր կյանքը ամենաերանելի կայունության մեջ է անցկացնում),բայց ամեն ինչի վերջը եկավ 1990 թվականի դեկտեմբերի 15-ին,այդ օրը նա սովորականի պես վերադառնում էր դասից։Ձյան բարակ շերտի վրա հավասար հեռավորությամբ դաջելով իր ոտնահետքերը մտածում էր իր կյանքի մասին,և հետագա ծրագրերի,բայց մի տարօրինակ զգացողություն նրան հանգիստ չէր տալիս։Հետևում լսվում էր մի քանի հոգու մոտեցող կոշիկների ոտնաձայներ,երևի թե երկու կամ երեք հոգի,բայց Չիմինը գլուխը չէր պտտում,ուղղակի առաջ նայելով գնում էր դեպի տուն։Դա նրա համար մի փոքր տարօրինակ էր,այդ վախը,վախը'որը հիմա էր զգում,ի վերջո նա տղա էր,իսկ տղամարդկանց համար կյանքը ավելի ապահով է,հետևաբար նաև վախենալու պատճառ չպետք է լինի։Հենց այդ անհեթեթ մտքերով նա չէր էլ ցանկանում հետ շրջվել,ու շատ իզուր,եթե միայն նա գոնե մի ակնթարթ հետ նայեր,կհասկանար,որ այս աշխարհը արդեն տղամարդկանց շնորհիվ ուրիշ տղամարդու համար էլ է վտանգավոր դառնում։
Երեք տղաները հասկանալով,որ Չիմինը դեռևս չի գիտակցում իրեն սպառնացող վտանգը,առաջին իսկ խաչմերուկում(երեկոյան ժամ էր,Չիմինը մնացել էր լրացուցիչ դասընթացների,իսկ խաչմերուկներում այդ ժամին մարդիկ քիչ էն լինում, մանավանդ որ արդեն եղանակը ավելի ցուրտ էր) տղաներից մեկը'ամենաամրակազմը,մոտենում է Չիմինին,հարևանությամբ գտնվող աղբարկղից կամաց մի ալկոհոլի շիշ է վերցնում,և  ուժեղ հարվածում տղայի գլխին,իսկ հետո շիշը տալիս տղաներից մեկին(գցել չէին կարող,քանի որ շշի վրա արյան հետքեր և մատնահետքեր կային),Չիմինին դնում թավջութակի համար նախատեսված պատյանի մեջ(այդ տղան թավջութակի դասերի էր այցելում,բայց այսօր հասկանալի պատճառներով այնտեղ թավջութակ չկար)  և ուղևորվում են տղաներից մեկի տան ուղղությամբ։
Սրանով եկեք սկսենք մեր հետ հաշվարկը։
Հետհաշվարկ,որը բաղկացած կլինի 44 օրերից,օրեր,որոնք կներկայացնեն երկնային բոլոր հնարավոր տանջանքները,կներկայացնեն,թե ինչպես էն ոմանք տանջամահ լինում,իսկ շատ շատերս մարդասպանի արտաքինին սիրահարվելով նրանց սրբացնում։Եվ ի վերջո սա ճանապարհորդություն կլինի դեպի մի իրական դեպք,որի ժամանակ կծանոթանանք դժողքի հետ։

1 страница1 мая 2026, 15:57

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!