Գլուխ 17❤️
Տանը ինձ ընտանեկան ժողովն էր սպասում։ Բակում ես արդեն տեսել էի հորեղբորս տղայի մեքենան։ Երբ որ մտա բնակարան ինձ վրա չռվեցին 3 զույգ աչքեր՝հորս, մորս և հորեղբորս տղայինը։
-Ի՞նչ է պատահել, - հարցրեցի ես ամենաանմեղ ձայնով, որով կարող էի։
-Որտե՞ղ էիր, - զայրացած հարցրեց հայրս։
-Լիայի հետ էի, նրանց տանը, - ստում եմ ՝ես լեզուս կծելով։
-Իսկապե՞ս։ Նա շատ է փոխվել։ Մեծացել է, թրաշ է աճեցրել, - հեգնանքով սկսեց խոսել հորեղբորս տղան։
ԵՒ ահա ամեն ինչ պարզ է։ Նրանք իմացել են Ադրիանի մասին։ Վիճակս վատ է.. Ես որոշեցի մի կերպ շտկել իրավիճակը։
-Դե լավ ես Լիայի հետ չէի։ Ես համակուրսեցուս հետ էի, նա ինձ ավտոմեքենա վարել էր սովորեցնում։ Այսքան բան։
-Օ իսկապե՞ս, այդ դեպքում ինչո՞ւ են համալսարանում բոլորը ասում, թե դուք նշանվել եք, - հարցրեց հորեղբորս տղան, - ինձ առաջ էլ էին հարցեր տալիս, թե ե՞րբ է քո կարմրահեր քույրը ամուսնանալու։ Ես չէի հասկանում թե ինչ նկատի ունեն, մտածում էի ուղղակի կատակում են։ Բայց այսօր ինձ համար հանգիստ գնում եմ և գուշակեք, թե ո՞վ է դիմացից գալիս։ Դե իհարկե իմ քույր Միան լրիվ անծանոթ տղամարդու կողքին նստած։ Ես ձեր հետևից ուղղակի չհասա, հակառակ դեպքում այդ տղայի ոտքերի հետ սարսափելի բան կկատարվեր, - սկսեց գոռալ նա։
Բայց ես լրիվ թքած ունեի նրա վրա։ Ավելի դժվար էր նայել հորս և մորս հիասթափված աչքերին, ովքեր ոչ մի բառ չարտաբերելով ուղղակի լռում էին։ Ի վերջո հայրս սկսեց խոսել։
-Դու չարդարացրեցիր մեր սպասելիքները Միա։ Կարող ես մոռանալ ուսմանդ մասին։ Վաղն ևեթ կգնամ և կվերձնեմ գործերդ։ Իսկ դրանից հետո քեզ համար մի լավ ամուսին կսկսեմ ման գալ։
-Բայց Պապ, դու չես կարող.., - ցանկանում էի արդեն խոսել, բայց հայրս այնպիսի հայացքով նայեց, որ լեզուս պապանձվեց, հասկացա որ ամենահարմար պահը չէ վիճելու համար։
-Քո սենյակ անցիր արագ, և ուզում եմ, որ ծպտունդ անգամ դուրս չգա։
Ես ենթարկվեցի, շուտով նաև հորեղբորս տղան գնաց։ Այդ ընթացքում ծնողներիցս ոչ մեկ չեկավ իմ սենյակ։ Ես որոշեցի նրանց մի փոքր ժամանակ տալ հանգստանալու համար և հետո ամեն ինչ բացատրել։ Ես որոշեցի, որ կարելի է զանգել Լիային և նրանից օգնություն խնդրել, բայց դեռ նոր էի հավաքել նրա համարը երբ որ դուռը բացվեց և սենյակի շեմին հայտնվեց հայրս։
-Հեռախոսդ, - ասաց նա և պարզեց ձեռքը, ուրիշ ելք չունենալով ստիպված տվեցի։
