12 страница23 апреля 2026, 17:37

մաս 12

Pov էմիլ

Առավոտը ես քնած էի, երբ հեռախոսիս զանգ եկավ: քնաթաթախ հազիվ կարողացա գտնել բջջայինս, և բարկացած առանց նայելու թե ով է պատասխանեցի զանգին

-Ալլո,

-Էմիլ որտեղ ես, 20 րոպե է քեզ եմ սպասում,

-Ով է?

-Ինչպես թե ով եմ Էմիլ, Մոնիկան է,

Մոնիկան իմ դպրոցից է, իրեն թվում է, թե իմ ընկերուհին է, բայց նա դեռ չգիտի որ երբ նա արդեն ինձ հոգնացնի և ձանձրացնի նրանից կբաժանվեմ, ու նա կդասվի իմ հերթական ցուցակի <<ընկերուհիների>> շարքին:

-Ու, ինչի համար ես ինձ զանգել? բարկացած տոնավ ասացի ես

- Արդեն 8,20-է, ես քեզ սպասում եմ իմ տան մոտ, ինչպես որ պայամանավորվել էինք

Ես նայեցի ժամին, ու անակնկալի եկա, զարթուցիչս չէր հնչել, ու ես քնած էի մնացել:

-Լավ սպասիր տեղ, մի 20 րոպեից կհասնեմ

Ես արագ վերկացա, լվացվեցի, հագնվեցի, Մաքսին կեր տվեցի, և տեսա որ խոհանոցում մայրս մինչ աշխատանքի գնալը նախաճաշ էր պատրաստել, ու դրել էր սեղանին, արագ կերա, և դուրս եկա տանից: Քանի որ ես արդեն չափահաս եմ կարող եմ մեքենա վարել: Մեքենայով Մոնիկային վերցրեցի ու գնացինք դպրոց: Նա ամբողջ ճանապարհին խոսում էր իր դիմահարդարումից, և մատնահարդարումից, և ես մտածում էի այդ ընթացքում, որ արդեն սկսում է նա ինձ ձանձրացնել: Դասարան գնացի, երբ արդեն զանգը հնչել էր: Հանրահաշիվ էր առաջին ժամը, Ընկեր Դավթյանը նոր դաս էր բացատրում, բայց քանի որ ես պարապում եմ ավարտական քննության համար, ապա ես այս դասերը բոլորը անցել եմ: Ես իմ սովորության համաձայն սկսեցի գրքի էջերին մատիտով նշումներ կատարել: Այդ իմ տարօրինակ սովորույթը ես անում եմ անցած տարվանից: Չգիտեմ թե ով է կարդացել, այս տարի իմ անցած տարվա նշումները, բայց հույս ունեմ, որ ոչ ոք ուշադրություն չի դարձրել, և դժվար թե մի հոգուն միաժամանակ ընկնի բոլոր իմ նշւմներով դասագրքերը:

-Էլի գրքի մեջ գրում ես?, ասաց Աշոտը,

-Հա, ասացի ես

-Էմիլը էս գրքերը դարձրելա իրա օրագրերը, ասաց Վիգենը:

-Հետո ես գրքրեը կոչվելու են Էմիլի օրագրերը, ասեց Էրիկը

Աշոտը, Էրկը ու Վիգենը իմ ամենամոտ ընկերներն էին:

-Պատկերացնում ես մեկը կարդա բոլոր նշումներով գրքերդ, ու իմանա թե ով ա գրել

-Ես էտ դեպքում 2 տարբերակ ունեմ, կամ կսպանեմ, կամ եթե աղջիկ լինի, ստիպված պետքա ամուսնանամ, ծիծաղալով ասեցի ես

-Ինձ թվումա սպանելը ավելի հնարավորա քո դեպքում, քան ամուսնանալը, ասաց Աշոտը

-Հաա ես էլ եմ տենց մտածում, ասացի ես ու սկսեցինք ծիծաղալ

Դասամիջոցին ես, Աշոտը, Էրիկը ու Վիգենը գնացինք ճաշարան: Արդեն հոգնել էի այն բանից, որ դեռ չմտած բոլորը մեզ են նայում: Մենք արդեն նստել էինք, երբ ձայն լսեցինք: Բոլորս շրջվեցինք դեպի ձայնը, ու տեսանք որ 2 աղջիկ վիճում են իրար հետ, և այդ հատվածում ամբողջ գետինը ուտելիք էր թափված: Իմ դիրքից չէր երևում, թե ովքեր են վիճում:

-Էմիլ այնտեղ Մոնիկան է մի աղջկա հետ վիճում, ասաց Աշոտը

-Վիճում է, թող վիճի, ինձ ինչ

-Կարծեմ Նարեկի քրոջ հետ է վիճում

Ես երբ իմացա որ Աստղիկի հետ է վիճում ,միանգամից վեր կացա տեղիցս:

