29 страница28 апреля 2026, 11:55

մաս 28

Թեհյոնը իր մեջ գտնվող ողջ ուժով վազեց նկուղ, դա միակ վայրն էր որտեղ իրեն և՛ միայնակ կզգար և՛ հանգիստ, բոլորից հեռու։
Բացեց դուռը՝ միանգամից իրեն ներս գցեց, բավականին մութ էր բայց նա թքած ուներ դրա վրա։Բռունցք էր արել, ձեռքերի մկանները ցցվել էր, շնչառությունը արագացել էր, հաճախ էր կծում վարին շրթունքը, այնքան ուժեղ կծեց, որ այրունը անխնահ հոսեց, ծնկները թուլացավ՝ ընկավ հատակին։"Ի՞նչ է, գժվե՞լ է, այսքան շու՞տ" աչքերը սեղմեց իրար, բռուցքով հարվածեց հատակին, հարված՝ հարված, հարված։
Հատակը ամբողջովին արյունոտվել էր, իսկ նա դեռ չէր հանգստացել, լացել... չէ չէր ուզում՝ երկար ժամանակ է ինչ իրեն չէր օգնում։
-երկար ես պատրաստվում կոտրել հատակը _ հետևից լսվեց մեղմ երանգով ձայն։
-վերջացրի՞ր _ հանգիստ տոնով պատասխանեց Թեհյոնը։
-ինչու՞ _ գլուխը շրջեց դեպի տղան, չանհետացող ժպիտը շուրթերին էր։
-իսկապե՞ս հետաքրքրու՞մ է _ ձեռքը բարձրացրեց, ճակատից հեռացրեց դիմացը փակող մազերը։
-իսկ ի՞նչ ես կարծում ...
-պետք է չհետաքրքրեր։
-հա՜հ ճիշտ ես, ո՞վ եմ ես _ հայացքը դարձրեց, գլուխը իջեցրեց ներքև։
-ըմմ՜ _ ձեռքը դրեց ծնոտի տակ - ես հասկացա ինչն է խնդիրը, խանդում ես _ քմծիծաղ։
-չկա այդպիսի բան _ նա պահում էր իր սառը տոնը, բայց լարվածությունը ներսից հոշոտում էր իրեն։
Յունգին մոտեցավ կքանստեց տղայի առջև, վերցրեց արնահոսող ձեռքը և սկսեց զննողական հայացքով ուսումնասիրել,
կամաց-կամաց ուռչում էր ձեռքը, ցցված ոսկորները բացվել էին, հենց այդտեղից էր հոսում այրունը։Թեհյոնք հետ քաշեց իր ձեռքը։
-լողացի՛ր և փոխի՛ր գրողի տարած հագուստդ _ ևս մեկ անգամ կծեց վարին շրթունքը, թարմացնելով հին վերքը։
-ինչու՞ _ ձեռքը մոտեցրեց տղայի շուրթերին, ցուցամատով մաքրեց արյունը, որը մեկ վարկյան հետո նույն քանակով հոսեց։
-օծանելիքի հոտը զզվելի է _ դեմքը ծամածռեց։
-այդպես ես կարծում _ ամեն գնով փորձում է ժպիտը թաքցնել։
-համոզված եմ _ գլուխը դրական շարժեց։
Յունգին մոտեցավ և իր տաք շուրթերով համբուրեց տղային։
Թեհյոնը ձեռքով հետ հրեց Յունգիին։
-արյուն է գալիս _ ձեռքով մաքրեց շրթունքից արյունը, Յունգին բարձրացավ՝ հագուստը ուղղեց։
-բարձրացի՛ր սենյակ _ տոնը հնից տարբերվում էր, այս պահին դա միակ պարզ փաստն է։
-մենք պետք է խոսենք _ Յունգին դուրս եկավ նկուղից,Թեհյոնն էլ իր հերթին հետևեց նրան, սանդուղքով բարձրացան վերև, Թեհյոնը Յունգիի հետևից դանդաղ քայլում էր։
Ալֆան միանգամից մտավ լոգարան, իսկ օմեգա նստեց աթոռին։

