14 страница27 апреля 2026, 08:55

Մաս 14

Արամ

Ես վերադարձա իմ տուն, նստեցի մահճակալին ու երկու ձեռքով բռնեցի գլուխս' արմունկներով ծնկներիս հենված:

Ես մտածում էի: Դեռ 13 տարեկանից ես այդպես կենտրոնանում էի, բայց հիմա իմ կենտրոնացումը մի բանի համար պիտի լիներ, որը ես չէի ուզում: Ես դուրս եկա պատշգամբ: Գրողը տանի, այս տեղի հետ իմ հիշողությունների նրա մասին ավելի են հարություն առնում:

Հետ գացի,  նստեցի սեղանի մոտ: Ես նրանից այս տանը փախչել չեմ կարողանա: Ավելի լավ է գնամ:

Հանկարծ դռան զանգը հնչեց: Ես ուղղակի խելագարի նման վազեցի դեպի դուռը, մտածում.էի նա վերադարձել է, որովհետեև ես արդեն փոշմանել էի:

-Ողջույն սիրելիս, չե՞ս կարոտել ինձ: Վաղուց չես զանգում:

Ես հիասթափված էի, ուղղակի գնացի ու նստեցի սեղանի մոտ:

-Ի՞նչ է, չե՞ս ուզում ինձ բարեւել:

Հյուրը Լիլուն էր:

-Գնա գրողի ծոցը:

Եվգենյան երևի արդեն մոռացել է իմ մասին, իսկ ես հիմարի պես նրա մասին եմ մտածում: Նա չի գա, Արամ, հավաքիր քեզ: Նա չի գա, նա ուրիշին է սիրում, ուրիշի մասին է մտածում, ուրիշին է կարոտում:

-Դե, կգնամ, բայց միայն քեզ հետ,-նա շուրթերը երեխայի պես կլորեցրեց ու նստեց ծնկներիս, գրկեց պարանոցս:

-Դու ինձ էլ չե՞ս սիրում:

-Ես քեզ երբեք էլ չեմ սիրել,-զզվանքով նայեցի նրան:

-Ես իրական սերը նկատի չունեմ, այլ սեքսը: Դու սիրում էիր սեքսը ինձ հետ,-կարծես լավագույն հիշողությունների թարմացնելով' ասաց նա:

-Սիրում էի:

-Իսկ հիմա ո՞չ,զարմացած հարցրեց նա,-լավ, մենք դա հիմա կփոխենք:

Նա դանդաղ վեր կացավ, գցեց ձեռքի պայուսակը գետնին: Նա կարծես թե ուզում էր հանվել, բայց դա այնքան էլ առեղծվածային չէր լինի: Նրա հագին ընդամենը մի կարճ զգեստ էր' առանց թեւքերի : Համոզված եմ' հագին ներքնազգեստ չկա: Նրա հագին երբեք ներքնազգեստ չէր լինում:

Նա սկսեց պարել: Ես արհամարհանքով  էի նայում, դա ինձ առաջին անգամն էր, որ չէր գրավում եւ կարծես թե նա դա հասկացավ:

-Ի՞նչ է պատահել քեզ: Դու այսպիսին չէիր: Իմպոտե՞նտ ես դարձել ինչ է,բարկացած հարցրեց նա:

-Ինչ-որ իմաստով' այո:

-Ցավալի է,-ասաց նա հայացքը գետնին հառած, հետո հանկարծակի բարձրացրեց,-ո՞վ է նա:

-Ո՞վ <<նա>>:

-Նա, ով քեզ <<իմպոտենտ>> է դարձրել,-նա մատներով չակերտներ արեց <<իմպոտենտ>> բառը հիշատակելիս:

-Նա...նա հրաշք է...,-ես այլեւս ոչինչ չէի կարող ասել: Նա իսկապես հրաշք էր:

-Իհարկե հրաշք է,-աչքերը գլորելով ասաց նա,-փչացրել է իմ սեքս-մեքենան...

Նա հիասթափված էր, ես տխուր էի: Գինի սկսեցինք խմել:

-Ինչպի՞սին է նա,-հարցրեց Լիլուն: Ես կարծես լավագույն ընկերոջս հետ խոսեի:

-Նա շատ գեղեցիկ է, ուրիշ է...պարզապես այլ բնություն ունի...ես նրա նման աղջկա երբեք չեմ հանդիպել: ես նույնիսկ չնկատեցի, թե ինչպես եմ սիրահարվում նրան,-ես քմծիծաղով ժպտացի:

-Հաաա...ես էլ կուզեի մի այդպիսի տղայի հանդիպեի, ով ինձ համար ուրիշ կլիներ : Բայց, քանի որ ես շատ լավ եմ ճանաչում ձեզ, այդ պատճառով էլ գիտեմ, որ միայն մենք կարող ենք ուրիշ լինել, ոչ դուք:

-Դու շատ վատ կարծիք ունես մեր մասին,-քմծիծաղով ասացի ես,-բայց ցավոք ճիշտ:

Մենք սկսեցին ծիծաղել ու Լիլուն գինին թափեց իր զգեստի վրա:

-Գրողը. ...

-Փոխվիր...

-Ի՞նչ հագնեմ:

-Ես պահարանում վերնաշապիկ ունեմ..