-Լավ եկեք գնանք, իրենց մոտ, քանի մոնիկան համը չի հանել, ասացի ես

-Ինչ է այստեղ կատարվում, ասացի ես

- նա դիտմամբ իր սկուտեղով ուտելիքը վրաս թափեց, ասաց Մոնիկան

-Լսիր քանի անգամ քեզ ասեմ, որ մտնի ուղեղդ ես պատահաբար թափեցի վրադ, ու նաև դու էլ էիր մեղավոր, դիմացդ նայեիր քայլելուց, այլ ոչ թե հեռախոսիդ:-Ասաց Աստղիկը

-Էմիիլ այս աղջկան իր տեղը ցույց տուր, - գոռալով ասաց Մոնիկան

-Հետաքրքիր է, իմ տեղը որն է?, ու ոնց պետք է ցուց տա այն Էմիլը, քմծիծաղով ասաց Աստղիկը

-Քո տեղը աղբանոցն է, ասաց Մոնիկան

Այդ պահին Աստղիկը ապտակեց Մոնիկային,

-իսկ քո տեղը փողոցը, ասաց Աստղիկը ապտակելուց հետո: Մոնիկան ավելի կատաղեց և երբ ուզում էր հարվածել Աստղիկին, ես նրա ձեռքը բռնեցի:

-Մոնիկա վերջացրու, հրամայակաան տոնով ասացի ես, ու նրան ձեռքը բռնած քարշ տվեցի և դուրս տարա ճաշարանից:

-Էմիլ ինչու բռնեցիր ձեռքս, -բղավելով ու ճվճվան ձայնով ասաց Մոնիկան

-Մոնիկա ձայնդ կտրիր, պետք չէր չեղած տեղից պատմություն սարքեիր

-Ինչպես թե չեղած տեղից, նա դիտմմաբ ինձ վրա թափեց, տես ամբողջ զգեստս կեղտոտվել է,

Ես այդ պահին նրա զգեստի վրա նայեցի ու տեսա, որ աննշան էր սննդի հետքը

-Մի չափազանցրու, և ինչի համար նա պետք է դիտմամբ թափեր վրադ

-Քանի որ նա նախանձում է ինձ, ես նրանից գեղեցիկ եմ, հագնում են բրենդային հագուստ, ու որ ես քո ընկերուհին եմ:

-Ինձ լսիր հիմա, առաջին. եթե քո դեմքից մաքրեմ դիմահարդարումդ, ապա կապիկը քո կողքին գեղեցիկ կլինի, երկրորդ այդ հագուստովդ հիմա ոչ մեկին չես զարմացնի, ու երրորդ դու այլևս իմ ընկերուհին չես: Դա ասելուն պես թեթևություն զգացի, քանի որ կարողացա ազատվել Մոնիկայից: Ես նրան թողեցի ու գնացի ճաշարան

-Էմիլ, հազիվ եկար, ինչ ասեցիր Մոնիկային, հարցրեց Էրիկը

-Ես նրանից բաժանվեցի

-Շուտվանից պետք է բաժամվեիր, ասեց Աշոտը

-Երբ դուք գնացիք Նարեկի այն զզվելի ընկերը եկավ , կարծեմ Էդգար էր անունը: Նարեկի քրոջ
ամբողջ հագուստը կեղտոտվել էր, իսկ այդ Էդգարն էլ եկավ ու իր պիդջակը գցեց Նարեկի քրոջ վրա, ու նրանք երկուսով գնացին: -Ասաց Վիգենը

-ինձ ինչի ես պատմում, չգիտես որ ինձ չի հետաքրքրում, զայրացած ասացի ես

-Լավ, չեմ շարունակի, բայց ինչու ես բարկանում

Այդ պահին ես էլ չգիտեի, թե ինչու բարկացա,

-Չեմ բարկանում, ուղղակի Մոնիկան նեռվայնացրեց: Ես գնում եմ տուն, ասացի ես

Ես դուրս եկա դպրոցից, ուժեղ ձյուն էր գալիս, ավոտոմեքենայով գնում էի երբ ճանապարհին տեսա Աստղիկին, նա մենակ ոտքով գնում էր:

Ես ավտոմեքենայի արագությունը դանդաղացրեցի ու պատուհանը ինջեցրեցի, որ Աստղիկը տեսնի ինձ

-Նստիր ավտոմեքենան, կտանեմ, ասացի ես

-Պետք չի, ասաց նա ու նորից շարունակեց քայլելը

-Նորից եմ կրկնում, նստիր մեքենան

-Իսկ ես նորից եմ ասում, չեմ նստի

Ես մեքենան այնպես կանգնացրեցի որ փակեցի Աստղիկի ճանապարհը: Դուրս եկա ավտոմքենայից:

-Ինչու փակեցի ճանապարհս

-Արի նստիր ավտոմեքենան

-Ինչու պետք է նստեմ, դու ով ես որ կարգադրում ես ինձ, գնա և ընկերուհուդ նստեցրու ավտոմեքենան, և ինձ հանգիստ թող:

Իսկապես ինչու եմ ես ուզում որ Աստղիկը նստի ավտոմեքենան: Ես նրան պետք է ատեմ, սակայն չեմ կարողանում, և ամեն մեր հանդիպումից հետո, ես նրա մասին եմ մտածում: Իսկ երեկ երեկոյան ասացի նրան այն խոսքերը, որը իսկապես մտածում էի, սակայն վախեցա իմ զգացմունքներից, և ստեցի Աստղիկին: Իսկ հիմա ես հիմարի պես համոզում են նրան նստել իմ մեքենան, մոռանալով թե ում քույրն է նա:

-Մոնիկան էլ իմ ընկերուհին չի, ես նրանից բաժանվել եմ, ու դու ես մեղավոր, ասացի ես: Իրականում ես նրան մեղավոր չէի համարում, ուղղակի զվարճալի էր նրան շփոթմունքի մեջ գցելը

-Ես ինչ կապ ունեմ, շփոթված ասաց Աստղիկը

-Այն որ չթողեցի որ նա քեզ հարվածի

-Ու ինչին ես սպասում, քեզնից ներողություն խնդրեմ, որ բաժանվել եք իմ պատճառով, ու շնորհակալություն ասեմ չթողնելու համար, որ ինձ ապտակի

-Վատ չէր լինի, որ երկուսն էլ, սակայն կարող ես դրանց փոխարեն նստել մեքենաս, Աստղ արդեն շրթունքներդ կապտել են, քանի դեռ շատ չես սառցակալել, նստիր մեքենան:

-Լավ, ասաց Աստղիկը, ես դուռը բացեցի ու նա նստեց: Մեքենայի մեջ տաք էր, միացված էին տաքացուցիչները:

-Տուր տեսնեմ ձեռքերդ ասեցի ես, ու արագ Աստղիկի ձեռքերը վերցրեցի: Նա փորձեց հետ քաշել, բայց ես ամուր էի բռնել:

-Շատ սառն են, ինչու ձեռնոցներ չես հագնում

-Կորցրել եմ ձեռնոցներս

Ես դեռ բռնել էի Աստղիկի ձեռքերը, նրա ձեռքերը շատ փափուկ էին, և մոտեցրեցի դրանք բերանիս մոտ, և փորձում էի տաքացնել: Աստղիկը այդ ժամանակ իրեն քաշեց ձեռքերը սակայն չթողեցի ու երբ դեպի ինձ քաշեցի, շրթունքներս կպան նրա ձեռքին: Ես և նա քարանացանք այդ ժամանակ, բայց նա արագ ուշքի եկավ, ու ձեռքերը ետ քաշեց:

-Արդեն տաքացան, ասաց Աստղիկը,

Ես սկսեցի վարել մեքենան,միացրեցի ռադիոն,ու ռադիոյով ED Sheeran-Ի perfect երգն էր:

-Նոր է դուրս եկել այս երգը, բայց այն դարձել է իմ սիրած երգերից մեկը, ասացի ես

-Ես էլ եմ սիրում այս երգը, ընդհանարապես Ed Sheeran-ի բոլոր երգերը սիրում եմ

-Ես էլ

-Ես ու Աստղիկը այդպես երգ լսելով հասանք իրենց տան մոտ

ես մեքենան կանգնացրեցի, նայեցի Աստղիկին նա այնքան գեղեցիկ էր այդ ժամանակ, նրա աչքերը ինձ խելքահան էին անում: Ես բռնեցի նորից նրա ձեռքը, այս անգամ գիտակցաբար համբուրեցի նրա ձեռքը

-Արդեն տաքացել են ձեռքերդ

-Կարող էիր առանց համբուրելու ստուգեիր

-Կարող էի, բայց այս ձևը ինձ ավելի է դուր գալիս

-Իսկ ինձ ոչ

-Կարող է, այլ կերպ էիր ուզում ստուգեմ?

-Ոնց?

-Սենց, ասեցի ես ու համբուրեցի Աստղիկի շրթունքները: Նա սկսզբում չէր պատասխանում, բայց հետո ինքն էլ սկսեց համբուրել: Մի քանի րոպե համբուրվելուց հետո  Աստղիկը առաջինը ետ քաշվեց: Նա ամբողջությամբ կարմրել էր

-Հիմա առավել վստահ կարող եմ ասել, որ արդեն տաք ես, նույնիսկ շատ տաք, ասեցի ես: Աստղիկը առանց ինձ նայելու արագ դուրս եկավ մեքենայից ու մտավ իրենց շենք: Իսկ ես դեռ հիմարի պես ժպտում էի հիշելով նրա դեմքը:





-





12 страница23 апреля 2026, 17:37

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!