-Պապ, ես չէի..., -դեռ խոսքս չավարտած լսվեց դռան շրխկոցը։ Այս ամենին հաջորդող երեք օրերը ամենաանհետաքրքիրն էին իմ կյանքում։ Հայրս չկարողացավ գործերս վերցնել, քանի որ հենց հաջորդ առավոտյան նա ստիպված եղավ մեկնել գործուղման, այս հարցը լուծում չստացավ։ Մայրս չէր թողնում տնից դուրս գայ, և հեռախոսս անգամ չէր տալիս։ Ինտերնետի մասին ավելի լավ է լռեմ։ Միայն մեկ անգամ եմ կարողացել խոսել Լիայի հետ այն էլ մորս ներկայությամբ, ես նրան խնդրեցի, որ մի սուտ հորինի իմ դասի չգալու վերաբերյալ։ Ես փորձում էի մորս ամեն ինչ բացատրել, բայց նա ինձնից քարե պատով կարծես առանձնացել էր։ Նա չէր խոսում ինձ հետ, իհարկե հաշվի չենք առնում՝Գնա հաց ուտելու և Լվա ամանները նախադասությունները։
Արդեն երրորդ օրը հայրս վերադարձել էր գործուղումից։ Հաջորդ առավոտյան նա պատրաստվում էր գնալ համալսարան։ Ես փորձեցի ևս մեկ անգամ նրանց ամեն ինչ բացատրել և հետ պահել այդ քայլից, բայց ամեն ինչ անօգուտ էր։ Այս օրերի ընթացքում իմ միակ զրուցակիցը իմ կատու Թոմն էր, նա ինձ միշտ շատ ուշադրությամբ էր լսում էր և եթե ինչ-որ բանում համաձայն էր ՝մլավում էր։ ԵՒ երրորդ օրը երեկոյան կատարվեց մի բան, որը ես անպայման կպատմեմ թոռներիս։
Լսվեց դռան զանգը։ Ես Թոմի հետ իջա բացելու, ես ամեն տեղ նրան գրկած ման էի տալիս։ Ինչ-որ կարևոր թղթեր պետք է բերեին հորս և ես ինձանից վստահ առանց նայելու բացեցի դուռը մտածելով, թե առաքիչն է։ Դռան հետևում կանգնած էր Ադրիանը։ Ես զարմանքից ապուշ էի կտրել։ Պահը չկորցնելով որոշեցի արագ դուռը փակել նրա վրա, սակայն նա արագ ոտքը առաջ բերեց։ ԵՒ ոչ մի խելացի բան չեկավ մտքիս, քան այպես անել, որպեսզի Թոմը հարձակվի նրա վրա։
-Ֆաս, Թոմ, Ֆաս!
Կատուն ոչինչ չկասկացողի հայացքով սկսեց նայել ինձ և մլավել։ Օ ոչ, սա վերջն է Ես կորած եմ։ Ադրիանը սկսեց մինչև ականջների ծայրը ժպտալ՝ հասկանալով իմ մտքերը։ Նրան նայելով մեջս սկսեց արթնանալ նրան գրկելու և այլևս բաց չթողնելու զգացումը։ Ինչքան էի կարոտել այս աչքերը։ Միակ բանը, որ հիմա ցանկանում նրա տաք գրկում հայտնվել է։
-Միա, ո՞վ է այդտեղ, - կողքիս հայտնվելով խոսեց հայրս։
-Տան տեղն են շփոթել, - արագ - արագ ասացի ես փորձելով նորից դուռը փակել, բայց նրա ոտքը նորից խանգարում էր։
-Պարոն Մուրադ ես ձեզ մոտ եմ եկել,- ասաց Ադրիանը։ Միայն հիմա սկսեցի նկատել նրա լուրջ դեմքը։ Նա մտավ բնակարան։
-Իսկ դու ո՞վ ես, - վերջապես հարցրեց հայրս։
-Ես Ադրիանն եմ՝այն տղան, ով բոլորի կարծիքով վարկաբեկում է ձեր աղջկա անունը։
Եթե հավանեցիր, ապա չմոռանաս աստղիկի մասին ☺️😘
