Մաս 15
Էրեբունի հիվանդանոցի երրորդ հարկում իրար կողք կողքի նստած էին երկուսը' կին ու տղամարդ: Կինը լաց էր լինում, կողքինը չգիտեր, թե ինչ ասեր:
Դրանք Եվգենյայի ծնողներն էին:
-Այս ամբողջը իմ պատճառով է: Ես ամենաահավորը մայրն եմ, ես արժանի չեմ նրան: Ես անպատասխանատու եմ, քնել եմ նրա ընկերոջ հետ,-այստեղ նա փղձկաց ու սկսեց ավելի բարձր եւ ուժգին լաց լինել,-նա իմ պատճառով հայտնվել է այստեղ: Հուսով են' նրա հայտնվելը ինչ-որ բան կփոխի:
-Խնդրում եմ, հերիք է լաց լինես: Մեղավորը ես եմ: Ես ձեզ շաբաթներ շարունակ մենակ էի թողնում: Չէի շփվում նրա հետ, քեզ հետ,-այստեղ Լենան աչքերը բարձրացրեց,-ես քիչ ժամանակ էի անցկացնում ձեզ հետ: Ինչո՞ւ պետք է քեզ մեղադրել դավաճանության մեջ: Աղջիկս իմ պատճառով է այստեղ:
-Չէ, դու մեզ համար էիր աշխատում, ես ստորն եմ...
-Չէ, էդպես մի ասա, դու լավ կին ես: Ճիշտ է, խմել չգիտես,-նա ժպտաց, -բայց դա քեզ վատը չի դարձնում:
Նրանք երկուսն էլ սկսեցին ծիծաղել: Լենան արցունքները սրբելով ժպտում էր:
Այդ պահին նրանց մոտեցավ Արամը, նա շատ գունատ էր:
-Նրա հետ ամեն ինչ նորմա՞լ է,-հուզված հարցրեց նա:
-Այո, շնորհակալ եմ, որ եկար:Ինչո՞ւ ես այդպես հուզված:
-Չէ,-խորը շունչ քաշելով ասաց Արմենը,-ուղղակի շատ շոգ է ապրիլ ամսվա համար,-նա գիտակցեց իր այդտեղ գտնվելու անփութությունը :
-Լավ, ուզում ես նրան տեսնե՞լ,-կասկածամիտ հայացքով հարցրեց Համբարձումը:
-Եթե հնարավոր է, ուղղակի եթե հասել եմ այստեղ...
-Եթե ուզում ես մտիր, բայց նա մենակ չէ, նրա ընկերը նրա հետ է,-Արամը մի տեսակ ընկճվեց,-օ, ես մոռացա ձեզ ծանոթացնել: Սա Լենան է, իմ կինը, այսինքն շուտով նախկին կինը,-մի փոքր կարմրելով ասաց նա,-իսկ սա իմ փաստաբանն է, Արամը:
-Ուրախ եմ, տեսնում եմ' Դուք ընկերացել եք Եվգենյայի հետ:
-Այո, նա շատ լավ ու անմիջական աղջիկ է...,-կարծես չիմանալով ինչ ասել կմկմաց Արամը,-նրա մոտ նրա ընկե՞րն է:
-Այո, նրանք բաժանվել էին եւ դրա պատճառով է նա այս վիճակում: Հուսով եմ' հիմա ամեն ինչ լավ կլինի...
-Այո, ես էլ,-գետնին նայելով ասաց Արամը,-լավ, ես պետք է գնամ: Մոռացել էի, որ հանդիպում ունեմ նշանակած: Առողջություն ձեր աղջկան: Ցտեսություն:
-Այո՞, չե՞ք մտնի նրա մոտ...
-Ոչ, ուշանում եմ...
