Մաս 2
Այսօր կիրակի է, ինձ թվում է խաղաղ ու հանգիստ օր կլինի։
Միացրի ջուրը, մտա ցնցուղի տակ, ու սկսեցի լոգանք ընդունել։ Ջուրն այնքան տաք էր, որ մարմինս վառվեց։ Կարգավորեցի, մի լավ լողացա, ու դուրս եկա։ Գնացի սենյակ, նստեցի անկողնուս ու սկսեցի չորացնել մազերս։
-Է՜լլ, Է՜լլ,-սենյակ մտնելով ասաց Աննան՝ ընկերուհիս։
-Ի՞նչ է պատահել։
-Գիտե՞ս ով է եկել մեզ տեսնելու։
-Ո՞վ։
-Արթուրը։ Ծնողների հետ բակում է։
Ուշադրություն չդարձնելով կիսաթաց մազերիս, դուրս եկա ու վազեցի բակ։
-Արթո՜ւր,-ես գրկեցի նրան, իսկ նա գրկեց ու պտտեցրեց ինձ։
-Ինչպե՞ս ես։
-Շատ լավ, դո՞ւ։
-Հիանալի։
Գրկեցի ու բարևեցի նրա ծնողներին։
-Ինչպե՞ս ես աղջիկս։
-Իմ ամենամոտ ընկերը եկել է ինձ տեսակցության, այնպես որ շա՜տ լավ։
-Արի գնանք մյուսների մոտ։
-Հա իհարկե։ Գնացինք։
Մենք ձեռք ու ոտքով իրար հետ խոսելով բակ հասնաք։ Երեխաներն իրենց հին ընկերոջը տեսնելով, վազեցին ու գրկեցին։
-Խաղա՞նք Էլլ։
-Չեմ ուզում։
-Ուրեմն ես էլ չեմ խաղա։
-Լա՜վ, դու խաղա ես հիմա կմիանամ։
-Լավ։
Նստեցի ծառի տակ դրված նստարանին, որ կոշիկիս թելերը կապեի, երբ ուշադրությունս կանգ առավ, ցանկապատի ճյուղերի մոտ դրված մի ծրարի։
"Գուցե ինձ համա՞ր է։ Իսկ եթե այն օրվա կի՞նն է դրել։ Նա ուշադիր ինձ էր նայում, գուցե...գուցե մայրի՞կն է։ Բացե՞մ։ Բայց հնարավոր է իմը չլինի։ Լավ կտամ Գայանե քրոջը, եթե իմը լինի՝ կասեն ինձ"։
Ծրարը տարա Գայանե քրոջ մոտ, ասացի, որ ցանկապատի մոտից եմ գտել, ու վերադառնալով երեխաների մոտ՝ միացա խաղին։
***
Արթուրի հետ քայլում ենք շենքի շուրջ բոլորով։
-Ա՜րտ, քեզ մի բան եմ ուզում խնդրել։
-Ասա Էլլ, դու գիտես, որ ես քո խնդրանքները չեմ մերժի։
-Բայց սա այնպիսի խնդրանք է, որ հնարավոր է մերժես։
-Ի՞նչ է եղել։
-Ինձ ուզում են որդեգրել, բայց դու գիտես, որ ես ուզում եմ գտնել ծնողներիս։
-Իսկ ի՞նչ ես մտածում,-ես խեղճ դեմքով նայեցի նրան,-Չլինի՞ ուզում ես փախչել։
-Գուշակեցիր։
-Գժվե՞լ ես։
-Իսկ ի՞նչ անեմ։
-Դա վտանգավոր է։
-Եթե դու ինձ օգնես, ես ամենևին չեմ վախենա։
-Ի՞նչ ես առաջարկում։
-Լսի՛ր...
***
Դրսում արդեն մութ է, բայց ես նոր եմ սկսել սովորել դասերս։
-Ան կգա՞ս դուրս գանք։
-Ինչի՞ համար։
-Դրսում հաճելի օդ է։
-Էլլ կբարկանան, եթե այս ժամին դուրս գանք։
-Այնպես կգնանք, որ չեն տեսնի։
-Ես վախենում եմ։
-Լավ, ես մենակ կգնամ։
-Սպասի՜ր, ես էլ եմ գալիս։
Միասին դուրս եկանք։ Ձևացրի, թե վատ եմ զգում։ Բռնեցի կողքս ու կռացա։
-Ան խնդրում եմ ինձ ջուր բեր, լավ չեմ զգում։
-Կանչե՞մ Գայանե քրոջը,-վախեցած ասաց նա։
-Ո՜չ, եթե գա մեզ դրսում տեսնի՝ կբարկանա։ Ավելի լավ է արագ ջուր բեր։
-Սպասիր հիմա կբերեմ։
Մինչ նա կբերեր ջուրը, ես ետևի մուտքից դուրս գալով՝ փախա։ Այնտեղ ինձ էր սպասում Արթուրը...
