11 страница26 июня 2024, 13:33

11

Երբ ընկերը գրեց, որ ինքն ու Չիմինը իրենց տուն են գնում, Թեհյոնը խորամանկ ժպտաց ու երջանիկ ժպիտը դեմքին գնաց քնելու' պատկերացնելով, թե առավոտյան ինչքան է ծիծաղելու եղբոր կարմրած այտերի ու Չոնի բավարարված դեմքի վրա։
Բայց հիմա, ծիծաղն անգամ չի գալիս, երբ կանգնել է դռան առաջ ու նայում է եղբոր նախկին ամուսնուն։
֊Եթե հենց հիմա չպտտվես ու չգնաս գրողի ծոցը, երդվում եմ մռութդ կջարդեմ։
֊Քեզ էլ բարի լույս,֊քմծիծաղեց Վոնուն։
֊Լսիր...,֊Թեհյոնը առաջ գնաց։
֊Հանգստացիր, եկել եմ որդուս տեսնեմ։
Թեհյոնը ծիծաղեց։
֊Նո՞ր ես հիշել, որ որդի ունես տխմար,֊հավատը չէր գալիս, որ նման բան է լսում,֊վերջին անգամ եմ ասում, պտտվիր ու գնա։
֊Ոչ...
Վերելակի դռները բացվեցին, Չիմինը ծիծաղելով դուրս եկավ ու քարացավ միջանցքում, իսկ հետևից եկող Չոնը զարմացած նայեց օմեգային, հետո միայն նկատելով դռան շեմին կանգնած Թեհյոնին ու անծանոթ ալֆային։
֊Ինչո՞ւ ես եկել,֊օմեգան իրեն հավաքեց ու առաջ գնաց։
֊Փաստորեն ընկերներս ճիշտ էին,֊նախկինը քմծիծաղեց ու հայացք գցեց Չոնի վրա,֊ էխ Չիմինա, չհամբերեցիր գոնե մի փոքր անցնի բաժանումից, արդեն պառկել ես ուրիշի...
Չոնգուկն, ով ամեն բան հասկացել էր, չհամբերեց, մի քայլով մոտեցավ Վոնույին ու կոկորդը բռնելով հենեց պատին, այնքան ուժեղ, որ հարվածի ձայնն արձագանքեց ամբողջ միջանցքում։
֊Փակիր կեղտոտ բերանդ ու ինձ լսիր,֊ շշնջում էր, բայց այնպես, որ բոլորը, նույնիսկ Թեհյոնը փշաքաղվեցին, Վոնուն չսպասելով նման զարգացման, լուռ կանգնել էր,֊այնքան հիմարն ես, որ նման հարստություն ունենալով' կորցրեցիր, հիմա ինչո՞ւ ես եկել ու փորձում տղամարդ ձևանալ։
֊Չհամարձակվես...
֊Այն էլ ինչպես կհամարձակվեմ,֊ Չոնը ժպտաց ու դիմացինի գլուխը պատին հարվածեց։
Չիմինը ճչաց ու առաջ շարժվեց, բայց Թեն չթողեց, գրկեց եղբորն ու ժպիտով նայեց Չոնին։
֊Գնա այնտեղ, որտեղից եկել ես ու այլևս երբեք չերևաս, ոչ Չիմինի, ոչ էլ առավել ևս Մինգիի կողքին, թե չէ, երդվում եմ,֊ մատներն ավելի ուժեղ սեղմեց կոկորդին,֊կսպանեմ առանց աչքս թարթելու...
֊Իսկ ես մեծ հաճույքով կօգնեմ դիակդ այրել ու մոխիրը գետը լցնել,֊Թեն այնքան քաղցր ու անկեղծ ժպտաց, որ Չիմինը սարսռաց։
֊Աստված իմ,֊գլուխը անզորությունից աջ ու ձախ արեց,֊հուսամ խելք ունես ու հասկանում ես, որ կատակ չեն անում Վոնու,֊ասաց օմեգան,֊գնա խնդրում եմ։
Վոնուն' կոկորդը շոյելով, քմծիծաղեց ու արագ սկսեց իջնել աստիճաններով։
֊Երկուսդ էլ տուն անցեք,֊ Չիմինի խիստ հայացքի ներքո Թեն ու Չոնը տուն մտան,֊սիրտս կանգնեց Աստված իմ,֊Չոնը դեռ չէր հանգստանում, բայց, երբ օմեգան մոտեցավ ու այտը շոյեց, թուլացավ ու ժպտաց,֊շնորհակալ եմ։
☆☆☆
֊Համոզվա՞ծ ես Չիմ։
֊Այո,֊օմեգան նստեց եղբոր կողքին։ Հյուրասենյակում էին, միայն երկուսով, Չոնը Մինգիին զբոսնելու էր տարել,֊դու ճիշտ էիր, չպետք է վախենամ նրանից և հետո...այսօրվա դեպքից հետո...կարծում եմ ճիշտ կլինի, որ Չոնի կողքին լինեմ, հուսամ այն կենդանին գոնե էդպես հանգիստ կթողնի մեզ։
Թեն խոժոռվեց, շատ լավ հասկանում էր, որ Վոնուն հեշտ հանձնվողներից չէ և, թեկուզ բարկացնելու համար, ինքն իրենը կանի, բայց ոչինչ չասաց։
֊Լավ, եթե որոշել ես, հետ պահել չեմ կարող։
֊Ծմ, չես էլ ուզում,֊օմեգան աչքերը պտտեցրեց։
֊Կա նման բան,֊Թեհյոնը ծիծաղեց։

