Մաս13
POV Աստղիկ
Ներս մտա տուն տատիկը տանն էր, արագ գնացի փոխվեցի, որ չտեսնի հագուստիս կեղտը հագուստս դրեցի լվացքի մեքենայի մեջ և եկա ճաշասենյակ
-Աստղ բան է եղել, որ շուտ ես տուն եկել
-Չէ տատ, ուղղակի դասատուն չէր եկել, մեզ էլ բաց թողեցին
Ստեցի ես, չեմ սիրում ստել սակայն չէի ուզում պատմել իրական պատմությունը
-Իսկ ինչի ես կարմրել
ես անկախ ինձանից արագ ձեռքերս տարա այտիս, ամբողջությամբ վառվում էի
-Երևի որ արագ եմ եկել դրանիցա
-Լավ դե արի խոհանոց ճաշենք
-Լավ
Ճաշելուց հետո գնացի իմ սենյակ, հայելու մոտ կանգնեցի տեսա որ կարմրությունը արդեն անցել էր, հիշեցի Էմիլի համբույրը ու մարմնովս դող անցավ: Ես էլ չէի հասկանում թե ինչ է կատարվում: Միաժամանակ ուզում էի որ Էմիլի հետ անընդհատ լինեմ իր կողքին, սակայն մյուս կողմից էլ մտածում էի թե ինչ ռեակցիա ցույց կտա Նարեկը և վախենում էի անգամ դրա մասին մտածել:
Լսեցի որ Նարեկը եկավ տուն ու միանգամից մտավ իմ սենյակ, երևի արդեն Էդգարը պատմել էր կատարվածի մասին
-Աստղ Էդգարը ասեց թե ինչ է եղել այսօր
-Տենց էլ գիտեի որ կասի, իսկ ես նրան խնդրեցի որ չասի քեզ
-Աստղ ես զայրացել եմ, որ դու չես ասել ինձ ու եթե Էդգարը չասեր, ես մեկ է իմանալու էի
-Նարեկ ինչ կարիք կար քեզ ասելու, որ այսօր մի աղջկա հետ կռիվ եմ արել, լուրջ բան չի եղել,
-Աստղ չեմ ուզում որ քեզ մեկը նեղացնի
-Չի կարող ինձ որևէ մեկը նեղացնել, քանի որ դու ինձ միշտ կպաշտպանես, ասեցի ես ու գրեցի եղբորս
-Ճիշտ ես, իսկ ով նեղացնի, ոտքերը կջարդեմ կես կատակ, կես լուրջ ասեց Նարեկը:
Հաջորդ օրը դպրոցում բոլորը խոսում էին իմ ու Մոնիկայի կռվի մասին:
-Աստղ ափսոս երեկ չէի եկել, ասեց Արփինեն
- Հաա, տխուր էր առանց քեզ
-Բոլորը խոսում են քո ու Մոնիկայի կռվի մասին, սակայն ինչ կապ ունի Էմիլը, որ անընդհատ իր անունն էլ են տալիս
-Մոնիկան Էմիլի ընկերուհին է, կամ ընկերուհին էր և նա եկավ մեզ բաժանեց այնուհետև Մոնիկային տարավ ճաշարանից
-Հաա, կարծես կինոյի դրվագ լինի Աստղ
-Ես էլ եմ համաձայն:
Երկար դասամիջոցին ես ու Արփինեն գնացինք ճաշարան, ես անկախ ինձանից փնտրում էի Էմիլին, սակայն նա չկար: Երբ վերադարձանք դասարան տեսա որ սեղանիս վրա ինչ-որ տուփ է դրված
-Սա ինչ տուփ է Աստղ, հարցրեց Արփինեն
-Ես էլ չգիտեմ, ու երբ բացեցի տեսա որ մեջը ձեռնոցներ են

-Աստղ տեսնես ով է նվիրել, հարցրեց Արփինեն
-Չգիտեմ, թեև կասկածում էի թե ով կարող է լինել
-Ինչին ես սպասում փորձի
Ես հագա ձեռնոցները նրանք այնքան փափուկ էին,
-Աստղ շատ գեղեցիկ են, ու քեզ շատ է սազում,
-Հա իմ դուրն էլ շատ եկան
Ես վստահ էի, որ Էմիլն է նվիրել,քանի որ երեկ ասել էի որ կորցրել եմ ձեռնոցներս, սակայն չէի պատկերացնի որ նա կֆիքսի դա ու ինձ նվեր կանի: Ես ձեռնոցները դրեցի նորից տուփի մեջ, սակայն ամբողջ դասին ձեռնոցը նվիրողի մասին էի մտածում:
Հաջորդ դասամիջոցներին էլ ես նրան չտեսա, դիտմամբ բոլոր դասամիջոցներին դուրս էի գալիս դասարանից, սակայն նա չկար, նույնիսկ մտածում էի արդեն որ սխալվել եմ, որ կարող է որ Էմիլը չի նվիրել:
Արդեն մնում էր 5 րոպե վերջին դասի զանգին, երբ ինձ նամակ եկավ: Բացեցի տեսա որ անծանոթ համարից է, նամակում գրված էր՝
-Հուսով եմ որ նվերը դուրդ եկավ, ու այն չես կորցնի:
Ես մի քանի անգամ կարդացի նամակը, ու չգիտեի թե ինչ պատասխանեմ:
- Շնորհակալ եմ, բայց պետք չէր Էմիլ գրեցի ես, իսկ անունը նշեցի որ իմանա գիտեմ որ նա է ինձ նվիրել: Այնուհետև մինչ նրա գրելը նորից գրեցի նրան
- ինչպես ես համարս իմացել?
