Գլուխ 14❤️
Խնդրում եմ դրեք աստղիկները, եթե դուր ա գալիս պատմը։
Ես ու Ադրիանը սկսել էինք քիչ հանդիպել, որ ավելորդ բամբասանքների տեղիք չտանք, սակայն այնպես էր ստացվում, որ մեզ միշտ իրար հետ մի տեղ տեսնում էին։ 1 շաբաթ հետո համալսարանում խոսակցության թեման միայն ես ու Ադրիանն էինք և այլևս կարիք չկար հարաբերությունները թաքցնելու և ստիպված քայլում էինք ձեռքները բռնած։
-Զգում եմ ինձ ինչպես հիմարը…, - քթի տակ մռթմռթում էր Ադրիանը։
-Դու նայել ե՞ս Մադագասկարը, - հարցրեցի ես և չսպասելով պատասխանի սկսեցի խոսել, - հիշում ես այնտեղի պինգվիններին և նրանց ֆիրմային արտահայտությունը «ժպտում ենք և ձեռքով ենք անում»։ Այս ամենը հենց մեր մասին է։ Հերիք է մռթմռթաս գոնե 1 անգամ ժպտա։ Տես այնտեղ կանգնած տղաները ինչպես են ժպտում։ Գոնե 1 անգամ։ Խնդրում եմ։
Ես հաստատ չգիտեյ կաշխատի այս մեթոդը, թե ո՛չ, բայց ամեն կերպ ցանկանում էի այնպես անել, որ ժպտա։ Այս վերջին օրերի ընթացքում ես թմրամոլի էի վերածվել և իմ միակ դեղը նրա ժպիտն է։ Կամ ինչպես է նա թարթիչները իջեցնում, երբ ինչ-որ բանում մեղավոր է։ Ցավոք սրտի դա մեկ անգամ է պատահել։
-Դու ճիշտ ես, կփորձեմ օրվա մեջ գոնե մեկ անգամ ժպտալ։
Նա շրջվեց իմ կողմ և սկսեց ժպտալ։ Իմ մեջ ամեն ինչ սկսեց իրար խառնվել։
Ես հիշեցի իմ նախկինին՝համադասարանցուս։ Մենք ընկերություն ենք արել 13 տարեկանից սկսած, բայց կես տարի առաջ նա թողնելով ինձ ամուսնացավ մեկ այլ աղջկա հետ։ Ես այդ ամենը մի կերպ կարողացա տանել։ Հայրս միշտ ասում է, որ ես ուժեղ եմ և ինձ ոչինչ չի կարող կոտրել։ Ոչ մի անգամ Թոմի կողքին գտնվելով այսքան էմոցիաներ չեմ զգացել ինչքան Ադրիանի հետ։ ԵՒ թքած, որ երբեմն խաբում եմ ինքս ինձ, որ այդպիսի բան չկա։ Վախենում եմ, որ Ադրիանն էլ ինձ Թոմի նման կլքի։
-Լսիր, բայց դու լավ դերասանուհի կդառնաս։ Անգամ ինձ մեկ-մեկ թվում է, որ սիրահարված ես ինձ։
-Երազիր!, - ասեցի ես և սկսեցի կարմրել։ Ես սկսեցի ինքս իմ վրա զայրանալ այս հիմար պահվացքիս համար։ Որոշեցի փոխել թեման, - Ես իմ պայմանի մասը կատարել եմ իսկ դու ոչ։ Ե՞րբ ես որոշել պատմել ինձ։
-Երբ որ ժամանակը գա, - պատասխանեց նա։ ԵՒ նորից մեր 2-ի միջև սկսեց լռություն տիրել։
Շուտով մեր ճանապարհները բաժանվեցին։ Ես եկա տուն։ Մայրս խոհանոցում էր։
-Միմի, դու ե՞ս։
Ուֆ, Ատում եմ մանկուց մնացած այս հիմար մականունը։
-Մամա! Ես ի՞նչ է նման եմ մանուշակագույն կովի!
Մայրս ուղղակի ժպտում էր.
