մաս3
Ջիմինը այդպես էլ չվերադարձավ, չէր ուզում, հիշում էր ու ուզում լաց լինել։
Flashback
Հունվարի 10,2017 թվական, ցուրտ ձմեռ , անգամ կենդանի չէիր տեսնի, Փակերի ընտանիքը միշտ ցանկացել է կատարել իրենց տղայի ցանկությունը , նա ցանկանում էր եղբայր ունենալ կամ գոնե քույր, երկար տարիներ ծնողները չէին կարողանում երեխաներ ունենալ ,իսկ մի օր որոշեցին որդեգրել մեկին և իրենց տղայի երազանքը կատարել,նրանք այդ մասին չէին հայտնել տղային ,անակնկալ էին ցանկանում անել ։
Գնացին Սեուլի ամենահայտնի մանկատունը, այնքան երեխաներ կային ովքեր իրենց կլոր աչուկներով կյանք էին աղերսում, ցանկանում զգալ երջանկություն, զգալ որ ունեն մեկին ում վրա կարելի է հույս դնել,բայց միայն մեկը ով 'նստած էր մի փոքրիկ անկյունում ոտքերը գրկել և նայում էր պատուհանից դուրս , արցունքները իր կամքին հակառակ հոսում էին, Փակի հայրը մոտեցավ և իր ձեռքերը դրեց նրա ուսերին որից տղան հանկարծակի եկավ և վախեցավ, Փակի հայրը նրան բարձրացրեց և միանգամից ասաց տնօրենին, որ պատրաստի որդեգրման փաստաթղթերը , տղան ապշել էր, բայց իր համար միևնույն էր։
-տղաս գնա իրերդ հավաքի,-Փակի հայրը փորձում էր ամեն կերպ տղայի վրա լավ տպավորություն թողնել , իսկ Փակի մայրը փորձում էր իրեն զսպել, որ լաց չլինի, իր իրերը հավաքելուց հետո եկավ հրաժեշտ տվեց բոլորին և իր նոր ընտանիքի հետ նստեց մեքենան, ամբողջ ընթացքում դուրս էր նայում, չէ լաց չէր լինում ուղակի մտքում անիծում էր իրեն որ միջև հիմա ողջ է , լսվեց շարժիչի անջատվելու ձայնը ։
-հասանք տղաս իջիր,-այս անգամ Փակի մայրն էր
Ասել որ տղան ապշած էր շքեղ տունը տեսնելով, նշանակում է ոչինչ չասել, այդ ժամ Փակը արագ աստիճաներով իջնում էր դիմավորելու ծնողներին և իրեն անծանոթ հյուրին , ոտքը սայթակեց և ընկավ,բայց ոտքի կանգնեց և վազեց։
-Մամ պապ եկաք, ով է նա,-գեղեցիկ աչքերով նայում էր նրան,-ինչ գեղեցիկ է
Յունը ժպտաց
-նա քո եղբայրն է փոքրիկ գնա և ծանոթացիր
-իսկապես , -բացականչեց և վազեց տղայի մոտ ,ամուր գրկեց և ձեռքից բռնելով տարավ իր սենյակ...
Մտքերի ավարտ։
Չիմը ուշքի եկավ և գնաց դասարան վերցնելու պայուսակը։
///Յունի մոտ
Գնաց աշխատանքի , մանկատան տնօրեն էր աշխատում և բոլորին շատ սիրում էր ։
Թակեցին դուռը
-ներս մտեք,-հայացքը թղթերից չկտրելով
-պարոն ձեզ մի նամակ է եկել , անհայտ է ում կողմից է
-լավ դիր այդտեղ և գնա
Քարտուղարուհին դրեց նամակը սեղանին և դուրս եկավ, փակելով դուռը։
......
Հուսամ ձեզ դուր է գալիս❤️
