Մաս 15
Հաջորդ օրը ես զարթնեցի այն սպասումով որ Է-ն պատասխանած կլինի, և երբ աչքերս բացեցի անմիջապես հեռախոսով ստուգեցի նամակներս, և իմ զարմանքին չափ չկար, ինձ պատասխանել էին և այն էլ մեկ հոգու փոխարեն միանգամից 14 հոգի։ Բոլորը մոտավորապես նույն բաներն էին գրել, թե իբր իրենք են Է-ն, սակայն ես մի քանի իմ տված հարցերից հասկացա որ այդ բոլոր գրողներից ոչ մեկ Է-ն չէ, և մի փոքր հուսահատվեցի։ Ինձ հույս տվեցի որ դպրոցում մի բան կպարզեմ։ Դպրոցում մթնոլորտը նույնն էր, դասարանում մի քանիսը խոսում էին իմ փոստի մասին,
Դասամիջոցին գնացինք ճաշարան, ինչպես միշտ ես Արփինեն նստեցինք Նարեկենց հետ։
-Բոլորը այսօր դպրոցում խոսում են ինչ որ Է-ի մասին, ասաց Արմենը
-Հա ես էլ եմ տեսել այդ փոստը, բայց ով կարող է լինել Էն և ամենակարևորը այն մարդը ով արել է այդ փոստը,ասաց Տիգրանը
-Էդգար կարող է դու ես Է-ն ասաց Արմենը ծիծաղալով։
-Ինչի չէ որ, ասաց Էդգարը ու նայեց ինձ
-Ի՞նչ ես կարծում Աստղ ես կարող եմ լինել Է-ն
Նա իր հարցով ինձ անակնալի բերեց, սակայն լավ իմանալով Էդգարին և կարդալով Է-ի նշումները հասկացել էի որ Էդգարը Է-ն չէ,
-Անկեղծ ասաց ոչ,
-Իսկ ի՞նչու ես այդպես կարծում
-Քանի որ դու բնավորությամբ այդպսիսն չես, դու կնախընտրես ընկերներիդ, քեզ հարազատ մարդկանց հետ կիսվել, քան գրես գրքերի մեջ։
Իմ ասելուց հետո Էդգարը ժպտաց
-Այո ճիշտ ես Աստղ, ես սիրում եմ իմ զգացմունքների մասին միանգամից մարդուն ասել, -ասաց Էդգարը ու էլի նայեց աչքերիս մեջ։
-Արփինե կարող ես աղը փոխանցել, Էդգարի հայացքից ազատվելու համար ասացի ես
-Լավ եկեք ուրիշ թեմայից խոսենք, ասաց Նարեկը ու Արմենը սկսեց ծիծաղալու պատմություններ պատմել։ Արմենի հերթական կատակից հետո Արփինեն պատահաբար ձեռքով շարժում արեց, և սեղանի վրա դրված հյութը թափվեց վրաս, և ես գնացի լվացարան
Լվացարանը ընդհանուր է աղջիկների և տղաների համար, երբ ես գնացի այնտեղ մարդ չկար, ու սկսեցի հագուստս ջրով մաքրել։ Մաքրելու ժամանակ մեկը մտավ լվացարան, սակայն ես չնայեցի թե ով։
-Աստղ, ես նայեցի հայելու մեջ ու տեսա որ Էմիլն է
-Ի՞նչ ես այստեղ անում, Էմիլ
-Կզարմանաս բայց եկել եմ լվացվելու, իսկ դու ոնց տեսնում եմ հագուստդ ես կեղտոտել, այս անգամ ով է թափել վրադ
-Ընկերուհիս
-Հաստատ նախանձից է դա արել
-Ոչ, Արփինեն այդպիսին չէ, նա պատահաբար թափեց, և ինչից վերցրեցիր որ նախանձից է դա արել
-Քանի որ այս զգեստը քեզ շատ է սազում, և դու այսօր շատ գեղեցիկ ես
-Իրական ընկերները իրար չեն նախանձում, ասացի ես անտեսելով Էմիլի ասածը ու շարունակեցի զգեստս մաքրել, Երբ զգեստս մաքրեցի Էմիլը դեռ լվացարանում էր,
-արի խոսենք Աստղ
-Իսկ մենք ինչ էինք անում հիմա ըստ քեզ
-Կարևոր բան պետք է ասեմ, դասերից հետո քեզ կսպասեմ դպրոցի դիմացի սրճարանում
-Իսկ ի՞նչ գիտես որ կգամ