☆☆☆

Չիմինը առավոտյան արթնացավ "ոմն" մեկի հպումներից։Ինչպես բոլոր նորման մարդիկ և նաև նա քնած պահին ոչինչ չգիտակցելով նվնվում էր քնի մեջ։
Չոնգուկը ընդամենը ծիծաղում էր և շարունակում շոյել և համբուրել տղայի նուրբ այտը։
-Չոն թող քնեմ _ աչքերը փակ փնթփնթաց։
Գուկը ոչինչ չարձագանքելով շարունակեց ավելի կոպիտ համբույրներ տալ։
-դու ոչինչ չես հասկանում _ աչքերը հանկարծակի բացեց։
-ի՞նչը հասկանամ _ Մինի մազերը հեռացրեց դեմքից։
-անկուշտ _ մի փոքր բարձրացավ՝ թույլ համբույր թողեց շուրթերին և հետ պարկեց։
-անկուշտի հետ համաձայն եմ, բայց միայն երբ հարցը քեզ է վերաբերում _ հետ քաշվեց և պարկեց իր մասում գիրկն առնելով տղային։
-հե՜յ, դու ինձ այդպես խանգարում ես։
-իմ համբույրները տհաճ են _ տղայի ձեռքի վրա մատով՝ թույլ, հաճելի, գծեր էր անում։
-ոչ ամենեվին, _ դադար - հասկանում ես դու ինձ այդպես արթնացրիր։
-քեզ քնած ժամանակ փորձելը մեծ ձեռքբերում է։
-ի՞նչ իմաստով։
-դե քնած պահին ոչինչ չէիր անում ու դա բավականին առավելություն է _ լիզեց շուրթերը։
-և մի մոռացիր հիմարիկ այսօր դպրոց պետք է գնանք _ Մինը միանգամից բարձրացավ տղայի գրկից։
-Օ ոչ, ես չէի հիշում այդ անիծվածի մասին _ շրջվեց մեջքով տղային, հատակին աչքերով հագուստն էր փնտրում։
-ուրեմն լավ եմ աշխատել _ Մինը ցանկացավ շրջվել բայց Չոնի խիստ ձայնը կանգնեցրեց նրան, Գուկը տղայի մեջքն էր մանրամասն ուսումնասիրում, փորձում էր ամեն մասնիկ հիշողության մեջ պահել, նեղ կոնքեր մաշկի բաց գույնի մեջ, փոքր ուսեր, միայն հիմա նոր նկատեց մի բան, ո՞րը բավականին հետաքրքրեց նրան, աջ թիկուինքի հատվածում ինչ-որ սպի կար։
-ինչ է սա՞ _ ձեռքը առաջ բերեց և մատով սպիի տարածքով շրջնանաձև պտտեց։
Չիմինը հպումից հասկացավ ինչն է բանը, հարազատ սպի էր դարձել իր համար։
-միթե չես հիշու՞մ _ քմծիծաղեց։
-պարզ խոսիր _ ձեռքը հեռացրեց որպես թույլատվություն շրջվելու։
-լավ, առաջին ուսումնական օր, վերջին ժամ, դիտողություն, իսկ հիմա՞ _ հարցրեց տղային։
-այդ երեխայությունս եսպիսի հետք թողե՞ց, բայց ես ամենևին էլ դեմ չեմ քո մարմնում իմ մասնաբաժինը ունենալ _ ձեռքը գցեց պարանոցին և իրեն մոտեցրեց։
-չեմ հասկանում գիշերը բավական չէ _ կծեց վարին շրթունքը։
-երեխա մենք ուշանում ենք։

☆☆☆

Մի քանի րոպե նստելուց հետո դուռը բացվեց և ինչ-որ կին ներս մտավ, հագուստից կարելի է կռահել, որ տան հերթական սպասուհիներից է։
Ենպիսի մի հայացքով նայեց Թեհյոնին, ոչ այդ հայացքը միայն զզվանք էր արտահայտում, նախկինում Թեհյոնը նրան չէր տեսել, բայց հայացքի պատճառը անբացատրելի էր նրա համար։
Մոտեցավ անկողնուն՝ սկսեց սպիտակեղենը փոխել։
Եվս մի քանի րոպե և Յունգին դուրս եկավ լոգարանից սպիտակ բամբակյա խալաթով, կարծքավանդակը բավականին բաց, սրբիչով մազերն էր չորացնում։
-Յունգի ինչպես ասել էիր, սպիտակեղենը փոխեցի, տղաս ինչ-որ բան կցանկանաս։
-ապրես մորաքույր, երկու բաժակ թեյ _ ժպիտով ճանապարհեց տարեց կնոջը։....

Շարունակելի՝ բարի երեկո՝ հուսամ լավ եք, իսկ ինչ մնում է ինձ ես շա՜տ լավ եմ, հետևեք իմ օրինակին 😀😀💙։

29 страница28 апреля 2026, 11:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!