-Ախ, ես նույնիսկ մոռացել էի այդ պահարանում միշտ ներկա վերնաշապիկի մասին,-ծիծաղելով ասաց նա, վերցրեց վերնաշապիկը ու գնաց,լոգարան: Ես շատ հոգնած էի, թե մտածմունքներից եւ թե գինուց: Պառկեցի մահճակալին:

Նա դուրս եկավ կեղտոտ զգեստը ձեռքին, մոտեցավ ինձ ուսկսեց շոյել ձեռքս:

-Լիլու,  երկրորդ փորձը անիմաստ է....

-Լաաավ, ես քեզ ուղղակի ուզում էի մի քիչ մխիթարել, բայց ես նույնպես հոգնած եմ, ուզում եմ քնել :

Նա տեղավորվեց իմ կողքին' անկողնու մյուս ծայրին ու մենք քնեցինք:

Երբ առավոտյան արթնացա, նա արդեն ինձ վրա էր: Ես հագնվեցի ու գնացի: Նա գիտեր, թե ինչ պետք  է աներ : Բանալին սեղանին էր...Մի րոպե, բանալին սեղանին էր, բայց այն պետք է Եվգենյայի մոտ լիներ: Ինչո՞ւ է նա այն սեղանին թողել...Ես դառը ժպտացի, նա երեւի ինքն էրբուզում ինձ թողնել...Այ քեզ դժբախտություն Արամ, ինչի՞ մեջ ես խրվել...

Այսպես ես հասա օֆիս: Աշխատանքը հնարավոր է ընդունակ լիներ ինձ շեղելու: Ես երբեք ինչ- որ բանից շեղվելու կարիք չեմ ունեցել, բայց հիմա դա անհրաժեշտություն է...

Ես մտա իմ աշխատասենյակ ու կանչեցի Գայանեին:

-Նախ, ինձ համար գլխացավի դեղ բեր, հետո ասա, թե այսօր ինչ հանդիպունդր են նշանակված եւ սուրճը չմոռանաս:

-Լավ, բայց Դուք հանդիպում ունեք կես ժամ հետո, ամուսնալուծության հարցով, պարոն Համբարձումի հետ:

Նրա հայրը:  Աշխատանքը ինձ չի շեղի...

-Հետաձգիր հանդիպումը, ես նրա հետ մյոսւ շաբաթ կհանդիպեմ: Հիմա դեղահաբը բեր:

Գայանեն գնաց եւ հինգ րոպե հետո վերադարձավ գլխացավի դեմ դեղը, մի բաժակ ջուրը եւ սուրճը ձեռքին:

-Շնորհակալ են, գնա աշխատիր:

Ես մնացի մենակ: Գլխիս աջ կիսագունդը ուղղակի պայթում էր: Խմեցի դեղահաբը եւ ի զարմանս ինձ, այն գործեց ուղիղ տասնհինգ րոպե հետո: Սա վերջին 48 ժամվա լավագույն բանն էր, որ պատահել էրբինձ հետ: Դուռը թակեց ու ներս մտավ Գայանեն:

-Ես զանգեցի հանդիպումը հետաձգելու համար, բայց հենց նա իմացավ, որտեղից է զանգը, կսկսեց ներողություն խնդրել, որ այսօր չի կարող գալ: Նա ասաց, որ աղջիկը հիվանդանոցում է, եւ ինքն էր խնդրում հանդիպումը հետաձգել...

-Եվգենյան հիվանդանոցո՞ւմ է:

-Այո, նրա աղջիկը:

-Ի՞նչ է պատահել:

-Նա չասաց:

Ես սկսեցի արագ շնչել : Ի՞նչ է պատահել նրան, նա լա՞վ է: Ես պետք է իմանամ, ես պետք է գնամ:

-Ես չգիտեմ, նա չասաց:

-Գնա, լավ:

Ես պետք է նրան զանգեմ,իմանամ, թե ինչպես է նա: Նա ինչպե՞ս է, ինչո՞ւ են նրան հիվանդանոց տարել:

Ես հավաքեցի նրա համարը:

-Ալլո, բարեւ Ձեզ պարոն Համբարձում, Արամն է, Ձեր փաստաբանը:

-Այո Արամ, ես ասացի քո քարտուղարուհուն, որա այսօր չեմ գա, աղջիկս վատառողջ է:

-Ի՞նչ է պատահել նրան....

-Չգիտեմ, բժիշկները դեռ մեզ ոչինչ չեն ասել : Նա բարձր ջերմություն ուներ, որքան ժամանակ է ոչինչ չէր կերել....Նա թաց շորերով պառկած էր իր մահճակալին,-նա արդեն սկսում էր հուզվել, բայց ինձ դա չէ անհրաժեշտ :

-Դուք ո՞ր հիվանդանոցում եք:

-Էրեբունի...

-Լավ, ես հենց հիմա գալիս եմ:

Ես դրեցի լսափողը եւ դուրս թռա աշխատասենյակիցս: Նրա հայրը շուտ հուզվողներին ու հուսահատվողներին նման չէ ու եթե հիմա նա լաց է լինում, ուրեմն պատճառը լուրջ է: Թքած ունեմ, թե ով ինչ կասի...Ես նրան պետք է տեսնեմ ու համոզվեմ, որ ամեն ինչ կարգին է:

Հեղինակ

Արամը նստեց իր Ռենջը ու գնաց իր հայրենի թաղամաս. ...Նա Էրեբունում էր ծնվել....

Հուսով եմ, ոը այս մասը ձեզ դուր կգա😃 : Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում եմ մի խնայեք աստղերը😃 , չէ որ մենք ժլատ մարդիկ չենք)))

Ձեր' Եվա ՄԻՐ

14 страница27 апреля 2026, 08:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!