Գլուխ 18❤️
Ես մտածում էի հայրս հիմա նրան կհարվածի, բայց նա իրեն զսպում էր անգամ Ադրիանին ներս հրավիրեց, ինձ էլ ասաց, որ գնամ սենյակ և առանց իր թույլտվության այնտեղից դուրս չգամ։ Այդ ամենից հետո կանչեց մայրիկի։ Դե իհարկե իմ սովորության համաձայն ես չէի պատրաստվում հանգիստ նստել սենյակում և ոչինչ չանել։ Ես անպայման մի փորձանք միշտ պետք է բերեմ իմ գլխին։ Ոտքերի մատների վրա կանգնելով սկսեցի կամաց քայլել դեպի հյուրաաենյակ և արդեն դռան մոտ մի փոքր կքանստելով ականջս դրեցի դռանը, որպեսզի ոչ մի բան բաց չթողնեմ նրանց խոսակցությունից։
-ԵՒ այսպես Ադրիան նստիր, - ասաց հայրս։ Երևում է Ադրիանը համաձայնեց, քանի որ սկզբից լրիվ լռություն էր տիրում իսկ դրանից հետո լսվեց բազկաթոռի ճռռոցի ձայնը։
-Ես ներողություն եմ խնդրում իմ այսպես անակնկալ ձևով հայտնվելու համար և նրա համար, որ միայնակ եմ եկել։ Ուղղակի ես չունեմ այն բարեկամները, որոնց դուք կցանկանայիք տեսնել։ Հարցը նրանում է, որ ես Յակի տղան եմ։ Գիտեմ նրան տեսնելը ձեզ այնքան էլ ուրախություն չէր պատճառի։
Այս ամենից հետո Ճնշող լռություն էր տիրել, երևի Ադրիանը ծնողներիս ռեակցիային էր հետևում։ Ես կարող եմ երդվել, որ մայրս ձեռքերը ծալած հետաքրքրությամբ սպասում է, որ Ադրիանը շարունակի իսկ հայրս սառը հայացք ընդունելով զննում է նրան։
-Ես մայր չունեմ։ Նրան սպանել են, երբ դեռ չորսս չէր լրացել։
Հիմա հաստատ կարող եմ ասել, որ մայրս արդեն սիրում է Ադրիանին։ Իսկ հայրս ինչպես առաջ իրեն սառն է պահում՝փորձելով ցույց չտալ, թե ինչ է իրականում մտածում նրա մասին։
-Այդ պատճառով դաստիարակությունս հետին պլան է մղված եղել և այն այդքան էլ լավը չէ։ Իսկ ինչ վերաբերում է ձեր դստերը, ես ընդունում եմ իմ սխալը։ Ես չպետք է ինձ հիմարի պես պահեի։ Ես միայն լուրջ մտադրություններ ունեմ Միայի ու իմ հարաբերությունների հետ կապված։ Գիտեմ, որ ես այնքան էլ ցանկալի փեսացու չեմ, բայց մայրիկիս անունով կարող եմ երդվել, որ նա երբեք ոչ մի բանի կարիք չի ունենա։ ԵՒ ես կփայփայեմ նրան, քանի որ նա յուրահատուկ է և դժվար մեկ ուրիշ Միա գտնեմ։
Մայրս հաստատ լաց էր լցնում, ես լսեցի լացի թեթև ձայն։ Իսկ հայրս երևի մտածում էր այս ամենի մասին։ Թոմը(դավաճան ) իջավ իմ ուսի վրայից և դռան նեղ շատ փոքր արանքը իր մարմնով մեծացնելով գնաց հյուրաաենյակ և որոշեցի որ արագ պետք է հեռանամ այստեղից սակայն երբ որ բարձրանում էի մազիս մի փոքր մաս երևաց դռան բաց մասից հուսով եմ ոչ մեկ չի նկատել դա։ Ինձ ուրախացրեց այն փաստը որ այդ անցքից նայելով տեսա, որ հայրս մեջքով է դեպի ինձ նստած։ Լավ պրծա։ Նորից կանգնելով ոտքերիս մատների վրա գնացի իմ սենյակ։Ծնողներիս պատասխանը ես չլսեցի դավաճան կատվիս պատճառով։ Անհանգիստ այս ու այն կողմ էի գնում, երբ լսեցի դռան փակվելու ուժեղ ձայնը այլևս չհապաղելով արաց վազեցի հյուրասենյակ։