-Հավատա համարդ իմանալը ամենահեշտ մասն էր,
-Իսկ բարդ մասը այ դեպքում որն էր?
-ՔՈ նուրբ ձեռքերի համար ձեռնոց ընտրելը
ես ոչինչ հետո չպատասխանեցի, քանի որ զանգը հնչեց:
-Աստղ կգաս այսօր մեր տուն, ասաց Արփինեն
-Հա կգամ
- ՈՒխխ Ինչ լավա
Մենք 2-ով միանգամից գնացինք Արփինննեց տուն: Արփինեի հետ գնացինք ֆիլմ նայեցինք, այնուհետև խոսացինք տարբերթեմաներից
-Աստղ վերջերս դու քեզ նման չես պահում, իսկ այսօր էլ այդ նվերը, կարող է ընկեր ունես ինձ չես ասում, մի փոքր ծիծաղով ասաց Արփինեն
-Չէ Արփ ընկեր չունեմ, բայց գիտեմ թե ով է նվիրել, սակայն չեմ կարող ասել թե ով է,
-Լավ Աստղ, հուսով եմ կարող ես մի օր ասել թե ով է,
Այնուհետև որոշեցինք նորից ֆիլմ դիտել, ու չնկատեցինք թե ինչպես մթնեց
-Արդեն ուշ է ես գնամ
-Աստղ մեկ է վաղը շաբաթ է, կարող ես մնալ մեր տանը
-Չէ Արփ գնամ, տատիկը մենակ է, Նարեկը քաղաքում չի
Ես Արփինեն գրկեցի, ու դուրս եկա: Դուրսը ահավոր ցուրտ էր, ես ամբողջ մարմնով դողում էր, ձեռքրս փայտացել էին, ու ես հիշեցի Էմիլի նվիրած ձեռնոցների մասին ու որոշեցի հագնել: Արդեն հասնում էի մեր տան մոտ երբ տեսա, որ Էմիլը կանգնած է իր շան հետ մեր շենքի մոտ:
Մաքսը առաջինը ինձ տեսավ և հաչաց, ու վազելով եկավ ինձ մոտ,
-Էմիլ ինչ ես անում այստեղ?
-Մաքսի հետ զբոսնում էի, ես էլ չհասկացա թե ինչպես հայտնվեցի այստեղ, մտքերով զբոսնում էի Մաքսի ետևից, և երբ ուշքի եկա տեսա որ Մաքսը բերել է ինձ ձեր բակ, կարծես թե նա զգում էր որ քեզ այսօր կհանդիպեմ
Էմիլը խոսաց, այնուհետև հայացքը ուղղեց դեպի ձեռքերս
-Տեսնում եմ հավանել ես նվերս, ինչպես միշտ իր քմծիծաղային տոնայնությամբ ասաց
-Ոչ այդքան ստեցի ես, ուղղակի ցուրտ էր և ստիպված հագա
-Եթե չես հավանել, խնդիր չկա կարող եմ ետ վերցնել, ու նա մոտեցավ ինձ
Ես միանգամից ձեռքերս հետ տարա
-Աստղ քեզ չեն սվորեցրել որ խաբելը լավ բան չի, ծիծաղալով ասաց Էմիլը
Նա ավելի ինձ մոտեցավ,
-Միայն տեսնեիր քեզ այն պահին երբ առաջին անգամ փորձեցիր ձեռնոցները
Ես ամբողջությամբ կարմրեցի, ուրեմն նա այդ ամբողջ ընթացքում հետևել է ինձ
-Չկա այդպիսի բան, ես ուղղակի հետաքրքության համար փորձեցի
-Ապա ինչու ասեցիր ոգևորված որ քո դուրը շատ եկավ,
-Լավ հաղթեցիր, հավանել եմ նվերդ,
-Այ սա ուրիշ բան, իսկ շնորհալակություն չես ուզում հայտնես
-Ես արդեն քեզ գրել եմ նամակով
-Այդպիսի շնորհակալությունը հետաքրքիր չէ, և նա նայեց ուղիղ շրթունքներիս...