-Լավ, այդ դեպքում մինչ հանդիպում:
-Ըհն, ցտեսություն:
Արամը մտամոլոր շարժվեց դեպի վերելակը: Նա կոտրված էր մի տեսակ, երեւի չէր սպասում, որ Եվգենյան նրան կների: Նա վերադարձավ աշխատանքի:
Այդ ժամանակ համար 331 հիվանդասենյակում երկուսը նստած զրուցում էին:
-Ես էլ չեմ բարկանում քեզ վրա: Ուղղակի այս երկու շաբաթում ինձ համար շատ բան պարզ դարձավ ու ես հասկացա, որ ամեն ինչ ավելի վատ կավարտվեր, եթե այս ամենը շարունակվեր:
Եվգենյան պառկած էր, նրա կողքին մի տղամարդ էր նստած, ձեռքերը կրծքին խաչված:
-Ներել ես ինձ, դա լավ է, բայց մորդ էլ ներիր: Նա լավ խմած էր, երբ ես նրան մետեցա:
-Ես նրան արդեն ներել եմ: Հաջողություն քեզ,- Էրիկը արդեն վեր էր կացել տեղից, ուզում էր հեռանալ,-սպասիր, քեզ ո՞վ է կանչել:
-Քո ծնողները: Նրանք կարծում են, որ քո հիվանդանալու պատճառը ես եմ:
-Այո, լավ, գնա: Երջանիկ եղիր:
Եվգենյան մենակ մնաց պալատում: Նա մտածում էր իր հիվանդության իրական պատճառի մասին: Նա սկսեց լաց լինել հիշելով, թե ինչ տեսավ, երբ մտավ բնակարան: Նա չպետք է այդքան շուտ մոռանար նրան, գոնե մեկ օր պետք է դիմանար:
Նա սրբեց արցունքները, երբ զգաց, որ ինչ-որ մեկը պալատ է մտնում: Դրանք նրա ծնողներն էին:
-Ինչպե՞ս ես աղջիկս:
-Լավ մայրիկ:
-Ես այնքան ուրախ եմ: Ներիր ինձ, ես հասցրի քեզ հիվանդանոց, դու հիվանդացար...,-բայց նա չհասցրեց ավարտել, երբ Եվգենյան փակեց նրա բերանը:
-Ոչ մայրիկ, դու մեղավոր չեք: Դուք մեղավոր չեք,-նա նայեց նաեւ հորը, -խնդրում եմ հանգստացեք: Ես Էրիկին չէի սիրում, եւ ինձ շատ քիչ ժամանակ պահանջվեց դա հասկանալու համար: Այնպես որ, ես քեզ ներելու ոչինչ չունեմ: Ձեր հարցերը ինքներդ պարզեք,-ծնողները իրար նայեցին:
-Եթե մենք մեղավոր չենք, ապա ո՞վ է մեղավոր: Բժիշկը ասաց, որ դու ուժեղ սթրես ես տարել, երկար անձրեւի տակ ես մնացել ու այդ պատճառով ես հիվանդացել: Ես կարծում էի, որ դրա պատճառը ես եմ...
-Ոչ ամեն ինչ նորմալ է,-նա նայում էր իր ձեռքերին,-իսկ դուք ի՞նչ եք որոշել: Բաժանվո՞ւմ եք:
Լենան նայեց Համբարձումին:
-Ես սիրում եմ քեզ ու ուզում եմ ամեն ինչ ուղղել,- կնոջը մոտենալով ասաց Համբարձումը:
-Դու պատրաստ ես ինձ ներե՞լ,-լացակումած ասաց Լենան:
-Եթե միայն դու պատրաստ ես ինձ ներել,-նրանք գրկախառնվեցի,-ես քեզ համար լավագույն ամուսինը կդառնամ:
-Իսկ ես քեզ համար լավագույն կինը:
Նրանք երկար գրկախառնվեցին, Եվգենյան ուրախ էր նրանց համար: Նա գիտեր, որ այսուհետ նրանց մոտ ամեն ինչ լավ կլինի:
-Արամին պետք է միանգամից ասեինք, քանի դեռ նա չէր գնացել:
-Ի՞նչ, նա այստե՞ղ էր,-զարմացած հարցրեց Եվգենյան:
-Այո, սկզբում ուզում էր մտնել, բայց մենք ասացինք, որ Էրիկն է այստեղ: Նա ասաց, որ հանդիպում ունի ու գնաց:
Եվգենյան չգիտեր, ուրախանար, թե տխրեր:
<<Հնարավոր է, որ նա մտածել է, թե մեր բաժանումն է պատճառը, դրա համար էր եկել: Նա ուղղակի իրեն մեղավոր է զգացել: Բայց ինչո՞ւ նա պետք է իրեն մեղավոր զգար>>.Եվգենյան մտածում էր:
-Լավ աղջիկս: Մենք.ք գնանք քեզ համար հագուստ բերենք: Քեզ վաղը դուրս են գրում: Մենք շուտով կվերադառնանք:
Նրա ծնողները դուրս եկան ու Եվգենյան մնաց մենակ: Նա շրջվեց պատի կողմը: Աղջիկը անընդհատ մտածում էր, թե ինչո՞ւ է Արամը եկել հիվանդանոց: Մի՞թե նա նրան սիրում է: Իսկ այդ դեպքում ինչո՞ւ թողեց նրան,եւ ինչո՞ւ դավաճանեց միայն մի քանի ժամ անց:
Եվգենյան եկավ եզրահանգման, որ Արամը նրան սիրել չի կարող, միայն խղճի խայթից դրդված է եկել հիվանդանոց ու առանց նույնիսկ նրան տեսնելու հեռացել: Միայն իմացել է, որ լավ է ու հեռացել է: Բայց նա դա հեռախոսով էլ կարող էր հարցնել, այնպես չէ՞:
Եվգենյան անդադար մտածում էր, իսկ արեւը այդ պահին դանդաղ մայր էր մտնում:
Հուսով եմ' այս մասը ձեզ դուր կգա: Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություննդրուն ու մի մոռացեք ⭐⭐⭐⭐-երի մասին.😚
