6 страница16 июля 2022, 09:00

{6/?}

Նամջունը չի կարող հստակ ասել,թե քանի օր է անցկացրել անգիտակից վիճակում,բայց երբ արթնացավ,նա հասկացավ,որ հաստատ իր տանը չի գտնվում և ոչ էլ այն փողոցում,որտեղով անցնում էր։
Արթնանալը արդեն վաղուց հաճույք չէր պատճառում...Նամջունը կամաց փորձեց բացել աչքերը և միանգամից զգաց արյան երկաթե-քաղցր բույրը,որը գլխացավի հետ հիշեցրեց նրան վերջին դեպքերի մասին։Նա զգուշությամբ հենվեց թևերի վրա և փորձեց նստած դիրք ընդունել ու նկատեց,որ իր հագին դեռ իր արյունոտ հագուստն է,իսկ ոտքերին երկաթյա շղթաներ են կապված,որոնք հասնում են մինչեւ պատը։Իր կողքին' հատակի վրա,նա մի մեծ ափսե նկատեց,որի մեջ բրինձ էր(այն էլ  կիսահում) ու կողքին մի կտոր հաց,իսկ հարևանությամբ մի բաժակ ջուր։Նա նայեց վերև և նկատեց,որ պատերը չափից դուրս կեխտոտ են,իսկ հատակը սառն է, հետեւաբար նա շատ հնարավոր է,որ գտնվում է նկուղում։Երբ նա նորից գլուխը թեքեց դեպի ափսեն,ապա մի թուղթ նկատեց,որի վրա գրված էր "Շուտով քեզ կմիանան նաեւ ընկերներդ,պատրաստվեք,ես ձեզ ցույց կտամ իրական դժոխքը"։Նամջունը արյունոտ ձեռքով ծածկեց աչքերը և սկսեց ուղղակի հիստերիայի մեջ ընկնելով ծիծաղել։Անկեղծ,նա դեռ վաղուց այսպես չէր ծիծաղել,դեհ ինչ....նա երևի թե կսպասի(?)։Նա մտածեց,որ կարող է ինքնասպան լինել սեփական տաբատի գոտու միջոցով,սակայն երբ ձեռքը տարեց ներքև հասկացավ,որ գոտին բացակայում է,բացակայում էին նաեւ կոշիկները,որոնց կոպերը նույնպես կարող էին օգնել։Սպասքը,որով սնունդ էին բերել իր համար թղթից ու պլաստիկից էր,այնպես որ դա էլ տարբերակ չէր։Մոտակայքում ոչինչ չկար,որը կօգներ նրան այդ հարցում,այնպես որ նա ստիպված կլինի ծամել այս չոր բրինձն ու հացը և կսպասի իր թիմի ավելացումներին։
Միակ բանը,որը նա չէր հասկանում դա այն էր,թե ով պետք է վրեժ լուծի Չիմինի համար։Այո,նա վստահ էր, որ դա Չիմինի վրեժն է,քանի որ հոր մասին լուրերը դեռ չէին տարածվել,իսկ մինչ դա նա ոչ ոքի չի սպանել։Նա հիշում էր,որ Չիմինի ընտանիքի անդամները մահացած էն,անգամ այդ Էմիլին չկա,ապա ո՞վ։
~Pov Յունգի~
Ես այսօր երեկոյան ահազանգ ստացա նախկին Յակուձայի անդամ Պարոն Քիմի վերաբերյալ,ինձ զանգել էր Թեհյոնը,ով ասեց,որ Պարոն Քիմը սպանված է,իսկ նրա որդին ու դուստրը չկան։Ըստ Թեհյոնի նրանց զանգահարել էր տան մշտական հավաքարարը,ով Պարոն Քիմին արյան մեջ կորած գտել էր աշխատասենյակում։Դա նշանակում էր,որ Յունգիի համար խաղը սկսված էր։