-Կգաս, եթե չես ուզում որ ամբողջ դպրոցը իմանա որ ինձ հետ համբուրվել ես
-Բայց ինչ ստորն ես, ատում եմ քեզ
-Ես էլ եմ քեզ շատ սիրում, ասաց Էմիլը ու դուրս եկավ
Մնացած բոլոր դասերին մտածում էի , թե ինչ պետք է Էմիլը ասի, վերջին դասը հայոց լեզու էր: Ընկեր Կիրակոսյանը իր գիրքը մոռացել էր, և ես ստիպված տվեցի իրեն: Երբ զանգը հնչեց ես արագ հավաքեցի պայուսակս ու պատրաստվում էի դուրս գալ դասարանից, բայց հիշեցի որ գիրքս սեղանի վրա էր մնացել, այն վերցրեցի ու ձեռքումս պահեցի և այդպես ձեռքումս պահած գնացի սրճարան: Էմիլը արդեն եկել էր, ու նստել էր պատուհանի մոտ, ես մոտեցա Էմիլին, նստեցի աթոռին, իսկ գիրքը դրեցի սեղանի վրա:
-Այդպես էլ գիտեի որ կգաս
-Իսկ ես տարբերակ ունե՞ի չգալու, ասացի ես ու նստեցի
Այդ ժամանակ մեզ մոտեցավ մատուցողուհին, Էմիլը երկուսիս համար թեյ և խմորեղեն պատվիրեց։
-Ի՞նչ պետք է ինձ ասեց, արագ ասա ես շտապում եմ
-Գիտեմ որ ինչ հիմա պետք է ասեմ գուցե դու չհավատաս, բայց միևնույն է ես կասեմ
-ի՞նչ
-Դու ինձ դուր ես գալիս, երեկվա ասածներիդ շուրջ ես ամբողջ գիշեր մտածել եմ, ու հասկացա որ չեմ ուզում քեզ կորցնել, գիտեմ որ ինձ չես վստահում, բայց խոստանում եմ որ դու իմ մասին քո կարծիքը կփոխես։ Կհամաձայնվե՞ս իմ ընկերուհին դառնալ։
-Ոչ Էմիլ ես համաձայն չեմ, ես չեմ ուզում գործ ունենալ քեզ հետ, ես քեզ ատում եմ
-Ստում ես, դու էլ իմ հանդեպ անտարբեր չես,
-Ոչ, չեմ ստում, դու իմ մեծ գլխացավանքն ես, որից չեմ կարողանում ազատվել ավելին ինձ ուրիշն է դուր գալիս ասացի ես
-Ո՞վ է քեզ դուր գալիս
-Ինչ կարևոր է թե ով, կարևորը այն որ դու չես
-Ի՞նչով է նա ինձանից առավել,
-Նա քեզ նման կնամոլ չէ, բարի է, ազնիվ, նա լավ սովորում է, ունի նպատակներ, այլ ոչ թե քեզ նման աննպատակ, և ամենակարևորը ես նրան հավատում ու վստահում եմ: Ասացի ես ու փոշմանեցի, քանի որ իրականում այդպես չէի մտածում:
-Դու հաստատ ստում ես
-Ինձ համար մեկ է դու հավատում ես թե ոչ, ասացի ես ու դուրս եկա սրճարանից։
Երբ դուրս եկա Էդգարին տեսա, նա կանգնած էր սրճարանի դիմաց ։ Նա ինձ տեսավ ու մոտեցավ ինձ
-Աստղ ի՞նչ ես անում այստեղ
-Դասարանի երեխեքով եկել էինք այստեղ, ես շուտ դուրս եկա, ստեցի Էդգարին, իսկ դու
-Ես ծանոթի հետ պետք է հանդիպեի, սակայն նա նոր զանգեց ու ասեց որ չի գալու
-Պարզ է, Այդ ժամանակ Էմիլը դուրս եկավ սրճարանից, ուշադիր ինձ ու Էդգարին նայեց, ու առանց բան ասելու գնաց։
-Նա այստեղ ի՞նչ գործ ունի
-Չգիտեմ,
Էդգարը ինձ ճանապարհեց մինչև տուն։ Երբ մտա տուն արդեն ժամը 17․25 էր, հաց կերա տատիկիս հետ ու անցա դասերս անելու, երբ վերջացրեցի ժամաը 22․00- էր, ես որոշեցի ֆիլմ նայել։ Ֆիլմը դիտելուց հետո երբ արդեն պառկել էի հիշեցի փոստիս մասին, և մտա ֆեյսբուք, տեսա որ մի նամակ կա բացեցի, իսկ նամակում գրված էր
-Ի՞նչու ես ինձ փնտրում
