Գլուխ 15❤️
Սիրելի ընթերցողներ երկար ընդմիջումից հետո նորից սկսում եմ գրել, սակայն դասերի պատճառով կգցեմ շաբաթական 1 օր։ Բարի ընթերցում և եթե դուր է գալիս անպայման դրեք աստղիկները😊
Նշանակում է Ադրիանը այս երեկոյին է սպասել, որպեսզի ես կարողանամ գալ դիմակով։ Ես նայեցի նրան։ Նա հայացքով ամբոխի մեջ ինչ-որ մեկին էր փնտրում, նկատելով իմ հայացքը սկսեց ժպտալ։ Ես տեսա նրա սուր ծայրով ատամները։ Ախ սա նկատի ուներ ասելով «վամպիր»։ Ես զարմացած էի իսկ նա մի փոքր մոտենալով ականջիս շշնջաց.
-Ես երբեք չեմ ստում։
Նա մեր ձեռքերը միահյուսեց իրար իսկ ես որոշեցի, որ երբ դուրս գանք այստեղից իր այս քայլին համար անպայման կհարվածեմ ինչքան էլ, որ սրտիս խորքում ուրախացա իր այս քայլից։ Իսկ հիմա ուղղակի կթաքնվեմ նրա մեջքի հետևում, որովհետև ինձ շրջապատող նապաստակներն ու գայլերը վախեցնում են։ Նա ինձ բերեց այն դռան մոտ, որտեղից նրանք դուրս էին գալիս երբ առաջին անգամ եկել էի այստեղ։ Մեր դիմաց հայտնվեց Ջոնը և իր մարմնով փակելով դուռը սկսեց ուշադիր նայել Ադրիանին.
-Դու վստահ ես՞։
-Ավելի քան։ Այն կողմ գնա ճանապարհից Ջոն։
Ջոնը բացեց ճանապարհը և գնահատողական հայացքով սկսեց նայել ինձ։ Երբեք չեմ տեսել, որ նա այսպիսի հայացքով ինչ-որ մեկին նայի։ Ադրիանը բացեց դուռը և ձեռքով ինձ հրավիրեց ներս։ Այս սենյակում չափազանց մութ էր, բայց դրա հետ մեկտեղ շատ կասկածել էր առաջին հայացքից։ Միացնելով լույսերը ես տեսա մոխրագույն սենյակ, բայց իմ ուշադրությունը ավելի շատ գրավեց կենտրոնում գտնվող ռինգը։ Այն սովորական ռինգերից տարբերվում էր մեկ բանով, որ ավելի շատ վանդակի էր նման իր ճաղավանդակներով։
-Այստեղ ինչ-որ կռիվներ են անցկացվում, - հարցրի ես Ադրիանին։ Նա գլխով արեց և ես շարունակեցի, - և հաշվի առնելով անցած անգամ ոստիկանության այստեղ հայտնվելը դրանք անօրինական են։
Ադրիանը նորից գլխով արեց։
-ԵՒ Դենն է՞ այստեղ եղել։
Նորից որպես համաձայնության նշան գլխով արեց։
-ԵՒ մասնակցել է, - սա հարց չէր, - ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ։
-Գումար, - պատասխանեց Ադրիանը, - Շատ մեծ գումար։
Ուրեմն Դենը մասնակցել է այս առանց կանոնների կռիվներին, որպեսզի աշխատի շատ գումար։ Ինչպե՞ս կարող էր։ Ստացվում է, որ ես նրան ամենևին էլ չեմ ճանաչում։
-Դու նույնպե՞ս։ Դու է՞լ ես այս հիմարությանը մասնակցում։
-Արդեն 5 տարի է, - ասաց Ադրիանը։
Ես ցնցված եմ։ Զգում եմ, որ արցունքները հիմա կթափվեն աչքերիցս։ Իմ տրամադրությունը միանգամից ընկավ։ Ստացվում է ես սխալվել եմ միաժամանակ 2 մարդկանց հարցում։
