12 страница27 апреля 2026, 08:55

Մաս 12

Եվգենյա

Նա ինձ ասաց, որ էլ չի ուզում հանդիպել: Դա անակնկալ էր ինձ համար,չէ որ րոպեներ առաջ մենք սիրով էինք զբաղվում, այսինքն սեքսով:

Նա հիասթափվե՞լ է ինձնից : Ինչ որ բա՞ն եմ արել, որը նրան դուր չի եկել: Նա ոչինչ չասաց: Գուցե, չպետք է նրա ընկերոջ հետ գնայի պարելու: Հաստատ, դա է նրան բարկացրել: Բայց դա ի՞նչ պատճառ է բարկանալու համար:

Չի ուզում, թող չուզի:

Իրականում ես այն պահին, երբ դուրս էի գալիս նրա մեքենայից, չափազանց բարկացած էի, բայց կարողացա հետ դառնալ ու ասել' մնաս բարով:

Նա ինձ ուղղակի թողեց: Մի՞թե ես նրա համար ոչինչ չարժեմ, բացի սեքս խաղալիքից իհարկե: Մի՞թե նա այդքան հանգիստ կարող է ինձ ոչ մի կերպ չվերաբերվել, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ պատշգամբում:

Չնայած, նա զգուշացրել էր, որ չի կարող սիրել: Դա կոտրում է ինձ:

Այս ամենը ես կարողացա մտածել իմ սենյակը բարձրանալիս: Ես մտա ու նստեցի մահճակալիս անկյունում : Մի քանի րոպե իմ մտքերն էլ լռեցի : Որոշ ժամանակ հետո ես հասկացա, որ ես իսկապես չէի ուզում նրանից բաժանվել ու պատճառը սեքսը չէր: Ավելի ճիշտ, հենց այդ սեքսն էր պատճառը :

Նա իմ առաջինն էր, բայց ես հաստատ ուրիշի հետ չէի ցանկանա լինել, որովհետեև ես էլ ոչ ոքի չեմ ցանկացել այդպես, ինչպես նրան: Նույնիսկ այն հիմարին, ոըի հետ 1 տարի հանդիպել եմ: Եւ մի՞թե հենց դա չէ սերը, ցաբկանալ նրան' ում սիրում ես: Մի՞թե սխալ է ցանկանալ տղամարդուն' ում սիրում ես: Աստված իմ, ես նրան սիրում եմ:

Սիրո՞ւմ եմ, այո՞: Ախր, նա ոչինչ չի արել, որպեսզի ես նրան սիրեմ, նա չի ուզել, որ ես նրան սիրեմ: Նա ինձնից ուրիշ բան է ուզել եւ միշտ միայն դա:

Ես շարունակում էի անդադար մտածել, երբ զգացի, որ հագուստս դեռ չեմ փոխել:

Գնացի լոգարան, զգեստս մի կերպ հանեցի: Նա դա ավելի հեշտությամբ կաներ: Հանեցի աամբողջ հագուստս, լոգարանը ջրով լսցրեցի, եւ ընկա մեջը ու մի անգամից ճչոցով վեր թռա: Ջուրը աննկարագրելի սառն էր: Ես մոռացել էի տասը միացնել:

Ախ, այդ հիմարը ի՞նչ է անում ինձ հետ: Ես ակամայից սկսեցի լաց լինել: Մի հիմար աղջիկ, նստել է լոգարանի հատակին եւ լաց է լինում, որովհետեև սիրահարվել է մի ապուշի, որը ունակ չէ դրան:

Ես հենց այդպես էլ մտա վերմակիս տակ ու ամբողջ գիշեր լաց էի լինում: Դա հիստերիկ լաց չէր, արցունքները անկախ ինձնից ուղղակի գլորվում էին: Ես կարծես կենդանի արձան լինեի, որը ուղղակի լաց է լինում, ուղղակի լուռ ողբում է, որովհետև հասկացել է, ոը երբեք Արամից առաջ ոչ ոքի չի սիրել:

Դա էր սերը:

Ես անդադար մտածում էի:

Առավոտյան ինչ-որ մեկը թակեց սենյակիս դուռը:

-Աղջիկս, կարող եմ ներս գալ:

Ես ոչինչ չպատասխանեցի, բայց նա ներս մտավ:

-Եվգենյա, ներիր ինձ, խնդրում եմ,-նա ծնկի իջավ իմ մահճակալի մոտ, ես անպարտ մնացի,-խնդրում եմ , մի տանջիր քեզ իմ պատճառով: Ես մեղավոր եմ, ուզում ես, ես կգնամ այստեղից, քեզ մենակ կթողնեմ, բայց ներիր ինձ, ես չէի հասկանում, թե ինչ էի անում:

-Նա անդադար խոսում էր, ներողություն էր խնդրում, ծնկի էր ինջել: Իսկ, ինչի՞ համար եմ ես նրան ատում: Ես ախր պարզեցի, որ այդ սրիկա Էրիկին չէի սիրում, իսկ մորս ես չեմ դադարել սիրել, նույնիսկ այն ժամանակ, երբ ատում էի նրան: Այո, դա հնարավոր է, միաժամանակ եւ ատել, եւ սիրել:

-Խնդրում եմ մայրիկ, պետք չէ: Ես ներում եմ, ներում եմ: Միայն թող մի քիչ հանգստանամ, ես հոգնած եմ:

-Դու ներո՞ւմ ես, ներում ես: Աղջիկս, դու ներում ես,-նա սկսեց համբուրել իմ ձեռքերը ու վախեցած նայեց ինձ,-դու ջերմում ես Եվգենյա, մրսե՞լ ես:

-Ոչ, ինձ հետ ամեն ինչ կարգին է, գնա խնդրում եմ, ես ուզւոմ եմ մի փոքր հանգստանալ: Հենց մի քիչ քնեմ' ամեն ինչ կանցնի, խոստանում եմ:

-Համոզվա՞ծ ես:

-Այո մայրիկ, գնա:

-Լավ, քնիր, իսկ երբ արթնանաս, ես քեզ թեյ կտամ, լա՞վ:

-Լավ:

Նա կասկածամիտ հայացքով ինձ նայեց ու փակեց դուռը:

Ես էլի մնացի մենակ, բայց հիմա ինձ մորս ներկայությունը չէ, որ պետք էր:

Նա հիմա երեւի իր աշխատասենյակում է, նստած է իր աթոռին կամ բազմոցի վրա:

Արամը...

Իսկ ես ինչո՞ւ չեմ կարող գնալ նրա մոտ ու ասել, որ սիրում եմ: Սիրում եմ նրան այնքան ուժգին, որ չեմ կարողանում դիմանալ:

Ես սկսեցի հագնվել: Ես պետք է նրան ասեմ, հնարավոր է նա էլ է կարոտում ինձ: Նա կարող է նաեւ մերժել:

Հետո ինչ, հիմա ես ընտրում եմ, թե ամբողջ կյանքս պետք է տանջվեմ չարած, թե արած բանի համար:

Նախընտրում եմ իմանալ պատասխանը:

Ես տաքսի կանջեցի ու իջա ներքեւ:

-Ո՞ւր ես գնում, դու ջերմություն չունե՞ս,-հյուրասենյակում ինձ հանդիպեց մայրիկը:

-Չէ, ես շուտ կվերադառնամ,-ես դուրս թռա տնից ու նստեցի մեքենան:

Մենք գնում էինք, ես անընդհատ մտածում էի, թե ինչ կասի նա, երբ ես նրան ասեմ այն ամենը, ինչ զգում եմ, ի՞նչ կասի:

Դրսում կարծես թե անձրեւ էր սկսվում: Կայծակի ձայներ էի լսում:

Ես մտա ձեռնարկություն, բարձրացա նրա աշխատասենյակ:

-Օրիրոդ, ո՞ւր եք գնում:

-Ես պետք է իմ փաստաբանի հետ խոսեմ:

-Պարոն Արամի՞, բայց նա այսօր չի եկել: Դուք հերթագրվե՞լ էիք:

Ես նրան չպատասխանեցի, ուղղակի մտածում էի, թե նա արդյոք կարո՞ղ է իր տանը լինել, մեր տանը լինել:

Վազեցի դուրս ու մեքենա գտա:

-Թումանյան փողոց, արագ:

Անձրեւը արդեն սկսել էր մաղել:

Հեղինակ

Եվգենյան կանգնեց Արամի շենքի մոտ, վճարեց տաքսիստին ու իջավ: Նրա մեքենան այնտեղ էր, նա ժպտաց ու վազեց դեպի մուտքը: Վերելակով բարձրանալու ժամանակ նա հիշեց, որ դեռ նրա մոտ են տան բանալիները: Նա դրանք հանեց պայուսակից:

Վերելակը կանգնեց, նա կամաց բացեց դուռը, ցանկացավ անակնկալ մատուցել նրան: Դուռը բացվեց, Եվգենյան շատ կամաց քայլ արեց դեպի ներս:

Հատակին երեկվա Արամի բաճկոնն էր, նրա վերնաշապիկը ու կոշիկները: Եվգենյան ակամայից ժպտաց ու հիշեց նրա դեմքը: Նա շարժվեց դեպի մահճակալը, նա պետք է որ քնած լիներ:

Դա ավելի զգուշավոր սկսեց շարժվել:

Մի՞թե նա կարող էր այսպես վարվել, մի՞թե նա ընդունակ էր սրան...

Երկար եմ մտածել, թե ինչպես տանեմ պատմության գիծը, հուսով եմ' սա լավագույն տարբերակն էր:

Մի մոռացեք ⭐- երը եւ մեկնաբանությունների մասին: Ինձ համար կարեւորը է ձեր կարծիքը
😚❤

12 страница27 апреля 2026, 08:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!