Մաս 16
POV Էմիլ
Առավոտյան ինձ զարթնացրեց Մաքսը դեմքս լպստելով, նայեցի ժամին արդեն 8.00-էր, ես լվացվեցի, հագնվեցի, ու դուրս եկա տանից: Դպրոցում ամեն ինչ նույնն էր, դասամիջոցին գնացինք ճաշարան: Չեմ սիրում գնալ ճաշարան, քանի որ գիտեմ որ բոլորի ուշադրության կենտրոնում եմ, սակայն հաստատ գիտեի որ կտեսնեմ Աստղիկին: Վիգենենք ինչ որ բանի մասին էին խոսում, սակայն ես նրանց չէի լսում, այլ նայում էի Աստղիկին: Նա ինչպես միշտ նստել էր իր եղբոր ու նրա ընկերների հետ: Հանկարծ տեսա որ իր ընկերուհին հյութը թափեց Աստղիկի հագուստին, ու նա արագ գնաց դեպի լվացարան:
-Տղերք մի քանի րոպեից կգամ, ասացի ես ու գնացի Աստղիկի ետևից: Երբ մտա լվացարան, նա ինձ չտեսավ ու մաքրում էր հագուստը: Նա այնքան գեղեցիկ էր:
-Աստղ ասացի ես, նա նայեց հայելու մեջ ու անակնկալի եկավ
-Ի՞նչ ես այստեղ անում Էմիլ, զարմացած ասած Աստղիկը
-Կզարմանաս բայց եկել եմ լվացվելու, իսկ դու ոնց տեսնում եմ հագուստդ ես կեղտոտել, այս անգամ ով է թափել վրադ, հարցրեցի ես թև շատ լավ գիտեի թե ով էր թափել:
-Ընկերուհիս
-Հաստատ նախանձից է դա արել, չգիտեմ ինչու ասացի ես ուղղակի ուզում էի ամեն կերպով մեր խոսակցությունը պահել:
-Ոչ, Արփինեն այդպիսին չէ, նա պատահաբար թափեց, և ինչից վերցրեցիր որ նախանձից է դա արել
-Քանի որ այս զգեստը քեզ շատ է սազում, և դու այսօր շատ գեղեցիկ ես: Այսօր Աստղիկը կարծես ինչ որ հեքիաթից եկած լիներ, նա անբնական գեղեցիկ էր:
-Իրական ընկերները իրար չեն նախանձում,
Աստղիկը շարունակեց մաքրել հագուստը,
-Արի խոսենք Աստղ
-Իսկ մենք ինչ էինք անում հիմա ըստ քեզ
-Կարևոր բան պետք է ասեմ, դասերից հետո քեզ կսպասեմ դպրոցի դիմացի սրճարանում, ասացի ես: Ես պետք է ամեն գնով շահեմ Աստղիկի վստահությունը
-Իսկ ի՞նչ գիտես որ կգամ
-Կգաս, եթե չես ուզում որ ամբողջ դպրոցը իմանա որ ինձ հետ համբուրվել ես, գիտեի որ այդ պահին շատ ստոր քայլ արեցի, սակայն այդ պահին դա միակ ելքն էր, որպեսզի Աստղիկը գար հանդիպման,
-Ատում եմ քեզ, ասաց Աստղիկը, ես նայեցի այդ պահին իրեն ու տեսա որ աչքերին արցունքներ կան,
-Ես էլ եմ քեզ շատ սիրում, ասացի ես, ու դուրս եկա:
Երբ գնացի նորից ճաշարան ընկերներս ոգևորված մի բանի մասին էին խոսում:
-Էմիլ տեսել ես մեկը քեզ է փնտրում, ասած Վիգենը
-Այսինքն
-Մեկը փոստ է արել ֆեյսբուքում մեր դպրոցի ընհանուր խմբում,
-ՈՒ?
