36 страница28 апреля 2026, 11:55

մաս 35

Անբացատրելի մի պահ, երբ գտնվում ես սիրելիիդ կողքին, չես վախենում ոչնչից, սառը քամին պարում է կողքիդ, զվարճանում է նուրբ դիպչելով դեմքիդ, մարմնիդ, դիմացդ մեկ ամբողականություն է, քաղաքը լցված անսահման մարդկանցով, երկինքը զարդարված է թույլ անչնչին երևացող կարմրով կապույտի մեջ, արևը իր տեղը զիջում է ընկերոջը՝լուսնին, սարերի ետևում կորչելով։
-ինչ ես կարծում մարդը ընդունակ է հավերժ սիրելու _ հարցրեց փոքրը խորը շունչ քաշելով։
-չգիտեմ կարծում եմ ոչ, գիտես ինչու _ փոքրը գլուխը բացասաբար շարժեց - մենք բոլորս օր֊օրի փորձում ենք ավելին իմանալ դիմացինի մասին, ու երբ ինչ֊որ բան մեզ դուր չի գալիս սկսում ենք դիմացինի մասին այլ կարծիք կազմել հաշվի չառնելով ոչինչ _ ափի մեջ վերցրեց փոքրի սառած ձեռքը։
-իսկ ես այդպես չեմ կարծում, եթե սիրում ես դա հնարավոր է դու մոռանաս, բայց սիտդ նա միշտ կհիշի, ինձ եդպես է թվում _ մեծը փոքրից աննկատ ժպտաց, իր կողքին նստածին պիդ գրկեց։
-չգիտեյ, որ փիլիսոփայության հետ սեր ունես _ փոքրը մռութները կախեց։
-Թեյոնա՜ քեզ լավ ես զգում _ փոքրի գլուխը դարձրեց դեպի իրեն ափերի մեջ վերցրեց, ցուցամատով շոյեց նրբագեղ այտը։
Փոքրը ոչինչ չպատասխանեց աչքերը փակ վայելում էր երազելի պահը։Մարմինը սարսռում էր մեծի հպումներից։
-ինչու՞ ես եսպես անում _ ցածրաձայն։
-իսկ ի՞նչ եմ անում։
-ենպես ես անում որ սիրահարվեմ քեզ _ դանդաղ բացեց աչքերը, հանդիպեց մեծի հայացքին, դա միայն այրում էր, ոչ ավելին։
-ինչու՞ դու դեռ ինձ չես սիրահարվել, հմմմ՜ մեծ սխալ եմ թույլ տվել _ մոտեցավ թույլ համբուրեց դիմացինի ճակատը։
Աստղերը հետզհետե փայլում էին երկնքում։
-Յունգիա՜ քո գրկում այնքան հանգիտս եմ զգում ինձ _ գլուխը բարձրացրեց վերև անսահման աստղերը վերևում պատել էին Թեի աչքերը։
-փոքրիկ անսահմանություն _ բացականչեց Թեհյոնը։
-երբեք չէի մտածի, որ աստղերը երջանկացնում են _ Յունգին հայացքը չէր կտրում փայլող աչքերով տղայից։
Մեծը գիրկն առավ փոքրին, հիմա նա ամենից առավել ցանկանում էր մոտ լինել իր փոքրին։
-չե՞ս մրսում _ սառած քիթը խրեց տղայի փարթամ մազերի մեջ։
-չէ, այսքան տաք դեռ չի եղել։
-զարմանալի է չէ _ Թեհյոնք դանդաղ գլուխը թեքեց դեպի Յունգին։
-մինչ այս երբեք քեզ չեմ տեսել եսպիսին, երբեք չեմ զգացել, որ հանգիստ եմ զգում քեզ հետ, երբեք չեմ մտածել, որ կարող եմ երջանիկ լինել քեզ հետ...
-իսկ եթե ստես _ մեծը ցուցամատը դրեց փոքրի շուրթերին, հասկացնելով որ պետք չի շարունակի։
-ես սիրում եմ քեզ։
Փոքրը մի պահ քարացավ զարմանքը չափից շատ մեծ էր "Յունգին է՞" մտքում անընդհադ դա էր կրկնում, աչքերից հոսեց արցունքները։
-մի լացիր ես կարող եմ սպասել _ բթամատով մաքրեց այտից արցունքները։
Փոքրը առաջ գնաց, հպվեց մեծի շուրթերին, այսքան մեղմ, զգացմունքային համբույր դեռ այս երկուսը չէին ունեցել, փոքրը կտրվեց համբույրից
-ինձ թվում է  այսքանը բավական է պատասխանս հասկանալու համար _ մեծը լայն ժպտաց, ձեռքերը մոտեցրեց այտին շոյեց, մոտեցավ տղային գիրկը վերցրեց հպվեց շուրթերին շարունակելով անավարտ թողած համբույրը։