-Նստիր հաց ուտելու, որտե՞ղ էիր։
-Ժամադրուլյան էի գնացել,- պատասխանեցի ես։
-Շատ ծիծաղելի է! Ի՞նչ է նորից Լիայի հետ նստած բամբասել եք, -խորամանկ հայացքով ինձ նայելով հարցրեց մայրս։
-Մամ այս ինչ մտքեր են! Ներքուստ տեսնում ես ինձ, ինչ էլ գիտես, որ միշտ բամբասկոտությամբ ենք զբաղվում, - ծիծաղելով ասում էի ես, - Դենի մայրը զանգել ա՞, ինչպե՞ս ա Դենը։
-Հա զանգել ա։ Դենը դեպի առողջացման ա գնում։ Հենց այնպես չի, որ նրան ամենալավ բժիշկներն են բուժում։
Դենը արդեն 2 շաբաթ է ինչ Գերմանիայում էր ՝բուժման նպատակով։ Սակայն նրան չէին թույլատրում օգտվել ո՛չ համակարգչից, ո՛չ էլ հեռախոսից, այդ պատճառով չէի կարողանում ինչ-որ կերպ նրա հետ կապ հաստատել։ Ես շատ եմ կարոտում նրան։ Դրա հետ մեկտեղ հասկանում եմ, որ ինձ կսպանի, եթե իմանա ինչի մեջ եմ խառնվել։
Հետո եկավ հայրս։ Մենք մի որոշ ժամանակ նստեցինք խոհանոցում։ Ես խոստացա հորս, որ գերազանց կավարտվեմ այս կիսամյակը իսկ հայրս էլ ասաց, որ չի միջամտի լրագրողի իմ կարիերային։ Ես պառկեցի քնելու գրկելով կատվիս, բայց նա ամեն կերպ ազատվելով իմ ձեռքերից տեղավորվեց մյուս կողմում։
-Ախ այդպես! Ուրեմն մենակ քնիր!, - ասացի ես նրան։
Ինձ արթնացրեց հեռախոսային զանգը։ Աչքիս ընկավ Ադրիանի համարը։ Ես զարմացա նա սովորաբար ինձ չի զանգում կամ էլ շատ հրատապ դեպքերի ժամանակ է զանգում։ Իսկ հիմա զանգ գիշերվա կեսին.…
-Դու լուսնոտ ես՞, - ասացի ես «ալլո»-ի փոխարեն։
-Ոչ, վամպիր։ Դու ընդամենը 10 րոպե ունես պատրաստվելու և իջնելու համար։
-Այսինքն! Ո՞Ւր!
-Փողոց ։Եկել ա ժամանակը։ Ցանկանում եմ քեզ ցույց տալ այն ինչ որ խոստացել եմ։
-1 րոպեից կլինեմ, - բացականչեցի ես և անջատեցի։
Գիշերվա ժամը 2-ն էր։ Իհարկե 1 րոպեյվա ընթացքում չհաջողվեց պատրաստվել և նույնիսկ 10 րոպեում… ամեն դեպքում ես աղջիկ եմ։ Եղբորս հագուստը ես արդեն վերադարձրել էի, այդ պատճառով չգիտեյ ինչ հագնել։ Ի վերջո ընտրությունս կանգնեց սև ջինսի և գլխարկով երկարաթև սպիտակ վերնաշապիկի վրա։ Ծնողներս քնած էին։ Ես ոտքերի մատներին կանգնելով մի կերպ դուրս եկա տնից։
Ադրիանի մեքենան բակում կանգնած էր։ Ես նստեցի։ Ադրիանը ոչինչ չասաց իմ 20 րոպեանոց ուշացման մասին։
-Ու՞ր ենք գնում։
-Ակումբ։
-Բայց դու ասում էիր, որ ես այդտեղ այլևս չգնամ։
-Սա վերջին անգամն է։
Մենք մոտեցան ակումբին և նա հետևի նստարանից ինձ տվեց ինչ-որ դիմակ։
-Հագիր, - ասաց նա ինձ տալով աղվեսի դեմքով դիմակը։
-Այնտեղ ի՞նչ է գազանանոց է։
-Շատ ծիծաղելի է, - ասաց և դուրս եկավ մեքենայից։
Ինձ ոչինչ չէր մնում քան հետևել նրա օրինակին։ Հենց նոր նկատեցի, թե ինչ լուրջ դեմքի արտահայտություն է ընդունել։ Մենք անցանք թիկնապահներին իսկ միջանցքով քայլելիս ես վախից բռնեցի նրա ձեռքը։ Աչքերիս հարվածեց վառ լույսը։ Երբ որ աչքերս սովորեցին լույսին ես հասկացա, թե ինչ նկատի ուներ Ադրիանը ասելով «ժամանակը եկել է»։ Շուրջս դիմակահանդես էր՝բուժքույներ, գայլեր, ֆրանկէնշտեյներ ։Խնջույքի թեժ պահն էր, երբ դի ջեյը սկսեց գոռալ.
-Շնորհավոր Նոր տարի!