-Նա գրել էր որ կարդում է նշումներով գրքեր ինչ որ Է-ի, ու ցանկանում է նրա հետ ծանոթանալ,
-Նա իրեն ու՞մ տեղն է դրել, իսկ նկար չկար, գիտես ով էր փոստել, ասացի ես
-Ոչ անանուն էջից էր փոստել, բայց եթե պարզվի որ աղջիկ է, դու պետք է նրա հետ ամուսնանաս, ինչպես խոստացել էիր, -ծիծաղալով ասաց Աշոտը
-Հերիք է կատակեք, եթե այդ փոստ անողը իմանա թե ով է իրականում Է-ն, ես կորած եմ:
-Լավ շատ մի նեղվիր, ինչպես պետք է իմանա թե ով է, եթե դու իրեն իհարկե չասես, նորից ծիծաղալով ասաց Աշոտը:
Հաջորդ դասերին ես մտածում էի այդ փոստ անողի մասին, թե ինչպես է բոլոր իմ նշումներով գրքերը կարդացել, և Աստղիկի հետ հանդիպման մասին, թե ինչ պետք է ասեմ նրան: Դասերից հետք ես գնացի սրճարան, դեռ Աստղիկը չէր եկել, ես նստեցի պատուհանի մոտ: Մոտավորապես հինգ րոպեից հետո եկավ Աստղիկը,
-Այդպես էլ գիտեի որ կգաս
-Իսկ ես տարբերակ ունե՞ի չգալու,
Այդ ժամանակ մեզ մոտեցավ մատուցողուհին, ես երկուսիս համար թեյ և խմորեղեն պատվիրեցի։
-Ի՞նչ պետք է ինձ ասեց, արագ ասա,ես շտապում եմ
-Գիտեմ որ ինչ հիմա պետք է ասեմ, գուցե դու չհավատաս, բայց միևնույն է ես կասեմ
-ի՞նչ
-Դու ինձ դուր ես գալիս, երեկվա ասածներիդ շուրջ ես ամբողջ գիշեր մտածել եմ, ու հասկացա որ չեմ ուզում քեզ կորցնել, գիտեմ որ ինձ չես վստահում, բայց խոստանում եմ որ դու իմ մասին քո կարծիքը կփոխես։ Կհամաձայնվե՞ս իմ ընկերուհին դառնալ։ Ես հույս ունեի որ Աստղիկը կհամաձայնվի,
-Ոչ Էմիլ ես համաձայն չեմ, ես չեմ ուզում գործ ունենալ քեզ հետ, ես քեզ ատում եմ
-Ստում ես, դու էլ իմ հանդեպ անտարբեր չես,
-Ոչ, չեմ ստում, դու իմ մեծ գլխացավանքն ես, որից չեմ կարողանում ազատվել, ավելին ինձ ուրիշն է դուր գալիս:
Երբ նա դա ասաց, ես միանգամից զայրացա, նա միայն ինձ պետք է սիրի ու վերջ
-Ո՞վ է քեզ դուր գալիս, փորձեցի մի փոքր մեղմ տոնով ասել, սակայն վստահ եմ որ չստացվեց
-Ինչ կարևոր է թե ով, կարևորը այն որ դու չես
-Ի՞նչով է նա ինձանից առավել,
-Նա քեզ նման կնամոլ չէ, բարի է, ազնիվ, նա լավ սովորում է, ունի նպատակներ, այլ ոչ թե քեզ նման աննպատակ, և ամենակարևորը ես նրան հավատոսւմ ու վստահում եմ,
Ես չէի սպասում, որ Աստղիկը այդ խոսքերը կասի, նրա խոսքերըշատ ցավոտ էին: Սակայն գիտեի որ միայն ես եմ մեղավոր, քանի որ իմ իսկական դեմքը ցույց չեմ տվել Աստղիկին: Աստղիկը ինձ տեսնում է բոլորի նման: Սակայն իմ հիմար սկզբունքների պատճառով ես իր համար ինքնահավանի ու աննպատակ հիմարի մեկն եմ:
-Դու հաստատ ստում ես
-Ինձ համար մեկ է դու հավատում ես թե ոչ, ասաց Աստղիկը ու դուրս եկավ սրճարանից։
Ես ինքնախաբեությամբ էի զբաղվում այսքան ժամանակ, մտածում էի Աստղիկը կուզենա իմ ընկերուհին դառնալ, ես հուսահատվեցի, բայց նրան բաց չեմ թողնի, ամեն ինչ կանեմ, որ նա դառնա իմ ընկերուհին, մնում է միայն մտածել, թե ինչպես նրա վստահությունը շահեմ: Երբ ուզում էի գնալ, տեսա որ սեղանին դասագիրք կար, երևի Աստղիկինն է, ես այն դրեցի պայուսակիս մեջ, որ նրան տամ, ու դուրս եկա սրճարանից: Հենց դռան մոտ տեսա Աստղիկին, իսկ նրա հետ այն հիմարն էր, միշտ պտտվում է Աստղիկի կողքը: Ես նրանց կողմը մի քանի վարկյան նայեցի ու գնացի: Ես էլ չհասկացա թե ինչպես ինձ զսպեցի որ չհարվածեի այդ տխմարին որ Աստղիկի կողքին էր, այդ ժամանակ ես հիշեցի Աստղիկի խոսքերը թե որ ուրիշին է սիրում, և ավելի բարկացա: Ես արագ նստեցի ավտեմեքենան ու գնացի: Ամբողջ օրը քաղաքով ավտոմեքենայով վարում էի, փորձում էի այդպես ինձ հավաքել: Երբ գնացի տուն բավականին ուշ էր: Պայուսակս նետեցի գետնին, և շղթան երևի բաց էր, բոլոր իրերը թափվեցին: Երբ վերցրեցի Աստղիկի գիրքն էլ հետը վերցրեցի: Որոշեցի բացեմ առաջին էջը, ու իմ զարմանքին չափ չկար, այդ գրքի մեջ իմ նշումներն էին: Հանկարծ հիշեցի Աշոտենց այսօրվա ասածը: Ստացվում է որ այդ փոստի հեղինակը Աստղիկն էր: Դե իհարկե նա միայն կարող էր հավաքել այդ նշումներով գրքերը: Ես հասկացա որ սա իմ վերջին շանսն է, ու ես դա բաց չեմ թողնի: Ես արագ կեղծ էջ բացեցի ու գրեցի
-Ի՞նչու ես ինձ փնտրում