-Ինձ տուն տար։
Ադրիանը զարմացած էր և անգամ չէր փորձում դա թաքցնել։ Բայց ոչինչ չասաց։ Ես վերադարձա տուն, պառկեցի քնելու իսկ գլխումս անընդհատ մեկ հարց էր պտտվում «ինչո՞ւ! »։
Ի ուրախություն ինձ առավոտյան ավելի ճիշտ այսօր՝շաբաթ էր, և ես մինչև ժամը 12-ը մահճակալիցս չվերկացա։ Ծնողներս գնացել էին հյուր և ինձ ոչինչ չէր խանգարում, բացի իմ սոված կատվից։ Ով արդեն 100-երրորդ անգամ «մյաու » էր ասում ականջիս տակ։ Ես առանց մտածելու, թե ինչ կլինի Թոմի հետ նրան գցեցի մահճակալիցս։ Այս քայլից հետո չդադարեց նրա ձայնը։ Մնում էր վեր կենալ և կերակրել նրան Դրսում ձյուն էր եկել։ Հեռախոսը սկսեց զանգել։ Չգիտեմ ինչու սիրտս ցանկանում էր, որ զանգողը Ադրիանը լինի։ Համարը ինձ անծանոթ էր։ Ես մտածեցի, որ Ադրիանին պետք չէ հակառակվել և պատասխանեցի զանգին։
-Ալլո ։
-Բարև Միա, - այս ձայնը… շնչառությունս սկսեց վատանալ։ Զանգողը Թոմն էր ՝նախկինս։ Բայց ես միանգամից կարողացա հանգստանալ։
-Բարև, ինչո՞վ եմ պարտական, - ես ինքս զարմացած եմ իմ ձայնի հանգստությունից։
-Կարելի է ասել ոչնչով։
Լռություն։
-Միա, ես վերջերս քեզ տեսել եմ ինչ-որ տղայի հետ համալսարանի բակում։
-ԵՒ ի՞նչ։
-Ձեր մոտ ամեն ինչ լուրջ է՞
-Այո ։
-Հասկանալի է։
Անջատեցի։ Ինձ թվում է աշխարհում նոռմալ մարդ չի մնացել բոլորը ցնդվել են։ 1 րոպե էլ չէր անցել երբ հեռախոսս սկսեց զնգալ։
-Միա դու գիտես նա ո՞ւմ տղան է։
-Ինչքան հասկանում եմ իր հոր,-պատասխանեցի ես։ Թոմը ինձ արդեն նյարդայնացնում էր։
-Վերջ հասկացա կատակում ես։ Դու չես փոխվել, չհաշված արտաքին տեսքի մանրուքները։ Ի դեպ այս գույնը քեզ շատ է սազում։
-Շնորհակալություն Թոմ։ Հիմա ես գիտեմ ում դիմեմ կոմպլիմենտների հարցում։ Թոմ ես գիտեմ, որ Ադրիանը Յակի տղան է և դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Ինչպե՞ս է քո կինը, դու արդեն հասցրել ե՞ս հայր դառնալ։
-Այո։ Ես մեկ աղջիկ ունեմ։ Անունը ՝Միա է ։
-Ես զգացված եմ, բայց չեմ խոստանում, որ որդուս քո անունով կկոչեն։ Ադրիանը դեմ կլինի։
-Նա գիտի իմ մասի՞ն
-Ոչ։
Նորից լռություն։
-Լավ Թոմ։Ես ուրախ եմ որ փոքրիկ զրույց ունեցա քեզ հետ, բայց ավելի լավ կլինի այլևս չզանգես։
-Հասկացա ։
Ես անջատեցի հեռախոսը և նրա համարը գցեցի սև ցուցակի մեջ։
Ազատ օրերս ես անցկացրեցի Լիայի հետ։ Մենք մոտ 2 ժամ քայլում էինք այգում, այնուհետև սկսեցինք ձնագնդի խաղալ։ Ձյունը շատ առատ էր տեղացել, որը իհարկե շատ լավ էր այս խաղի համար։ Հետո մենք մի քիչ նստեցինք սրճարանում։ Կիրակի օրը անցկացրեցինք տանը, կեղևազրկելով արևածաղիկը նայում էինք ամենահիմար սերիալները։