Ծնողներս հանգիստ նստած էին այնտեղ։ Երբ որ ես մտա նրանք բուռն կերպով ինչ-որ բան էին քննարկում ինձ տեսնելով միանգամից լռեցին և ի դժբախտություն ինձ ես ոչինչ չհասցրեցի լսել։
-Նստիր, Միա։
Ես լսելով նրանց հանգիստ տեղավորվեցի բազկաթոռին, դեմքս քարե հայացք էր ընդունել, բայց միջից ինձ ուտում էի։ Հայրս հիմա ինձ կսպանի.. ԵՒ ինչպե՞ս կարող էր Ադրիանը նրանց այդպես ստել։ Ինքն էլ ասում էր, որ շատ հազվադեպ է ստում, այն էլ պետք է լուրջ պատճառ լինի։
-Հիմա այդ տղայի մասին։ Ինձ թվում էր, որ ես երբեք չեմ համակերպվի քո մեծանալու և ամուսնանալու փաստի հետ։ Վստահ էի, որ հաստատ չեմ սիրո քո ապագա ամուսնուն, քանի որ դու մեր միակ երեխան ես, բայց այս տղան... Ես նրան հավատում եմ։ Չգիտեմ ինչու բայց նա...նա վստահելի է, ես կցանկանայ, որ քո ամուսինը հենց այսպիսին լինի։ Մի խոսքով ես ու մայրդ դեմ չենք, և եթե նա իսկապես քեզ դուր է գալիս ապա ապագայում համաձայն կլինենք ձեր ամուսնությանը։
Լավ էր, որ ես նստած էի, թե չէ հիմա շոկից արդեն ընկած կլինեի։ Հիմա պատկերացրեք ձեր հորը ազնիվ, բայց շատ խիստ, պահեր են լինում, որ նրա աչքին ավելի լավ է չերևաս։ Իսկ հիմա նա հեշտությամբ ասում է, որ համաձայն է։ Աստված իմ կարծես երազ լինի, հավատս չի գալիս !
-Դու հիմա լուրջ ես Պապ!?-սա միակ բանն էր, որ կարողացա ասեմ իսկ դրանից հետո կարծես լեզուս պապանձվել էր։
-Ես վստահ եմ, որ այս տղան քո պատիվը միշտ բարձր կպահի և նա պարտավոր չէ պատասխան տալ իր հոր կատարած սխալների համար, ինչ անենք, որ նրա տղան է։ Ես արգելում եմ, որ շարունակեք ձեր այդ վարելու դասերը, բայց դու մասամբ ներված ես... Իսկ հիմա լիովին իմ ներումը ստանալու համար համբուրիր հայրիկդ և գնա քո սենյակ։
Ես դեռ շոկի մեջ գտնվելով արագ համբուրեցի հորս այտը, մայրս գրկեց ինձ իսկ ես վերցնելով կատվիս գնացի սենյակ։ Շատ բանի շուրջ անհրաժեշտ էր լուրջ մտածել։
Ի՞նչ էր արել Ադրիանը։ Նա ի՞նչ է հիպնոզի էր ենթարկել ծնողներիս։ Նրանք այսքան շուտ մոռացան ամեն ինչ։ ԵՒ ես ինչպես հասկացա նորից կարող եմ գնալ համալսարան։ Ամեն դեպքում ես որոշեցի համոզվել դրանում։ Ծնողներս երկար ժամանակ գիշերը զրուցում էին, ես լսում էի նրանց ձայները, բայց պարզ չէր լսվում, թե ինչ են խոսում։ Մի քանի անգամ լսեցի, թե ինչպես է հայրս հանգստացնում մորս։ Առավոտյան աչքերս փակ սպասում էի արդյո՞ք մայրս կարթնացնի ինձ, որպեսզի գնամ համալսարան։ Մայրս կարծես ոչինչ չէր եղել եկավ իմ սենյակ։ Ծնողներս այնպիսի տեսք էին ընդունել կարծես թե ոչինչ չի պատահել և նրանք ոչինչ չգիտեն։ Դե Ադրիան սպասիր! Դու շատ բան ունես ինձ բացատրելու։
Խնդրում եմ անպայման դրեք աատղիկները, դա ինձ համար շատ կարևոր է☺️