☆☆☆

Անցել է մոտ մեկ շաբաթ, այս շաբաթների ընթացքում Չիմինը անցկացրել է անքուն գիշերներ, սովորել է ամեն առավոտ տեսնել աչքերի տակ փոսիկներ,նա նույնիսկ մոռացել է թե երբ է վերջին անգամ սիրով զբաղվել տղայի հետ, Չոնը անցել է իր հին կյանքին, խմելը դարձել է օրվա ամբաժանելի ավանդույթը։
Այսօր այն հազվադեպ օրերից մեկն էր, որ Չիմինը դուրս էր եկել տանից զոսնելու համար, Չոնը երևի չէր էլ հիշում իր գոյության մասին նրա մասին չի էլ մտածում Չոնը չի հասկանա, որ տանը չէ, երկար ժամանակ է ինչ միայնակ քայլում էր, ժամանակն է տուն վերադառնալու, համոզում էր իրեն, հոգնել է այդ դատարկ պատերից։Դուռը բացելուն պես լռությունը միանգամից պատեց ականջները, ժպտաց, այո ժպտաց, ուրախ է, որ մի քանի ժամ չի տեսնելու Չոնին, իսկ գիշերը քիչ է մնում պատառոտի իրեն, տղայի բացակայությունից։Գնաց խոհանոց ջուր վերցնելու նպատակով, ինչ֊որ կոտրվելու ձայն լսվեց։Սկզբում չափից շատ վախեցավ,իսկ հետո հույզերը մի կողմ դրեց գնաց գտնելու ձայնի աղբյուրը, հյուրասենյակից էր։
Դուռը բացելուն պես "նիկոտինի" հոտը փաթաթեց կոկորդը, իսկ կենտրոնում նստած էր Չոնգուկը ձեռքին ծխածոտ կողքին երկու դատարկ ծխախոտի տուփ, կոտրվածը մոխրամանն էր Չոնի անփույթ շարժումից, Չիմինը մոտեցավ բացեց պատուհանները։Մի քանի րոպե հետո ծուխը բաց պատուհանից հեռացավ։
Չիմինը նստեց բազմոցին Չոնի կողքին
-ինչի՞ ես կործանում քեզ _ դեռևս Չոնի հայացքը թափառում էր անորոշության մեջ։
-ինչի՞ ես կործանում մեզ _ այս անգամ ևս ոչ մի ձան չլսվեց, Չիմինը շարունակում էր մենախոսությունը։
-պարզ է _ ցանկացավ հեռանալ բայց երկու զույգ ձեռքեր գրկեցին որովայնից, Չիմինը ոչ մի արձագանք չտվեց։
-ներիր։
-ներե՞մ, իսկ եթե դու լինեիր իմ փոխարեն կներեիր _ ճիշտ է բարկացած էր, բայց ձայնը չափազանց հանգիստ էր։
-սիրու՞մ ես ինձ _ նորից ոչ մի պատասխան։
-խոսի՛ր։
Չոնգուկը հրեց Չիմինին գցեց հատակին։
-Սխալվում էի, որ մտածում էի թե ճիշտ ընտրություն եմ կատարել _ Չիմինը դեռ հատակի էր ընկած, իսկ Չոնգուկը բարձրացավ տեղից։
-այդ ես եմ սխալվել քեզ ինձ մոտ թողնելով _ հատակից բարձրացավ։
-ձա՛յնտ կտրի՛ր _ մոտեցավ բաց պատուհանին։
-էլ ընդանրապես չես լսի ձայնս _ շտապ դուրս եկավ սենյակից, նաև տանից։
Չոնգուկի աչքերից ընկավ կաթիլները, արագ մաքրեց աչքերը։Չիմինը մեքենա կանգնեցրեց վերջին անգամ պատուհանից երևացող տղային նայեց, նստեց մեքենան և հեռացավ։
Դատարկություն, դա պատեց ամբողը հոգեկան աշխարհը, աչքերը թերթելուն պես դիմացն էր հայտնվում, տղայի թաղցոտ աչքերը։
-ցավում է _ ձեռքը դրեց սրտին, այս ցավը զգացել էր մեկ շաբաթ առաջ երբ ծնողները հեռացան, իսկ հիմա դրա կրկնակի ցավն է զգում։
Դավաճան ոտքերը թուլացան, Չոնգուկը ինքն էլ վախեցավ, ընկավ հատակին, էլ ոչինչ չուներ կորցնելու արդեն ամեն ինչ կորցրեց, լացել ոչ էլ չի հանգստացնում։Արդյո՞ք պետք էր նրան այս ամենը, ոչ պետք չէր, դա էր փոթորկում տղայի սիրտը։ Գրպանում զանգում էր հեռախոսը, թքած իրեն չի հետաքրքրում ով է, զանգերը այդպես շարունակվեց մի քանի անգամ բարկացած վերցրեց գրպանից, ընտանեկան փաստաբանն էր։
-գրողը տանի քեզ, չես հասկանում, որ չեմ վերցնում ուրեմն չեմ ուզում լսել տհաճ ձայնդ։
-պարոն Չոն, ցավում եմ ձեր հայրը մահացել է։
Սառսռաց ամբողջ մարմինը, շտապ դուրս եկավ տանից նստեց մեքենան, կորչեց արագության մեծ ալիքում։

Ողջույնննն, գիտեմ լավ կլինեք, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս մասով ավարտվեց պատմությունը, բայց նաև պարտավոր եմ ասել, որ լինելու է Արդյոք պետք էիր 2 որտեղ պետք է ներկայացնեմ Jikook, Taegi հետագա զարգացումները։
Բայց մինչ դրան հասնելը ձեզ սպասվում է Taekook ֊ պատմություն, նաև չեմ կարող չհայտնել շնորհակալությունս նրաց ովքեր ինձ հետ էին ողջ ընթացքում, դե ինչ սպասեք մյուս գրքիս💚💚💚։

36 страница28 апреля 2026, 11:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!