Այո,Յունգին արդեն շատ բան գիտի տղաների կյանքից,նա հենց այնպես չի ծախսել այս հինգ տարիները և օգտագործել է իր ունեցած ամբողջ իշխանությունը,որպեսզի կարողանա մաքսիմալ տեղեկանալ տղաների կյանքից և անցյալից,այնպես որ իմանալով Նամջունի մասին նա չէր էլ կասկածում,թե դա ում ձեռքի գործն է։Անկեղծ,նրան Ջունի քույրը չէր հուզում,այլ միայն տղան,և նա որոշեց գնալ դեպի առանձնատուն,որպեսզի հասկանա,թե Թեհյոնը ինչ եզրակացության է եկել։Իհարկե պարտադիր չի,որ Թեն իմանա,որ եթե Յունգին նրանցից շուտ գտնի Նամջունին,ապա կպահի իր մոտ,նա ուղղակի կկանգնի ու կլսի Թեհյոնի չափից դուրս խելացի մտերը,որոնք իրեն կհասցնեն տղայի գտնվելու վայրի բացահայտմանը։
Նա նստեց իր սև Լամբորջինի Ուրուս ավտոմեքենան և ուղևորվեց դեպի առանձնատուն,սակայն ճանապարհին նա ստվեր նկատեց,որը մտավ մոտակա խաչմերուկ։Տարիների ընթացքում ձեռք բերված վեցերորդ զգայարան հուշում էր,որ նա պարտավոր է հետևել այդ ստվերին,ինչի համար նա դուրս եկավ ավտոմեքենայից ,վերցրեց մոտակայքում ընկած հաստ տախտակը և դնադաղ շարժվեց ստվերի կողմը։Տղամարդը,որը քայլում էր իր առջևից մի պահ հենվեց պատին,իսկ հետո,երբ առաջ անցավ իր հենված տեղում արյան հետքեր երևացին։Յունգին արդեն ոչ մի րոպե չվարանեց,նա ուղղակի հարվածեց տղամարդու գլխից և մի րոպե հետո հասկացավ,որ բախտը հաստատ իր կողմն է։Նրա ձեռքերում էր հենց ինքը գրողի տարած Քիմ Նամջունը,դե ինչ,հիմա իրոք նա կարող էր խաղը սկսված համարել,սակայն հերթը հասավ արդեն մյուս երկուսին։Նա լինելով ոստիկան գիտեր,թե ինչպես պետք է ազատվի հանցանշաններից,այնպես որ պատին քսված արյան հետքերից արդեն ոչինչ չմնաց,իսկ հարվածի համար օգտագործված փայտի կտորը նա իր հետ վերցրեց հետագայում այրելու համար։
~Pov Թեհյոն~
Պարոն Քիմի տանը անցկացրած րոպեներից հետո ես հասկացա,որ նա ով սպանել է նրան շատ հնարավոր է,որ սերիական մարդասպան է,քանի որ դանակի հետքը հստակ էր,առանց վախենալու և ճիշտ խորությամբ,որպեսզի այդ մարդը հաստատ մահանա։Սակայն հստակ իմանալը,թե ով է արել մի փոքր դժվար էր,քանի որ տանը տեսախցիկներ չկային,դրանք միայն դրսում էին,իսկ տան մեջ բացի Պարոն Քիմից ներկա էին նաև նրա երկու երեխաները,որոնցից ամեն մեկն էլ պոտենցիալ մարդասպան կարող էր լինել,քանի որ ինձ հայտնի էին այն շշուկները,որոնք պտտվում էին այդ մարդու շուրջ։Չէի ասի,որ ես շատ էի տխրել այդ մարդու մահվան մասին իմանալուց,քանի որ նա դրան արժանի էր,բայց մարդասպանին ես պարտավոր եմ գտնել ամեն գնով։
~pov admin~
Այս մասը փոքր է,սակայն հաջորդ մասը ավելի մեծ կլինի✨💛

6 страница16 июля 2022, 09:00

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!