Ադրիանի և անհաջող դեպքի մասին ես համարյա մոռացել էի։ Այդ պատճառով հալսարանում բախվելով նրան ես միանգամից չիմացա, թե ինչ կարող եմ ասել։ Նա կարծես իմ ռեակցիայի էր սպասում։ Ես ողջունելով նրան շարունակեցի ճանապարհս։ Տրամադրությունս միանգամից ընկավ։ Դասը իմ չսիրածն էր։ Լիան էլ թարսի պես դասի չէր եկել։ Մի խոսքով դասերի վերջին ես կիսով չափ մեռած էի։ Բայց ճակատագիրը ոչ մի կերպ չէր ցանկանում ինձ խղճալ և նորից հանդիպում կազմակերպեց նրա հետ։ Բայց այս անգամ նա չէր պատրաստվում հենց այնպես ինձ բաց թողնել։ Առանց թույլտվության բռնեց ձեռքս։ Շուրջ շատ երիտասարդներ էին կանգնած, այնպես որ տեղ չկար փախչելու։
-Ի՞նչ է կատարվում, - հարցրեց նա, - Ինչի՞ ես նեղացել! Չէ որ ես արեցի այն ինչ - որ ինքդ էիր ցանկանում։
-Ոչինչ էլ չի կատարվում։ Ամեն ինչ լավ է, - ես փորձում էի ժպտալ, բայց հազիվ թե դա ժպիտ Համարվեր։
-Ավելի լավ է թաքցնես այս հիվանդ վագրի ժպիտը։
Ես խորը շունչ քաշեցի։ Տարօրինակ էր նայել նրան և հասկանալ, որ նա ծեծում է մարդկանց մինչև մահվան դուռ հանուն ինչ-որ կեղտոտ փողերի։ Չնայած, որ նա շատ վատ հեղինակություն ունի ես չէի ցանկանում հավատալ, որ տղան ով այսքան անկեղծ ժպիտ ունի այդպիսի բաները է ընդունակ ։ Ինձ թվում է, որ ինձ դավաճանել են և ավելի շատ զայրացած էի ոչ թե Դենի վրա այլ նրա։ Նա մտածկոտ հայացքով ինձ էր նայում հետևելով իմ ռեակցիային ։ ԵՒ կարծես ամեն ինչ հասկանալով սկսեց խոսել.
-Միա! Ասա ինձ այն ինչ ես ուզում ասել։ Ես չեմ կարող նայել այդ մեղադրող աչքերին։
Ես խորը շունչ քաշեցի և վերջապես որոշեցի խոսել.
-Ես խնդրում եմ քեզ, որ այլևս չմասնակցեց այդ կռիվներին։
Նա շոկի մեջ էր։ Ադրիանը ինչ-որ ուրիշ բանի էր սպասում ինձնից։ Բայց պատասխանեց.
-Լավ։ Այլևս երբեք։ Խոստանում եմ։
Չգիտեմ ինչու ավելի թեթևացա իր այս պատասխանից հետո։ Եղանակի ցրտությունը սկսեց դուրս գալ։ Չէի նկատում անգամ Լիայի բացակայությունը և անտանելի դասն արդեն լավն էր։ Մի խոսքով ես արդեն ուրախությունից ժպտում էի։ Ես գիտեմ, որ կարող եմ նրան հավատալ նրա խոսքը իսկապես տղամարդու է։ ԵՒ մինչեւ գնալը ավելացրեց.
-և Դենի հետ կապված դա ես չեմ կազմակերպել։
Իսկ հիմա ես իսկապես ցանկանում էի թռչկոտել։ Ես կծեցի շրթունքս, որպեսզի չժպտամ։ Նա մոտ գալով իր մատով թեթև կպավ քթիս։ Ես սկսեցի կարմրել, նրան կարծես այս ամենը զվարճեցնում էր։ Նա սկսեց ժպտալ։ Ոտքերս սկսեցին ինձ չենթարկվել։Ադրիանը շրջվեց և գնաց ես մի կերպ բռնելով պատից շշնջացի ինքս ինձ.
-Կարծես թե սիրահարվել եմ…
