1 страница20 марта 2019, 18:20

소개 - Introduction - Ներածություն

________________________________________________________________________________

Հին խոսք կա, թե՝ երկիրը կլորա։
Երբեմն նման խոսքերը համընկնում են իրականության հետ։ Եկեք տեղափոխվենք Սեուլ՝ աշխարհի ամենազարգացած ու մարդաշատ քաղաքներից մեկը։ Մտնենք մի քանիսի կյանք, ու պարզենք հին խոսքի ուժը՝ 21րդ դարի իրականության մեջ։ Պտտվում-պտտվում ես Սեուլի փողոցներով ու նկատում վեց հոգու․ չորսը կորեացի, իսկ երկուսը' ոչ։ Հետաքրքրեց․․․ Կտեսնենք, թե ինչ է կատարվում նրանց կյանքում, ու թե ինչ կապ ունեն հին ավանդական խոսքի հետ։
Սկսենք Քիմ Թեհյոնից ու իր քույր՝ Քիմ Լիլիայից։ Ապրելով մի տան մեջ ունեն բազում գաղտնիքներ միմյանցից։
Թեհյոնը կամ ինչպես ընկերներն են դիմում՝ Վի (V), Տաե, Սեխյոն՝  տաքարյուն երիտասարդ է, լի կյանքով, չնայած տարիներ առաջ կորցրած սիրուն։ Սիրում է ընկնել անիմաստ վեճերի մեջ ու խմել մտերիմների հետ։
Քիմ Լիլիա, կամ ինչպես մտերիմներն են դիմում՝ Լիլիկ։ Մի փակ անձնավորություն, չքնաղ արքայադուստր իր հոր համար։ Իսկ ըստ ավագ եղբոր՝ մատնաչափիկ։ Վերջինս ժպիտը դեմքին թաքցնում է խոր դեպրեսսիան իրեն շրջապատող աշխարհից, որը կբացահայտվի պատմության մյուս մասերում։
Չոն Չոնգուկ, կամ ինչպես ընկերներն են դիմում՝ Չոն, Գուկ, Գուգո, Չոնիգ։ Վերջինիս մայրը տառապում է արյան քաղցկեղով։ Չոնգուկի ընտանիքն այնքան էլ ապահովված չէ նյութապես, ինչի պատճառով էլ տարիներ առաջ դիմել է յուրաքանչյուր անմարդկային քայլի, մոր բուժման (ավելի ճիշտ կյանքի տարիները երկարացնելու) համար։ Եղբայրը խաղամոլ է, իսկ նա միշտ կռիվների մեջ է հայտնվում իր ընկերների հետ։ Կարճ՝ Չոնգուկն ու իր եղբայրը (ՉոնՀյոն) պատուհաս են դարձել իրենց ծնողների համար։
Մին Յունգի, կամ ինչպես ընկերներն են դիմում՝ Հյոն, Յուն, Շուգա։ Վերջինս անցյալում եղել է հարբեցող ու սխալ շրջապատի տեր անձնավորություն։ Մարդկանց ահով լցրել Կորեայի Դեգու (Daegu  대구) քաղաքում։
Ազգությամբ կանադացի՝ Վիկտորյա Մենդես, կամ ինչպես ընկերներն են դիմում՝ Վիկկի, Վիգա, Վըգեյշըն, Վիկկինգ։ Ծնողները սառնասիրտ բիզնեսմեն/գործընկերներ են, ովքեր վերջինիս ապահովում են միայն նյութականով։ Ժամանակ չունեն լսելու նրան։ Ուղարկել են Սեուլ սովորելու։ Վիկան մինչ Կորեա մեկնելը 1 տարի  չի շփվել մարդկանց հետ ու մեկուսացել է, քանզի ինքնապաշտպանության համար քիչ է մնացել մարդ սպանի։
Ազգությամբ ռուս՝ Ռոքսի Կուպեռ, իրական անունը՝ Ալեքսանդրա (Սաշա) Բելյաեվա։ Ընկերները դիմում են՝ Ռոքսիկ, Ռոքսաննա, Գերանդի (կրիմինալ անցյալի ու տագնապահար հայացքի պատճառով ։Դ)։ Վերջինիս մոր մահից հետո, հայրը կորցեց իրեն, սկսեց խմել ու ծեծի ենթարկել աղջկան։ Ռոքսին նույնպես դարձավ ալկոհոլի գերին։ Նույնիսկ ոչ սթափ վիճակում դասընկերոջը ծեծի ենթարկելու պատճառով կալանավորված է եղել 17 տարեկանում։ Դեպքից հետո աղջիկը շատ էր վախեցել, ուստի որոշեց ներկել մազերը փիրուզակապտավուն երանգներով ի նշան առողջ ապրելակերպի։ Դպրոցն ավարտելուց հետո էլ փախել է հորից ու Մոսկվայի իր ընկերներից նոր կյանք սկսելու նպատակով։
Նրանք միմյանց մասին իմացել են այսքան տեղեկություններ իրենց երեք տարիների մտերմության (չնայած վեճերի) ընթացքում։

Ինչո՞ւ այսքան մանրացանք երիտասարդների կյանքի գիրքը թերթելով։ Ասեմ, նրանք են «Սեուլի գաղտնիքները» վերնագրով ստեղծագործության հերոսները, որոնց կյանքը գլխի վրա շուռ եկավ քոլլեջ ընդունվելուց հետո։ Նրանք համակուրսեցիներ են*: Ոմանք նույնիսկ իրար ճանաչում են*:
Քոլլեջի առաջին տարվա առաջին ամիսների ընթացքում Չոնգուկը, Յունգին ու Թեհյոնը բավականին մտերմացան։ Նույնիսկ ծեծկրտուկի մեջ ընկան Լիլիային անհանգստացնող մի տղայի հետ, որը զուգահեռ կուրսից էր (Սեհունի)։ Դեպքերի արագ զարգացման ընթացքում Ռոքսին ու Վիկան միշտ Լիլիայի կողքին էին դժվար պահերին, ինչի շնորհիվ նրանք էլ մտերմացան ու դարձան լավ ընկերներ բոլոր վեցը։
Եկեք սկսենք մեր պատմությունը հենց այդ դեպքի էջերից։
Նրանք համակուրսեցիներ են* - շատերի մոտ հարց կարող է առաջանալ, թե ինչպես են նրանք համակուրսեցիներ, եթե Թեհյոնն իր քրոջից մեծ է մի տարով։ Դե, հեշտ է կռահելը։ Լիլիայի ուսումնական ուղին սկսվել է մի տարի շուտ, որպեսզի քույր ու եղբայր համաքայլ ընթանան դեպի կյանք։
Ոմանք նույնիսկ իրար ճանաչում են* - Չոնգուկը, Թեհյոնն ու Լիլիան նույն դպրոցից են եղել սակայն բոլորը զուգահեռ դասարաններում են սովորել։ Հենց այս փաստն էլ հետաքրքրացնում է այս փոքրիկ պատմությունը մտերիմ ընկերների մասին։

——————————————————————————————————————————
Կարծիքները չենք մոռանում 🖤

1 страница20 марта 2019, 18:20

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!