Չոնի տուն տեղափոխվելը մի ամբողջ ֆիլմ դարձավ, որը Չոնի ու Թեի համար կատակերգություն էր, իսկ Չիմինի համար իսկական տրագեդիա։
Մեքենան, Չիմինի և նրա իրերով հանդերձ երկու անգամ փչացավ ճանապարհին, որոնցից մեկը.
֊Գիշերը, գրողը տանի, ինչո՞ւ գիշերը,֊նվվաց Չիմինն ու գլուխը մեքենայի պատուհանին հենեց' վարորդի կողմն անգամ չնայելով։
...Մինգին հանգիստ չկարողանալով մնալ, մի քանի անգամ ընկավ ու ճակատը վնասեց...
֊Աստված իմ կխելագարվեմ ես,֊Չիմը սառույցը դրել էր որդու ճակատին ու փորձում էր հանգստանալ, մինչ եղբայրը, Չոնն ու Մինգին ծիծաղում էին, վերջինիս ծիծաղի պատճառը Չոնն էր, ով ինչ հիմար դեմքի արտահայտություն ասես չէր ընդունում։
...Թեհյոնը Չոնի խոհանոցում փոքրիկի համար ճաշ տաքացնելիս(իհարկե Չիմինը զբաղված էր իրերը դասավորելով և խնդրել էր եղբորն ուղղակի տաքացնել ճաշը) այրեց ձեռքը' ամբողջ տան մեջ տարածելով հայհոյանքների շարանը(Չոնն այդ ընթացքում փակել էր Մինգիի ականջներն ու ծիծաղից թուլացել)։
֊Գրողը քեզ տանի Կիմ Թեհյոն, ճաշը ևս վառեցիր...
...Չոնը կորցրեց հեռախոսը և երկու օր համառ փնտրտուքներից հետո, երբ արդեն հույսը կորցրել էր, գտավ Մինգիի ներքնաշորերի դարակում, փոքրիկ անդրավարտիքի մեջ գեղեցիկ փաթաթված...
֊Այ դու փոքրիկ հրեշ...
Վոնուն մեկ անգամ ևս եկավ Թեհյոնի տուն, հենց այն պահին, երբ Չիմինը վերջին իրերն էր հավաքել ու դուրս էր գալիս տնից։ Նախկին ամուսինները խոսեցին, ավելի կոնկրետ նորից կռվեցին, Չիմինն արցունքն աչքերին Չոնի մոտ գնաց ու հազիվ կարողացավ հետ պահել իր ալֆային, որ վերջինս Վոնույի մոտ չգնա։
֊Ուղղակի գրկիր ինձ ու արի քնենք...
Եվ Չոնը գրկել էր, պինդ, որ մի սանտիմետր անգամ բաց տարածք չմնա մարմինների մեջ։
֊Չեմ հավատում, որ ամեն առավոտ քեզ տեսնելու եմ։
֊Եվ լսելու ես Մինգիի լացը...
֊Օ, մոռացա ասել,֊հետ քաշվեց ու ժպտաց,֊Մինգին այսօր խոսեց։
Չիմինը վեր թռավ տեղից։
֊Ձե՞ռ...ք ես առնո՞ւմ, իրո՞քհամոզվա՞ծ ես...
֊Ըհըմ, քեզնից պարզ էր խոսում գիտե՞ս,֊Չոնը ծիծաղեց,֊շնչիր...
☆☆☆
֊Եթե մի անգամ էլ դուռը բացեմ ու քո մռութը տեսնեմ, երդվում եմ առանց քիթ ես մնալու։
Վոնուն դառը քմծիծաղեց, հետո լուրջ նայեց Թեհյոնին ու հարցրեց.
֊Նա երջանի՞կ է։
Թեն, ով չէր սպասում նման հարցի, հանկարծակիի եկավ։
֊Ի՞նչ։
֊Չիմինը..երջանի՞կ է և նրանք ապահո՞վ ձեռքերում են...
Ձայնը դողում էր, հայացքում մի այնպիսի ցավ ու զղջում կար, որ Թեին քարացրել էր։
֊Վոնու...
֊Ուղղակի ասա, որ այդ տղան Չիմին ու որդուս սիրում է և կարող եմ հանգիստ...
֊Ի՞նչ ես խոսում գրողը քեզ տանի,֊Թեն չդիմացավ, բռնեց դիմացինի օձիքն ու մոտ քաշեց,֊ինչե՞ր ես դուրս տալիս։
֊Ուղղակի ասա, որ ամեն ինչ լավ կլինի նրանց հետ ու վերջ,֊Վոնուն գոռաց ու հրեց ալֆային,֊դժվա՞ր հարց եմ տալիս։
֊Նրանք իրար սիրում են Վոնու,֊ինչքան էլ դիմացինի պահվածքը անհասկանալի էր, Թեն ցանկություն չուներ դիմացինի դեմքը րոպե անգամ ավել տեսնել,֊հանգիստ թող երկուսին էլ, եթե գոնե մի փոքր մարդկային արժեքներ ուն...
֊Լավ,֊շուրթերը լիզեց ու մազերը հետ տարավ քրտնած ճակատից,֊շնորհակալ եմ...
Պտտվեց ու արագ գնաց։ Իսկ Թեհյոնը դեռ մի քանի վայրկյան կանգնած մնաց դռան շեմին' փորձելով հասկանալ, թե ինչ կատարվեց հենց նոր։
Բայց դա արդեն կարևոր չէր, Վոնուն այլևս չի գա, դա պարզ էր, և ամենակարևորը, եղբայրը երջանիկ է, էլ ի՞նչ է պետք ուղղակի ժպտալու համար։
Իսկ Չիմինն իրոք երջանիկ էր, հենց այս պահին, երբ Չոնի գրկում էր, երբ վայելում էր սիրելիի համբույրները և հետևում, թե ինչպես է որդին վազվզում խաղահրապարակում...

11 страница26 июня 2024, 13:33

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!